// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Գուրգեն Շահնազարյան


Փրկեց 40 հոգու կյանքը և վերջին նռնակով տարավ 7 ադրբեջանցիների եվ իր կյանքը...
Նա արժանի է հերոսացման

1992 թվականի հուլիսի 29-ն էր:Ամառային գեղեցիկ արևոտ օր էր: Բայց խաղաղ չէր Արցախի հողը: Թշնամին մեծաթիվ ուժերով փորձում էր Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակելով մեկուսացնել Արցախը Մայր Հայաստանից:
Կեսօրին ադբեջանցիները մեծաքանակ ուժերով վերսկսեցին հարձակումը: Ուժերը անհավասար էին: Մի քանի ժամ տևած մարտից հետո հայկական կողմում ևս կային զոհեր: Օղակը սեղմվում էր Ղոջազ գյուղի մատույցներում: Հերոսաբար մարտնչում էր նաև Գուրգեն Շահնազարյանը բոլորի սիրելի Գուգուշը: Կրակի օղակը սեղմվում էր, թշնամին արդեն շատ մոտ էր: Շրջափակման մեջ ընկնելը անխուսափելի էր: Գուրգեն Շահնազարյանը կայացրեց իր վճռական որոշումը` մարտը վերցնել իր վրա ապահովելով իր ընկերների դուրս գալը կրակի օղակից: Այդ որոշումը փրկեց շուրջ 40 հոգու կյանք: Սակայն Գուրգեն Շահնազարյանը ինքը չփրկվեց շրջափակումից: Վիրավոր վիճակում սպասեց այնքան մինչեվ ադրբեջանցիները մոտեցան: Եվ նա կայացրեց երկրորդ վճռական որոշումը: Պայթեցրեց ձեռքում պահած նռնակը իր հետ սպանելով 7 ադբեջանցիների: Տեսնելով հերոսի մահով զոհված հայորդուն, թալանի սովոր ադրբեջանցիները ձեռք չէին տվել նույնիսկ մատի մատանուն: Թուրք հրամանատարը պատվի է առնում, գնահատելով Գուրգեն Շահնազարյանի արարքը, որպեսզի Գուգուշի դիակը չխոշտանգեն: 
Ահա այսպես զոհվում է Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը, սակայն մինչ այսօր նա չի արժանացել հերոսի ու մարտական խաչի չնայած, որ նա դրա կարիքը երբև չուներ:


Աղբյուր: http://hayrenater.livejournal.com Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Մրտ-2011) Դիտումներ: 904
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]