// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Կարգում: 50
Ցուցադրված է: 41-50
Էջեր: « 1 2 3 4 5

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
 G. Nzhdeh (1886-1955)  founded the ideology of national unity, which is based on  noble idea ancestral morality: the members of the nation, as secondary to their religious and personal political beliefs, will be merged  by  Armenian factors: "There are no party martyrs and heroes, there are and will remain national martyrdom and heroism”. This notion requires for precious offering from every single Armenian: for sake of Armenian nation and future of Armenia sacrifice his/her self-loving; leaves an order to various parts of Armenians and individual Armenian-born first of all be an Armenian, to remain servant and warrior of Nation-Ethnos despite of partial and religious beliefs, social status and world location.  The Tseghakronutyun (nation-ethnical religion) aspires to safeguard our inner amity and reconcile the various strata of Armenian society as "without the supreme pacificator what kind of is Ethnos-Nation, only grave land can bind a  conciliation upon the daily spirit-fallen Armenian people”.
Հայրենասիրություն | Դիտումներ: 915 | Հեղինակ: "The Garegin Nzhdeh 125” initiati | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 24-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Այսօր հայ հասարակության շրջանում նկատելի է մի սարսափեցնող երևույթ, այն է թշնամու կերպարի ինքնամերժողաբար աղոտացումը, աղճատումը: Սոցիալ- տնտեսական ու ներքաղաքական ախտածին իրողություններն են այս մոլորության պատճառը:  Մերօրյա  հայաստանյան  «աթոռապաշտությունը» դժվար է ներքին քաղաքակնություն անվանել այդ հասկացության քաղաքագիտական ընմբռնամն տեսանկյունից: Արցախյան հերոսամարտի անտրամաբանական, անփառունակ շարունակությունը եղան հետպատերազմյան մութ ու ցուրտ, տարագրությամբ ուղեկցվող 90-ականները: Արտաքին թշնամուց  առավել վտանգավոր ներքին թշնամին է` ի դեմս օլիգարխիկ եսապաշտ իշխանության և օտարապաշտ, խամաճիկակերպ ընդդիմության: «Կույր և բարբարոս կուսակցամոլությունը մի զարհուրելի ախտ է, որ պիտի թուլանա, եթե ուզում ենք ուժեղանալ ազգովին»-հորդորում է Նժդեհը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 845 | Հեղինակ: Հայոց Առյուծ Երդվյալ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 23-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ցեղասպանված լինելն ամոթալի է

 Այս միտքը միայն զգացմունքային չէ, այլ նաև գաղափար է, իր մեջ կրում է գիտելիքների որոշակի համակարգ և արտաքին պահանջարկ ունի: Ընդհանրապես, գաղափարը բանականության ծնունդ է, բանականությունը` բնության: Հենց այդ միասնականության հետ հանդես եկող զգացմունքային հայրենասիրությունն է հանգեցնում ազգային նպատակի ի հայտ գալուն և դրան հետամուտ լինելուն: Բնության օրենքների վրա հիմնված դատողություններն օգտագործողները բնապաշտներն են, որ նույն օրենքներով են բացատրում նաև պատմական երևույթները` ակնկալելով ազգի ապագայով մտահոգվածների հետ փոխադարձ կապ և մեր բարձրագույն նպատակի` Հայ դատի առավել արդյունավետ լուծումների հայտնաբերում:
Ցեղակրօն | Դիտումներ: 1732 | Հեղինակ: Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 21-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

  Նրանք, ովքեր որպես մենաշնորհ են տիրապետում հասարակական կարծիքի ձևավորման հսկայական իշխանությանը, քաջատեղյակ են, որ տեղեկատվական զանգվածային միջոցները մշտապես պետք է գտնվեն վերահսկողության տակ։ Նույնիսկ ներկա «ազատությունների» ժամանակներում, այն ինչի մասին կխոսենք ստորև, լայն լսարաններում, հեռուստաեթերներում, մեծատիրաժ թերթերի Էջերում դժվարությամբ են հայտնվում, կամ ամենատարբեր պատճառաբանություններով ըևդհանրապես չեն հայտնվում:

