// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ՀԱՅ ՆՇՍՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ 

 ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ

Վավերագրերը վկայում են, որ եգիպտական սուլթանի պալատականները պահանջում են մահվան դատապարտել Գրիգոր Պահլավունու եւ Գրիգոր Մագիստրոսի դստեր՝ Մարիամի որդի Վահրամ Պահլավունուն, ով հանդգնել էր սուլթանին դիմելիս դեմքով շրջվել նրա կողմը (մահվան սպառնալիքով արգելվում էր նայել սուլթանին նրա հետ զրուցելիս), սակայն սուլթանը ոչ միայն չի կատարում իր պալատականների պահանջը, այլեւ իր մերձավոր բարեկամին՝ քաջ զորավարի համբավ ունեցող Վահրամին հռչակում է պետության երկրորդ դեմք՝ մեծարելով նրան Թաջ ադ¬դաուլաթ (պետության թագ) պատվավոր անունով: Վահրամ Պահլավունին եգիպտական բանակի գլխավոր հրամանատարն էր, 1134թվին կարգվում է նաեւ վեզիր: Սուլթանի խնդրանքով նա կազմավորում է եգիպտական քսան հազարանոց նոր բանակը զուտ հայերից բաղկացած զինվորներով (կան վկայություններ, որ Վահրամ Պահլավունին այդ նպատակով վերադարձել է Հայաստան եւ շատ հայերի տեղափոխել Եգիպտոս՝ զինվորագրելու եգիպտական բանակին): Վահրամ Պահլավունու եղբայրներից Վասակը կալվածքներ էր ստացել Սալիդում ու նրա շրջակյաքում և իր հայկական զորաջոկատներով ծառայության էր անցել սուլթանական բանակում, իսկ Գրիգորը Եգիպտոսի Հայոց արքեպիսկոպոսն էր՝ աթոռանիստը հայկական Զահրատ վանքը: Այս տարիներին (XIդ. վերջ ¬ XIIդ. առաջին կես) Եգիպտոսում ստեղծվեց հզոր հայկական մի համայնք, որն ուներ շատ մեծ արտոնություններ (շնորհիվ Պահլավունիների) և եկավ մի պահ, որ հնարավոր էր Եգիպտոսում ստեղծվեր հայկական մի թագավորություն, ինչպես Կիլիկիայում, սակայն դա  տեղի չունեցավ ինչ¬ինչ պատճառներով, որի մասին՝ մեկ այլ առիթով:

XI¬ XIIդդ. Պահլավունի նախարարական տան բուռն գործունեության ականատեսն ենք դառնում Հայոց Միջագետքում եւ Կիլիկիայում: Այս տոհմի ներկայացուցիչները կամ հզոր իշխաններ էին, կամ Հայոց կաթողիկոս (Գրիգոր Գ Պահլավունի, Գրիգոր Զ Ապիրատ, Ներսես Շնորհալի եւ Գրիգոր Ի Տղա ու Գրիգոր Ե Քարավեժ), իսկ Ներսես Լամբրոնացին եւ Հեթում Բ իշխանը Գրիգոր Զ Ապիրատի քրոջ ՝ Շահանդուխտի եւ Լամբրոնի իշխան Օշինի զավակներն էին:

Պահլավունի նախարարական տան համբավը իր գագաթնակետին հասավ դեռեւս Բագրատունյաց հարստության տարիներին, երբ հատկապես սպարապետ և Իշխանաց իշխան Վահրամ Պահլավունին շուրջ 60 տարի (մինչև Անիի անկումը՝ 1045թ) առաջնորդում էր հայկական զորաբանակը եւ իր Վասակ ու Ապլղարիպ եղբայրների ու Սմբատ, Ապուղամր, Գրիգոր որդիների հետ միասին նեցուկ էր կանգնել Բագրատունիների գահին պայքերելով կենտրոնախույս հայ իշխանների եւ բյուզանդական կայսեր խարդավանքների դեմ: Իրանով իսկ Պահլավունիները Բագրատունյաց թագավորության օրոք կատարում էին այն նույն դերը, ինչ Մամիկոնյանց նախարարական տունը Արշակունյաց Հայաստանում կամ Ռշտունիները արաբական խալիֆայության առաջին տարիներին:

Ըստ հնագույն վավերագրերի Պահլավունիները սերում են Պարթեւաց արշակունիների տոհմաճյուղերից՝ Կարենյան եւ Սուրենյան պահլավիկներից: Իրանում Պարթև արշակունիների տապալումից հետո Կարենյան պահլավիկները փորձել են անցնել Հայաստան: Սակայն նրանց կոտորել են: Փրկվել է միայն Պերզամատ անունով մեկը, որ փախել է Միջին Ասիա: Վերջինիս որդին՝ Կամսարը, գալով Հայաստան Տրդատ Բ Մեծից կալվածքներ է ստացել Երասխաձորում եւ Շիրակում՝ դառնալով հայ Կամսարական տոհմի նահապետը (Պահլավունիների նախնիների մի ճյուղը):

