// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն


ՓՈԽԻ՛Ր ԱՆՈՒՆԴ, ՀԱԿՈԲ

Ոմանք կարող են մտածել, թե մարդու անվան իմաստային նշանակության հարցը այնքան էլ հրատապ չէ, ուստի պարտադիր չէ հնից եկած օտար անունը կամ ազգանունը ազգայինով փոխարինելը: Սակայն անվանափոխությունը միայն ճաշակի հարց չէ, որ առաջարկվի հետաքրքրասեր ընթերցողներին և թողնվի նրանց հայեցողությանը: Ազգային մտածողություն ունեցող լեզվաբանը, հոգեբանը, պատմաբանը, արվեստագետը և ընդհանրապես մտավորականն ու ազգային քաղաքական գործիչը նախ ինքը պետք է պարզի իր անվան կամ ազգանվան ծագումը, և համարձակություն ունենա դրանք փոխելու միջոցով հայացնել, եթե օտարահունչ են, որպեսզի անձնական օրինակով կարողանա դաստիարակել նաև մյուսներին:

Ազգային քաղաքակրթության հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն անունների ծագման գիտական բացատրություն, այլև պատմական, տիպային, համեմատական վերլուծություն, որակական, քանկական բնութագրումներ, որպեսզի անուն կրողին հասանելի դառնա իր անվան ձևավորման պատմությունը` կապված տեղական, տարածքային, համաշխարհային բնույթի պատճառների ազդեցությամբ:

Վիճելի չէ, որ անունը մայրենի լեզվի մասն է, և նաև անուններով ենք մենք մեր հարազատությունը պահպանում նախնիների հետ: Անունը պատմության հորձանքի մեջ անցնում է անխուսափելի փորձարկման, շատ դեպքում կրողի կամքից անկախ դառնում նրա էությունը: Անունը ավանդության ուժով ամրագրված ժամանակների կապն է, պատմության հետ հայեցողական անցյալից մինչև հեռանկարային նպատակներ ունեցող ապագա: Այն իր մեջ պարունակում է մեր պատմական կյանքի ընթացքում օտարներից և՛ ազդեցությունները, և՛ դրանց մասին ունեցած մեր ներքին պատկերացումները: Անունը միայն տիրոջը չի վերաբերում, որովհետև այն օգտագործվում է շրջապատի կողմից, դառնում հայրանուն կամ ազգանուն և որպես ժառանգություն տատերից ու պապերից փոխանցվում թոռներին: Ուրեմն` կարևոր է զգուշությամբ վերաբերվել անվանադրությանը և առավել լրջախոհությամբ` անվանափոխությանը: Ժամանակի ընթացքում մարդն ու իր անունը նույնանում են, ձուլվում իրար, և անունը կամ ազգանունը փոխելը դյուրին չէ, բնականաբար շատերի համար դա ցավոտ է  ընդունվում, և հասկացվում է ավելի շուտ փոխել իրեն` մարդուն, և ոչ իր ուղեկից հանդիսացող անունը:

Հայկական անունների մեծ մասը` մի քանի սերունդ չգործածվելով` վաղուց մոռացության է մատնվել: Պահպանվել է միայն Հայոց հին աստվածների, արքաների, իշխանների, երկնային մարմինների, բնակավայրերի, ծառերի, կենդանիների և բնապաշտական այլ հատկություն ունեցող անունների որոշ մասը: Քրիստոնեության ընդունման հետ մեր նախնիները ակամա ընդունեցին նաև եբրայական «հերոսների» անուններ, հիմնականում «Հին կտակարան» կոչվող հրեական մատյանի միջոցով: Քրիստոնեացված հասարակության մեջ իշխում է ինտերնացիոնալ ապազգային գիտակցությունը և բունազգային զգացում գոյություն չունի, հետևաբար ազգային անունների վերացումը ուղղակի հուդայիզմի հեռակա ծրագրային քայլերից էր: «Ուր կային հին կյանքին վերաբերվող սեփական անուններ, մեծ չափով ջնջվեցին` իբnև կռապաշտություն, տեղի տալով նոր կրոնի` քրիստոնեության բերած հույնալատին և եբրայական անուններին»,- այդ առիթով թեև մեղմ, բայց իրատեսորեն է արտահայտվել Հրաչյա Աճառյանը: Մենք փոքր ինչ ավելի խստորեն կներկայացնենք իրողությունը: Բիբլիան,  երկու կրոնների` հուդայիզմի (Հին կտակարան) և քրիստոնեության (Նոր կտակարան) համատեղումն է: Հին կտակարանի հիմքը Թորան է, կամ Մովսեսի Հնգամատյանը, որտեղ ամփոփված են հուդայիզմի սկզբունքները: Հուդայիզմըամբողջությամբ արծարծված է մի քանի այլգրքերում, որոնք ոչ բոլորն են հանրամատչելի: Մեր վերլուծության համար կօգտագործենք միայն մի փոքր հատված Հին կտակարանից: Ասենք, որ Բիբլիան ամբողջությամբ թափանցված է հրեաների այսպես կոչված «աստված ընտրյալության», հրեական գերազանցության, մնացած ժողովուրդների նսեմացման, համաշխարհային տիրապետության, ձրիակերության և այլ անբարո քարոզներով: Հուդայիզմի կարևորագույն դրույթներից մեկր` մյուս ժողուվուրդների ֆիզիկական ու մշակութային ուծացումն է:
Ահա թե ինչպես է հրեաների աստված Եհովան սովորեցնում վարվել այլ ժողովուրդների դասական կրոնների, սրբությունների, անունների հետ. «Ոչնչացրե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ ձեզ ենթակա ժողովուրդները մեծարում են իրենց աստվածներին, ավերե°ք նրանց զոհարաններն ու սյուները, այրե՛ք պուրակներն ու խորտակե՛ք տաճարները, ջնջե՛ք նրանց անունները… Մի՛ դաշնակցեք, մի՛ խղճացեք… Այն քարոզչին կամ երազահանին, որ կաշխատի ձեզ համոզել հրաժարվել այս սկզբունքներից` սպանե՛ք»: Այսքանից արդեն պարզ է, որ հուդայիզմով հագեցված աստվածաշունչը պարունակում է հրեաներից բացի մյուս բոլոր ժողովուրդների ազգային ավանդական կրոնների, մշակութային արժեքներիոչնչացման բացարձակ քարոզներ, ինչը հոգևոր ու ֆիզիկակական եղեռն է:
Հրեաների իրական գործընթացը Հայաստանում` հայերի բռնի քրիստոնեացումն էր, որ լիովին համապատասխանում է հուդայիզմի դրույթներին: Վերհիշենք, թե ինչպիսի դաժանությամբ նրանք ոչնչացրին մեր պատմական հուշարձանները, ավանդույթները, հեթանոսական մշակույթը, մարդկանց անունները, սերմանելով հրեական անբարո սովորույթներ, տեղադրելով հրեական ավազակների ու խաբեբաների անուններ…