Հասարակական գիտակցության ձևավորման գործընթացում ամենակարևորը պահպանողական գործոնն Է, որ հասարակական գիտակցության մեջ մուծվում Է սովորույթի ուժով։ Բավական Է միայն սովորույթների թափանիվի պտտման ուղությունը փոխել ըստ հարկի և կփոխվի մտածողության գործելակերպը։ Այդ դեպքում ստանդարտների գնահատումը կարող Է կատարվել արհեստականորեն պատվաստված օտար, նեղ կենսական շահերին համապատասխան՝ ազգային ընդհանրական շահերի փոխարեն։

Պատվաստումը համարվում Է հաջող կայացած, եթե...

Հայրենասիրություն | Դիտումներ: 1766 | Հեղինակ: Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՓՈԽԻ՛Ր ԱՆՈՒՆԴ, ՀԱԿՈԲ

Ոմանք կարող են մտածել, թե մարդու անվան իմաստային նշանակության հարցը այնքան էլ հրատապ չէ, ուստի պարտադիր չէ հնից եկած օտար անունը կամ ազգանունը ազգայինով փոխարինելը: Սակայն անվանափոխությունը միայն ճաշակի հարց չէ, որ առաջարկվի հետաքրքրասեր ընթերցողներին և թողնվի նրանց հայեցողությանը: Ազգային մտածողություն ունեցող լեզվաբանը, հոգեբանը, պատմաբանը, արվեստագետը և ընդհանրապես մտավորականն ու ազգային քաղաքական գործիչը նախ ինքը պետք է պարզի իր անվան կամ ազգանվան ծագումը, և համարձակություն ունենա դրանք փոխելու միջոցով հայացնել, եթե օտարահունչ են, որպեսզի անձնական օրինակով կարողանա դաստիարակել նաև մյուսներին:
Ազգային քաղաքակրթության հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն անունների ծագման գիտական բացատրություն, այլև պատմական, տիպային, համեմատական վերլուծություն, որակական, քանկական բնութագրումներ, որպեսզի անուն կրողին հասանելի դառնա իր անվան ձևավորման պատմությունը` կապված տեղական, տարածքային, համաշխարհային բնույթի պատճառների ազդեցությամբ:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1827 | Հեղինակ: Ներսես Ներսիսյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Նրանց կերպարների և գործառույթների  մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:

Հայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի  տիկնիկը Նուրի տիկնիկն է և նրան ուղեկցող ծեսը: Իրականում մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակին զուգահեռ դուրս են մղվել մեր կենցաղից, քանի որ մոռացության են մատնվել ծիսական տիկնիկին  ուղեկցեղ հավատալիքները և ծիսական արարողությունները:
Հայրենասիրություն | Դիտումներ: 2003 | Հեղինակ: Մանան Դաֆին | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ժողովուրդը կը նմանի իր երկրին, որն իր ներքին ուժերի աշխատանքով բարձունքներ է կարկառում: Մասիս թե Մեսրոպ - հավասարապես սրբազան կատարներ, որոնց տրված է գոյության բարձունքներում պահել հայ միտքն ու հայացքը:

Կան դանդաղ զառամող և մեռնող ժողովուրդներ - նրանք, որոնց անցյալ գոյության դպրոցն` իրենց երկրի աշխարհագրական դիրքի և արտաքին այլ ազդակների շնորհիվ, եղել է նվազ դժվարին: Պատմության կողմից բարերարվածներն են դրանք` տեր միջակ մորալի, որոնք` կորցրած իրենց անհատականությունը, շարունակում են ապրել իրենց անցյալի վարկով միայն:
Ամեն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը:
Նվազ ոգելից և խոստումնալից է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպես, որին պակասում է իր պատմական առաքելության գիտակցությունը: Նմանին, զլանալով իր հարգանքը, աշխարհն ասում է` ապրելու և ստեղծագործելու համար նախ ճանաչիր և ճանաչել տուր քեզ:

Հայրենասիրություն | Դիտումներ: 1179 | Հեղինակ: Գարեգին Նժդեհ | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 28-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գարեգին ՆԺԴԵՀ

