// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Ի՞ՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՐՈՒՄ ԱՅՍՕՐ

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Օրերս ելույթ ունեցա ուսանողների առջև` «Երիտասարդությունը որպես հայ մշակույթի կրող և պահապան» թեմայով: Զարմանքով նկատեցի, որ մեր ժողովրդի ստեղծած պատմական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած դերի մասին իմ բերած տվյալները գրեթե հարյուր տոկոսով նորություն են լսարանի համար: Եվ այդ փաստը հարկադրեց ինձ ելույթս հրապարակայնացնել:

8000-ամյա արիստոկրատիա

Պատասխանելու համար այն հարցին, թե որ չափով ենք մենք կրում և պահպանում հայ ժողովրդի ստեղծած մշակույթը` նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչ մշակույթ է ստեղծել հայությունը և ով է ընդհանրապես հայը: Հնարավոր է, չէ՞, որ պարզվի, թե մեր մշակույթը հենց այն կիսալյումպենականությունն է, որը հրամցվում է հայկական եթերից, առկա է փողոցներում, և որով ներծծված են իշխանական պալատների միջանցքները: Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարել, թե կրում և ժրաջանորեն պահպանում ենք մեր սեփական մշակույթը:

***

1984 թվականին Երուսաղեմում լույս տեսնող «Ժողովուրդ և հող» ամսագրում հրապարակվում է հրեա պատմաբան Բորիս Մոյշեզոնի «Արմենոիդները` հին շրջանի արիստոկրատիա» աշխատությունը, ուր հեղինակը բերում է գերմանացի հնագետներ ֆոն Լուշանի և ֆոն Օպենհեյմի ուսումնասիրությունների արդյունքները: Սույն գիտնականները, պեղումներ կատարելով հնագույն աշխարհի տարածքում, առնչվում են հետաքրքիր փաստի հետ. նկատում են, որ հին պատկերաքանդակներում մարդիկ ունեն դեմքի և գլխի նույն ձևը: Համեմատելով դրանք ժամանակակից ժողովուրդների ներկայացուցիչների համապատասխան տվյալների հետ` պարզում են, որ այդ դիմաձևերը նկատվում են հիմնականում հայերի մոտ: Եվ այդ պատճառով էլ իրենց հայտնաբերած մարդատեսակին անվանում են արմենոիդներ, ասել է թե` հայանմաններ, հայեր:

Շարունակելով պեղումները` հիշյալ գիտնականները պարզում են, որ մ. թ. ա. 10000 թվականից մինչև մ. թ. ա. 2000 թվականը բոլոր աստվածների, արքաների, զորավարների, կարևոր մյուս մարդկանց պատկերաքանդակներում ներկայացված են բացառապես հայանմաններ (հայեր): Բայց երբ պեղումներ են կատարում գերեզմաններում, զարմանքով նկատում են, որ թաղվածների մեջ հայանմանները (հայերը) կազմում են 5-10%: Այս երևույթի պատասխանը Բ. Մոյշեզոնը հետևյալ կերպ է ձևակերպում` նշված ժամանակահատվածում հայանմանները կազմել են յուրահատուկ բարձրագույն խումբ, հանդիսացել են ազնվական խավ կամ ժողովուրդ և էական դեր են ունեցել «Իրանի, Միջագետքի, Անատոլիայի (սա Հայաստան բառը շրջանցելու հայտնի մեթոդ է.- Ա. Պ.) քաղաքակրթության մեջ, կանգնած են եղել նրանց քաղաքակրթությունների հիմքում և որոշել նրա ոճը: Եվ հենց դա է պատճառը, որ աստվածները հնագույն ժողովուրդների մոտ պատկերված են արմենոիդների տեսքով»:

Նմանակում կամ կեղծ հայեր

Հիշյալ գիտնականները հայտնաբերում են մի քանի հազար տարվա վաղեմության գանգեր, որոնք արտաքին տեսքով հայանման են, սակայն դիմային հատվածով պատկանում են բոլորովին այլ ժողովրդի կամ ռասայի: Հանելուկը լուծվում է, երբ հայտնաբերվում են նորածին մանուկների գլխի համար նախատեսված փայտյա հատուկ կաղապարներ. պարզվում է` ոչհայանման ռասայի ծնողներն իրենց երեխաների գլխին հագցնում էին այդ կաղապարները, որպեսզի նրանք աճի ընթացքում ձեռք բերեին հայանման գանգ, ինչը հնարավորություն կտար ունենալ արիստոկրատի արտաքին տեսք և կյանքում հասնել բարձր դիրքերի: Ֆոն Լուշանը և ֆոն Օպենհեյմը պարզում են, որ Քուշանների մեծ թագավորության բոլոր տիրակալների գլուխներն արհեստականորեն ձևափոխված են հայանմանի. այս դեպքում` իրենց ծագումն աստվածայինի հասցնելու համար:

Այլ գիտնականների կատարած հետագա ուսումնասիրությունով պարզվում է, որ մայաների թողած պատկերներում ևս իրենց երևելիների գանգերը ձևափոխված են հայանմանի: Այսինքն` հայանմանները (հայերը) աստվածայինի, ազնվականի համարում են ունեցել գրեթե ողջ մոլորակում:

Դաղստան բաղ եմ արել

Ծանոթներիցս մեկը հետևյալն է պատմում: Գործերի բերումով գտնվում էր Դաղստանում: Մի օր կարիք է լինում դիմել ժամագործի: Մինչ արհեստավորը կնորոգեր փչացած սարքը` խոսքի են բռնվում: Իմանալով, որ զրուցակիցը հայ է, դաղստանցին ասում է. «Այդ ինչ փորձություններ են բերում ձեր` Աստծո ստեղծած առաջին ժողովրդի գլխին»: Ծանոթիս հետաքրքրասիրությանն ի պատասխան` ժամագործն ասում է, որ աղոթքների ժամանակ իրենց հոգևորականներից հաճախ է լսել «էրմեն» բառը, և քանի որ աղոթքներն արաբերենով են ու ինքն այդ լեզուն չգիտի, մի օր հետաքրքրվել ու ստացել է` «աղոթքի մեջ հայը հիշատակվում է որպես Աստծո կողմից արարված առաջին մարդ» պատասխանը:

Ավեստա

Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում Աստծո կողմից արարված առաջին մարդը կոչվում է հայոմարդ:

Իվանով, Գամկրելիձե

Ժամանակակից գիտնականների մի ստվար հատված որպես ներկա քաղաքակրթության բնօրրան համարում է Հայկական բարձրավանդակը: Իսկ շումերներից մեզ հասած մի գրության մեջ կարդում ենք. «Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, Արիաց Դուռն եղավ գահանիստ»: Ապա ներկայացվում են իրենց թագավորների անունները` ԱղուլիմԱղալգառԱրմենղուանԱրմենղալանԹամազԱրմենդուռՈՒբարտուտու: Այս վերջինից հետո ջրհեղեղը մաքրել է երկիրը (Ինձ համար մնում է անհասկանալի, թե Արարատի լանջին ապրող մարդուն ինչն էր խանգարում ջրածածկ լինելու վտանգը տեսնելով` բարձրանալ լանջն ի վեր ու փրկվել):

Ինչո՞ւ էր դրախտը Հայաստանում

Համաձայն հայտնի գրքերի` դրախտը տեղակայված էր Հայաստանում: Ըստ այդ աղբյուրի` պատճառը սոսկ բնակլիմայական պայմաններն են եղել: Մի՞թե: Չէ՞ որ հիմա էլ կան հրաշալի բնակլիմայական պայմաններ ունեցող գոտիներ, ուր կարիք չկա թզենու տերև անգամ հագնել, սակայն մարդկությունը դրանց ամենևին դրախտային չի կոչում: Կնշանակի` հին Հայաստանն արտառոց այլ, դրական իմաստով` նախանձելի, հատկանիշներ էլ է ունեցել: Որպես ասվածի հավաստում կարելի է բերել Հայաստանի մասին շումերների թողած այսպիսի տողերը` աստվածային սուրբ օրենքների երկիրանմահության երկիրառաջին մարդու արարման երկիրաստվածների բնակավայր և այլն: Իսկ ահա հին արաբական ներքոբերյալ ասքը կարծես թե պատասխանում է բոլոր հարցերին: Համաձայն այդ ասքի` արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան (այն նույն ժամանակներում, երբ հայանմաններն աշխարհի արիստոկրատիան էին): Մի որոշ ժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին. «Բավականին շրջեցի ձեր երկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսա. ո՞ւր են նրանք»: Հայերը պատասխանում են. «Բայց մեր ինչի՞ն է պետք ոստիկանը: Մեր քրմերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները և տվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում դրանք խախտել»«Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում է հյուրը: «Չունենք, - պատասխանում են հայերը, - քրմերը մեզ ասել են, որ եկամուտից տասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք ու հարկահանի կարիք չունենք»«Իսկ ո՞ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներով շրջապատված` ձեր քաղաքներում շրջելիս», - հարցնում է հյուրը: «Բայց մեզ ինչո՞ւ են պետք իշխանները,- լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն. ի՞նչ պիտի անեն նրանք, երբ մենք ապրում ենք քրմերի տված կանոններով, ու կառավարելու հարցեր չկան»«Լավ, իսկ ձեր թագավորն ո՞ւր է, նրա պալատն աչքովս չընկավ», - հարցնում է հյուրը: «Բայց թագավորը մեզ ինչո՞ւ է պետք, երբ ամեն ինչ կարգավորված է», - տարակուսում են հայերը:

Արքաներ

Հնում, երբ վերը նկարագրված ժամանակաշրջանից հետո հայերն անցում կատարեցին արքաների կողմից երկրի կառավարմանը (սա, իհարկե, մշակութային առումով` նահանջ էր), հայոց գահաժառանգը մանուկ հասակից հանձնվում էր քուրմ դաստիարակի խնամակալությանը: Վերջինս երեխային անցկացնում էր նվիրագործական գաղտնի ծիսակարգի «միջով»: Այդ ծիսակարգից քիչ բան է հայտնի, գիտենք միայն, որ նախավերջին փուլը կոչվել է «Հայ». այդ փուլից հետո մարդը դառնում էր իր ազգին անմնացորդ նվիրված էակ: Որպես օրինակ` Արտաշես Հայ, Տիգրան Հայ անվանումները:

Իր ազգի անունով կոչվող արքան մի խնդիր ուներ Աստծո առաջ` ապահովել իր ազգի բարգավաճումն ու ճանապարհը դեպի կատարելություն: Նա երկրի փաստացի սեփականատերն էր, և քրմերի սրբազան պարտքն էր` ձևավորել այնպիսի արքա, ով այդ ահռելի ունեցվածքին տիրելով` միաժամանակ զերծ լիներ սեփականատիրական կրքերից:

Նվիրագործական ծիսակարգի հաջորդ փուլն արդեն աստվածային ոլորտն էր, որին հասած արքան համարվում էր իր հանրույթի ոգեղեն օրենքը: Նա արդեն մարդ չէր` մեր սովորական պատկերացումներով: Նա կիսաստված էր կամ գուցե թե Աստված` անաչառ, սիրառատ, իմաստուն:

Արքայի «կենցաղային» նվիրագործությունն անցնում էր կյանքի երեք շրջանով` հովվություն, զինվորություն և նոր միայն` արքայություն: Չէր կարելի մարդուն երկիր կառավարել վստահել, եթե նա չգիտեր մյուս խավերի խնդիրներն ու մտածումները:

Հայ հանրության մեջ երեք դաս կար` արտադրողներ, զինվորներ, կառավարիչներ, և արքայի խնդիրն էր` «կամրջել համակեցական տիեզերքի այդ երեք մակարդակները: Եվ ապա` լծորդել դրանք աստվածային ոլորտին»: Միայն այդ դեպքում էր հնարավոր համակեցական կյանքի տարբեր բաղադրիչների ներդաշնակությունը:

Աստվածային կամքին ականջալուր այսպիսի արքան բարիք էր բերում իր հպատակներին, և նրան շատ դեպքերում հենց Աստված էլ կոչում էին:

Եզրահանգում

Վերն ընդհանուր ուրվագծերով ներկայացվեց այն մշակույթը, որն ստեղծել և որով հազարամյակներ ապրել են հայերը: Հիմա եկեք հարց տանք ինքներս մեզ` արդյո՞ք մենք հայկական մշակույթի կրողներ ու պահապաններ ենք: Պատասխանն առավել քան ակնհայտ է: Եվ հարց է առաջանում` իսկ ի՞նչ անենք այս իրավիճակում: Կա երկու տարբերակ: Առաջին` արիստոկրատական փուլն անցել, գնացել է, մենք էլ հոգնել ենք հազարամյակների բեռից, ըստ այդմ` ոչինչ անել պետք չէ. եկեք մի քիչ էլ թուլանանք:

Այսպես մտածողներին ասեմ, որ ավելի քան հազար տարի այդ վիճակում ենք: Ու մեր անգործության համար ստանում ենք հարված հարվածի ետևից: Վաղն էլ ենք ստանալու. առաջինն արարված ժողովրդի հետ Արարիչը որոշակի հույսեր է կապել ու պատժում է շեղվելու համար: Մնում է երկրորդ տարբերակը` վերականգնել այն հային, ում անունը դեռ մինչև 9-րդ դարը համարժեք էր ասպետություն, քաջարիություն, ազնվականություն բառերին:

Դա բարդ, բայց ոչ անհնարին խնդիր է:
---
(Ընդգծումները՝ Մ.Գ.)


Աղբյուր: http://tert.hayatsk.am Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Ապրլ-2012) | Հեղինակ: Արծրուն Պեպանյան Դիտումներ: 3017
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]