// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Կարգում: 50
Ցուցադրված է: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Գագիկ Ստեփանյանը /Հեթանոս Գագո/ ծնվել է 1965թ. փետրվարի 13-ին, Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը` հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ մյուս պապը` մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
Խիզախությունն ու արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվում էր բռնցքամարտով նախ Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև` Դինամո մարզական ընկերությունում: Ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։ 
Հայրենասիրություն | Դիտումներ: 1069 | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 13-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Վաչագան Վահրադյան, Մարինե Վահրադյան

Եվ ի՞նչ է անունը. 
Վարդից վարդի հոտ է գալիս, 
Վարդ անվանես այն թե ոչ:
Վ. Շեքսպիր

Կարծում եմ, ժամանակն է հատուկ ուսումնասիրմամբ անդրադառնալ սյունիքյան հանրահայտ կառույցի անվանման խնդրին: 
Ժամանակն է, քանի որ հայաստանյան պատմաբանների, հնագետների և ոչ միայն նրանց շրջանում, մի տեսակ գիտականորեն ՙպատվաբեր՚` մոդայիկ է դարձել ասել. ՙՀուշարձանի անունը ՙԶորաց քար՚ է, այլ ոչ թե ՙՔարահունջ՚: Ընդ որում, այդ ասող մարդիկ, ոչ մի ուշադրություն չեն դարձնում հուշարձանի կառուցվածքա-գործանքային (stuctural-functional) հարցերին վերաբերվող խոշորագույն բացահայտումների վրա: Մինչդեռ հենց դրանք են կարևոր: 
Հայրենասիրություն | Դիտումներ: 2089 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 11-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Արարատ լեռան վրա աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը երկնաքարային խառնարան են հայտնաբերել։ Դրա վերաբերյալ հոդվածը շուտով կտպագրվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրում: Սակայն մինչ այդ, հայտնվելով Քորնելի համալսարանի կայքում, այդ լուրը տարածվել է աշխարհի տարբեր լրատվամիջոցներով` հիմնված Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հաղորդագրության վրա: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց Վ. Գուրզադյանը։

Մասնագետների թիմը կարծում է, որ նրանք հավանաբար հայտնաբերել են երկնաքարային բնույթի խառնարան բիբլիական Արարատ լեռան վրա: Խառնարանը կարող է առաջացած լինել միլիոնավոր տարիներ առաջ:
Հայրենասիրություն | Դիտումներ: 2211 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 09-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Դավիթ Սարապյանը /ԴԵՎ/ ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում: Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
Հայրենասիրություն | Դիտումներ: 2197 | Ավելացրել է: Նարի | Ամսաթիվ: 04-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՅՔԼ ԱՐԼԷՆԻՆ

 

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր,

  իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»

 

Ա

       Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր - որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն: 

    Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Ձեզ՝ «պատուով մեռնելու անընդունակ ցեղի մը զաւակ»ը համարելով, դուք բացագանչել էք աներկիւղածօրէն. «Դարերով անարգ նահատակութեանց եւ  գձուձ փախուստների ժողովուրդ…ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւայլն:

      Այսպէ՛ս, հայածին Մայքըլ, այսպէս էք խօսել հայութեան մասին: 

      Չասե՞մ՝ "Well roared lion” - լա՛ւ ես մռնչել, առի՛ւծ:

Ցեղակրօն | Դիտումներ: 3880 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Գարեգին Նժդեհի կիսանդրին Երևանի Տիգրան Մեծի 36 շենքի հարակից տարածքումԳարեգին Նժդեհի 125-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գարեգին Նժդեհ-125» անկախ նախաձեռնությունը պատրաստվում է իրականացնելո մի շարք հոբելյանական միջոցառումներ: Նախաձեռնությունը առաջնահերթ է համարում Գարեգին Նժդեհ Հայորդու` Տիգրան Մեծի 36 հասցեում տեղադրված կիսանդրու տեղափոխությունը: Մեծ հայի կիսանդրին տեղադրված է վերոնշյալ հասցեի շենքերի, խանութների ետնամասում, գտնվում է անմխիթար, բարձիթողի վիճակում, ինչը անթույլատրելի և ամոթալի վերաբերմունք է ազգային հերոսի, գաղափարախոսի հիշատակի նկատմամաբ: Նախաձեռնությունը առաջարկում է կիսանդրին տեղափոխել Հաղթանակի զբոսայգի, որտեղից տեղի էր ունեցել Գ. Նժդեհին տրված հրաժեշտի վերջին արարողությունը: 
Ցեղակրօն | Դիտումներ: 3084 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻՆ

ՀՐԱՀԱՆԳ ԽՍՀՄ ՀՐԵԱՆԵՐԻՆ
(գաղտնի փաստաթուղթ)
 Թել-Ավիվ 1958թ
.


