// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն


PeleՊելեն այն անզուգական - անմրցակից այրն է իր բազմոլորտ գործունեությամբ, ում համար տասնամյակներ անընդմեջ պատվավոր տեղ է ապահովված մոլորակի 100 առավել ազդեցիկ անձանց ընտրախավում: Բուն «Պելե» մականունն էլ արդի 7- միլիարդանոց մարդկությանն ամենից քաջածանոթ և մշտարծարծ անձնանունն է: Բավական է վկայել, որ, միջազգային հանրահարցումներով, 100 պատասխանորդներից 95-ը ճանաչել են իր՝ արքայի ինքնությունը հենց այդ և ոչ նրա իսկական անվամբ:

Որտեղի՞ց, ինչպե՞ս է ծնվել այդ մոգանունը, ո՞ր լեզվով է դա առաջին անգամ հնչել և միշտ հնչելու... 
Հիմք ընդունենք Պելեի հենց ինքնակենսագրական սկզբնաղբյուրը՝ «Իմ կյանքը և հիասքանչ խաղը» ռուսերեն գիրքը (Ռ. Լ. Ֆիշի մասնակցությամբ, Մ., 1989թ., թարգմանված 1977թ. անգլերեն հրատարակությունից): 17-րդ էջից իմանում ենք, որ մսուրահասակ Էդսոնի ընտանիքը վերաբնակվում է Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում: 28-29-րդ էջերում փաստվում է, որ ապագա արքան մոտ 9 տարեկանում է (1949թ.-ից ի վեր) մականվանվել «Պելե»: Ըստ որում՝ ինքը՝ Պելեն, խոստովանում է. «Որքան ինձ հայտնի է, այդ բառը ոչինչ չի նշանակում ո՛չ պորտուգալերենում, ո՛չ էլ այլ լեզվում», այնուհետև՝ «Իմ մի մերձընկերը պնդում է, որ այդ անունն ինձ տվել է զուտ պատահականությամբ ինչ-որ մեկը թուրքերից, որոնք բնակվել էին Բաուրուում: Նրանցից ոմանք ապրում էին մեր կողքին: Ամեն անգամ, ասում էր մերձընկերս, երբ ես պատահաբար գնդակին ձեռքով էի դիպչում, թուրքն արտասանում էր «պե-լե», ինչը թուրքերեն, կարծեք թե, նշանակում է «հիմարություն է» («հիմար է». ընդգծումներն իմն են - Գ. Ղ.): Բնորոշ է նաև Պելեի զայրալից հակազդեցությունն այս անպատիվ փոթ անունն իրենից վանելու համար. «Մի ժամանակ ես ատում էի դա: Եվ դպրոցում դրա պատճառով հաճախ էի ծեծկռտուք սարքում: Այդ կռիվներում երևի միշտ չէ իմ բախտը բերել, քանի որ Պելե մականունն այդպես էլ կպավ ինձ ընդմիշտ»:

Իրականում Պելեի մայրենի պորտուգալերենն ունի լավ էլ գործածական «pele» բառ, այն էլ՝ 4 արժեքներով. 1.կաշի, մաշկ, 2.պտղակեղև, կճեպ, 3.բուրդ, մորթեղեն, 4.տիկ: Սրանք, սակայն, որևէ աղերս չունեն խնդրո առարկա «հիմարություն» իմաստի հետ: Նմանահունչ կամ հարանուն բառեր կան եվրոպական երկրներից Բրազիլիա ներգաղթածների այլ լեզուներում ևս (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն), որոնք դարձյալ չեն համապատասխանում Պելեի ինքնակենսագրականի համատեքստին: Բացառման մեթոդով փորձենք բացահայտել «պելե» նույնահունչ համանուն կամ գեթ հարանուն բառերի գոյության հնարավորությունը Թուրքիայից Բրազիլիա գաղթելու ներունակ՝ հիմնական ազգերի և ազգությունների ներկայացուցիչների 18 լեզուներում (թուրքերեն, հայերեն, քրդերեն, հունարեն, եբրայերեն, չերքեզերեն, լազերեն, արաբերեն, ասորերեն և այլն): Թուրքերենում չկա և չէր էլ կարող լինել «պ» հնչյունի տառավորմամբ սկսվող բառ, քանզի այդ լեզուն զուրկ է «պ» հնչյունից. գրված «p»-ն «փ» է կարդացվում (հնչում): Չի պարզվել նաև, որ Բաուրու քաղաքում, տվյալ ժամանակ, ազգությամբ թուրքեր ապրած լինեն: Նման բանալի բառեր բացակայում են և հիշյալ մյուս լեզուների թե՛ ակտիվ, թե՛ պասիվ բառապաշարներում՝ բացի հենց հայերենից: Ակնհայտորեն դա մեր ժողովրդախոսակցական շերտում հաճախագործածական «պել» («պըլ», «պըել») արմատն է՝ որոնելի իսկ «հիմար» իմաստով և լրացնող հոմանիշերով: Հայոց լեզվի գավառական, բացատրական, հոմանիշերի, տերմինաբանական, բարբառային բառարանները հավաստում են հետևյալ պատկերը.

