// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ

Երգ  Ա


Տի տամ հազար Արեւ Պստիկ Մհերին,
Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն,
Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին,
Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին,
Տի տամ հազար Արեւ յոթ ճուղ Դավթին,
Տի տամ հազար Արեւ վեր Մհերի ճուղին։

Յոթ  ավուր ու յոթ գիշեր
Խանդութ  Մարէն  Մհերի   խետ  զրից   արավ,
Մեր  ու  Որդի  վեր  Մարութա Սարին,
Էրգնքին հասնող Կրակի Բոցին,
Կողի  կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն,
Չարն ու բարին, սիպտակն  ու սեվը  զիրարից կբաժնեն:
Խանդութ կպատմե  Զիր  զորավոր Աստված Մհերին
Սասնա գլխին էգած, գացածը:

-Մարէ, չուրիկ հիմա ո՞վ  է  իշխած  մէր Էրգիր,
-Ձեռա’ց- ձե’ռ,   Լաո’,  ձեռա’ց – ձե’ռ:
Առյուձ  Արքաներ  ունեցած ինք  լաո, Առյուձ,  քաջ,
Զորեղ,  մեն -մենակ կհելնին  հազարի  դիմաց կռվի:
Լաո’,   Էդ Առյուձ թագավոր   զինք շատ զորեղ ա,
Դե’,  առանց  Թուր – Կեծակի    ի՞նչ  կարէր  անէր,
Է՜, Առյուձ մենագ, Գէլեր շատ,
Ինչքան կռվի մեն- մենագ՝ առանցի  Քզի, Մհե’ր:

-Մարէ,  վայ  թե էդ  թշնամիք   շատվորցեր  են:
-Լաո’,  թիվ կա աստղերուն, թիվ չկա թշնամուն:
Իրեք կողմըն աշխարհի Բուզուրի ձեռն է.
Մենակ մե՛կ Պստի  կողմն   աշխարհի   մնաց   Քո  Էրգիր,
- Մարէ,  հեդո ինչ էլավ, վո՞վ էգավ  էրգիր,  վո՞վ  գնաց    էրգրից :

- Մհե’ր, Որդիս,  դու  թողիր,  գացիր,
Քո քեռի Թորոս  քո  դարդեն  մեռավ:
Հորոխպեր Ձենով Օհան մռմուռեն կմռնչա,
Սասնա խոյերն էլ մնացին անտեր:

Վժիկ Մխո,
Ճնճղափորիկ,
Ու խոր Գուսան,
Ու խոր Մանուկ,
Ու ճոո Վիրապ,
ՈՒ վեր ԶԱբահ

… Էրգրի մեջը  Վերգոյի ցեղ շատըցավ  :
Ցռան Վերգոյի ցեղ շատըցավ Հայու էրգրին մեջ,
Վերգոն էլավ թագավոր, հինքը մէ Ցռան՝
Գիվա թագավոր հելավ, անունն էլ ՏԵՐ դրավ:
ՀԱՅԱ   Տերերի անունն էլ՝    ըտէղ    լավոթավ:

Ճռռան , Ճառ- ճառան, սութ ու փութ,
Ինչ ասես բերնից կխանա կթափա:
Էն   խեղճ ու կրակ էրխեքին կխափա,
էրխեքի  գլոխն աղալով, մեջքը կոդրելով,
Հիրարու մեջ կռիվ գցելով, ախպորն ախպոր դեմ կխանա,
Հայու ազգի մեջ թշնամութուն կսարքա, դավաճանութուն:
Խափելով  առավօտ –իրիգուն  կտանա  աջ- ձախ,  վիրեվ- ցաձր,

Հինքը   Ցռա՜ն,   մէ ցռան էլ Սառա  ճարավ, ամեն տեղ լավոթավ,
Վերգոյի ուժը չէր պատում էրգրացիների վրեն,
էդ   կնգա   ազգ էգավ մդավ Հայու տուն՝ Վերգոյին քոմակ,
-Մարէ,  բա էդոնք, ո՞նց մտան   մըր  Էրգիր:
-Որդի’ս, առաջուց Էդոնց  էգերը   էկան ՝ տնավորվան:

Բուզուր իմաստուններ ծրագիր կազման, տվան իրանց  Էգերուն՝
Թե  ո՞ր  մե  խոյերու  խետ պառկեն,  հիրանցով   անեն:
Էտոնց Էգերն էլ Խպարտութուն   չունին , պատիվ  չունին,
Հիրանց  պատիվ   կծախեն,  ոսկի   գհավաքեն,
Ծրագիրն էրած    Ջոջանց տունը  կքանդեն:

Վերգոն   դարձուցին  թագավոր,  հիրանք էլ վոտ առան,
Վերգոն ըտոնց  Ծառա  տարցավ, ամեն տեղ ավիրավ,
Էրգիր ավրգնա արավ, քանդավ, թալնավ,
Մէր Արէվ   խավրցրավ, մէր  Լուսը կդրավ,
Հայուն Զիրա տան մեջ ցրտամեռ  էրավ,
Հացը կդրավ, ջուրը կդրավ, արո՜ւն   թափավ,
Հայուն զիր Պապենական   տնեն՝  Էրգրե’ն,  կդրա’վ:

Հայուն Խանա՜վ, ցըվրավ էտա խարդախ աշխարհքի վրա,
Հէր ու որդի, Մէր  ու Մանգունք,  հիրարից զրկվան,
Կարոտու  մեռան ,  համա  էլ  չըկրցան  հիրարու  տենան:
Աշխրհքի վրա Հայու անուն ցռավ-փռավ,
Էրգիր լավոթավ,Սասնա սարեր լավոթավ,
Մարութա Վանք լավոթավ,
Խարդախութունն էլավ էրգիր,
Էլերն ու Գելէրն էլ   հելան էնոր թեվ ու թիկունք,
–Տի  չտամ   Արեւ՛  ցռան  Վերգոյին  ու  էնոնց   ցեղին:

Լուսադեմին , առավոտ կանուխ, Մհեր  հարցուց.
– Մարէ, Էդ  ժողովուրդ   ինչի՞  էկած  էն։
— Մհէ’ր,— ասին,— ինչ  դու գնացիր՝
Չուր հիմիկ  կը աղոթենք, Աստված կը կանչենք,
Քո զարկի համար, Քեզի կսպասենք:
Քո գալը  լսանք, ամեն խնդացանք, ուրախացանք։
Մեծ ու պստիկ քո ապո՛վ էկանք։

Պստիկ Մհեր էլավ կայնավ ,
Թորոսանք  էլան,  թմբուկ զարկին, ասին.
«Էլե՛ք, էլեք
Առյուծ, արծիվ,
Անուշ Քոթոթ,
Քաջեր Խորի,
Վժիկ Մըխո,–
Ճընճղափորիկ,
Ու Խոր Մանուկ,
Ու Խոր Գուսան,
Ու Ճոռ Վիրապ,
ՈՒ վեր ԶԱբահ էլեք,էլե՛ք,
Էսօր Էսօր լավ է, քանց ամեն օր:

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝
Ոտքը  զարնեց ասպանդակին,՝
Մհեր քաշե’ց Թուր Կեծակին,
Էրգի’նք  Պարզեց  Թուր Կեծակին՝
Գոչեց աղոթքն հաղթանակի՝
«Հա՜ցն ու գինի՜ն, Տե’ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին»:


Աղբյուր: http://www.gir.am/?p=2271 Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (02-Հլս-2011) | Հեղինակ: ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Դիտումներ: 2199 | Պիտակներ: Կարինե Հայրապետյան, Փոքր Մհեր, էպոս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]