// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հին հույն մեծ իմաստասեր Պղատոնի (Պլատոնի) (այս թ.ա. 5-4 դդ.) գործերում կան մի շարք թաքնատեսական՝ կամ իր՝ հեղինակի կողմից այդպես ներկայացված կամ էլ՝ հետագայում այդպիսին դարձված դրվագներ: 
Դրանցից մեկը ուղղակիորեն հային վերաբերող է: Խոսքը «Պետություն» ստեղծագործության մեջ արծարծված «Արմենիայի զավակ Էրի» մասին առասպելին է վերաբերում: Առասպելում, մասնավորապես, պատմվում է հետեւյալի մասին. «Ես քեզ կպատմեմ ոչ թե Ալկինոսյան հեքիաթը*, այլ մի քաջ մարդու պատմածը, Էր անունով՝ Արմենիայի զավակը, Պամֆիլյան տոհմից: Պատերազմում նա սպանվում է: 

Եվ երբ 10 օր անց պատերազմում սպանվածների արդեն նեխած դիակները հավաքում են՝ նրա մարմինը լինում է ամբողջական վիճակում (այսինքն՝ մյուսների պես նեխած չի լինում, - հեղ.): Նրան բերում են տուն, եւ երբ 12-րդ օրում ուզում են նրան դիակիզել՝ նա հանկարծ վերակենդանանում է եւ պատմում, թե ինչ է տեսել այն աշխարհում: Նա պատմում է, որ երբ իր հոգին բաժանվեց մարմնից՝ հոգիների մի բազմության հետ սկսեց ճանապարհորդել, բոլորի հետ գնալով-հասնելով մի ինչ-որ աստվածային տեղ, որտեղ երկրում միմյանց կողք կողքի երկու ճեղքվածներ կային, նույնը նաեւ երկնքում, ճիշտ դրանց դիմացը: Դրանց միջեւ բազմել էին դատավորները (աստվածները, -հեղ.): Նրանք դատավարությունից հետո արդարներին հրամայում էին գնալ դեպի աջ՝ երկնքի կողմը, իրենց առջեւից փակցված ունենալով արդարության դատակնիքը, իսկ անարդարներին հրամայում էին գնալ դեպի ձախ՝ ներքեւPlaton, որոնք էլ իրենց մեջքին կրում էին դատակնիքը բոլոր այն անարդար գործերի, որ նրանք արել էին: Եվ երբ հերթը հասնում է իրեն՝ Էրին, դատավորներն ասում են, որ ինքը մարդկանց համար պետք է լինի պատգամախոս՝ այն բոլոր բաների համար, ինչ նա այդտեղ տեսել է: Եվ նրան հորդորում են ամեն ինչ լսել ու ամեն ինչ դիտել» (ընդգծումներն իմն են, - հեղ.): Այնուհետեւ պատմվում է Էրի այդ լսած-տեսածների մասին:

Ո՞վ է Պղատոնի հիշատակած Էրը: Ասվում է, որ նա «Արմենիայի զավակ» է եղել: Որից միանշանակ հետեւում է, որ նա հայ է եղել, քանզի «Ար-մենիայի զավակը» Արմենիայի կամ Հայաստանի բնիկը՝ հայը միայն կարող էր լինել: Այդ պարզ բանը նկատել է Պղատոնի լավագույն հետազոտողներից մեկը՝ Գ. Գոմպերցը, ով ուղղակի գրում է, թե Պղատոնի հիշատակած Էրը «հայ է եղել» (դա միտումնավոր չնկատողներ էլ, իհարկե, կան. դրանցից մեկի համաձայն, օրինակ, «Էրը տիպիկ ջհուդական անուն է»,-զարմանալի է չէ՞): Իսկ Խորենացու «Պատմություն»-ից Արա Գեղեցիկի մեռնում-հառնումին ծանոթի համար էլ դժվար չէ կոնկրետացնել, որ Պղատոնի Էրը հենց Արա Գեղեցիկն է (Արա-ն հունարենին անցնելով՝ դարձել է Էր): Ենթադրելի է՝ Պղատոնի ապրած ժամանակներից 2-3 դար առաջ Հայաստանում հյուսված առասպելը եկել-հասել է նրան, որը եւ նա իր գործում, իր փիլիսոփայության գլխավոր դրույթներից մեկի՝ հոգու անմահության կապակցությամբ, հիշում է:

Ի՞նչ է ասում Պղատոնի հիշատակած (պարզ է, յուրովի հիշատակած ու յուրովի մեկնաբանած) հայոց առասպելը: Ըստ փիլիսոփայի, դուրս է գալիս, հայն անմահ է: Նրա հոգին աստվածային դատ-դատաստանից դուրս է, քանզի նա ի բնե անմեղսունակ է ու անմեղսագործ, նա աստվածներին հարազատ՝ աստվածամարդ է, նա է ի զորու աստվածայինը տեսնել-ընկալել, դրանով ապրել, ու իր այդ զգացած-ապրածը սոսկական մարդկանց փոխանցել (աստվածների եւ մարդկանց միջեւ միջնորդ լինել), լինել աստվածներին պատգամախոսը մարդկանց համար: 
Եվ դա ասում է շատերի մտքերը գերած ականավոր փիլիսոփան՝ դրանով իսկ անուղղակիորեն խոստովանելով, որ Հայի առաքելությունը իրեն՝ Արիական ակունքներից հեռացածին տրված չէ: 
Պղատոնի հիշատակած առասպելը մի կարեւոր բան էլ է ասում. մեր նախնիների մեջ ընդունված է եղել դիակիզման ավանդույթը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

* Խոսքը Հոմերոսի էպոսում Ոդիսեւսի՝ Ալկինիոս թագավորի հետ անցկացրած խնջույքի մասին շուրջ 3 օր պատմածին է վերաբերում:

«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.



Աղբյուր: http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1951&Itemid=56 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (05-Ապրլ-2011) Դիտումներ: 4248 | Պիտակներ: Armenian Aryan roots, Platon, Արա Գեղեցիկ, Հայ Արիական ծագում, Պլատոն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]