// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն


Արարատ լեռան վրա աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը երկնաքարային խառնարան են հայտնաբերել։ Դրա վերաբերյալ հոդվածը շուտով կտպագրվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրում: Սակայն մինչ այդ, հայտնվելով Քորնելի համալսարանի կայքում, այդ լուրը տարածվել է աշխարհի տարբեր լրատվամիջոցներով` հիմնված Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հաղորդագրության վրա: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց Վ. Գուրզադյանը։

Մասնագետների թիմը կարծում է, որ նրանք հավանաբար հայտնաբերել են երկնաքարային բնույթի խառնարան բիբլիական Արարատ լեռան վրա: Խառնարանը կարող է առաջացած լինել միլիոնավոր տարիներ առաջ:

Հայտնագործությունը կատարել են երկու ֆիզիկոս, որոնք ինչ-որ կերպ ստացել են թույլտվություն՝ մտնելու լեռան այն տարածքը, որը փակ է հասարակության համար. լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջերը փակված են իշխանությունների կողմից: 

Չնայած այդ սահմանափակումներին, գիտնականներ Վահագն Գուրզադյանին` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից եւ Սվեր Աարսեթին` Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից, հաջողվել է հետազոտել տարածքը: Նրանք հայտնաբերել են մի խառնարան, որը կարիք ունի հետագա հետազոտման՝ հաստատելու, որ իրոք այն երկնաքարային բնույթի է:

Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 39°47՛30՛՛ հյուսիսային եւ 44°14՛40՛՛ արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանն ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող է ունենալ տիեզերական երկնաքարային հարվածի բնույթ, սակայն դրա հրաբխային բնույթը նույնպես չի բացառվում: Նրանք բացառում են խառնարանի սառցադաշտային բնույթը: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար:

Նման հետազոտությունները, կարծում են մասնագետները, չափազանց կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս պարզելու երկնաքարերի հարվածների ազդեցությունը երկրագնդի անցյալի վրա:

Massachusetts Technology Review-ն նշում է, որ խառնարանը այդ գիտնականների միակ հայտնագործությունը չէ: Քանի որ տարածքը փակ է, փաստորեն հետազոտված չէ, Գուրզադյանին եւ Աարսեթին հաջողվել էր նկարահանել ավերակներ, որ ինչպես հետո պարզվել է, պատկանում են V-VI դդ. հայկական բազիլիկ եկեղեցու` մինչ այդ մասնագետներին անհայտ (այդ հետազոտության մասին հոդվածը Վ. Գուրզադյանը հրատարակել է համատեղ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ. Պատմա-բանասիրական հանդես, 2, 2006 – խմբ.):


Աղբյուր: http://akunq.net/am/2011/02/08/%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6-%D5%BE%D6%80%D5%A1-%D Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (09-Փետր-2011) Դիտումներ: 2215 | Պիտակներ: Western Armenia, Արարատ, ararat, Արևմտյան Հայաստան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]