// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հայկական և իրանական հնագույն արքայատոհմերի ծագումը


Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին: Հայտնի Է, որ այս տարածքը խուրրիական (հայկական) միտանի ցեղի հայրենքն Է: Հայկական լեռնաշխարհի այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Էր կազմավորել տարբեր պետություններ (Միտանի, Մանա, նաև Մարաստան - Մեդիա): Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ՝ Մանան նվաճվել Է միայն մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել Է գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան տների ժառանգական տիրույթները:
Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասի՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել հայկական՝ միտանական, ուրարտական, Երվանդական և իրանական՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝ Արդինի-Մուսասիրը՝ Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, պատմական Կորճայքում և Կումենու- Կումեն՝ Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում:
Թեև Միտանիի արքաների և նրանց հայրերի անունները հայտնի են և շատ հաճախ կրկնվում են, սակայն հայտնի չէ թե ինչ արքայատոհմեր են իշխել այնտեղ: Նույն վիճակն է և Արարատ-Ուրարտուում: Դարձյալ հայտնի են միայն արքաների և նրանց հայրերի անունները, որոնք կրկնվում են: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը գտնվում էր նույն արքայատոհմի ձեռքին, ու գահը ժառանգվում էր հորից որդուն իսկ երբեմն եղբորը: Երկու դեպքում էլ վկայություններ չկան որևէ արքայատոհմի մասին, ինչպես օրինակ, ավելի ուշ հանդես եկած Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի արքայատոհմերն են: Միտանիում և Արարատ-Ուրարտուում արթաւատոհմերի անուններ չկան, բաւց կա մի փաստ, որն ընդհանուր է նրանց համար, և որը կապում է նրանց. դա աւդ արթաւատոհմերի նոււն տարածքից ծագեւու փաստն է:
Հայտնի է նաև, որ Ուրմիա լճի հարավային մասում, ներառյալ Արդինի- Մուսասիրը ապրող միտանի ցեղի թագավորներին հաջողվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին միավորել հայկական ցեղերը և ստեղծել հայոց հնագույն Միտանի պետությունը, իսկ մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի հարավ-արևելյան մասերում ապրող հայկական ցեղերին ևս հաջողվել է Միտանիից հետո ստեղծել հայոց հզոր նոր պետություն՝ Արարատ-Ուրարտուն: Ուրարտական
ժամանակաշրջանում Արդինի-Մուսասիրը սրբազան վայր է եղել իշխող արքայատոհմի համար: Այստեղ է եղել պետության հովանավոր աստված Խալդիի տաճարը, այստեղ են թագադրվել ուրարտական արքաները: Արդինի-Մուսասիրի այս կարգավիճակը թույլ է տալիս մտածել, որ ուրարտական արքայատոհմը մուսասիրյան ծագում է ունեցել : Այս ամենից հետո պատահական չէ, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն 2-րդը (721-705) գրավում ու կողոպտում է Արդինի- Մուսասիրը և Խալդի աստծո տաճարը, Ռուսա 1-ինը (735-713) ինքնասպան է լինում՝ լսելով այդ լուրը : Ուրարտական հպարտ արքայի համար մեծ վիրավորանք և սրբապղծություն է եղել այդ սրբավայրի գրավումն ու կողոպտումը թշնամու կողմից: Նշենք, որ Ասորեստանի թագավորների արշավանքների ժամանակ Ուրարտուն և Մանան հաճախ օգնում էին իրար և միասին հանդես գալիս: Ամեն անգամ ասորեստանցիներին հարկ էր լինում նորից նվաճել Մանայի բնակավայրերը և այնտեղ նշանակել նոր կառավարիչներ, որոնք նրանց հեռանալուց հետո անմիջապես կապեր էին հաստատում ուրարտական արքաների հետ, «հույսը դնելով կարգ ու կանոն չիմացող դաշնակցի՝ ուրարտացի Ռուսայի վրա» , ինչպես գրում է Սարգոն 2-րդն իր արձանագրության մեջ: Այս փաստը վկայում է նրանց ազգակցական, արյունակցական կապերի մասին, որոնք երևան էին գալիս հատկապես թշնամիների հարձակումների ժամանակ:
Ուրարտական վերջին թագավոր Ռուսա 4-րդից (609-590) հետո Արարատ- Ուրարտու- Հայաստանում գահն անցել է նոր արքայատոհմի՝ Երվանդունիներին: Այս արքայատոհմի առաջին թագավորը Երվանդ 1-ին Սակավակյացն էր (580-560):
