// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների հնարավոր պատժիչ գործողությունները Թուրքիայի հանդեպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին:
1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով կազմվեցին հարցաքննիչ հանձնախմբեր (գլխավոր նախագահ` Անկարայի նախկին վալի Մազհար բեյ), որոնք սկսեցին հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ:
Օսմանյան կայսրության նահանգները բաժանվեցին 10 դատաքննչական շրջանների, յուրաքանչյուր շրջանի համար նշանակվեցին դատախազներ, հարցաքննիչ դատավորներ և քարտուղարներ:
Ձերբակալվեցին երիտթուրքական մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնյաներ:
1919թ. հունվարի 8-ին Ստամբուլում կազմվեցին Առաջին, Երկրորդ և Երրորդ ռազմական արտակարգ ատյաններ: Դատական նիստերի ընթացքում քննվեցին երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի (Հատուկ կազմակերպություն), Յոզղաթի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը:
Թեև օրենքը նախատեսում էր հանցագործներին դատապարտել ոճրագործության վայրում, սակայն 1919 թ. փետրվարի 5-ին, Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյանը` Յոզղաթի տեղահանության և կոտորածի հանցագործների դատավարության առաջին նիստում հատուկ որոշում կայացրեց մեղադրյալներին Ստամբուլում դատելու մասին:
1919թ. մարտի 8-ին, սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրով, երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվեցին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի քննությանը: 1919թ. մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան ևս դատապարտեց երիտթուրքերի կառավարության գործադրած հանցագործ ծրագիրը:
Երիտթուրքական կուսակցության պարագլուխների և նախարարների դատավարությունն սկսվեց 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ): Այս դատաքննություների ընթացքում հեռակա կարգով մեղադրվեցին 11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ: Մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորեց Մալթա կղզի:
Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան: Մյուս 27 մեղադրյալների նեծ մասը դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվեցին: Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների հովանավորությամբ կալանատնից Մալթա կղզի աքսորված հանցագործները: Հետագայում նրանցից շատերը վերադարձան աքսորից և տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրին Հանրապետական Թուրքիայում :
1919թ. հունիսի 21-ին, 23-ին և 28-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները: Դատավճիռը հրապարակվեց 1920թ. հունվարի 8-ին: 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները` մի քանի տարվա ազատազրկման:
Յոզղաթի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվել է 1919թ-ի ապրիլի 8-ին: Յոզղաթի մութասարիֆի տեղակալ և Բողազլյանի քայմաքամ Քեմալ բեյը դատապարտվեց մահպատժի, իսկ Յոզղաթի ոստիկանապետ Թեվֆիք բեյը` 15 տարվա տաժանակրության: Տրապիզոնի կոտորածների իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 22-ին: Ութ հանցագործներից երկուսը` Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյն ու երիտթուրքական կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիմ բեյը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները` տարբեր ժամկետներով ազատազրկման: Բյոյուքդերեի հայերի և հույների կոտորածները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 24-ին:
Բոլոր մեղադրյալները դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման: Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների գործուն մեղադրյալների դատավճիռը կայացվեց 1920թ. հունվարի 13-ին: Երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը` 15 տարվա տաժանակրության:
Հատկանշական է, որ Սևրի պայմանագրի կետերից մեկը անդրադառնում էր մասսայական բռնություններ իրականացրած թուրք հանցագործներին պատժելուն: Այսպես. թուրքական կառավարությունը ընդունում էր նաև Դաշնակից տերությունների իրավունքը` քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն պատերազմի օրենքների և սովորույթների դեմ գործողությունների իրականացման մեջ մեղադրվող անձանց, այլև պարտավորվում էր "Դաշնակից տերություններին հանձնել վերջիններիս կողմից պահանջվող անձանց, որոնք պատասխանատու էին պատերազմական վիճակում Օսմանյան կայսրության մեջ առ 1 օգոստոսի 1914թ. մտնող տարածքներում ջարդերի համար”:
Դատավարությունների արձանագրություններն ու որոշումները 1919-1920թթ. հրատարկվեց թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ը վեքայի» թերթի հավելվածներում: Բոլոր անվանաթերթերը կրում են «Նորին մեծություն Փադիշահի 1335թ.(1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը» խորագիրը:

Թուրքական և հայկական մամուլում նույնպես հրապարակումներ եղան տեղի ունեցած դատաքննությունների վերաբերյալ:

Մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները, փաստեցին, որ արևմտահայության տեղահանություններն ու կատորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են կանխամտածված և իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով:
1919-1920թթ. Թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքական դատավարությունն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ պետականորեն կազմակերպված ու իրագործված ցեղասպանությունը: Այս դատաքննություններն ու մեղադրական եզրակացությունները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտոնական պատմագրության` Հայոց ցեղասպանությունը ժխտող պնդումները հերքելու համար:
Այս դատավարության ընթացքում դատապարտված երիտթուրք գործիչների ու պաշտոնյաների մեծ մասը հետագայում հայտնվեցին Քեմալ Աթաթուրքի կողքին` Հանրապետական Թուրքիայի զինվորական և քաղաքական վերնախավում` զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ:
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին.


1. Թալեաթ փաշա - Ներքին գործերի նախարար, մեծ վեզիր (1917-1918)
2. Էնվեր փաշա - ռազմական նախարար
3. Ջեմալ փաշա - ծովային նախարար
4. Բահադդին Շաքիր բեյ - երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահը
5. Դոկտ. Նազըմ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
6. Ջավիդ բեյ – ֆինանսների նախարար
7. Սուլեյման Էլբիստանի բեյ - հողագործության և առևտրի նախարար (1915-1917)
8. Մուստաֆա Շերիֆ բեյ - հողագործության և առևտրի նախարար (1917-1918)
9. Օսկան էֆենդի - փոստի և հեռագրատան նախարար (1914-1917)
10. Դոկտ. Ռուզուհի էֆենդի - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
11. Ազիզ էֆենդի - հասարակական անվտանգության նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ


Դատարանում ներկա գտնվող մեղադրյալներ`


1. Սայիդ Հալիմ փաշա - մեծ վեզիր (1913-1916)
2. Միդհատ Շյուքրի բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
3. Ահմեդ Ջեվադ բեյ - Կ.Պոլսի պարետ, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
4. Աթիֆ բեյ - Անկարայի պատգամավոր, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
5. Զիա Գյոքալփ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
6. Քյուչուկ Թալաաթ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
7. Ռիզա բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի և «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
8. Իբրահիմ բեյ - մեջլիսի նախագահ
9. Հայրի էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
10. Մուսա Քյազիմ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
11. Խալիլ էֆենդի - արդարադատության և արտաքին գործերի նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
12. Ահմեդ Նեսիմի բեյ - արտաքին գործերի նախարար (1917-1918)
13. Իսմայիլ Ջանփոլատ բեյ - ներքին գործերի նախարար (1917-1918)
14. Աբբաս Հալիլ փաշա - հասարակական աշխատանքների նախարար (1915-1917)
15. Ալի Մյունիֆ բեյ - հասարակական աշխատանքների նախարար (1917-1918)
16. Շյուքրի բեյ - հանրակրթական նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ
17. Քեմալ բեյ - պարենավորման նախարար, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
18. Հուսեյն Հաշիմ բեյ - փոստի և հեռագրատան նախարար (1917-1918)
19. Ռիֆաթ բեյ - Օսմանյան խորհրդարանի նախագահ
20. Մահմեդ Էսադ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ
Կարգ: Պատմություն | Ավելացրել է: Նարի (27-Դկտ-2010) Դիտումներ: 1175
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]