Կա մի ողբերգական թյուրիմացություն, որը պետք է փարատել, օր, ժամ, վայրկյան առաջ պետք է փարատել` ողջակիզված հայության և ճշմարտության հարգանքի տուրք տված լինելու համար:
Սխալ և անարդար է կարծել, որ հանկարծակիի եկած արևմտահայությունը եղեռնի օրերին դրսևորեց իր հոգու միայն մարտիրոս կողմը:
Ո´չ, ո´չ: Եթե ուշի ուշով վերլուծեք անօրինակ Եղեռնը ամբողջացնող դեպքերը, խորապես պիտի համոզվեք, որ հայն իր հագեկան արիությամբ մեծապես կը գերազանցեր թուրքին: Այդ օրհասաբեր օրերին Թրքահայաստանեն կարելի էր լսել «լացը շղթայված հերոսության», իսկ որոշ վայրերում` մռնչյունը ադվադրված առյուծների: 
Հայրենասիրություն | Դիտումներ: 1176 | Հեղինակ: Գարեգին Նժդեհ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 28-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

Նա ծնվեց մարդու առաջին մտածումի հետ` թե սուրբ է հայրենի հողը:
Նա ստեղծվեց ան օրը, երբ մարդն առաջին անգամ` լինելով գիտակցորեն և ժպտադեմ, մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը: Դա հայրենքի է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:
Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը:
Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ:
Հայրենասիրություն | Դիտումներ: 10526 | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 27-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)

«Ամենաազատ մարդը ռազմիկն է…»
Ֆ.Նիցշե
 
Վերցնում ենք թեյի ափսե, մեջը լցնում ձեթ։ Հետո վերցնում ենք օգտագործված վիրակապ (չօգտագործվածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր և փռում ափսեի մեջ՝ ափսեից դուրս թողնելով կտորի մի անկյունը, որ ոլորելով ու «պատրույգ» սարքելով, թողնում ենք օդում։ Արյունով ներծծված վիրակապը ներծծվում է արդեն ձեթով, և վառում ենք «պատրույգը»։ Ճրագ է։
Այսպես մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաֆանտաստիկ պետության մեջ լուսավորվում է նկուղ-ապաստարան-զորանոցը։ Այսպես կենցաղային մանրուքները վերաճում են մասունքների, և կենցաղային առարկաները, թևավորվելով, «աղավնակերպ իջմամբ» թառում են խորհրդանիշների պատվանդանին։ Այսպես իրերը (ձեթ, արյուն, վիրակապ), այսաշխարհիկ պայմանականությունների վարագույրը պատռելով, ներկայացնում են ճրագի արարողությունը, և զորանոցում քնած կամավորների դեմքերին տարածվում է միստերիալ ճշմարտությունների լույսը։ Այսպես բացվում են իրերի «անդրկուլիսյան» զուգիմաստները, որտեղ ձեթը հավատն է, որ պիտի չսպառվի, և արյունը պայքարն է, որ պիտի չորանա։ Պիտի չորանա, որովհետև հաղթանակն է վիրակապ։
Ճրագ է։ Ընդամենը հերթապահի վառած ճրագ գիշերվա  3-անց 20 րոպեին։ Բոլորը քնած են, և բացառապես բոլոր քնածները երազի մեջ խոսում են բարձրաձայն, և բացառապես բոլորի երազներում կռիվ է։ Հերթապահը ենթադրեց, որ ինքն էլ  քնի մեջ խոսում է, որովհետև այսքան տարբեր մարդկանց մեջ ինքը չէր կարող բացառություն լինել։
Եվ այդ միակ հանդիսականի առաջ այսպես խոսեց քնած զորանոցը. «Կրա՜կ», «աջի՜ց մտեք, աջի՜ց»,  «սպասե՜ք, չկրակե՜ք. թող մոտիկանան»,
Հայրենասիրություն | Դիտումներ: 1284 | Հեղինակ: Արմեն Դավթյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Դկտ-2010 | Մեկնաբանություններ (0)