Պել-հիմար, ապուշ, խենթ, գիժ, շաշ, խելագար, խելառ, չարաճճի, ծուռ, կատաղած, շշմած, անուշադիր: Ընդսմին՝ այս նշանակություններով «պել»-ն առավելապես կիրառվում է Արարատյան, Նոր Ջուղայի, Արցախի (Ղարաբաղի), Բորչալուի, Գորիսի, Մուշի, Ալաշկերտի, Շամշադինի բարբառներում:
Համեմատելով Պելեի մերձընկերոջ պնդած «պե-լե»-«հիմարություն է» զուգադրության հետ՝ համոզվում ենք, որ տվյալ իմաստով «պելե», ավելի ճիշտ՝ «պել է» (այսինքն՝ «հիմար է կանոնների կոպիտ խախտմամբ՝ ձեռքով ֆուտբոլ խաղացողը» մեկնությամբ) կարող էր արտասանել հայը միայն, որ Բրազիլիայում էր հանգրվանել Արևմտյան և Արևելյան Հայաստանների, Իրանի վերոնշյալ բարբառախոս վայրերից:

Հայոց մեծ գաղթերի երթուղիների ուսումնասիրությամբ ամրապնդվում է սույն վարկածի արժանահավատությունը: Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի (Եր., 2003թ., էջ 118)՝ հայերը Բրազիլիայում սկսել են հաստատվել 19-րդ դարի 2-րդ կեսին: Հայերի առավել ստվար խմբեր (հիմնականում Կիլիկիայից բռնագաղթածներ) Բրազիլիա են արտագաղթել 1920-ական թթ. և բնակվել առավելապես Սան Պաուլու քաղաքում ու նույնանուն նահանգի այլ վայրերում, այդ թվում՝ Բաուրուում: Ինչ մնում է Պելեի գրքում նշված էթնանվան հոլովանքների («թուրք», «թուրքերեն») թյուրիմացությանը, ապա, ընդերկար, չծավալվելու համար, շեշտենք միայն.

1) մինչև այժմ էլ Թուրքիայից Հարավային Ամերիկա արտագաղթած այլազգիներին, ներառյալ հայերին, տեղացիները սովորաբար կոչում են «թուրքեր» (նախկին մետրոպոլիայի անունով). 
2) Արցախից և Արևելահայաստանի այլ թրքաճարակ տարածաշրջաններից բրազիլական Բաուրու ներգաղթած հայորդիք կարող էին գալուստները բացատրել իրենց նախկին բնակավայրերի թշնամական - բռնաճնշող տարրի՝ իրենց իսկ ավանդական ազգակոչմամբ՝ «թուրքերի» միջից օր առաջ դուրս պրծնելու կենսական անհրաժեշտությամբ, իսկ այդ հաճախահոլով «թուրք» բառն էլ, թերևս, բրազիլացու առնվազն ենթագիտակցության մեջ չէր կարող չարտացոլվել և հետագայում էլ չարտաբերվել...

Տարածված է նաև «պելե» բառի 2-րդ հիմնիմաստը՝ քավոր, կնքահայր: Այս մեկնանկյունից պերճախոսուն է նախկին ԽՍՀՄ վերջին կինոֆիլմերից մեկի խորագիրը՝ «Ես Պելեի պելն եմ» («Я - крестный Пеле»,1991թ., «Վրացֆիլմ»): 

(հիմնավոր վարկածի իրավունքով)
ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ


Աղբյուր: http://nor-ej.do.am/news/pele_anowny_39_haykakan_e_39/2011-01-28-293 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (05-Ապրլ-2011) | Հեղինակ: ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ Դիտումներ: 1717 | Պիտակներ: հայագիտություն, Պելե, Pele, հայոց լեզու, FOOTBALL
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]