ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ
Երգ Բ
Տի տամ հազար Արեւ Պստիկ Մհերին,
Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն,
Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին,
Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին,
Տի տամ հազար Արևեւ յոթ ճուղ Դավթին,
Տի տամ հազար Արևեւ վեր Մհերի ճուղին։
Յոթ ավուր ու յոթ գիշեր
Խանդութ Մարէն Մհերի խետ զրից արավ,
Մարէն ա բախտավոր , Մհերն ա Զորավոր,
Մեր ու Որդի վեր Մարութա Սարին,
Էրգնքին հասնող Կրակի Բոցին,
Կողի կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն,
Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն:
Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին
Սասնա գլխի Էգած- գացածը:
-Մարէ, Հայու Ոգին ապրու՞մ ա
-Ոգի՛ն ,Որդի՛ս , լա՜վ ասար Որդիս,
Ոգի՛ն, Հայու ոգին ապրում ա, Որդի՛ս:
-Մարէ Հայու ոգին Զարթու՞ն ա:
-Զարթու՛ն ա, Զարթու՜ն ա Որդիս:
Հայու Ոգին մէ հատուկ Ոգի ա, ըդենց Ոգի՛ չկա՛,
Մարութա Զանգ հենց Զարկում ա, Ոգին Զարթնում ա,
Որդիս, Կռիվ մե էլավ Սասնա Ոգին Զարթնավ, հելավ կայնավ:
Զարթնավ կայնավ զորեղ , բանձր, առնական
Էրգինք Էրգիր ձեն տվան հիրար,
Էրգնքեն Աստղ հիջավ Հայոց սարերուն,
Էն Հայա հոգին իջավ , Հայու Ոգին իջավ:
Էրգինք Ուժ բերավ, զորութուն տվավ հայու Ոգուն,
Աշխարհքէ – աշխարհք Հայու Ոգին Ձեն տվավ,
Հայու Ոգին զիրար միացավ, Մեկ Ոգի դարցավ: