// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

 
 Լուռ սպասում

Գրիգորյան Պավլուշա Մելիքի. ծնվել է 1966թ. փետրվարի 18-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում: Գյուղում ստացել է ութամյա կրթություն, իսկ միջնակարգը ավարտել է Ստեփանակերտում: Ավարտելուց հետո գյուղում աշխատել է որպես դերձակ: 1984-86 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է աշխատել գյուղում: Արցախյան շարժմանը մասնակցել է 1989թ.-ից: Մասնակցել է Ամիրանլարի, Ղարադաղլվի, Ղուրուչուխի, Ճարտարի, Խազազասարի, Ուրյանա լեռան պաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է 1992թ.-ի օգոստոսի 18-ին Պոշկեն յալ դիրքում. ստանալով թեթև վնասվածք շարունակել է կռվել և չի լքել մանկության ու մարտական ընկերոջը, արյունաքամ լինելով մինչև վերջ պաշտպանել ու պահպանել է ընկերոջ դին, իսկ արդեն ուժասպառ, զգալով մոտալուտ մահվան շունչը, արյունաքամ, վերջին ուժերը չխնայելով թաքցրել, ծղոտով ծածկել է ընկերոջ սառած մարմինը, որպեսզի պաշտպանի թշնամու սանձարձակություններից: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ամուսնացած էր, ունի մեկ որդի: Հանգչում է Կոլխոզաշենի գերեզմանատանը:

Այս հերոսականը պատմեց Պավլուշայի մայրը`տիկին Նինան, երբ Ստեփանակերտում հյուրընկալել էինք նրանց տանը: Հյուրասենյակ մտնելիս առաջին իսկ հայացքին հանդիպեցին զոհված որդու նկարները, աշխատանքի պարագաները սենյակի զարդն էին և տան պատիվը
Ասում են Արցախում ցանկացած հայի տունն է մի հերոսի պատմության թանգարան: Երևի դա է պատճառը, որ Ստեփանակերտը ակամա ստացել է «Լուռ քաղաք» անվանումը…Յուրաքանչյուր ընտանիք լուռ կրում է իր ցավը, լուռ ողբում է իր կորուստը… և լռելայն սպասում …
Տիկին Նինան անհամբեր ու անհանգիստ լուրերի թողարկմանն էր սպասում: Այդ օր լուրերով հայտնեցին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանության մասին: Տիկին Նինան հուզվեց, պատմեց որդու մասին: «Մեր հարցը ո՞նց է լուծվելու: Որդուս եմ նվիրել հայրենիքին: Մոր համար չկա ավելի դժոխային տառապանք, քան որդու սառած դին համբուրելը… Դեռ քանի՞ հայ մայր պետք է զգա դա…Դեռ ի՞նչքան ենք տանելու այս անորոշությունը»: …
ՍտեփանակերտԱսել որդեկորույս մորը, որ պատերազմ է դեռ, որ 21-րդ դարում պատերազմներն ամեն օր են, իսկ մեր համար առավել ևս. Ամեն ժամ, րոպե ու վայրկյան պատերազ է, պայքար… Ասել, որ «մեր հարցը» չեն թողնում ինքներս լուծենք նավթի, գազի, ռուսի, եվրոպացու, ամերիկացու շահերին չվնասելու համար… Ասել, որ ծառի բունը ոչ միայն դրսից են կացնահարում, այն ներսից էլ է փտում…Ասելու կարիք չկա…Չկա, որովհետև Արցախը լուռ հասկանում է ու սպասում, սպասում որ շուտով ի լուր աշխարհի ցույց տա իր չհամակերպվելը, չհանդուրժելը հանուն օտարի շահի արյունոտ հայրենիքը զոհաբերելուն…
Արցախը լռում է, որ շուտով լեռներով մեկ բարձրագոչ հնչի քաջերի մարտական երգը…Լռում է, որ էլ չլռի երբեք…


Անի Հակոբյան

Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (24-Մրտ-2011) | Հեղինակ: Անի Հակոբյան W Դիտումներ: 976
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]