// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Նա ծնվեց մարդու առաջին մտածումի հետ` թե սուրբ է հայրենի հողը:
Նա ստեղծվեց ան օրը, երբ մարդն առաջին անգամ` լինելով գիտակցորեն և ժպտադեմ, մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը: Դա հայրենքի է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:
Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը:
Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ:
Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունը:
Իբրև հասկացողություն, հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև` գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելությունն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի հավորժություն է հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահությունն է, որն` իբրև գաղափար և գործ, ժողովուրդը դրոշում է նյութի վրա, խոսքի մեջ և այն ապրեցնում իբրև հուշ, իբրև պատմություն:
Հայրենիք չէ կայսրությունը: Հայրենիքը խորացող էություն է: Դա արտաքին նվաճում չէ, այլ` ինքնանվաճում, ինքնամշակում:
Հրեության համար հայրենիքը խորհրդանշող <<լացի պատն>> ավելի մեծ հոգևոր տարողություն ունի, քան Չինաստանը` չինացիների համար:
Աշխարհակալությու - ահա հայրենիքների թշնամին, հարազատ թե օտար: Վերջ ի վերջո կործանվում է աշխարհակալող ամեն մի երկիր` Բաբելոն, Հռոմ, Բյուզանդիա, որովհետև նա սպանում է և իր սեփական հայրենիքը: Խելագար անձնասպանություն է աշխարհակալությունը, հոգեսպանություն:

Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանույթունն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նվիրական է և պատերազմը հայրենական: Հավաքական ավազակություն և սպանություն է այլ կարգի ամեն մի պատերազմ: Եվ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են և առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամեն զորականի: Սպանության և կողոպուտի ելած բանակը կարող է քաջ ավազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ հերոսներ:

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարեկլի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց:

Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել. <<Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար: Այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես>>:
Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց:
Ի մի բան` հայրենիք ստեղծել, նշանակում է հարազատել իր երկիրը և հարազատանալ նրան: Այսպիսով, ահա նույնանում են ժողովրդի ոգին և հայրենիքը: Սրանց դարավոր փոխներգործության արգասիք է հայրենիքը:

Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը:
Իմ հայրենիքը, դա մարդկայնորեն այն լավագույնն է, որ կա Հայաստանում:

Կեսարը կուզեր լինել առաջինը գյուղում, և ոչ երկրորդը քաղաքում: Հեթանոսական փառասիրություն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թե ազատ ու անկարոտ լինեին նրա բոլոր զավակները: Նման հայրենիքում բավարարված կլինեին բոլոր փառասիրությունները և` ապահովված բոլորի երջանկությունը:

Ներիր, Տեր, ներիր ինձ, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ: Արդար է հայրենիքին ծառայել ամեն ինչով, բացի ստորությունից:

Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ: Ահա իմ դավանած հայրենասիրությունը: Հերոսական գործերից ավելի ոգեշնչող է մահը հերոսական...



Աղբյուր: http://Գարեգին Նժդեհ. Հատընտիր Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: Նարի (27-Դկտ-2010) Դիտումներ: 10657
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]