Ինչպես տեսնում ենք,այս փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսա 4-րդի մահից 10 տարի հետո: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հայտնի չեն ինչ-որ խոշոր հուզումներ, ցնցումներ, օտարերկրյա ներխուժումներ, որոնք պատճառ հանդիսանային արքայատոհմի փոփոխության: Հետևաբար այդ փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով: Ուրարատական արքայատոհմը այլևս ի վիճակի չի եղել ապահովելու երկրի անվտանգությունը, և գահն իրենց ձեռքն են վերցրել ազնվական այլ ընտանիքի ներկայացուցիչներ, այս դեպքում՝ Երվանդ 1- ինը, և սկիզբ է դրվել Երվանդունիների իշխանությանը:
Առաջավոր Ասիայի պատմության մ.թ.ա. 6-րդ դարի սկզբների համար կարևոր գրավոր աղբյուր է «Բաբելոնյան ժամանակագրությունը», ուր վկայություն կա Բաբելոնի թագավոր Նաբուպպալասարի մոտավորապես մ.թ.ա. 609թ. դեպի Ուրարտու ձեռնարկված «մեդական» արշավանքի մասին : Ուրարտու-Արարատը այդ ժամանակ գտնվում էր հզորացող Մարաստան-Մեդիայի ազդեցության տակ: Այս փաստերը վկայում են, որ մար-մեդերը, մանա-մատիեները և արարատ- ուրարտացիներն ազգակիցներ էին, և Մարաստան-Մեդիան բարեկամաբար էր տրամադրված իր արյունակից Արարատ-Ուրարտուի հանդեպ: Նույն տրամադրվածությունն էր նաև երկրի ներսում՝ Արարատ-Ուրարտուում: Դժգոհություններ չեն եղել, երբ ավելի քան 300 տարի գոյատևած Ուրարտական արքայատոհմին փոխարինել է նոր արքայատոհմ՝ Երվանդունիներինը: Իսկ Երվանդունիների և մարերի միջև տեր և վասալ հարաբերություններ չեն եղել, այլ մարաց թագավոր Կիաքսարը (625-585) ազգակիցների, հավասարների մեջ առաջինն է եղել: Ավելի ուշ, երբ Դարեհ 1-ին Աքեմենյանը (522-485) փորձել է սահմանափակել հայ և մար ազնվականների իրավունքները, իրադրությունը սրվել է, և սկսվել են թշնամական հարաբերություններ:
Մատենագրական կցկտուր տեղեկությունները վկայում են, որ Երվանդունիները ծագում են Մատիենե (Մանա) երկրին կից Մուսասիր-Արդինի երկրից: Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (1-ին դարի սկիզբ) այդ տարածքում հիշատակում է Օրոանդների ցեղի մասին :
Երվանդունիները Վասպուրականի գավառներից մեկի՝ Հայոց ձորի (Արուանդունիք) ժառանգական իշխաններն էին: Թ. Արծրունին իր «Պատմությունն տանն Արծրունեաց» աշխատության մեջ աղոտ տեղեկություններ է բերում Երվանդ թագավորի մասին, որը բնակվել է Տոսպ գավառում, և գավառը նրա անունով անվանվել է Երվանդական :Իսկ հայոց մի շարք ձեռագիր հիշատակարաններում (18- րդ դար) Վան քաղաքը Երվանդի անունով վերակոչվում է Երվանդավան անունով: Այս տեղեկությունները ևս մի անգամ հաստատում են, որ Երվանդունիները ծագում են Արդինի-Մուսասարից, և մինչև հայոց գահին նստելը, Տոսպ գավառում ու Վան քաղաքում, նաև մեդական և Աքեմենյան ժամանակներում: Մար-մեդական հնագույն արքայատոհմը նույնպես այդ տարածքից էր , (Դեյոկես, Կիաքսար 1-ին, Աժդահակ- Աստիագես, Կիաքսար 2-րդ, Կյուրոս Մեծ (558-550), որի ընկերն էր հայոց Երվանդ 1- ին թագավորի որդի Տիգրանը: Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն Մատիենե-Մանային կից իսկ հաճախ ներառյալ Պարսուա-Պարսկահայք երկրից են ծագում Աքեմենյանների իրանական արքայատոհմի անդամները :
Ինչպես տեսնում ենք արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել խուրիի-միտանական, ուրարտական, Երվանդական, մար-մեդական և Աքեմենյան արքայատոհմերի միջև: Այս բոլոր արքայատոհմերը, որոնք իշխել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում, ծագում են նույն՝ Վան-Ուրմիա լճերից մինչև Մեծ Զաբ և սրբազան Արդինի-Մուսասիր ընկած տարածքներից: Արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել նաև այլ ազնվական տոհմերի միջև:
Աւսպիսով, մանա-միտանիները, արարատ-ուրարտացիները (հաւկական ցեղեր) և մար-մեդերը, պարսիկները, պարթևները (իրանական ցեղեր) ունեցեւ են արիական ծագում և հնդեվրոպական նախացեղի տարբեր ճյուղավորումներ են:


ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ


[1] Ã.Ìåëèêàøâèëè, Íàèðè-Óðàðòó. ñ. 368.

[2] ÀÂÈÈ, 54, (72):

[3] ÀÂÈÈ, 54, (79): ÐÄä ø, ¿ç 28 (79):

[4] ÂÄÈ, 1951, ÃÇí 2: ÐÄä, ¿ç 336:

[5] äÉÇÝÇáë, VI, 1, 18:

[6] Â. ²ñÍñáõÝÇÝ, §ä³ïÙáõÃÛáõÝÝ ï³ÝÝ ²ñÍñáõÝ»³ó¦, 50:

[7] ÐÄä, 1971, ¿ç 440:

[8] Â.Ñòðóâå,, Ñ7 Ý. 19474 VI-VII, ñ. 117-124: ÐÄä, 1971, ¿ç 440:

 

Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Ապրլ-2011) | Հեղինակ: ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ Դիտումներ: 1806
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]