// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Եգիպտական պատկերագրային համակարգի հետ կապված հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել Համլետ Մարտիրոսյանը: Ըստ հեղինակի, հայկական ժայռապատկերների պատկերագրային ձեւերը պահպանված են եգիպտական պատկերագրային մշակույթում: Հեղինակի կատարած համեմատական աշխատանքը ցույց է տալիս, որ պատկերագրային համակարգը եգիպտական մշակույթ է անցել Հայկական լեռնաշխարհից: Պատկերագրային «սրբազան հիերոգլիֆը» հնագիտական տերմինաբանության մեջ կոչվում է Hieratika (քրմական), հայկական մշակույթի մեջ՝ մեր կողմից Արարչական պատկերագրային համակարգ կամ մեհենագիր: Hieratika-ն մեկ ունիվերսալ ամբողջականություն է, որին ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում էր ժառանգական արեւապաշտական քրմապետին: 
    Եգիպտական գրավոր մշակույթում պատկերագրական «սրբազան հիերոգլիֆների» քանակը ավելանում եւ հասնում է 700-ի, մեկ պատկեր մեկ իմաստը փոխում է իր մոդելը եւ ձեռք է բերում բազմիմաստություն, փորձ է կատարվում Hieratika-ն, մեր ընկալումներով` մեհենագրությունը, աստիճանաբար մոտեցնել ամենօրյա կյանքին: Այս երեւույթը հունական մշակույթում կոչվեց demotikos (ժողովրդական), որը հայկական մշակույթում հայտնի է երկաթագիր ձեւով: 
 Hieratika-ն ամենօրյա կյանք մտցնելով` Եգիպտոսում խախտվեց Արարչական Անխախտ Պայմանականության սկզբունքը եւ պատկերագրային համակարգի օգտագործման բուն էությունը: Այդ ձեւով արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր գրային համակարգ հիերոգլիֆ-մեհենագիրը Եգիպտոսում պահպանվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները, հիերոգլիֆով վերջին տեքստը փորագրվել է մ.թ.ա. 394թ. Իսիդի տաճարում, մեր ժամանակաշրջանի ամենահայտնի հիերոգլիֆներով տեքստը գրված է 452թ.: Եգիպտական գրավոր լեզուն անցել է զարգացման 5 փուլ: 1. Հին եգիպտական Hieratika լեզու -XXVIII-XXIII դդ. մ.թ.ա.: 2. Դասական լեզու- XXII-XVI դդ. մ.թ.ա.: 3. Նոր եգիպտական լեզու-XVI-XIII դդ. մ.թ.ա.: 4.  Demotikos մ.թ.ա. VIII դ. - V մ.թ.: 5. Ղպտական լեզու` սկսած III դ. մ.թ.:
 Ի տարբերություն Եգիպտոսի, Hieratika-մեհենագրությունը, որպես Արարչական Անխախտ Պայմանականությունը ներկայացնող գրային համակարգ, Հայաստանում որեւէ էական փոփոխություն չկրեց եւ կիրառվեց բացարձակապես որպես հոգեւոր ոլորտի գրային համակարգ ընդհուպ մինչեւ 301թ.: Եգիպտական մշակույթին զուգահեռ, Միջագետքում 4-րդ հազարամյակում հիմնադրվում է եւս մեկ հզորագույն մշակույթ, որը արմատներով նույնպես կապված է Հայկական լեռնաշխարհի եւ հայ էթնոսի հետ:       Միջագետքում արեւապաշտական գաղափարախոսության երկրորդ թեւի կայացումը նախապայման եղավ երկրորդ գրավոր լեզվի առաջացման համար, որը աստիճանաբար, մշակութային ընդհանուր զարգացումների շրջանակներում մեր կողմից ընկալվում է որպես մեկ այլ գրային համակարգ՝ սեպագիր անվամբ` ստեղծված Շումեր կոչվող կազմավորման կողմից: Այս գրելաոճը նույնպես կապված էր Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության խնդիրների հետ: Տառագրության (kalligrafik) հայտնի մասնագետ Ալբերդտ Կապը կարծում