// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

ԴԻՄԱԴՐԱԿԱՆ-ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՓՈՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄԸ. ԱՆԴՐԱՆԻԿԻ "ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ". ՀԱՅԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ

 

"ԶԻՆՎՈՐՆԵՐՈՒ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ"

 

Զինվորներու հայդուկային կյանքը տանողին համար ամենաբարձր կյանքն է աշխարհիս մեջ, չի կրցողին համար` ամենադժվար կյանքը: Տասը տարվա մեջ չի տեսա զինվոր մը` որ բնական մահով մեռներ, ամենքն ալ շատ առողջ կյանքի մեջ էին: 

Բայց այս պատասխանատու կյանքի մեջ յուրաքանչյուր զինվոր պարտավոր է.

 

  1. Խիստ գաղտնապահ ըլլալ.
  2. Անպայմանորեն ենթարկվիլ գործի պահանջած կարգապահության.
  3. Վարք ու բարքով մաքուր ու անարատ մնալ.
  4. Իրարու մեջ սուտ չխոսիլ.
  5. Զինվորական խորհուրդի գաղտնիքները իմանալու չի հետամտել, քանի որ արդեն ձեզի վերաբերյալ խնդիրները կհայտնեն, իսկ ձեզի չի վերաբերած գործը իրենց մեջ կպահեն.
  6. Իրարու վիրավորական խոսքեր չըսել: Եթե պատահի այդպիսի դեպքեր, խռով չի մնալ, այլ կես ժամ չանցած` հաշտվիլ: Եթե ձեր խռովությունը մեկ օր տևե, դուք արժանի չեք ըլլար հեղափոխական անունը կրելու.
  7. Պահպանության ժամանակ խիստ զգույշ ըլլալ, չի քնանալ, չերգել, չի ծխել, իրարու հետ բարձր ձայնով չի խոսիլ, լուցկի չի վառել, կրակահան չի զարնալ.
  8. Զենքերն ու փամփուշտները մաքուր պահել.
  9. Հրացանի մանր մասեր կամ փամփուշտ չի փոխել իրարմե.
  10. Զենքերը վրայեն վայր չառնել առհասարակ և առավոտուն արշալույսին ամենքն ալ պատրաստ ըլլան.
  11. Առանց հրամանի որևէ տեղ չերթալ.
  12.  Պիտի ներկայանան անանկպայմաններ, ուր շատ ժամանակ ձեր ռազմամթերքն ու պաշարները դուք պիտի շալակեք և փոխադրեք որոշյալ պահեստները: Շատ անգամ ալ պիտի պատահի, որ ձեր հացն ու կերակուրը դուք պիտի եփեք և ձեր լաթերը դուք պիտի լվաք: Այս ամենը պետք է ընեք անտրտունջ.
  13. Ժողովուրդին հետ սիրով ու քաղցրությամբ պիտի վարվիք: Եթե ժողովրդեն անհատ մը ձեզի վիրավորական խոսք ըսավ, իրավունք չունիք ձեռք բարձրացնելու, կարող եք ձեր պետերուն բողոքել և անոնք հարկ եղած կկարգադրեն: Փոխադարձաբար ժողովուրդն ալ իրավունք չունի զինվորի վրա ձեռք բարձրացնելու, ակրող է բողոքել զինվորին պետերուն և անոնք հարկ եղած պատիժը կուտան.
  14. Առանց պատճառի խումբեն հեռանալու իրավունք չունիք: Եթե զինվորական խորհուրդը հարգեց ձեր պատճառները` ապահով միջոց ցույց տալով ձեր ուզած տեղը կղրկե ձեզ, իսկ եթե պատերազմական դրության մեջ եք, ձեր հեռանալու պատճառները որքան ալ հարգելի ըլլան, հեռանալու իրավունք չունիք, եթե հեռանաք` գործը դավաճանած կըլլաք.
  15.  Առանց խմբապետի հավանության անհատապես թղթակցլեու իրավունք չունիք: Ասոր պատճառն այն է, որ նախ` գաղտնիքներ կըրնան երևան ելնել, և երկրորդ` կարող է նամակը բռնվիլ և անկե ահագին վտանգ առաջ գալ: Ուստի պետք է խմբապետին հարցնեք` եթե նամակն անվտանգ է և գործին չի վերաբերիր, խմբապետը պարտական է ինքն ուղարկել, իսկ եթե անհարմար է - չի ղրկեր.
  16. Կերակուրի և հագուստի համար խստապահանջ պիտի չըլլաք, ամեն մարդ մտածելու է հասարակության դրամներու վրա և շռայլությամբ ծախսելու չէ.
  17. Ձեր բարեկամներեն կամ տունեն ինչ որ ընծա ստանաք պետք է հանձնեք ձեր խմբապետին, որը տեսնելով, թե ձեզմե որոնք պետք ունին և որոնց համար է - անոնց կուտան.
  18. Ձեր հագուստի կամ ուտելիքի մասին խստապահանջ չպիտի ըլաք: Մեր ամենակարևոր պիտույքներն են` կապսուլ, փամփուշտ, վառոդ, գնդակ, պահեստի պաշար, փամփուշտ լցնելու գործիքներ, ոտնամաններ, գուլպաներ: Բայց ձեր տոպրակներեն ուտելիքը ամեն ժամանակ պակաս չընեք: Ուտելիքին պետք է հավասար նայեք: Խնձոր մըն ալ ունենաք` բաժանելու եք: Իսկ կերակուր կերած ժամանակ բոլոր զինվորները տասնյակ-տասնյակ պիտի նստին և տասնապետերն ալ իրենց տասնյակներուն հետ: Տասնապետերը կերակուրին ժամանակ առանձին պետք չէ, որ նստին.
  19. Ոգելից ընպելիքներն արգիլված են խումբերուն, հետևաբար պետք չէ երբեք գործածեք: Եղեր է ժամանակ, որ ժողովուրդը խմեցուցեր է տղայոց, մյուս կողմեն ալ մատնիչը մատնել է կառավարության:


Աղբյուր: http://www.facebook.com/note.php?note_id=108656025871986 Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (14-Փետր-2011) Դիտումներ: 2953 | Պիտակներ: հայրենասիրություն, Andranik Ozanyan, ԱՆԴՐԱՆԻԿ, ՀԱՅԴՈՒԿ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]