// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Գագիկ Ստեփանյանը /Հեթանոս Գագո/ ծնվել է 1965թ. փետրվարի 13-ին, Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը` հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ մյուս պապը` մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։

Խիզախությունն ու արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվում էր բռնցքամարտով նախ Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև` Դինամո մարզական ընկերությունում: Ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։ 

1984թ. մեկնում է ծառայության խորհրդային բանակ, որտեղ ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացել էր Սովետաշենում, իսկ Բագրատը հիմնականում զբաղված էր հայկական ֆիդայական խմբերի համար զենք հայթայթելով։

1990թ. ապրիլին Արայիկն` իր ընկերների հետ միասին, տիրանում են Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն են սկսում և շրջափակում են Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվում են Խուստուփի ծերպերում: Գագիկը` շտապ օգնության մեքենայով ներխուժում է շրջան, շրջափակումից ազատում եղբորը, ընկերներին և զենքը։

Գագիկն ու իր եղբայրներըը մասնակցում են հայ-ադրբեջանական ճակատում ընթացող պարտիզանական պատերազմին։ 1992թ. Գագիկն ընդգրկվում է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցում Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցում է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհին, Ղուբաթլի և Ֆիզուլիի (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մոտ մղված մարտերին, հասնում մինչև Քարվաճառ։
Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստանում է «Հեթանոս» մականունը։

1994թ. փետրվարի 13-ին, իր ծննդյան օրը, Գագիկը տուն է գնում։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը, սակայն չի կարողանում հեռու մնալ մարտական գործողություններից և հաջորդ օրն իսկ վերադառնում է ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի դիրքերից մեկը:

1994թ. մարտի 13-ին ադրբեջանցիները զանգվածային գրոհ են սկսում, սակայն չեն չկարողանում ճեղքել պաշտպանությունը և ծանր կորուստներ կրելով մարտի 14-ի առավոտյան հետ են քաշվում։
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիները նոր հարձակում են նախաձեռնում։ Թեժ կռիվներում նրանց հաջողվում է գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Հեթանոս Գագոն` վիրավոր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայում է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից, իսկ ինքը` վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում են, սակայն Գագոն շարունակում է պաշտպանվել: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ է անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Չդիմանալով, թշնամին դադար է առնում։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում է մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները գործի են դնում իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվում է ու թողնում գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկում էն հանձնվել։ Գագիկը շարունակում է կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Ուժասպառ ընկնում է և դիմադրությունը դադարում է։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցում են խրամատներին։ Չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Հակառակորդի հրամանատարը որոշում է տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջում է ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացում է աչքերը և քաշում նռնակի օղը։ Հեթանոս Գագոն զոհվում է` իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ են գրավում երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած գտնում են նաև Գագիկին։ Հարգելով Գագոյի խիզախությունը` թշնամին նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

1999թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անվան:
Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (13-Փետր-2012) Դիտումներ: 2008 | Պիտակներ: Հեթանոս Գագո, Գագիկ Ստեփանյան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]