         Հրեաներ, սիրեցէք իրար, օգնեցէք իրար, եթէ նոյնիսկ ատում էք իրար:
Ձեր ուժը ձեր միութեան մէջ է, դրանում է մեր յաջողութիւնների, մեր փրկութեան եւ մեր ծաղկման գրաւականը: Բազմաթիւ ժողովուրդներ կործանուեցին սփռուելուց յետոյ, քանի որ նրանք չունէին գործունէութեան պարզ ծրագիր եւ աջակցութիւն: Իսկ մենք, հանրային զգացողութեամբ անցանք դարերի ու ժողովուրդների միջով, պահպանուեցինք, բազմացանք եւ հզօրացանք:
Միասնութիւնը նպատակ է եւ, միաժամանակ, միջոց. նպատակին հասնելու միջոց` նպատակին հասնելու համար: Ահա ինչումն է իմաստը, ահա ինչի պէտք է ձգտել, մնացեալն արդիւնք է, մնացեալը կգայ ինքնըստինքեան:
Հայրենասիրություն | Դիտումներ: 4583 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Женщин нужно знать и ценить по их сыновьям.

 

Гарегин Нжде

 

Впервые я увидел ее фотографию в 1990 году в доме Вазгена Тер-Арутюняна – племянника Гарегина Нжде – среди уложенных в старый сундукообразный чемодан реликвий – одежды, вещей, документов и писем. Она сразу привлекла мое внимание своим обликом – загадочным и обаятельным, хотя и немного строгим, стройной, гордой осанкой, в то же время хранимой в глазах добротой и милосердием... Это была фотография женщины, родившей, вырастившей и воспитавшей легендарного Гарегина Нжде...

Ցեղակրօն | Դիտումներ: 2228 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 25-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԱՅՆԱՑԻՐ ՑԵՂԱՅՆԱՑՈՒՐ
Օնիկ Զարմունի

(Օնիկ Զարմունին հանդիսանում է Ցեղակրոնության հիմնադիրներից մեկը, Գարեգին Նժդեհի գաղափարական ընկերն ու Ցեղակրոն Ուխտեր հայրենատիրական շարժման ղեկավարներից մեկը:)

Ցեղակրօնութիւնը ոչ միայն գեղեցիկ անուն մըն է, այլեւ ադամանդեղէն յաւիտենական ներքին բովանդակութիւն մը, որ դարերուն դիմանալու, տոկալու ոյժ եւ անսասանութիւն ունի իր մէջ: Ցեղակրօնութիւնը վարդապետութիւն մըն է, որ ոչ մէկ ժողովուրդի այնքան անհրաժեշտ է, որքան հայ ժողովուրդին: Ցեղակրօնութեան մէջ կայ անցեալի ապրում, ներկայի կեանք ու պայքար, ապագայի նուաճում եւ յաւիտենականի տենչ:
Ցեղակրօն | Դիտումներ: 2819 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 25-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)

Գ. Նժդեհը  (1886-1955)  ստեղծեց ազգային միասնության գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է ներցեղային բարոյականով առաջնորդվելու վեհ գաղափարը. ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական ու քաղաքական իրենց անհատական համոզմունքները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով` «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»: Դա պահանջում է յուրաքանչյուր հայից մեծագույն զոհողություն` հանուն հայ ցեղի ու Հայաստանի ապագայի զոհաբերել իր Ես-ը, պատվիրում է  հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին առաջին հերթին լինե՛լ Հայ, մնա՛լ հպատակն ու մարտիկը ազգի` անկախ կրոնական կամ կուսակցական համոզմունքից, սոցիալական դիրքից և աշխարհում գտնվելու վայրից: Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը և հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը»:

    Հայրենակիցնե՛ր, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ՀԱՅԻ 125 ամյակի կապակցությամբ  «Գարեգին Նժդեհ 125» անկախ նախաձեռնությունը նախատեսում է հրատարակել գրպանի օրացույց ի հարգանս Մեծ Հայի: Նախաձեռնող խումբը ակնկալում է Ձեր բոլորի ներդրումը հանգանակությունների տեսքով: Ստորև ներկայացնում ենք բանկային հաշիվը, որի վրա կարող եք փոխանցում կատարել.

Հաշվի տեսակ` Քարտային հաշիվ
Հաշվի համար` 14220160100
Converse Bank
Կոնտակտային էլ.հասցե`  njdeh125@mail.am
http://www.facebook.com/home.php?sk=group_148349951887404&ap=1

 Կանխավ` շնորհակալություն:
Ցեղակրօն | Դիտումներ: 1762 | Հեղինակ: «Գարեգին Նժդեհ 125» նախաձեռնո | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 24-Հունվ-2011 | Մեկնաբանություններ (0)