// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

 Թուրքիայի տարածքում կատարված ամենանշանակալից հարվածն էր, որ իրականացրեց «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» 1982թ. օգոստոսի 7-ին: Այդ օրվա ժամը 3-ին ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

Թուրքերը լրացուցիչ ուժեր բերեցին և օդանավակայանը շրջափակեցին: Հայկական ջոկատը պատանդ վերցրեց 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեց բանակցություններ վարել թուրքերի հետ: 
Հերոսներ Զոհրագործողության բ Սարգսյանը և Լևոն Էքմեքչյանը, 1982թ. Օգոստոսի 7-ի` Անկարայի օդանավակայանի 
նախօրյակին


Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը: Բախման ժամանակ զոհվեց 12 ուղևոր: Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. 
«Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»: 

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար:Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

ՀԱՀԳԲ-ը «Կարին» գործողությանը առանձնահատուկ նշանակություն էր տալիս երկու պատճառով, նախ այն առաջին լուրջ փորձն էր մարտական գործողությունները տեղափոխելու գլխավոր հրապարակ՝ Թուրքիայի տարածք և, երկրորդ, փորձարկվում էր նախապես մշակված պլանը՝ ջոկատներով խուժել Թուրքիա և ձգտել ստեղծելու ազատագրված օջախներ և հարկադրել Թուրքիային ճանաչելու դրանցում հայերի բնակվելու իրավունքը: 

Այդ կապակցությամբ ՀԱՀԳԲ-ի հրապարակած հայտարարության մեջ ասված էր.«Պատմական «Կարին» գործողությունը եկավ անգամ մը ևս աշխարհին փաստելու հայ և թուրք պայքարի իրողութիւնը… Մեր հերոսները պատմական հարուած մը ուղղեցին թրքական ֆաշիստ վարչակարգին… Հայ նահատակներու կանչը ձեզ կը հրավիրե ազգային պայքարի ի խնդիր հայ ազգի ու ձեր արժանապատվութեան, ի խնդիր Հայ դատի… 
Պիտի շարունակենք մեր պայքարը մինչև Հայաստանի ազատագրութիւնը»: 
(«Հայաստան», 1982, նոյեմբեր)
 

Երբ ծանր վիրավորված Լևոն Էքմեքչյանին տեղափոխում էին հիվանդանոց, օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու նման գործողության դիմեցին և պատճառ դարձան այնքան անմեղ մարդկանց զոհվելու, Լևոնը պատասխանեց՝ կատարվածը քիչ էր ու անբավարար. թուրքական ֆաշիզմը ոչնչացրել է 1,5 միլիոն հայ ու զավթել մեր հայրենիքը: 

Թուքերը չխնայեցին ծանր վիրավոր Էքմեքչյանին՝ ամիսներ տևած խոշտանգումներ, դատական ֆարս, մահապատժի դատավճիռ: 
1983թ.-ի հունարի 29-ին, այլ կախաղաններին ավելացավ նաև Լևոնի կախաղանը...

 ի բանաստեղծությունը նվիրված Լևոն Էքմեքչյանին:

Գիշերային ռեքուիէմ

...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,
Ուրկից յայտնուեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...

Սիլվա Կապուտիկյան
«Գարուն» ամսագիր, 11.1987թ.


Աղբյուր: http://oukhtararati.com/7ogostos.php Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (16-Փետր-2011) Դիտումներ: 1658 | Պիտակներ: Գիշերային ռեքուիէմ, Սիլվա Կապուտիկյան, A.S.A.L.A., Լևոն Էքմեքչյան, ՀԱՀԳԲ, «Կարին» գործողություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]