// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հեքիաթներ


ՀԱՅՆ ՈՒ ՋՀՈՒԴԸ

Հայաստանցի մի հայ տղա կէրթա Ըստամբոլ, կարթալ-գրել սովրի, կդառնա ուսումնական մարթ: Կտեսնի վաճառականներին, օր շատ հարուստ ին, առուտուր կէնին, լավ կապրին, ինքն էլ ուր միտք կփոխե, կըսե օր ես լե ըտոնց պես վաճառական մարթ պըտի էղնիմ:
Կէրթա կը ծանոթանա մե ջհուդ վաճառականի մե, կտեսնի օր էտիկ նստե ու քուրսիք է ծախում:
Կըսե. - Էտ քուրիսն ի՞նչ աժե:
Կըսե. - էտ աժե մե օսկիմե:
Կըսե. - Էտ ի՞նչ փետից է շիքուկ:
Կըսե. - Էտիկ գուզի փետից է շիքուկ:
Տղեն էտ վախտվանից իտք է դնում՝ «Էրթամ մեր գեղ, մեր գուզի ծառները կտռեմ, բերիմ իտամ ուստեք, էտման քուրսի կը շիքին ու կը տանիմ Ըստամբոլ ծախիմ»: Էտմալ լը կէնե:
Կէրթա ուր գեղ, ուրանց բաղի գզի ծառեր կը կտռե, կըլնա հարուր գամի ու կը տանե Ըստամբոլ, շիքել կիտա քանի մե հարուր հազար հատ ու դուս կը բերե մեչ քաղաքին, մե մեծ տուն լիք կըլնա:
Ըտոր կը տեսնա ջհուդ վաճառականըմ, կըսե. - Տղա՛, էս հո՞ւր էր, չէրևիր:
- Հա՜, չըսիս, հըմալ մեծ գործ իմ բռնի օր, էլ ըսելու չէ:
Ջհուդը կը հարցու կըսե. - Արի, էրթանք մեր տուն:
Ու կը տանե տուն, կնկան կըսե. - Կնիկ, խաֆե մե էփե մեր խոնախին:
Ջհուդն ու ուր կնիկ հըտ իրար կը ջարթեն ուրանց թանգ քուրսեքներին, օր խայֆա էփեն: Հայ տղեն, օր տեսավ, մնաց շիվար:
- Այ մարթ, տունըդ քանդվի, հ'օրի՞ կը ջարթես էտ խորոտիկ թանգ քուրսիք:
Ջհուդ կըսե. - Այ, քու տունը շիքվի, գիտես՝ հ'առաչվա քուրսու գի՞նն է ուր վրեն, մկա դառեր է վառելու փետի գին: Էսիկ կը վառեմ, կէրթամ փետի գնին թազա շիքուկ քուրսի կառնիմ:
Տղեն ըսավ. - Վա՜խ, վա՜խ, իմ չարչարանք զո՞ւր գնաց:
Ու ընկավ մտածմունքի մեչ: Ջհուդը տեսավ օր տղեն ընկավ խասավաթի մեչ, ըսավ.
- Կնիկ, կնիկ, մե գինի բեր:
Կնիկը բերեց յոթը տարվա գինի ու դրեց հացի տախտըկի (սեղանի) վրեն: Լցեց մե իստըկան, տվեց տղին, ըսավ. - Խմե, դարդ մ'էնի, ես քու ախպերն իմ, ես հ'ըմեն դիուց քըզի կօգնիմ:
Ու մե էրկու իրեք հատ ըտման խմցուց: Տղեն հարփավ: Ըսավ օր. - Ախպեր, էս ի՞նչ պըտի էնիս:
Ըսավ. - Քըզի գինա՞ս ինչ կօգնիմ: Քու քուրսեք թըխ մնա, ես կը վառիմ, ըտոնց տեղ քըզի էտ իստըկնով օսկի գուզիս, արծաթ գուզիս, ինչ օր հ'ուզիս, քըզի կիտամ:
Ըսավ. - Լավ, - ու սանատի (պայմանաթուղթ) վրա ձեռք քաշեց:
Տղեն քբավ, դինջացավ, մեկել օր սապախտան գնաց չարսուն, տեսավ օր ուր քուրսեստանուն պես քուրսիք մեկը կը ծախին մեկ օսկի ու կիսու:Տղեն հոտ նոր զարկեց ուր գլխուն, ըսավ՝ «Հայ վա՜խ, ջհուդ ընձի խափեր է», ու գնաց մե քոշա նստավ, մտածեց: Ըտոր ռաստ էկավ մեկ անծանոթ հայ մե: Ըսավ. - Խո դու հայ չի՞ս:
Ըսավ. - Հայ իմ, բա ի՞նչ իմ:
Ըսավ. - Բա հ'օրի՞ն իս հ'մալ մոլոր:
Ու տղեն պատմեց էտ հայուն:
Ըսավ. - Տղա ջան, ըտուր ելք-ճամփա գտնի՝ միննակ մե բան կըսիմ քըզի. Արի դու քըզի ձեռք մե ջհուդի շոր առ, հագի, շաբաթ օրը գնա ըտոցա ժամ: Էտ ջհուդներու ադաթն է, ինչ խափեփաութուն օր էնին, կէրթան ուրանց փափին (րաբբին) կը պատմին: Փափն էլ ըդոր դիմաց ինչ ջուհապ կիտա, դու կը լսիս, ու էտման կէնիս:
Տղեն գնաց, ուրին մե ձռք ջհուդի շոր առավ, հագավ, շաբաթ օր գնաց ըդոնց ժամ: Ջհուդներ հ'ելան իրանց խափեփաութունը իրանց փափին ըսեցին, սրեն էկավ էտ խափող ջհուդին: Ըսավ.
