// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Կարգում: 50
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Գարուն», 1989թ. թիվ 1

«Ո՞վ էր Սերոբը, Աղբյուր մականված սողորդցի այդ հանրածանոթ գյուղացին, որի առջև սասանում են երկու ամբողջ գավառներ, որի անունով թնդում են Բաղեշի և Խլաթի լեռներն ու ձորերը…»
Քրիստափոր Միքայելյան
Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. մի զարմանալի հատկություն՝ բնորոշ մեծ հայդուկներին։ Որսորդության մեծ սիրահար էին Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշն ու Սեբաստացի Մուրադը։
Տասնութ տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։
Հայրենասիրություն | Դիտումներ: 3871 | Հեղինակ: ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 06-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

 
 Լուռ սպասում

Գրիգորյան Պավլուշա Մելիքի. ծնվել է 1966թ. փետրվարի 18-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում: Գյուղում ստացել է ութամյա կրթություն, իսկ միջնակարգը ավարտել է Ստեփանակերտում: Ավարտելուց հետո գյուղում աշխատել է որպես դերձակ: 1984-86 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է աշխատել գյուղում: Արցախյան  շարժմանը մասնակցել է 1989թ.-ից: Մասնակցել է Ամիրանլարի, Ղարադաղլվի, Ղուրուչուխի, Ճարտարի, Խազազասարի, Ուրյանա լեռան պաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է 1992թ.-ի օգոստոսի 18-ին Պոշկեն յալ դիրքում. ստանալով թեթև վնասվածք շարունակել է կռվել և չի լքել մանկության ու մարտական ընկերոջը, արյունաքամ լինելով մինչև վերջ պաշտպանել ու պահպանել է ընկերոջ դին, իսկ արդեն ուժասպառ, զգալով մոտալուտ մահվան շունչը, արյունաքամ, վերջին ուժերը չխնայելով թաքցրել, ծղոտով ծածկել է ընկերոջ սառած մարմինը, որպեսզի պաշտպանի թշնամու սանձարձակություններից: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ամուսնացած էր, ունի մեկ որդի: Հանգչում է Կոլխոզաշենի գերեզմանատանը:
Հայրենասիրություն | Դիտումներ: 976 | Հեղինակ: Անի Հակոբյան | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 24-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)

  Vahagn Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է՝ Երկրային տարեփոխումը: Այդ օրը Արորդինեն ու Արդուստերը նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը...
   Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է... եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք նախանշում:
   Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:
Հայրենասիրություն | Դիտումներ: 6193 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 20-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (1)

Գուրգեն Շահնազարյան


Փրկեց 40 հոգու կյանքը և վերջին նռնակով տարավ 7 ադրբեջանցիների եվ իր կյանքը...
Նա արժանի է հերոսացման

1992 թվականի հուլիսի 29-ն էր:Ամառային գեղեցիկ արևոտ օր էր: Բայց խաղաղ չէր Արցախի հողը: Թշնամին մեծաթիվ ուժերով փորձում էր Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակելով մեկուսացնել Արցախը Մայր Հայաստանից:
Կեսօրին ադբեջանցիները մեծաքանակ ուժերով վերսկսեցին հարձակումը: Ուժերը անհավասար էին: Մի քանի ժամ տևած մարտից հետո հայկական կողմում ևս կային զոհեր: Օղակը սեղմվում էր Ղոջազ գյուղի մատույցներում: Հերոսաբար մարտնչում էր նաև Գուրգեն Շահնազարյանը բոլորի սիրելի Գուգուշը: Կրակի օղակը սեղմվում էր, թշնամին արդեն շատ մոտ էր: Շրջափակման մեջ ընկնելը անխուսափելի էր: Գուրգեն Շահնազարյանը կայացրեց իր վճռական որոշումը` մարտը վերցնել իր վրա ապահովելով իր ընկերների դուրս գալը կրակի օղակից: Այդ որոշումը փրկեց շուրջ 40 հոգու կյանք: Սակայն Գուրգեն Շահնազարյանը ինքը չփրկվեց շրջափակումից: Վիրավոր վիճակում սպասեց այնքան մինչեվ ադրբեջանցիները մոտեցան: Եվ նա կայացրեց երկրորդ վճռական որոշումը: Պայթեցրեց ձեռքում պահած նռնակը իր հետ սպանելով 7 ադբեջանցիների: Տեսնելով հերոսի մահով զոհված հայորդուն, թալանի սովոր ադրբեջանցիները ձեռք չէին տվել նույնիսկ մատի մատանուն: Թուրք հրամանատարը պատվի է առնում, գնահատելով Գուրգեն Շահնազարյանի արարքը, որպեսզի Գուգուշի դիակը չխոշտանգեն: 
Ահա այսպես զոհվում է Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը, սակայն մինչ այսօր նա չի արժանացել հերոսի ու մարտական խաչի չնայած, որ նա դրա կարիքը երբև չուներ:
Հայրենասիրություն | Դիտումներ: 928 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)

Մարտի 9-ին կլրանա Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս «ԴՈՒՇՄԱՆ» Վարդանի ծննդյան 
45-ամյակը

  «Ախր ե՞րբ եղեգան փողից վերստին պիտի ծնվի Վիշապաքաղ Վահագնը»
 Դուշման Վարդան



ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):
«Եթե այսօր Դուշման Վարդանը, Լեոնիդ Ազգալդյանը և Մոնթե Մելքոնյանը մնային, մեր իրականությունն այլ կերպ կզարգանար,- մի քանի տարի առաջ ներկա քաղաքական վիճակը վերլուծելիս հեռուստաէկրանից այսպես արտահայտվեց հանրաճանաչ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ապա մի պահ լռելով, կարծես համապատասխան բառեր փնտրելով, միայն իրեն հատուկ խորիմաստ տխրությամբ ավելացրեց,- ասենք… նրանց էլ այսօր չէին թողնի, որ ապրեին»:
Նրանք երեքն էլ մեծ նպատակի նվիրյալներ էին, մտավորական ու մարտիկ, զգացմունքային ու ռազմաշունչ, և, ամենակարևորը, նրանց արարքներն ու մտածողությունները վերկուսակցական էին: «Գույնով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է»,- ասել է Լեոնիդը: «Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Մոնթեն շեշտել է. «Հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը իմ առաջին ու ամենակարևոր պարտականությունն է. պետք է հավատարիմ մնանք մեր սկզբունքներին և ընդունենք, որ ամեն բանից առաջ հայ ենք և որպես հայ պետք է մասնակցություն բերենք հայկական հարցի լուծմանը»: Երեքին էլ Հայ դատը մտահոգում էր ամբողջականությամբ, երեքն էլ Արցախին վերաբերվում էին լրջորեն, որպես ամբողջականից անբաժանելի մասի: Նրանց մեջ ամենաերիտասարդը Դուշման Վարդանն էր, որն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:
Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի` գենետիկականի թելադրանքով:
Հերոսությունը զարգանում է ընթացքում, հայրենասիրական դաստիարակության միջոցով, շատ ժամանակ մնում է աննկատ և միայն անհրաժեշտ պահին, առիթի դեպքում է բացահայտվում:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1716 | Հեղինակ: Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 07-Մրտ-2011 | Մեկնաբանություններ (0)

Վէպի Հառաջաբանը վկայում է թէ ինչ սուր է կախուած եղել մեր գլխին եւ է՛, եւ մեծ պատասխանատւութիւն է հաղորդում ընթերցողին դէպի այսօրուա  իր ունեցածի գնահատմանը, պահպանմանն ու յզօրացմանը:

Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ։ Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, էն ա, հոգին առավ։ Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.
Հայրենասիրություն | Դիտումներ: 2931 | Ավելացրել է: Լեռնցի | Ամսաթիվ: 16-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

 Հերոսներ Զոհրաբ Սարգսյանը և Լևոն Էքմեքչյանը, 1982թ. Օգոստոսի 7-ի` Անկարայի օդանավակայանի գործողության նախօրյակինԹուրքիայի տարածքում կատարված ամենանշանակալից հարվածն էր, որ իրականացրեց «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» 1982թ. օգոստոսի 7-ին: Այդ օրվա ժամը 3-ին ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:
Հայրենասիրություն | Դիտումներ: 1658 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԻՄԱԴՐԱԿԱՆ-ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՓՈՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄԸ. ԱՆԴՐԱՆԻԿԻ "ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ". ՀԱՅԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

/ոչ ամբողջական/

 

ՏԵՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Երեք-չորս ժամ քնելե հետո պետք է շուտով արթնացնեք խմբապետը, որ թե աչքով և թե դիտակով սարի գագաթեն դիտե չորս բոլորը: Խմբապետը վելետներուն /ճանապարհ ցույց տվողներին/ հարցնելու է ճանապարհի վրա պատահելիք գյուղերը, ջրերը, քրդերու վրանները, ցեղերու անունները, անոնց որքան զենք ունենալը և այլն, և ասոնք գրե ամենքն ալ: Հարցնե, թե վաղվա դիրքն այդտեղեն կերևի՞: Եթե կերևի – դիտակով շատ լավ նայե, իմանա երթալիք տեղերը, վաղվա դիրքն ավելի լավն է այսօրվանեն, այս գիշերվա ճանապարհն էր շատ, թե վաղվա գիշերվանը, և ասոնք բոլորը նկատողության առնե...

Հայրենասիրություն | Դիտումներ: 2059 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԻՄԱԴՐԱԿԱՆ-ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՓՈՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄԸ. ԱՆԴՐԱՆԻԿԻ "ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ". ՀԱՅԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ

 

"ԶԻՆՎՈՐՆԵՐՈՒ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ"

 

Զինվորներու հայդուկային կյանքը տանողին համար ամենաբարձր կյանքն է աշխարհիս մեջ, չի կրցողին համար` ամենադժվար կյանքը: Տասը տարվա մեջ չի տեսա զինվոր մը` որ բնական մահով մեռներ, ամենքն ալ շատ առողջ կյանքի մեջ էին: 

Բայց այս պատասխանատու կյանքի մեջ յուրաքանչյուր զինվոր պարտավոր է.

Հայրենասիրություն | Դիտումներ: 2972 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)

Կա մի ողբերգական թյուրիմացություն, որը պետք է փարատել, օր, ժամ, վայրկյան առաջ պետք է փարատել` ողջակիզված հայության և ճշմարտության հարգանքի տուրք տված լինելու համար:

Սխալ և անարդար է կարծել, որ հանկարծակիի եկած արևմտահայությունը եղեռնի օրերին դրսևորեց իր հոգու միայն մարտիրոս կողմը:

Ո´չ, ո´չ: Եթե ուշի ուշով վերլուծեք անօրինակ Եղեռնը ամբողջացնող դեպքերը, խորապես պիտի համոզվեք, որ հայն իր հագեկան արիությամբ մեծապես կը գերազանցեր թուրքին: Այդ օրհասաբեր օրերին Թրքահայաստանեն կարելի էր լսել «լացը շղթայված հերոսության», իսկ որոշ վայրերում` մռնչյունը ադվադրված առյուծների: 

Հասկանանք հետևյալը:

Ցեղակրօն | Դիտումներ: 1633 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Փետր-2011 | Մեկնաբանություններ (0)