// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հեքիաթներ

Կարգում: 9
Ցուցադրված է: 1-9
Էջեր:

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ

Ժամանակով մի թագավոր ա լինում։ Սրա մեռնելու ժամանակը որ գալիս ա, կանչում ա որդուն.

— Հրես ես մեռնում եմ,— ասում ա,— թագս ու թախտս թողնում եմ քեզ։ Տարիքդ էլ հասել ա, կարգվելուդ ժամանակն ա։ Ման արի,– ասում ա,– ժողովրդի միջից նամուսով, համեստ աղջիկ ջոկի, պսակվի հետը։ Կնկա բերած բաժինքն ու հարստությունը ինչի՞դ ա։ Էս ա, սաղ աշխարքը մնում ա ձեռքիդ տակին։

Դե, էս թագավոր ա, խրատը տալիս ա որդուն, ձեռները ծալում ա դոշին, աչքերը երկինք ա գցում ու հոգին տալիս աստծուն։

Հեքիաթներ | Դիտումներ: 1105 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 17-Փետր-2012 | Մեկնաբանություններ (0)


ՄԻԱՄԻՏ ԳԵՂՑՈԻ ԽԵԼՈՔ ԱՂՋԻԿԸ

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։
Հեքիաթներ | Դիտումներ: 1031 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 24-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)

ՏՈՄԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Թամար Հայրապետյան

Հայ ժողովրդի տոմարական ու աստղաբաշխական գիտելիքները, ունենալով պատկառելի հնություն, իրենց արտահայտությունն են գտել թե՛ հայկական դիցաբանական պատկերացումներում և թե՛ բանահյուսական կենցաղում՝ մասնավորապես հրաշապատում հեքիաթներում: «Օց-Մանուկին հաքյաթը», «Որսորդ Հայրապետ», «Արտուճ և խաղաղ թագավոր», «Չոփչի», «Օձվենի ծառ» և մի շարք հեքիաթներում տեղ գտած աստղալից երկնքի օրական պտույտի, կենդանաշրջանի 12 համաստեղությունների ու մարդու մարմնի համապատասխան մասերի, Կենաց ծառի ու աշխարհի հավերժությունը խորհրդանշող չորս տարրերի (օդջուրհողկրակ) փոխառնչությունների վերաբերյալ մոտիվները համապատասխանում են նաև միջնադարյան ձեռագրերի՝ աստղաբաշխական հաշիվների վրա հիմնված հմայական - գուշակողական տվյալներին: Երկնոլորտում աստղերի բաժանումն ըստ համաստեղությունների կատարվել է շատ հին դարերում, քանի որ դրանցով է անցնում Արեգակի տեսանելի ուղին: VII դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիմնավորմամբ՝ համաստեղություններով են անցնում Արեգակի, Լուսնի ու մոլորակների ճանապարհները, դրանցով են պայմանավորվում գիշերվա ու ցերեկվա տևողությունները, տարվա եղանակները:
Մշակույթ | