// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ 
ԱՐԾՐՈՒՆԻ

Արծունին հայ հնագույն տոհմանուն է: Նրանց ժառանգական հայրենիքը Աղբակ գավառն էր` Ադամակերտ ոստանով: Ըստ Խորենացու Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի (705-680 այս թ.ա.) որդի Սանասարն է, որը եղբոր` Ադրամելիքի հետ սպանելով հորը, ապաստան է գտել Հայաստանի Սիմ կոչված լեռներում (Սասուն): Բիայական սեպագրերում Արծրունիները հիշատակվում են Վան լճից արևելք` Տոսպ գավառում Արծունիունի ձևով: Թովմա Արծրունին, հիշելով Խորենացու վկայած Արծրունիների ծագման ավանդությունը, նշում է նաև, որ հնարավոր է Արծրունիների նախնիներն այդ անունն ստացան ՙպատերազմներում արծվային քաջասրտության, արիության, խիզախության պատճառով՚, նրանց նմանեցնելով արծիվների հետ:
Որ Արծրունիները սեմական ծագում չունեն և Սենեքերիմի սերունդներից չեն, վկայում է դեռևս Մհերի դռան արձանագրության (փորված Իշպուինի և Մինուա արքաների համատեղ թագավորության օրոք`9-րդ դարի վերջը այս թ. ա.) մեջ Սենեքերիմից դեռ շատ առաջ Արծունիուների քաղաքի հիշատակումը: Ճիշտ են Թովմա Արծրունու ՙիմաստասերները՚, որոնք նմանություն են գտել Արծրունիների և արծիվ հասկացության միջև, և այդ տոհմանվան տակ պետք է փնտրել բնիկ հայկական ծագումով արծիվ բառը (ար+ծիվ, ծիվը բնայնական բառ է), որը Արծիբիդինի աստվածանվան հիմքում (Արծիվ+դի+նի որոշիչ հոդ, հմմտ. Խալ-դի, Ծին+ար-դի, Ար-դի և այն) հայտնվել է բիայական սեպագրերում: Ավելին, այն դարձել է նաև հատուկ անուն, Արծիվ է կոչվել Մինուա արքայի ձին, որն ըստ արձանագրության թռել է 22 կանգուն (11 մ 20 սմ):
Արտաշեսյան և Արշակունի թագավորների օրոք Արծրունիները ռազմաքաղաքական կարևոր դեր են խաղում Հայաստանում: 5-րդ դարում Արշակունիների ու Մարդպետունի նախարարական տան հետ հակամարտության ընթացքում Արծրունիները վարել են կենտրոնախույս, պարսկամոլ քաղաքականություն` ձգտելով ամուր և բարձր դիրքերգրավել Հայաստանում: Սակայն պարսկականացման սպառնալիքն ստիպում է Արծրունիներին միավորվել Մարդպետունիների հետ, որն ավելի է հզորացրել նրանց: Մարզպանության շրջանում Արծրունիներն արդեն ունեին լայն ինքնավարություն, իսկ պարսիկների դեմ ապստամբությունների ժամանակ նրանց մասնակցությունն զգալի էր:
Արաբական խալիֆայության օրոք Արծրունիների դիքն ավելի հզորացավ` ընդգրկելով ողջ Վասպուրականը, ուր մնացյալ նախարարական տները դառնում են Արծրունիների վասալներ: 908 թ. Գագիկ Արծրունին, ցուցաբերելով արդեն կենտրոնաձիգ ձգտումներ, իրեն հռչակում է Վասպուրականի թագավոր:
Սեբաստիա քաղաքի շրջանում Արծրունիների թագավորությունն առաջացել է 1016-20 թթ., երբ սելջուկների հետ ընդհարման ժամանակ Սենեքերիմ թագավորն իր 400 հազար հպատակների գլուխն անցած, որը Վասպուրականի բնակչության մեկ երրորդն էր, գաղթեց Հալիս գետի վերին հոսանքների շրջանը: Դա Կապադովկիայում առաջացած առաջին հայկական թագավորությունն էր և որի սահմանները տարածվում էին Պոնտոսյան լեռներից մինչը Եփրատ գետը: Սենեքերիմը մեծարվում էր որպես «Հայաստանի թագավոր», ինչը հայերի ինքնուրունությունն ու պետականության ձգտումն ապացուցող հանգամանք է:
Արծրունիների մի ճյուղը շարունակեց մնալ Վասպուրականում (Վան), մեկ այլ ճյուղ հաստատվեց Անիում, ավելի ուշ Արծրունիների տարբեր ճյուղեր հաստատվեցին Կիլիկիայում և վրաց արքունիքում:


Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (13-Ապրլ-2011) | Հեղինակ: Զոհրաբ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ Դիտումներ: 1420 | Պիտակներ: ԱՐԾՐՈՒՆԻ, ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]