- Փափ, ես էլ հըմալ-հըմալ բան մը էրեցի էն հայ տղին:
Ըբը. - Ի՞նչ էրիր:
- Էլ ի՞նչ պըտի էնիմ, - ըսավ, - ընդոր հարստություն հ'ըմմեն առա ուր ձեռնեն, խմցուցի, ըսի, էս իստըկանով ինչ օր հ'ուզիս, կիտամ, ու սանատի տակ ձեռք քաշեց:
Փափն ըսավ. - Լավ բան իս էրի, բա հըմա օր էտ տղեն նա օսկի հ'ուզե, նա էլ արծաթ հ'ուզե լու, կեսը էք, կեսը որց, դու էն վախտ կռնա՞ս իտաս:
- Է՜, փափ, - ըսավ, - հ'օրի՞ հըմալ բան պըտի հ'ուզե, - ըսավ, գնաց:
Հայ տղեն լսեց ու ժամուց դուս գնաց: Մեկ-էրկու օր հ'ետև տղեն էկավ ջհուդի խեչ, ըսավ.
- Ջհուդ ախպեր, մեր սանատով իմ հ'ուզածն տուր:
- Գըլխիս վրեն, - ըսավ, - հ'օրի՞ն չըմ իտա: Օսկի՞ գուզիս, արծա՞թ գուզիս, ինչ օր գուզիս, կիտամ:
Ըսավ. - Չէ, իմ հ'ուզածն է էս հիստըկանով լիքը լու տաս, կեսը էք, կեսը որց, օր տանիմ մըր էրկիր, ծախիմ:
Ջհուդը ուր լեզուն խածեց, թե էս մեր փափ սուրբ էր, իմալ գիներ, օր տղեն հըմալ բան պըտի հ'ուզեր:
Ըսավ. - Չէ, ախպեր ջան, ուրիշ բան հ'ուզե, իտամ, լուն ի՞նչ է օր գուզիս:
- Դեհ, օր չես կռնա իտա, տուր իմ ապրանքն:
Ըսավ. - Տար, ախպեր, հալալ էղնի:
Հայրը առավ ուր քուրսիք, տարավ չարսուն, ծախեց հատը օսկի ու կիսով, ունեցավ մե խազնա օսկի: Ջհուդի աշկերը բար չվերուցին, էս անգամ էլման տղին կանչեց, կերցուց, խմցուց, ըսավ.