Ժամանակ առ ժամանակ ազգայնականները հրաժարվում են օտար անուններից և իրենց համար օգտագործում միայն հնամյա կամ նորաստեղծ հայկական անուններ: Հայ ազգայնականը գոնե ուշացումով, բայց հատկապես այժմ պարտավոր է ուղղել իր ծնողների և պապերի սխալները:Դա արժանապատվության հարց է: Այսօր որքանո՞վ է յուրաքանչյուր հայ տեղյակ, թե ինչ է նշանակում իր անունը կամ ազգանունը, որտեղի՞ց է այն հայտնվել, համապատասխան է արդյո՞ք իր էությանն ու տեսակին: Այս անգամ կանդրադառնանք Հակոբ անունը կամ Հակոբյան ազգանունը կրող և ազգային մտածողություն  ունեցող  հայերին: Ծանո՞թ են նրանք այդ անվան ելակետին, նրա առաջին տիրոջ բարոյական կերտվածքին, «օրինակելի» կերպարին…
Ըստ «Հին կտակարանի»` Աբրահամի որդի Իսահակն իր կին Ռեբեկայից երկվորյակներ է ունենում` առաջինը կարմրամաշկ և մազոտ Եսավը, երկրորդը` Հակոբը: Հայրը սիրում էր առաջնեկին, մայրը` երկրորդին: Հակոբը  մոր դրդմամբ ամեն գնով ձգտում է եղբորից խլել տոհմի անդրանիկության իրավունքը և քանի որ դա բնական ճանապարհով իրականացնել հնարվոր չէր, դիմում է խաբեության, ինչը պարզվում է օրինակելի բարոյահոգեբանական միջոց է, որ օգտագործում են հրեական գրեթե բոլոր ելակետային հերոսները, ստանալով իրենց Եհովա աստծու հավանությունը:  Մի անգամ, եnբ Եսավը հոգնած և քաղցած վերադառնում է որսից, Հակոբը նրանից կորզում է անդրանիկության իրավունքն ստանալու համաձայնությունը ընդամենը մի աման ապուր տալու պայմանով: Մյուս անգամ, եnբծերացած ու կուրացած Իսահակի սիրտը թարմ որսամիս է ուզում և այդ մասին հայտնում է իր սիրելի որդուն, միաժամանակ ասելով, որ ցանկանում է մահից առաջ օրհնել նրան որպես առաջնեկի, Հակոբը կրկին մոր հետ դավադրաբար խափանում է այդ որոշումը:Տնական երկու ուլի մսից Ռեբեկան պատրաստում է ամուսնու սիրած խորտիկները ու Եսավի զգեստները հագած Հակոբը այդ «որսամիսը» մատուցում է մահամերձ հորը: Իսահակը կասկածանքով հարցնում է, թե ինչպես այսքան շուտ գտավ որսը, իսկ խարդախ Հակոբըառանց վարանելու համոզում է հորը` վկայակոչելով ստի հովանավոր աստծուն` Եհովային, ասելով, թե որսը սա հանդիպեցրեց իրեն: Իսահակը Հակոբի «մազոտ» մարմինը շոշափելուց հետո, և քանի որ նաև նրա միտքը Եհովան մթագնել էր, իր կասկածները փարատում է և օրհնում. «Աստված տա քեզ երկնքի ցողիցը և երկրի պարարտությունիցը, և ցորենի և գինու առատություն: Ազգեր ծառայեն քեզ և ժողովուրդներ քեզ երկրպագեն, քո եղբnր վրա իշխան եղիր և քո մոր որդիները քեզ երկրպագեն»: Եվ անբարո ճանապարհով ու «արդար» Եհովայի հովանավորությամբ խարդախ Հակոբը ձեռք է բերում առաջնեկության իշխանություն և որսից վերադարձող Եսավի վրեժխնդրությունից վախենալով` փախչում է ասորի քեռու` Լաբանի մոտ: Այնտեղ մնում է քսան տարի, բազում երեխաներ  ունենալով` քեռու աղջիկներ Լիայից ու Ռաքելից, ինչպես նաև նրանց աղախիններից, իսկ վերջում գողանալով քեռու ունեցվացքը` վերադառնում է հայրական տուն:
Ահա թե ինչպիսին է «իրականում» Հակոբը, որի անունը կամ ազգանունը անգիտակցաբար կրում են այդ ամենից անտեղյակ շատ ազնիվ հայորդիներ:

Հրեական Հակոբը հատկապես իր անազնիվ արարքների համար վայելում է Եհովա աստծու բարձր հովանավորությունը, որի հետ խավարում մարտնչում է առանց ճանաչելու և որին հաղթում է: Պարզվում է` իր այդ պարտությունը Եհովայի սրտովն է, ինչի համար վերջինս Հակոբին վերանվանում է և օրհնում. «Այլևս քո անունը Հակոբ չէ, այլ Իսրայել, որովհետև աստծու հետ մարտնչեցի՛ր ու հաղթեցի՛ր»: «…Աճիր և շատացիր, քեզանից թագավորներ դուրս գան: Եվ այն երկիրը, որ Աբրահամին ու Իսահակին տվի, քեզ կտամ և քեզանից եկող սերնդին կտամ այդ երկիրը»:
Սթափվել է պետք, Հակոբ անունով կամ Հակոբյան ազգանունով հայեր, մի՛ տարակուսեք և հանուն ապագա սերունդների, հանուն մեր ազգային պատկանելության պահպանման կայացրեք ձեր կարևոր որոշումներից մեկը, անվանափոխվեք ՀԱՅԿԻ կամ ՀԱՅԿՅԱՆԻ²: Ձեզ համար լավագույն առիթ կարող է դառնալ Բելի հանդեպ Հայկ Նահապետի տարած հաղթանակի ճանաչման իրողությունը և այդ հաղթանակի 4500-ամյակին նվիրվածտոնակատարությունները……
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
1. Բառացի նշանակում է «խաբող»,այսօրվա ժարգոնով` «գցող», եբրայական Jaqob անունից:
2. Հեղինակը Հակոբ (Հակոբյան) անունով (ազգանունով) ազնիվ, հայրենասեր և բանիմաց ընկերներ ունի, որոնք, բնականաբար հուդաիզմի հետ կապ չունեն և հօգուտ հարազատ Հայկի, կհրաժարվեն օտար Հակոբից,այդպիսի նախադեպ արդեն ունենք:


Աղբյուր: http://ar-atta.blogspot.com/ Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (15-Հունվ-2011) | Հեղինակ: Ներսես Ներսիսյան Դիտումներ: 1710 | Պիտակներ: մշակութային
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]