// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

ՀԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գարեգին ՆԺԴԵՀ

Կա մի ողբերգական թյուրիմացություն, որը պետք է փարատել, օր, ժամ, վայրկյան առաջ պետք է փարատել` ողջակիզված հայության և ճշմարտության հարգանքի տուրք տված լինելու համար:
Սխալ և անարդար է կարծել, որ հանկարծակիի եկած արևմտահայությունը եղեռնի օրերին դրսևորեց իր հոգու միայն մարտիրոս կողմը:
Ո´չ, ո´չ: Եթե ուշի ուշով վերլուծեք անօրինակ Եղեռնը ամբողջացնող դեպքերը, խորապես պիտի համոզվեք, որ հայն իր հագեկան արիությամբ մեծապես կը գերազանցեր թուրքին: Այդ օրհասաբեր օրերին Թրքահայաստանեն կարելի էր լսել «լացը շղթայված հերոսության», իսկ որոշ վայրերում` մռնչյունը ադվադրված առյուծների: 
Հասկանանք հետևյալը:
Մարտիրոսանալու կամքը եղել է և կը մնա հոգու գերագույն հերոսականությունը: ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՐՈՍ` ահա թե ով է մարտիրոսը, որ արհամարհել գիտե մահը: Եվ ո՞վ է հերոսը, եթե ոչ նա, ով ներգործորեն մարտիրոսանալու կամք ունի:
Էականը կյանքն արհամարհել և մահվան երեսին ժպտալ գիտենալն է: Իսկ այդ բանին ընդունակ է թե մեկը և թե մյուսը:
Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել... մի բան, որին ընդունակ չէ թուրքը:
Վայրագություն` այս մեկն էլ հասկանանք, իր խոր արմատներն ունի մարդկային էության մեջ: Ըստ Շոպենհաուերի` մարդս ցավ է պատճառում ուրիշներին` իր սեփական ցավը մեղմացնելու համար: Այդ դեպքում` վայրագությունը մի տեսակ դարման է իր սեփական ցավի դեմ:
Թրքական գազանությունն էլ պետք է բացատրել անհատ թե հավաքական թուրքի հոգեկան տկարությամբ: Նաև` այդ տկարության նվաստացուցիչ գիտակցությամբ:
Թշնամու հաղթական բանակների առջև Թուրքիան արդեն սկսել էր հավաքել իր աշխարհագրական փեշերը: Ահա թե ինչու նա` իր սարսափեն խթանված և իր ցաը մեղմելու բնազդով, իր տկարության վրեժը պիտի լուծեր անզեն հայեն, որին վտանգավոր կը համարեր իր գոյության համար: Եվ նա իր կառավարության օրհնությամբ կազմակերպեց Ապրիլյան Եղեռնը, որի ժամանակ կիրարկած իր միջոցները ամեն բանից առաջ մատնում են երկչոտությունը թուրք ցեղի:
Թուրքն ի վաղուց անտի ճանաչված է որպես ահաբեկիչ ազգ, ահաբեկիչ` իր վախկոտության պատճառով:
- Սպանիր մեկը, - ասել է Լենինը, - և ահաբեկած կը լինես հազար հոգի:
- Սպանիր հազարը, - բոլշևիզմի քուրմից շատ առաջ ասել է թուրքը, - և ահաբեկած կը լինես մի ամբողջ ժողովուրդ:
Եվ դարեր շարունակ թուրք պետության կառավարելու միակ մեթոդն ու զենքը եղած է ահաբեկումը: Ներսը` յուրայիններին ջեննեթյան խոստումներով, իսկ դուրսը` այլացեղերին ահաբեկումով, կառավարել - ահա թուրք պետական իմաստությունը:
Պատմությունը կը վկայե, որ թուրք առաջնորդությունը սպանությամբ, ավարով և ավերածությամբ է սնուցել իսլամ խուժանի մոլեռանդությունը: Կոտորած ամեն պատերազմից առաջ` իսլամ զանգվածները գազանացնելու նպատակով: Կոտորած ամեն պարտությունից հետո` զանգվածները պարտվողական ոգուց զերծ պահելու համար:
Բարբարոս է թուրքը, իսկ բարբարոս, ասել է տգիտություն, անբարոյություն և վախկոտություն:
Երկչոտ և բարբարոս` այն տարբերությամբ, որ նա չի փախչում, այլ հարձակվում է իր վախեն: Ցավ պատճառելու ուժեղ հակում ունի նա` սադիստ է, իսկ հոգեբանական այդ տիպը միշտ էլ երկչոտ է:
Նաև` իր ոճիրին վերադարձող է թուրքը, վախկոտ ստրուկ է նա և մի հաիկ բան գիտե` կատարելապես ստրկանալ և ստրկացնել:
Ավելի եղեռնամոլ, ասել է` վախկոտ է հավաքական թուրքը: Վախն ու կրոնական կեղծիքն են օրորել նրա պետական մանկությունը: Վախն է եղել նրա դաստիարակության հիմքն ու խարիսխը: Եվ այդ է պատճառը, որ նա միայն բռնակալներ է տալիս:
Թուրքը տգետ է, իսկ նմանը չի կարող արի լինել: Նա ամենածույլն է ցեղերից, ասել է` և անարին: Նա ճակատագրապաշտ է, իսկ նմանի անցյալը խեղդում է ներկան և ժխտում ապագան: Ահա թե ինչու նա զուրկ է վերածնունդի և կատարելության գաղափարից: Նա չունի նաև ընկերային արդարության գաղափար:
<<Ինչ որ Աստվածն է, այն էր իր երկրպագողներն են>>, - ասել է Արևելքի ալևոր իմաստությունը: Ալլահին վերագրված հատկություններով պետք է ճանաչել թուրքին: Աշխարհի ամենասեռակենտրոն ժողովուրդն է նա, որի շնաբարոյությունը սեռն իսկ փոխադրած է երկինք: Իսկ նմանն անասելիորեն անարի է: Արդ, թե ինչու եմ ասում` թուրքը կարող է առյուծաշուն, առյուծակապիկ ծնել, բայց երբեք` առյուծ: Հայը հավիտենականության զգացում ունի, թուրքը` իր անխուսափելի նահանջի և պարտության ներշնչունը, մի բան, որ նրա հոգում առաջացրել է մարգարեի առասպելական կտակը, որն` ըստ Ղուրանի, պիտի բացվի օսման ցեղի շիջանելուց հետո: 
Հայն ամենավսեմ հասկացողությունն ունի մայրության մասին: Թուրքն աշխարհի միակ ժողովուրդն է, որ մայր չունեցավ, չունի և պիտի չունենա:
Յոթնիցս նվիրական է հայրենիքի հասկացողությունը հայ մարդու համար: Թուրքը հայրենիք չունի և պիտի չունենա, քանզի մայր և ընտանիք չունեցավ: Պետություն դեռ ասել չէ հայրենիք: Օրվա Քեմալիստանը երկիր է միայն և ոչ հայրենիք: Իսկ նման երկրամասերն օրհնված չեն, անառիկ չեն, ապագա չունեն:
Անհատների պես կան և ազգեր, որոնք երբեմն կը հաջողին, բայց ոչ իրենց սեփական առաքինությունների ուժով, այլ` իրենց թշնամիների տկարության շնորհիվ: Նմաններից է շնացեղ թուրքը, նախ` թուրքը:
Թուրքիան վերականգնվեց և կապրի երկրորդ Ռուսիո շնորհիվ, և կը պահվի երրորդ` գալիք, Ռուսիո համար:
Ահա թե ինչու կը հավատամ, թե բախտահաս Քեմալիստանի ապագայից ավելի հուսալի է անապատի ավազուտների վրա իր ձեռնափայտի ծայրով լուսակաթ Այբը գրող որբի ապագան:
Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (28-Դկտ-2010) | Հեղինակ: Գարեգին Նժդեհ Դիտումներ: 1079
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]