էր, որ Շումերի եւ Եգիպտոսի տառագետ ոճաբանները ճանաչում էին իրար եւ մրցման մեջ էին միմյանց հետ: Ի տարբերություն Եգիպտոսի եւ Հայաստանի, Շումերում անցումը դեպի նոր գրային համակարգ արագ տեղի ունեցավ: 3-րդ հազարամյակի կեսերին մեր տարածաշրջանում արդեն գոյություն ունեին մեծ տարածում գտած եւ իրար հետ գործող 2 գրային համակարգեր: Ավանդապատման համաձայն, լուսնապաշտական Աքքադը որոշակի ժամանակային տարբերությամբ այս համակարգի հիման վրա ստեղծեց իր սեպագիր համակարգը, շումերական եւ աքքադական սեպագրերը ունեին 600-ից ավել նշաններ: Աքքադում սեպագրի կիրառումը դավանաբանության մեջ հակասում էր Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության սկզբունքներին, նրանք համարում էին, որ դավանաբանական եւ հոգեւոր գրագրությունները կարելի է կատարել յուրաքանչյուր գրային համակարգի միջոցով:
    Շումերական մշակույթում լեզուն անվանվել է «gir» բառով: «Gir» բառը եւ հետագայում դրանից բխած բոլոր բառերը շատ սկզբունքային նշանակություն ունեն ընդհանրապես հնդեվրոպական լեզվաբանության համար: «Gir» բառի օգնությամբ շումերները իրենց հստակորեն ներկայացնում են որպես «գրերի երկրից եկած ժողովուրդ», առաջին անգամ հնդեվրոպական գրավոր մշակույթի մեջ շումերները շատ հանգամանալից եւ ոչ այլաբանորեն ասում են՝ «gir» նշանակում է «խոսք, լեզու, գիր»: Շումերական մշակութային համակարգը «gir» բառի միջոցով ֆիքսել է գրավոր լեզվի ստեղծող հայկական էթնոսին, «gir» բառը այդ նույն իմաստով օգտագործվել է նաեւ Հնդկաստանում Divanagari լեզվի անվան մեջ: Արեւմտյան քաղաքակրթությունը նույնպես հայերենից փոխառել է գաղափարական ամենաբարձր «gir» տերմինը, որը հունական լեզվում պահպանել է իր սկզբնական իմաստը՝ հունարեն, grapho «գրում եմ», gramma «տառ», grapheys, gropheys «գրող»-հայերեն gir, grabar, grox: Հունարենը պահպանել է հայ-հունական նախատառագրային շփումները, որոնք կապված են նկարապատկերային երեւույթների հետ եւ արտահայտվել է ընդհանրական graphiketekhne տերմինով:
    Այստեղ կարող ենք եզրակացնել. հնագույն քաղաքակիրթ աշխարհները պատկերագրային համակարգը օգտագործելու պահից սկսած իրենց լեզվամտածողության մեջ ֆիքսել են գրի երեւույթի հիմնադրին` հայկական էթնոսին «gir» բառի միջոցով: Այս համատեքստում շատ հետաքրքրական են դառնում հայկական եւ նախահունական զուգահեռները: Հայկական հետքը գրավոր ֆիկսացիայի է ենթարկվել Կրեթում մ.թ. առաջ 3-րդ հազարամյակում: Կրեթում հայտնաբերված եւ գիտությանը հայտնի Ֆեստսական սկավառակին զետեղված տեքստը (որը գրված է հունարեն եւ ունի պալեոբալկանական ընդգծվածություն) ամբողջությամբ չի կարդացվում հունարեն եւ որոշ բառեր կարդալու եւ հասկանալու համար հարկավոր է որպես բանալի օգտագործել հայոց լեզուն: Հայերենի օգնությամբ կրեթական տեքստերի ուսումնասիրությունները տվեցին սպասելի արդյունքներ, վանկային da-ku բառը (գրված կրեթական երկշեղբ կացինի վրա) վստահաբար կարելի է ընկալել որպես daku «թակիչ, կացին» որից ծագում է Հունական thego, thago «սրել, հղկել» բառը: Կրեթական մայրաքաղաքի Knos(s) os անունը առաջացել է հունական gno(s)tos «հայտնի» բառից, նրա հնագույն տարբերակն է ka-nu-ti, a-ka-nu-we-ti, որը հնարավոր է միայն հասկանալ` օգտագործելով հայերենի zanaut «ծանոթ» բառը (հունական տարբերակում gno(s)tos), (PopeM. TheLinear AQuestion//Antiquity.