// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

  Vahagn Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է՝ Երկրային տարեփոխումը: Այդ օրը Արորդինեն ու Արդուստերը նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը...
   Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է... եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք նախանշում:
   Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայոց Ամանորին եւ Վիշապաքաղ Վահագնին, փա՜ռք Տիեզերքի Արարչին:

   Գերագույն տիեզերական զորության՝ Արարչի կամքով ամեն ինչ, շրջապտույտ անցնելով եւ տեսակ-տեսակ փոխակերպումների ենթարկվելով, վերջիվերջո նորոգ տեսքով վերադառնում է իր նախնական վիճակին: Եվ այդպես սկսում է իր կյանքի նոր շրջափուլը եւ այդպես հաստատում իր բացարձակությունը: Դա այդպես է ինչպես մանրագույն մասնիկների, այնպես էլ մեծ մարմինների ու կենդանի օրգանիզմների պարագայում: Բնությունը, բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, եւս անընդհատ փոխակերպումների շղթա անցնելով, իրենց վերադառնալու «եսակենտրոնությամբ» են օժտված: Արարչի որակները մարմնավորող բացարձակ զորությունները՝ Աստվածներն էլ են ենթակա արարչական այդ օրենքին: Նրանք էլ են պես-պես փոխակերպումներից հետո վերադառնում իրենց նախնական վիճակին՝ այդպես սկսելով իրենց նորոգ կյանքը: Ամենայնի ինքնանորոգման՝ հավերժ վերադարձի այդ ընթացքը ամենագլխավորապես պայմանավորված է Աստվածների հոր՝ ամենայնի արարիչ Արայի ու նրա արարումը պահող-նորոգող Աստվածամայր Անահիտով, նրանց անսկիզբ-անվերջ արարչագործությամբ: Պարզ է՝ նաեւ ողջ արարչական համակարգությամբ (իր մասերով) եւ արարչական համակարգության ենթահամակարգերով (իրենց մասերով ու պես-պես արտահայտություններով): Այդ ընթացքում Աստված գերագույն զորություններից առանձնապես գործուն մասնակցություն է ցուցաբերում Մեկը: Ո՞վ է նա:
   Հայոց աստվածային՝ Տիրական լեզուն հնուց ի վեր պահել-մեզ է հասցրել մի մեծափառ անուն՝ Վահագն՝ հայի ծագումից սկսած մինչեւ մեր օրերը նրա ամենասիրած անուններից մեկը: Որը նշանակում է գերագույն հրե զորություն՝ հուր-աստված (ահ-նշանակում է զորություն, ագ՝ հուր, վ-ն գերագույնությունը հաստատող հունչարմատ է): Մեր նախնյաց՝ հետագա սերունդների մեջ էլ տարբեր ընդգրկումներով արտահայտված, ճիշտ տիեզերաճանաչողությունը նրան ասել է, որ տիեզերական բացարձակ Աստված-զորությունների (Միհր՝ Արդարադատության Աստված, Տիր՝ Իմաստության Աստված, Աստղիկ՝ Սիրո եւ Գեղեցկության Աստվածուհի...) մեջ մեկը՝ բացարձակ հուր-զորությունը առանցքային, գլխավոր զորություն է, որին էլ մեր՝ անուններ տալու մեջ միշտ դիպուկ նախնիները տվել են Վահագն անունը: Այնպես որ, մեծախորհուրդ այդ անունը իրական, բնական խորհուրդ արտահայտող անուն է: Այն միշտ, ամենուր եւ ամեն ինչում արտահայտվող տիեզերական բացարձակ հուրը՝ ամենազգացական բնության տարրն է խորհրդանշում:Թյուրիմացության տեղիք չտալու համար ճշգրտենք, որ հուրը կրակ չէ: Հուրը դրական էներգիան է, որի ուժային դրսեւորումը արարող դրական կենսուժն է: Վահագնը, հետեւաբար, ողջ տիեզերական դրական էներգիան է մարմնավորում, հակառակ նույնպես բնական՝ տիեզերական բացասական էներգիայի, բացասական կենսուժի, որը մարմնավորում է Վիշապն ու նրա երկրային արբանյակը՝ հողի բացասական էներգիան մարմնավորող Յահվահը: Իսկ ինչ վերաբերում է կրակին, ապա դա հուրի անթիվ-անհամար արտահայտություններից մեկն է միայն: Ամեն ինչ ու ամենքը՝ Աստվածները, մարդիկ, կենդանիները... իր կենսէներգետիկան ունի. կրակը տվյալ վառվող մարմնի (աստղի, փայտի...) կենսէներգետիկայի արտահայտությունն է միայն: Պատահական չէ, որ զրադաշտականները կրակի՝ հուրի մասնավոր արտահայտություններից մեկի պաշտամունքը հայի մեջ չկարողացան մտցնել: Եվ չկարողացան, որովհետեւ հայը իր արիական ակունքներին հարազատ մնալով՝ տիեզերական հուրի՝ Վահագնի խորհրդապաշտությունն ունի:
   Բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, ցեղերի մեջ տարբեր չափաբաժիններով են բաշխված: Հուրը արարչածին արի ցեղի մեջ ամենից շատ է բաշխված, նա հրածին է՝ ի տարբերություն ադամականների, ովքեր հողածին են (նրանցում հող տարրն է գերիշխող): Հետեւաբար, Վահագնի զգացողությունը (ու վահագնապաշտությունը) հատուկ է միայն արիներին՝ դրական էներգիայի կրողներին: Իսկ հողածինները, անգամ հողածին-արի խառնածինները, կարող են ունենալ միայն վիշապի ու նրա արբանյակների զգացողությունն ու պաշտամունքը: Քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են, վիշապածին, դիվածին կամ յահվեհածին են: Վահագնը միայն արիների Աստվածն է, նա է արիների արարող զորության, դրական ուժականության հովանավորը: Պատահական չէ, որ արի ցեղի բնարմատ հայի ամեն ինչը՝ կենցաղը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները, տոները, անգամ ամենօրյա բարեւը վահագնապաշտությամբ առլեցուն են: 
Տիեզերքում ու բնության մեջ ամեն ինչ իր բացարձակությունը հաստատում է իր նորոգման մշտական ընթացքում: Նորոգում, որով այդ ամենը, նոր տեսքով, ինքն իրեն է վերադառնում ու հաստատում իր գոյությունը: Մշտական նորոգումի ու հավերժ վերադարձի այդ ընթացքը գլխավորապես պայմանավորված է հուրով՝ տիեզերական դրական էներգիայով: 
   Երկրի վրա կյանքի մշտական նորոգումն ու հավերժ վերադարձը իրականանում է տարիների հաջորդական ընթացքով: Երկրային բնական տարին, ինչպես երեխային էլ է հայտնի, սկսվում է գարնանը (գարնան առաջին օրը) եւ ավարտվում ձմռանը: Ընթացք, որը պայմանավորված է երկրի՝ արեգակի (վահագնական հուրի արտահայտություններից մեկի) շուրջը պտույտով: Հետեւաբար, երեխային էլ եթե հարցնելու լինենք, թե երկրային նոր տարին երբ է սկսվում, ապա կպատասխանի՝ մարտի 21-ին (բուն հայոց տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը): Ուստիեւ՝ «մեծերի»՝ երկրային կյանքի տարրական ճանաչողության կորստի հետեւանք է հունվարի 1-ը, ձմռան այդ օրը, նոր տարի համարելն ու տոնելը:
Սակայն, արիական հավատքում կա նաեւ տիեզերական տարի (տիեզերական գարուն, տիեզերական ձմեռ...) խորհուրդը, որն արդեն արտացոլումն է մեկ այլ իրողության՝ համաստեղության մեջ արեգակնային համակարգության պտույտով: Այդ պտույտը մեկ տիեզերական տարի է տեւում (հավասար է, ըստ հաշվարկներից մեկի, մոտ 12 հազար երկրային տարի): Հայ վահագնապատում առասպելը պատմում է (տե՛ս Արարատյան դիցաբանություն), որ ամեն տիեզերական գարնանը երկնի ու երկրի ահեղ երկունքից Վահագն է ծնվում: Ծնվում է չարի վիշապին սպանելու, նրա գարշանքից երկիրը լվալու մեծ ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու արարչազարմ աստվածամարդկանց՝ արիների ցեղը : Վահագնը այդ իսկ պատճառով անվանվում է նաեւ Վիշապաքաղ: Երկրային կյանքի նորոգումը եւ Արարատում հայ դիցազնական ազգի հաստատումը մեր էպոսում արտահայտված է «աշխարհի քանդումի» եւ նորոգումի խորհրդում:
Վահագնը, ըստ ավանդության, ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին: Եվ գարնան 1-ին օրը հայերը տոնում են Վահագնի ծնունդը՝ որպես երկրային կյանքի նոր պարբերության՝ Նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին, փառաբանում նրան, սպասում նրան, զորանում նրանով:

Մարտի 21-ին հայոց  նոր տարին է: Շնորհավո՜ր: Փառք Վիշապաքաղ Վահագնին:


Աղբյուր: http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=1944&Itemid=56 Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (20-Մրտ-2011) Դիտումներ: 6335 | Մեկնաբ.: 1 | Պիտակներ: AMANOR, Vahagn
Ընդամենը մեկնաբ.: 1
1 gnumetal   (21-Մրտ-2011 22:57)
Շնորհավոր Ամանոր.. Փառք Հայ Արի Ցեղին..

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]