// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՕՈՒԹԻՒՆՆԵՐ)

Հայաստա՛ն եւ ճշմարտութիւն - ահա՛ իմ աստուածութիւները: Հայրենասէր չես, եթէ կեանքդ տրուած չէ ի սպաս սրանց, որոնցից մէկին ծառայել կարելի է միւսի միջոցով միայն:
Խորհրդանիշ՝ ինձ համար չէ նշանակում մտածել միայն: Դա, միաժամանակ, եւ ինքնախորացում է, երկո՛ւնք, որ հնարաւոր է դարձնում ներատեսութիւնը:
Սիրո՛ւմ եմ գաղափարը, որ աշխարհ է գալիս ներքին գողգոթայի ճամբով կամ էլ փայլատակում է ուղեղիդ մէջ - մտքիդ իբրեւ շանթող յայտնութիւն:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով, ինչ ընդդէմ է ստութեան»
ԽՈՐԵՆԱՑԻ

Պատմութիւ՛ն - դա անաւարտ վէպ չէ, այլ՝ չաւարտուած ճակատամարտ:
Եւ իր էջերը՝ ռազմադաշտե՛ր, որոնք արիւնով են ներկում եկող-անցնող սերունդները:
* * *
Ազգերի կեանքն՝ ըստ էութեան՝ գօտեմարտ է մահուան հետ:
Նրանք - ազգե՛րը միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած եւ իմաստաւորած են իրենց անցեալը, իրենց պատմութիւնը:
* * *
Պատմագրել՝ նշանակում է կռուի մտնել ժամանակի հետ՝ թոյլ չտալու համար, որ նա մարդկային ազգի անցեալն սպանի: ժողովրդի անմահութեան կոթողն է պատմութիւնը:
Վա՛յ այն ժողովրդին, որի անցեալն իր համար լոկ մի գերեզման է անխօս: Չկա՛յ աւելի մեծ ծառայութիւն՝ իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցեալ կեանքի: Նոր Խորենացիներ, Եղիշէներ թող ճակատագիրը չզլանայ մեզ:
* * *
ճշմարիտ պատմագրութեան դէմ մեղանչում ենք, երկու դէպքում. նա՛խ՝ երբ անգիտանալով անցքերը վերլուծող, կապակցող, համադրող եւ տեսականօրէն ընդհանրացնող մտքի դերը՝ նրան հաղորդում ենք վիպական գունաւորում, որով այն՝ պատմութիւնը վերածում ենք մի երկարաշունչ պատմավէպի: Կամ էլ՝ երբ անգիտանալով սրտի դերը, պատմութիւնը դարձնում ենք պեղումների եւ հանածոների մի մեռեալ նկարագրութիւն, այսինքն՝ ցամաքեցնում ենք ժողովրդի ոգեշնչման աղբիւրը, որպիսին պէտք է որ լինի պատմութիւնը: Նաե՛ւ իմաստասիրելու կարող - ահա՝ թէ որպիսին պիտի լինի պատմագրողը: Իր անունն արդարացնելու համար՝ պատմագրութիւնը պիտի լինի, միաժամանակ, նաե՛ւ պատմութեան փիլիսոփայութիւն: Անցքերին թափանցել իմաստասիրական վերլուծող մտքով, եւ նրանց մասին խօսել սրտի լեզուով: Այսպիսի՛ն էր Միշլէն: Մարդկային կեանքի պէս՝ պատմութիւնն էլ ո՛չ լոկ սրտի, ո՛չ էլ միայն մտքի գործ է, - դա սինթէզն է երկուսի:
Անցքերն ու անձերին հասկանալու համար բաւական չէ միայն տեսութիւնը, պէտք է նաե՛ւ համազգալ նրանց:
Ընդունենք եւ այն, որ պատմութեան նշանակութիւնը ոչ միայն
ճանաչողական է, այլեւ՝ դաստիարակչական, վերանորոգչական:
* * *
Պակասաւոր է այն հայը, ով հայրենի պատմութեան իմաստասիրութիւնը, նրա հետագայ զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցեալը:
Շատ բան խնայուած կը լինէր հայութեան - տառապա՛նք, արիւննե՛ր, կորա՛նք - եթէ հայ մտաւորականութիւնը դեռ անցեալ դարի երկրորդ կէսից երեւան եկած լինէր ընդհանրապէս պատմութեան, եւ ի մասնաւորի՝
հայոց պատմութեան իմաստասիրութեան լրիւ սպառազինութեամբ:
* * *
Պէտք է վերապրել եւ վերիմաստաւորել հայրենի պատմութեան ողջ հոլովոյթը:
Պէտք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դէմ, Տիգրանի հետ՝ ընդարձակել Հայաստանը, Արտաշէսի հետ՝ բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել եւ ապա՝ նրա կործանումը ողբալ. Ի մի բան՝ պէտք է վերապրել մեր պատմութեան բոլոր բախտորոշ անցքերը - նրա վերելքներն ու անկումները, նրա փառքերն ու տառապանքը, նրա աննկուն ընդվզումներն ու կուլտուրական հարուստ շինարարութիւնը:
Այսպէս՝ մինչ մեր օրերը:
Այսպէ՛ս են ճշմարտօրէն Հայաստանում Հայ սիրտն ու գիտակցութիւնը:
Այսպէ՛ս է ստեղծւում համահա՛յը, ամբողջական հայը:
* * *
Գուժկա՛նը - ամենաողբերգականը Հայոց պատմութեան դերակատարներից, որի դերը Հռոմում, արտաքին վտանգների ժամանակ, կատարում էր ծիրանագոյն դրօշը՝ պարզելով Կապիտոլիումի վրայ:
«Ահա՛, հասաւ գուժկանը. Ի նշան սգոյ պատռեց օձիքը եւ հող ցանեց գլխին»:
Ո՞վ է այդ եղերականը, եւ ի՞նչ է խորհրդանշում նրա երեւումը յեղակարծ:
Գուժկա՛ն - դա խռովուած անձնաւորումն է իր ժողովրդի հաւաքական գիտակցութեան, նրա արթուն բնազդի, նրա ապրելու կամքի:
Հասէհա՛ս է վտանգը - շուտով կը պայթի ամպրոպը, եւ ահա' Հայաստանով մէկ տարածւում է կարմիր գոյժը՝ մրրկելով ու մտրակելով բոլոր կամքերը:
«Ելէ՛ք, ելէ՛ք, եւ օրհասակռուի պատրաստուէք... Նուա՞լ, ո՛չ, ո՛չ, ես արդէն ողբացի ամէն հայու փոխարէն, եւ՝ պատռելով օձիքս՝ զգացի ցաւը ո՛ղջ ազգի. Ելէ՛ք, վատութիւն է վայել, երբ հարուածող բազուկներ ունենք. մա՛հ, մա՛հ՝ մեզ մահուամբ սպառնացողին: Ելէ՛ք, յանուն կեանքի, նրա բարեշրջման, նրա կատարելութեան, ելէ՛ք. Մահէն աւելի կեանքն է զօրաւոր, ելէ՛ք».
Այսպէ՛ս է ապրել, վերապրել, յաւերժացել հայը:
Այսպէս, ամէն անգամ, երբ յայտնուել է գուժկանը՝ իր հիմք-պատուանդանից սասանուել է հայութիւնը, ցնցուել, իր մէջ յաղթահարել իր ներքին տկարութիւնները, եւ՝ իր վաղեմի մեծութեան վայել մի ամեհի ծառացումով, ելել մահուան ճամբաներն է կտրել՝ մահէն է՛լ զօրաւոր.
Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (15-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1446 | Պիտակներ: Բանտային գրառումներ, ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]