IIIդ. կեսին Սուրենյան Պահլավիկները ապաստանում են Հայաստանում: Սասանյանների դրդմամբ այդ տոհմի նահապետ Անակ Պարթեւը դավադրաբար սպանում է Հայոց Խոսրով Ա Մեծ թագավորին: Հայերը պատժում են Անակին՝ 259թ. ոչնչացնելով նրա ամբողջ տոհմը: Փրկվել է միայն Անակի մանկահասակ որդին՝ Սուրենը, որը դաստիարակվելով Կեսարիայի քրիստոնեական համայնքում մկրտվել է Գրիգոր անունով:(1) (Գրիգոր Ա Լուսավորիչ): Դառնալով նոր՝ Գրիգորյան տոհմի հիմնադիր, նրա սերունդը շարունակել է կրել պապենական Պարթեւ տոհմանունը: Այս տոհմաճյուղի եւս հինգ ներկայացուցիչները VI¬Vդդ. ժառանգական իրավունքով դարձել են Հայոց կաթողիկոսներ (Արիստակես Ա, Վրթանես Ա, Հուսիկ Ա, Ներսես Ա Մեծ, Սահակ Ա Պարթև), իսկ Գրիգոր Լուսավորչի թոռներից Գրիգորիսը համարվում է Աղվանից եկեղեցու հիմնադիր եպիսկոպոսը: Գրիգորյան տոհմաճյուղն արական գծով սպառվում է Սահակ Պարթեւի մահով: Նրա միակ դուստրը՝ Սահականույշը, ամուսնացել է Համազասպ Մամիկոնյանի հետ եւ այդ տոհմի կալվածքներն անցել են Մամիկոնյանց նախարարական տանը:

Ի տարբերություն Պարթևների Գրիգորյան տոհմաճյուղի, Կամսարական տոհմաճյուղը հիշատակվում է մինչեւ IX դ I կեսը, որից հետո այդ վավերագրերում հայտնվում են արդեն պարթև Գրիգորյան եւ Կամսարական տոհմաճյուղերի նոր շառավիղները՝ պահլավունիները, որի գլխավոր ճյուղերից մեկի նախնին համարվում է Արտակ իշխանը (X դ. Գ, վավերագրերում հիշատակվում է Կամսարյան ձևով): Հենց այս իշխանի սերունդներից էր Վահրամ Պահլավունին՝ Հայոց Իշխանաց իշխանն ու սպարապետը, հետագայում՝ Անիի հզոր պաշտպանը, որի ուսերին, հատկապես Հովհաննես ¬ Սմբատ եւ Գագիկ Բ Բագրատունյաց արքաների օրոք  ծանրացել էր Հայոց արքունիքի ողջ հոգսը:

XIII-XIVդդ ընթացքում հայ իրականության մեջ Պահլավունիների հեղինակությունն սկսում է նվազել եւ հետզհետե նրանք կորցնում են իրենց երբեմնի փառքն ու հեղինակությունը:

Պահլավունիների անվան հետ են կապված նաև այսօր դեռեւս կիսավեր վիճակում գոյատևող տասնյակ բերդեր ու տաճարներ, որոնց մասին կարելի է երկար խոսել: Հիշատակենք միայն Սիրիայի Լաթակիա քաղաքի շրջանում հայտնի Արամո երբեմնի հռչակավոր գյուղի եկեղեցին (XIդ), որը կառուցվել է Անիի կործանումից հետո: Պահլավունիների ճյուղերից մեկի դեպի Եգիպտոս տեղաշարժերի ընթացքում Լաթակիայի մոտ հաստատված գաղթականների միջոցով: Եկեղեցու շուրջ հիմնվել է Արամո հայկական գյուղը, որ մինչեւ 1947թ. ամբողջությամբ հայաբնակ էր: Այսօր այնտեղ, հենց եկեղեցու մոտ, ապրում են հինգ¬վեց հայկական ընտանիքներ, որոնք, քիչ թե շատ պահպանելով իրենց բարբառը, հիմնականում դարձել են արաբախոս:



Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (13-Ապրլ-2011) | Հեղինակ: Զոհրաբ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ Դիտումներ: 2441 | Պիտակներ: ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ, ՀԱՅ ՆՇՍՆԱՎՈՐ ՏՈՀՄԵՐ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]