- Տո ախպեր ջան, քու հոր անուն ի՞նչ է, քու մամու, պաբու, քուրոջ, դրկեցի անուն ի՞նչ է, գեղ մեջ ձեր դռնեն ինչքա՞ն հեռու է, - ու էտման հարց ու փորց էնելով, տղի էղած-չէղած հ'ըմմեն հ'իմցավ ու էղավ սուտ ախպեր, թուղտ մե գրեց ու տվեց հուքմաթ (դատարան):
Հուքմաթ էտ տղին կը կանչե, կըսե. - Արի, ձեր էրկրից քու ախպերն է էկի:
Կըսե. - Ես ախպեր չունիմ, իմ ախպեր իմալ օր սալդատ գացեր է, հլա չէկեր է:
- Չէ, - կըսե, - քու ախպերն է էկի ու թուխտ է գրի տվի մըզի՝ «Օր իմ պզտիկ ախպեր մըր տուն ավիրել է, մըր բաղ-բաղըստանի գուզի ծառներ կտռտի բերի քուրսի շիքել է տվի ու ծախի»:
Կըսե. - Էտիկ իմ ախպեր չէղնի, իմ ախպեր չկա:
Կըսե. - Բերի՞նք քու ախպեր հուդա:
Կըսե. - Բերեք:
Ջհուդին կը բերեն, կըսեն. - Իտա քու ախպեր, չէ՞:
Կըսե. - Չէ: Թե իմ ախպերն է, թըխ ըսե իմ պաբու անուն, իմ մամու անուն, իմ քըրվըտով անուն, օր գինամ ախպեր է:
Սուտ ախպեր կը պատմե՝ ինչ օր օղորթ ըտոր պաբու անուն, մամու, գեղի դրկիցներու անուն է: Ու հուքմաթը կավտնա, օր վեց անձը տուն է մացե, մեկն էլ էտ տղեն, յոթ: Հուքմաթը ըտուր օսկին կը բաժնե յոթ հոգու վրեն: Վեց բաժին կիտան սուտ ախպորը, մե բաժին կը մնա հայ տղին: Տղեն էլի կը մնա շիվար ու մոլոր: Շաբաթ օր էլի կը հագնի ջհուդի շորեր, կերթա էնոնց ժամ: Հ'ըմմեն ջհուդներ փափին կըսին իրենց խարթախութուն: Դորն օր կհասնի էտ ջհուդին՝ էն էլ կպատմե ուր էրած գործեր:
Փափը կըսե. - Լավ բան ես էրի, աբա էրետ հայ տղեն էլման թուխտ մե տվեց հուքմաթ ու ըսեց՝
«Օր էտիկ իմ ախպերն է, բերեք ըտոր աչքն էլ հանեք, իմ աչքն էլ հանեք ու կիշըռեք. Թե իրար
չափ էկան, իմ ախպերն է»: Էն վախտ՝ դու մե աչք ունիս, էնիկ՝ էրկու աչք, դու կը հանի՞ս քու աչք:
Ըսավ. - Հըլբըթ չէ:
Տղեն լսեց ու գնաց, խորոտիկ թուխտ մ իգրեց ու տվեց հուքմաթին: Գրեց, օր՝ «Էտիկ իմ ախպեր չէ, էտի սուտ կըսե: Ես շատ կաղաչեմ հուքմաթեն, օր կանչեն էտ մարթուն, հ'իգա, իտոր աչք լը հանեք, իմ աչք լը հանեք ու կիշըռեք, թե իրար չափ էղավ, մենք ախպեր ենք, թե իրար չափ չէղավ, ախպեր չինք»:
Հուքմաթ էլման էտ էրկուսին կանչեց, բերեց ըսավ. - Դու էտ մարթու ախպեր չիս:
Ըսավ. - Ես ըտոր հալալ ախպերն իմ:
Ըսավ. - Օր դու ըտոր ախպերն իս, բիր քու աչքն ու էնոր աչքը հանինք, թ'օր իրարու բար էկան, դուք ախպեր իք, թ'օր չէ՝ ախպեր չիք:
Ու կանչին աչք հանողին: Աչք հանողն էկավ: Ջհուդն օր էնոր ձեռքի չանգըլներ տեսավ, շուտըմ ըսավ. - Ես ըտոր ախպերը չիմ:
Օսկին առան, տվին տղին:
Ջհուդը էլման կանչեց տղին ուր տուն, ըսավ. - Տղա ջան, մկա նոր կավտնամ, օր դու շատ ժիր տղա իս: Լսեր իմ, օր ձեր էրկիր շատ աղվեսներ կան, էն աղվեսների պոչերն է ընձի պետք: Արի գնա ձեր էրկիր, աղվեսի պոչեր բի, ես կառնիմ: Մե հատը մե օսկու կառնիմ:
Հ'օժարցան, սանատ գրին, տղեն գնաց ուր էրկիր: Գնաց, գնեց շատ աղվեսի պոչեր, խուրց-խուրց կապեց, զամին լցեց, բերեց Ըստամբոլ, ջհուդի քով:
Ջհուդը էկավ, տեսավ օր բերեր է, ընդոց միչից մե հատ խորոտ աղվեսի պոչ վերուց, մե օսկի քցեց տղին:
Տղեն ըսավ. - Իտա ի՞նչ է կէնիս: Չէ՞ օր հ'ըմմեն պըտի վերուս:
- Չէ, - ըսավ, - ես սանատի մեչ գրեր իմ, օր մե հատպոչ կվերում, կիտամ մեկ օսկի: Առ քու մեկ օսկին, տուր իմ մեկ պոչ, - ըսավ ջհուդն ու վերուց աղվեսի պոչ, գնաց:
Տղեն էլման գնաց ըտոց ժամ: Ջհուդը էլման պատմեց փափին, թը հըլմա բան իմ էրի:
Ըսավ. - Այ, ապրիս, լավ իս էրի, հըմա օգուտ չէրերիս: Էտ տղեն քըզի բանմ' էլ չի կռնա էնե:
Տղեն թողեց ժամը, էկավ քաղաք ու մոլըրուկ ման կիգեր: Ու մե ճատի (փողոցի) քոշա նստավ: Էտ օրտ թաքավորը գեղացու շորերով վազիրի հետ ման կիգեր, օր ժողովուրթի դրութուն հ'իմներ: Էտոնք ըռաստ էկան հայ տղին, տեսան օր շատ մոլորված նստել էր:
Ըսին. - Դու ի՞նչ մարթ իս, այ տղա, ի՞նչ կը մտածիս:
Ըսավ. - Է՜հ, իմ դարդին ի՞նչ պըտի դարման էնիք, խեղճ մարթիք:
Ըսին. - Պատմե, տղա ջան, պատմե հ'իմնանք:
Տղեն պատմեց ուր գլխի էկածը: Մարթիք իմացան ու թորկին գացին: Թաքավոր ուր վազիրին խրկեց տղի հեչ, թե. «Տղա, բան է՝ աղվըսու պոչեր առնող կէղնի, էժան չտաս, մեկը հինգ օսկի
կըսես»:
Տղեն ըսավ. - Լավ, - հըմա ումուդ չուներ:
Թաքավորն օր հասավ ուր դիվան, մե թուղտ մե գրեց. 
- Ինչքան օր իմ քաղքի մեչ ջհուդ կա, մեծ ու պզտիկ էգուց առավոտուն գան իմ պալատի դռնեն հ'ընցնան ու իրանց գլխին մեկ-մեկ աղվըսի պոչ կախուկ էղնի, ում գլխեն կախուկ չէղավ, էնոր ես ծով կը թալիմ:
Ջհուդներ օր թուխտը կարթըցին, խառնըվան իրար. 
- Հ'ո՞ւրդից գտնինք աղվըսու պոչիկ, - ըսին մեկը մեկին:
Ջհուդը հիմա օր լսեց, հայ տղի խեչ տեսավ օր պոչեր կը ծախե՝ ամեն մեկը հինգ օսկի:
Ըսավ. – Այ իմ ախպեր, բիր տուր էտ պոչեր հ'ըմմեն ընձի:
Տղեն հատը հինգ օսկու քաշեց ջհուդի ջանին:
Դու մ'ըսի, թաքավորի խըչից մարթ կար հ'ոտի կայնուկ, շուտըմ գնաց թաքավորին ըսեց, թե՝ «Էն խափող ջհուդն հ'ըմմեն պոչեր գնեց»:
Թաքարվորը նորից թուխտ մե գրեց թե՝ «Ում գլխեն կախված աղվըսու պոչիկ տեսա, ընդրան
կախարան կը հանիմ»:
Ու էլ առնող չէղավ ջհուդից:
Հայը հարստացավ, ջհուդը քյասիբցավ:
 
 
Հեքիաթը գրի է առել Վարդ Բդոյանը, 1946թ. հունվար-փետրվարին, Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ /նախկին Մոլլամուսա/ գյուղում: Ասել է Հրաչյա Մնացյանը: Ասացողի մասին բանահավաքը գրում է՝ «Հրաչյա Մնացյան, ծնվել է 1909թ., Խնուսի Բուռնազ գյուղում, բարբառը Խնուսինն է՝ խառնված Մոլլամուսայի մի շարք բարբառների հետ»:


Աղբյուր: http://www.facebook.com/heqiat Կարգ: Հեքիաթներ | Ավելացրել է: ՄՀԷՐ (05-Հունվ-2012) Դիտումներ: 2691 | Պիտակներ: հայկական հեքիաթ, հայն ու ջհուդը
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]