// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Գրավոր աղբյուրները, հնագիտական նյութերը և պատմա-մշակութային հուշարձանները հաստատում են, որ 12 13 րդ դդ. Շուշին (խոսքը ամրոցի պարիսպներից ներս սարահարթի մասին է), եղել է բնակեցված:

Շուշին (իբրև ամրոց, բերդ) հայտնի է գերազանցապես պարսկական և թուրքական նվաճողների դեմ մղված հայ ազգային ազատագրական շարժումների վերելքի և հյուսիսային լեռնական ցեղերի ասպատակություններին դիմագրավելու ժամանակաշրջանից (18 րդ դարի սկզբից):
Ղարաբաղի հինգ մելիքություններից յուրաքանչյուրն ուներ իր պաշտպանական գլխավոր ամրությունը, որը հայտնի է «սղնախ» անունով: «Սղնախ անել» նշանակում է բնական կամ արհեստական բերդում ամրանալ: Արցախի հայերը թշնամիների ասպատակություններից պաշտպանվում էին անմատչելի լեռներում ու քարանձանվերում և որոշ ժամանակ այնտեղ էլ հոգում էին իրենց կարիքները:
Վարանդայի Մելիք-Շահնազարյանների սղնախը Շոշն էր:

Շոշի՝ որպես բերդի պատմությունը, վկայված ու հաստատված է հավաստի աղբյուրներով: Այն սկսվում է Ավան հարյուրապետից, թեև իբրև ամրոց այն գոյություն է ունեցել մինչ այդ: Ավան հարյուրապետը Շոշում հաստատվել է 1717թ.: Բերդի շինարարությունն ու վերակառուցումն ավարտվել է 1724թ.: 
Շուշի քաղաքի հայկական թաղերից մեկը մինչ քաղաքի կործանումը կոչվում էր Գյավուր ղալին թաղ՝ անհավատի (իմա՝ քրիստոնյայի) բերդի թաղ. այս հանգամանքը վկայում է նախկինում այդ թաղում բերդի գոյության մասին:

Ազգությամբ թուրք, «սարաջալի» քոչվոր ցեղի ցեղապետ Փանահ Ալին՝ Փանահ խանը Մելիք-Շահնազար Բ ից «նվեր» է ստացել Շոշը ոչ թե իբրև անբնակ, ամայի մի սարահարթ, այլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող պաշտպանական բնակավայր: Փանահ Ալին գիտակցել է բնակավայրի նախկին բերդ-ամրոցի նշանակությունը և Մելիք-Շահնազարի խորհուրդներով ու հայ շինարար վարպետների միջոցով հայ շինարարական արվետսի սկզբունքներով վերակառուցել և ավելի է ամրացնել այն: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1752թ.:

Շոշ բնակավայրը շրջապատող բերդապարիսպի երկարությունը 2.5կմ է, պարիսպի բարձրությունը 7 8մ, ընդմիջարկված բուրգերով: Պարիսպը սկսվում է բնակավայրի արևմտյան բարձրունքի ստորոտից, հասնում արևելյան կողմի ժայռերը, հարավային կողմն ամբողջովին, իսկ արևմտյանն ու արևելյանը մասամբ պաշտպանված են անմատչելի ժայռերով: Բերդն ունեցել է երկու գլխավոր և երկու սովորական մուտքեր՝ դարպասներ: Գլխավորներից մեկը՝ հարավ-արևմտյանը կոչվել է Երևանյան, երկրոդը, հյուսիս-արևելյանը սկզբում կոչվել է Ջրաբերդի, հետագայում վերանվանվել Եղիսաբեթպոլիսյան: Հետիոտնի համար նախատեսված փոքր դարպասներից հարավայինը կոչվել է Ամարասի, արևելյանը՝ Մխիթարաշենի:

Շուշին իր պաշտպանական նշանակությունը սպառեց 1830 ական թվականներին:
«Շոշ» բառը Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից («շոշ տո շմալ» արտահայտությունը): Իր ֆիզիկա-աշխարհագրական վեր խոյացած բարձրադիր, իշխող դիրքով Շոշը (հետագայում՝ Շուշին) աչքի է ընկնում իրեն շրջապաատող լեռնապարի մեջ և «շոշի» նմանությունն ակնհայտ է: Նկատի ունենանք, որ Ղարաբաղի (և ոչ միայն) տեղանունների զգալի մասը առաջացել է ըստ տեղավայրի աշխարհագրական միջավայրի, տեղի, դիրքի և այլ ֆիզիկական հատկանիշների. Առաջաձոր, Քոլատակ, Գետաշեն, Ջրակուս, Սպիտակշեն, Սարուշեն, Կանաչ թալա, Մեծ շեն և այլն:

«Շոշ-Շուշի» անվան ստուգաբանության շուրջ տարակարծությունները շարունակվում են ցայսօր: Ակնհայտ է թուրքերեն «Շուշա»՝ ապակի, հայելի շինծու ստուգաբանության անհեթեթությունը, անտրաբանությունը, ամեն գնով սեփական լեզվին հարմարեցնելու ցանկությունը:
«Շոշ»-ի «Շուշի» փոխակերպվելը կատարվել է գրական լեզվի ազդեցությամբ: Ղարաբաղի բարբառում «ո-ու» հնչյունափոխությունն օրինաչափ երևույթ է. թոթ-թութ, տոն-տուն, շոն-շուն և այլն: 
Շոշ-Շուշին վերանվանվեց Փանահաբադ անունով, սակայն ինչպես ինքը՝ Փանահը, այնպես էլ անվանումը, օտար ու խորթ լինելով, չընդունվեցին Արցախում, նույնիսկ Փանահի հավատակիցների կողմից:

18 րդ դարի կեսին Փանահ խանի Շուշիում հաստավելուց հետո պարսից շահերը մի շարք մանր ու մեծ արշավանքներ են ձեռնարկել դեպի Արցախ՝ Շուշին գրավելու և Փանահ խանին Պարսկաստանին հպատակեցնելու նպատակով:

1761թ. Ուրմիայի Ֆաթալի խանը Շուշին գրավելու նպատակով արշավեց Ղարաբաղ: Սակայն նրա բանակը չկարողացավ նույնիսկ մոտենալ բերդաքաղաքին:

1796թ. օգոստոսին պարսից շահ Աղա-Մամադ խան Կաջարը 50 հազարանոց զորաբանակով պաշարեց Շուշին: Փանահ խանին հաջորդած Իբրահիմ խանին միացան Մելիք-Շահնազարյանը, Մելիք-Ջումշուդն ու Մելիք Բեգլարյանը, Մելիք-Աբովը և միասնական ուժերով պաշտպանեցին բերդաքաղաքը: Պաշարումը տևեց 33 օր, վերջացավ անհաջողությամբ: Երկիրն էլ ավերվեց ու ամայացավ:

1797թ. Աղա-Մամադ խան Կաջարը կրկին պաշարեց Շուշին: Այս անգամ բերդաքաղաքը չէր պաշտպանվում. Իբրահիմ խանը փախել էր Դաղստան, հայոց մելիքները զինական ուժ չունեին, Արցախում սով էր ու ժանտախտ: Աղա Մամադ Կաջարը Շուշիում մնաց 25 օր, չորս կողմը սփռելով սպանություն, բռնություն, կիրառելով ահավոր դաժան պատիժներ Իբրահիմ խանի կուսակիցների նկատմամբ: Աղա Մամադ Կաջարը սպանվեց իր ծառայողներից մեկի ձեռքով, որը, ըստ ավանդության, մահմեդականացած հայ էր:

1826թ. հուլիսին, երբ Շուշին արդեն գտնվում էր Ռուսական կայսրության իրավասության ներքո, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 60 (որոշ աղբյուրների համաձայն՝ 80) հազար զորքով պաշարում է Շուշի բերդը: Փոքրաթիվ ռուսական կայազորը, 1700 զինվոր, փոխգնդապետ Ռեուտի հրամանատարությամբ, բերդում գտնվող տեղի բնակիչների, շրջակա գյուղերից Շուշիում ապաստանած հայ գյուղացիների ամենալայն աջակցությամբ ու օգնությամբ կազմակերպում է Շուշիի պաշտպանությունը: Աբաս-Միրզային չի հաջողվում քաղաքը գրավել: Պաշարումը տևում է 48 օր: 

1826թ. սեպտեմբերի 13 ին Շամխորի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որում հայ գեներալ Վ. Մադաթովի հրամանատարությամբ ռուսական զորքը փայլուն հաղթանակ տարավ, նպաստեց Շուշին պաշարումից ազատելուն և Աբաս Միրզայի Պարսկաստան վերադառնալուն:


Աղբյուր: http://www.shushi.org/s_early20th.php Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (07-Մյս-2011) Դիտումներ: 1610 | Պիտակներ: պատմություն, Արցախ, Ջրակուս, Սարուշեն, Հայրենիք, Առաջաձոր, Գետաշեն, Քոլատակ, Սպիտակշեն, Շուշի
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]