// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

ՍՈՒ ԱՐմեն
Աֆղանցի Արմեն, «ՍՈՒ» Արմեն, Հայի զավակ Արմեն

Արմենին առաջին անգամ 1994-ի Օգոստոսի 2-ին հանդիպեցի աֆղանական պատերազմի մասնակիցների օրը: Տղաներից մեկն ասաց.
- Արմենին գիտե՞ս:
- Չէ,- ասացի:
Ասաց՝ մեր աֆղանցիներից է, ինքնաթիռ է խփել: Մոտեցա Արմենին, երկար զրուցեցինք՝ ուզում էի գրել նրա մասին: Դեպքերի բերումով գրում եմ հիմա: Հիմա, երբ արյունալի մարտերը, ծանր կորուստների մասին հիշողությունները պատմություն են դարձել, բայց մանր կրքերն էլ մեզ ամրացնելու, ճղճիմացնելու փորձեր են անում, եւ Արմեն տեսակին, որին իր մասին ես հարցնում, ինքն իր ընկերների մասին է պատմում, հիշել եմ ուզում:

- Քեզ աֆղանցի Արմեն էին ասում: Հետո դարձար «ՍՈՒ» Արմեն. դրա մասին պատմիր:
- 13-ին թեժ մարտեր էին այնտեղ: Մենք խրամատում դիրքավորված էինք, եւ բոլորիս ուշադրությունը թշնամու կողմից եկող գնդակների տարափի կողմն էր: Երկինքը մոռացել էինք… Մեկ էլ ղարաբաղցի Վալերի ձայնը լսեցի՝ Արմե՛ն, ինքնաթիռը… Ես «ДШК»-ի մոտ էի: Իքնաթիռը թիկունքից էր մտել. Սկսեցի աղեղնաձեւ կրակել, ծուխ արձակելով հեռավ: Երկրորդը մտավ, շարունակեցի կրակել… 20-30 վայրկյան դեռ չէր անցել, գումարտակի հրամանատար Վաղոն ռադիոկապով հարցրեց՝ ո՞վ խփեց ինքնաթիռը: Մեր մոտից պատասխանեցին՝ մեր տղերքը: Որ լսեցի. Ինքս էլ չհասկացա, թե ինչ կատարվեց հետս: Պառկել էի գետնին, ու հողը թափում էի դեմքիս… Վերջապե՛ս խփեցի, վերջապե՜ս…

Պարզ, առանց պաթետիկ երանգի պատմում է Արմենը, եւ ոչ իր գրեթե մանկական ուրախությունն է փորձում թաքցնել, ոչ էլ հերոսի կեցվածք է ընդունում: Չի թաքցնում՝ շա՜տ է երազել թշնամու ռմբակոծիչ խփել: Ու որ խփել է, պառկել է գետնին, ու հողե հրավառություն է սարքել:
Մեր զրույցը պատերազմի ու մահվան մասին է, բայց զարմանալի մի խաղաղություն է հոգումս. Կարոտում եմ հայ մարդու այս տեսակին: Ու նրանց հաճախ չեմ տեսնում: Ես քաղաքում եմ, նրանք՝ խրամատներում: Ես մտածում եմ՝ մանր կրքերի այս հորձանուտում ո՞նց անդավաճան մնամ իմ ԵՍ-ին, Արմեն տեսակը մտածում է՝ այնպես կռվեմ, որ մեր հողը որքան հնարավոր է շուտ լիաթոք շունչ քաշի: Ես նրան հարցնում եմ իր մասին. Ինքը պատմում է իր ընկերների մասին:
- Կարմրավանի դիմաց մի տարածք կա, տղերքը անունը մարդակեր են դրել: Ապրիլի 21-ին Շենգավիթի տղաները շրջապատման մեջ ընկան: Իրիկվա կողմն էր, ռադիոկապով գտանք… Ամբողջ կյանքս այդ պահը չեմ մոռանա: Շրջապատում ամեն ինչ կարծես շունչը պահել էր… Քար լռություն էր: Մուշեղը ռադիոկապով ասաց.
- Ավտոմատի կրակահերթ եմ տալիս, որ տեսնենք, թե որտեղ են:
Կրակեց: 
Չեմ տեսնում, չէ, - դասակի հրամանատար Վահագն Վարդանյանի ձայնն էր,- ծառի տակ եմ, թուրքերը մոտենում են…
Դու կրակիր, - այս կողմից գոռաց Մուշեղը,- որ մենք իմանանք ձեր տեղը:
- Միայն ես եմ մնացել, - Վահագնն էր, - ես եմ մնացել, ու մի փամփուշտ… Ինձ համար եմ պահել…
Շենգավիթի 14 տղաների սրբացած մարմինները մի ամիս հետո հնարավոր եղավ «մարդակեր» կոչված այս տարածքից հանել: Բոլորս գիտենք: Հիշում ենք: Բայց Արմենը իր մասին մոռացած, խնդրում էր, որ Վահագն Վարդանյանի դասակի տղաների մասին պատմեմ.
- Աֆղանստանում էլ այդպիսի ծանր օր չեմ ապրել:
Աֆղանցի Արմենը«ՍՈՒ» Արմենը, Հայի զավակ Արմենը: Արմեն Արամի Սեդրակյանը,  ում ծննդավայրն է երկիր Հայաստան, շրջան Եղեգնաձոր, գյուղ Եղեգիս: Աֆղանցի Արմենը, որ ոչ իր կամքով Աֆղանական պատերազմի մասնակից է եղել 1987-1989, ու երկու տարի իր մորից թաքցրել է իր գտնվելու վայրը: 1989-ին,  երբ հայրենիք վերադարձավ, արդեն ինքը պիտի որոշեր իր ապրելու կերպը, ու որոշեց իր հայրենիքի զինվորը դառնալ: Իր արածը հերոսություն չի համարում.
- Պատանեկությունս պատերազմի դաշտում անցկացրի, ու թե մեկը երգ է գրում, մյուսը նկարում է, երրորդը գիտությամբ է զբաղվում, իմն էլ զենքն է, զինվորությունը:
Ու զենքն առավ, «Զորավար Անդրանիկ»-ի կամավորների հետ խաչիկ գյուղի մոտ դիրքավորվեց (ջոկատի հրամանատար՝ Սմբատ Խաչատրյան):
- Ինչո՞ւ չես ամուսնանում, - հարցնում եմ:
- Մի օր դա էլ կլինի,- ժպտում է:
Թող լինի: Թող ամուսնանա Արմեն տեսակը. Թող շատանան Արմեն տեսակները, որոնք հերոսական պատմությունները պատմում են այնպես, կարծես դա մեր սովորական կյանքի սովորական մի պատառակին են, որ երբ հարցնում ես իրենց մասին, իրենք իրենց ընկերների մասին են պատմում:
Ու ես կարոտում եմ այդ տեսակին, Արմեն տեսակին:



Աղբյուր: http://argisdi.am Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (15-Հնս-2012) Դիտումներ: 1801 | Պիտակներ: հերոս, Աֆղանցի Արմեն, ազատամարտիկ, ՍՈՒ Արմեն, SU Armen, Եղեգնաձոր, Եղեգիս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]