// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Հայ  իրականության  մեջ  տարածված  և  արմատավորված  է  մի  մոլորություն .     յուրաքանչյուր  երևույթ՝  լինի  դա  գաղափարախոսական  ոլորտի ,  պատմական  բնույթի , մշակութային,  քաղաքական  թե  կենցաղավարման ,  անպայման  դիտարկվում  է  եվրոպական ,  ռուսական  կամ  ընդհանրապես  համաշխարհային   « իզմ »  -  երի  համատեքստում :   Այս  « իզմ »  -  երի  շահարկումից  թերևս  առավելագույնս  է  տուժել   ազգայնական  միտքն  ընդհանրապես ,  և  մասնավորապես՝  հայ  ազգայնական  գաղափարաբանությունը  :   Այն  գնահատվում   է    ռուսական ,  եվրոպական   չափանիշներով  ու  ըմբռնումներով ՝     որպես   շովինիստների ,  ռասիստների    լյումպեն  խավերի  վրա հենված  մի   շարժում :  Սա ,  իհարկե  հետևանք  է  տգիտության ,  դիտավորյալ  չարամտության   ու   ոչ   օբյեկտիվ  մոտեցումների : Մինչև  օրս  էլ  մեր  քաղաքական  այրերն  ու  ուսումնասիրողները ,   գրեթե    առանց    բացառությունների ,   անտեսում    ու  խեղաթյուրում    են    Հայ    Ազգայնականության  պատմությունը ,  գաղափարաբանությունն  ու  այն  ներկայացրած  անհատների  հզոր  իմացականությունը : Վիճակն  է՛լ  ավելի  տխուր  է  այն  առումով ,  որ  շատ  հաճախ  ,    օտարածին   նենգափոխողների   ջրաղացին  ջուր  լցնում  և  իրենց  անգրագետ  խոսքով  ու   խղճուկ   վարքագծով  Հայ  Ազգայնականության  անունն  են  վարկաբեկում  իրենք   իրենց  ազգայնական  հորջորջող  շատ  հա՛յ  գործիչներ :  Ոչ  ոքի  համար  գաղտնիք  չէ ,  որ  այսօրվա  հայ  ազգայնական  դաշտը  լցնում  են  ազգայնականությունը  շահարկողներն  ու  օտար   ազգայնականներին  կապկողները :  Ահա  սրանց  ջանքերի  շնորհի՛վ  է ,  որ  արհեստավարժի  անուն  հանած  յուրաքանչյուր  գրչակ  ու   քաղաքագետ  ազգայնականությունը  կարող  է  որակել ,  որպես  « ուղեղի  մարազմ »:       
Պատճառները ,  որոնք  ստիպեցին  այստեղ  անդրադառնալ  Հայ  Ազգայնական  գաղափարաբանությանը ,  մի  քանիսն  են . նախ ,   հարկ  է  հստակ   առանձնացնել  Հայ   Ազգայնականությունը     այլ,  օտարածին  գաղափարաբանություններից :   Երկրորդ .    իդեոլոգիաների   ու  տեսությունների  այն  շքերթում ,  որով  լեցուն  է  աշխարհն  ու  համացանցը ,  Հայ  Ազգայնականության  անունից  հանդես  եկող  փերեզակներն  այսօր  որս  են  սկսել՝  հոգիների  որս ,   և  միամիտ  ընթերցողի  համար  այնքա՛ն  էլ  հեշտ  չէ  տարբերակել   անհոգի   շառլատանին :  Եվ  հետո ,  վաղուց  արդեն  ժամանակն  է ,  որ   համացանցում  համակարգված  կերպով   ներկայացվեն  Հայ  Ազգայնական  շարժումների  պատմությունը  ,  Հայկականության  կրողներն  ու  նրանց  ստեղծած  տեսությունները ,  գաղափարախոսությունները :  Ասել ,  թե  դա  չի  արվել ,  կնշանակի  ստել :  Ես  ինքս  բացառապես  օգտվելու  եմ  արդեն  պատրաստի  աշխատանքներից՝  դրանց  ավելացնելով  լոկ  այն  ,  ինչն  իմ   համոզմամբ տեղավորվում  է  Հայկականության , Հայ  Ազգայնական  մտքի   ուղեծրում:   Բայց   մի՛  բան  է  ժամանակին  արվածը , մի  այլ՝  դա  տարածելը ,  ներկայացնելն  ու  լրացնելը : Խնդիրն  ավելի  է  կարևորվում ,  երբ  խոսքը  գնում  է  համացանցի  մասին ,  քանզի   մեր  օրերում  այն   աստիճանաբար  վեր  է  ածվում    տեղեկատվության (  և  ոչ  միայն )   հիմնական  աղբյուրի :  Խիստ  կարևոր  է ,  որ  հայ  ուսումնասիրողն  ու  իրեն  Ազգայնական  համարող  հայ  անհատը   կարողանա  հստակ  պատկերացում  ունենալ  ,  թե  ինչ  է  իրականում  իրենից  ներկայացնում  Հայ   Ազգայնականությունը ,  որպես  գաղափարախոսություն :   Նախ   նշեմ ,  որ  « Ազգային »  և  « Ազգայնական »  եզրերը  նույնացվու՛մ  են  Հայ  Դասական  Ազգայնական  գործիչների  կողմից ( դրանք  նույնիմաստ  են  նաև  արևմտահայերենում ):
 
Եվ  այսպես ,  ինչ  է  իրենից  ներկայացնում  Հայ   Ազգայնականությունը : Եթե   համառոտ  բնութագրենք ,  ապա  այն  ոչ  այլ  ինչ է ,  եթե  ոչ՝    Հայ     Ազգի ,  Տեսակի     բնական     ձգտումը՝      ապրել     ու   հարատևել     իր     Հայրենիքում :    Ապրել՝  հավատարիմ  իր  կենսաձևին ,  աչք  չտնկելով   ուրիշի  երկրի  վրա ,  առանց  ուրիշներին  իր  կենսակերպը  պարտադրելու :  Հայ   Ազգայնականությունը  ընդունում  և   բնական  վիճակ  է  համարում   Ազգերի  բազմազանությունն  ու  նրանց  ներդաշնակ  գոյակցությունը :  Այստեղից  հետևում  է ,  որ  նախ .  առողջ  Ազգայնականությանը  խորթ  են  այլատյացությունը ,  օտարամերժությունն  ու  անբնական   ծավալապաշտությունը :  Ազգայնականությունն ,  ինքնին ,  թելադրված  է  ազգերի  գոյությամբ,  և  որպես   այդպիսին ,  հավիտենական  արժեք  է : 
Հարուստ   է  Հայ  Ազգայնական  միտքը  :  Այն  տվել  է  Գաղափարի  հսկաներ ,  որոնցից  շատերն  իրենց  խոսքի  արժեքն  ապացուցել  են  սրի՛  հաղթանակով :  Այն  տվել  է  իմաստասերների  մի  փաղանգ  ,  որոնցից  ոմանք ,  լինե՛ր  Հայաստանն  անկախ  ու  հզոր ,  նիցշեների ,  շպենգլերների   ու    գոբինոների   հետ  հավասարապես  ճանաչված  կլինեին  աշխարհում  : 
Եկեք  կարողանանք  տարբերակե՛լ  մեզ  օտարներից ,  ճանաչել  ու  օգտագործել  մե՛րը ,  միայն  հայկակա՛նը :  Եկեք  սովորենք  ձգտել  նրա՛ն ,  ինչ  Ի   Վերուստ  տրված  է  միայն  մե՛զ  ,  ապրել    ա՛յն  ,  ինչ    վերապահված    է  միայն  մե՛զ  :   Մեզանու՛մ   որոնենք  մեր  բոլոր  կորուստների  բուն  պատճառը ,  մեզանու՛մ  որոնենք  նաև  մեր  ապագա  փրկության  ու  հաղթանակների  բանալին .  սա՛  է  ուսուցանում  Հայ  Ազգայնականության  Գաղափարաբանությունը ,  սա՛  է ,  որ  պետք  է  ի  նկատի  ունենանք  առաջին  հերթին ,  երբ  խոսում  ենք  Հայ   Ազգայնականության  մասին :
Թերթե՛նք  ոսկե  էջերը  Հայ  Ազգայնական  մատենագրության ,  ծանոթանա՛նք  Ազգային  քաղաքական -  իմաստասիրական  մտքի  հսկաներին ,  հասկանա՛նք ,  ընկալե՛նք  նրանց  ,  զինվե՛նք  մեր  իմաստուն  մեծերի  կտակած  ժառանգությամբ  ու   զորանանք :   Հասկանանք ,  որ  ո՛չ  մի  թշնամի  ,  օտար   տափաստաններից  փչող  և  ո՛չ  մի  հով  ,  այլասերող  ո՛չ  մի  միջավայր  չեն  կարող  լինել  մահացու  մեզ  համար ,  եթե  ամրացած  Ազգային   զգացումով , մտքով  ու  կամքով՝   քայլ  առ  քայլ  առաջանանք  դեպի  մի  սրբազան  Նպատակ   .   Հայ  Տեսակի  հարատևումը  Հայկական  Բարձրավանդակում .   ահա՛  Հայ  Ազգայնականության  միակ  իմաստը ,  գաղափարաբանությունն  ու  առաքելությունը :

Գևորգ     Հովհաննիսյան 


Աղբյուր: http://www.haykjanner.org Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (18-Ապրլ-2011) | Հեղինակ: Գևորգ Հովհաննիսյան Դիտումներ: 843 | Պիտակներ: Հայ, Ազգայնականություն, Հայրենիք, Հայկական Բարձրավանդակ, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]