-Vol. XXXII.- N126.-June 1958.-P. 99): Հունական մշակույթի համար փոխառնման հիմնական ոլորտներից է կրոնականը, նախահունական asp-is «օձ», «sp-al-os «ձուկ», visap «մեծ օձ», «Basilik նստել», հայերեն «Bazmel բազմել», «kosmos տիեզերք» հայերեն kazm, ouranos-«երկինք», հասարակական՝ koiranos, մակեդոնական korannos «տիրակալ», հայերեն karan «իշխան» բառերը հստակ ունեն հայկական ծագում: Համանման խնդիր կա նաեւ էթրուսկյան լեզուն ուսումնասիրողների համար, բավականին հետաքրքրական է հայերենի ներկայությունը մշտապես տեսնել էթրուսկյան լեզվի մեջ` սկսած մ.թ.-ից 1000 տարի առաջ մինչեւ մ.թ.-ից առաջ, 1-ին դարը: Հայ- էթրուսկյան հնարավոր կապի մասին հարցը առաջին անգամ բարձրացվել է 100 տարի առաջ Ս. Բուգենի կողմից: Նա ընդգծեց էթրուսկների makh, mekh «1» եւ հայկական mek «1» բառերի եւ իմաստների ընդհանրությունը: Ակադեմիկ Վ. Գեորգիեւը ուսումնասիրում էր էթրուսկա-հայկական լեզվական ընդհանրությունները եւ այն ներկայացնում էր tur(էթ.), tal-tur(հայ.) բառերի միջոցով, որոնք նույն իմաստն են արտահայտում: tal-tur (հայ.), tur(էթ.), բառը կա նաեւ հունարենում եւ արտահայտում է նվեր-doron կամ «տալ նրան», իսկ ռուսերենում «ՊՈՐՌՑՖ»-նվեր տալ: Հայ-էթրուսկյան լեզվական եւ մշակութային առնչությունների համար առաջնային է «փայլ» բառը, էթրուսկների մոտ գործածվում է pulum-«աստղ» ձեւով, որը կենտրոնական է արեւապաշտական գաղափարախոսությունում: Արեւմտյան կրոնական գաղափարախոսության մեջ հայերենից անցել է նաեւ «լույս», lux (էթ.), լատինական Locot հայերեն լուսոտ, ինչպեսեւ` հայկական լուծ, Էթ. Lacth, կամ iacet (պարկել) լատին. Iugum, հայկական են էթրուսկների «ais»-«աստված», հայկական Hajas, aja, ինչպեսեւ հաթիթական համարվող հանրահայտ «ահայացիներ» կոչվող տերմինը:
  Վերը բերված օրինակներով ակնհայտ է դառնում, որ մ.թ. 3.000 տարի առաջ Փոքր Ասիայում հստակորեն կար մեկ ձեւավորված ընդհանրություն` հզոր դավանաբանական եւ լեզվական միջուկով: Հանգամանքների բերումով անտեսվում է Փոքր Ասիայում ձեւավորված հնագույն լեզվական մեկ ընդհանրությունը՝ փաստը, եւ ժամանակակից պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջին լեզվի փաստը ընկալվում է որպես պայմանական երեւույթ համարելով առաջնային հնդոիրանական, եվրասիական եւ ինդոգերմանական ընդհանրությունները: Նման մոտեցումը խախտում է գործնական լեզվի ստեղծման եւ օգտագործման բնական սկզբունքը եւ հետազոտությունների հսկայական մասը տանում է այլ եզրահանգումների, որոնք էլ հանգեցնում են անավարտ բացահայտումների:

շարունակելի

Արամ Մկրտչյան
Գերմանիա

«Լուսանցք» թիվ 20-24 (151-155), 2010թ.


Աղբյուր: http://hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1565&Itemid=56 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (19-Փետր-2011) Դիտումներ: 1824 | Պիտակներ: Եգիպտական պատկերագրային համակարգ Hi
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]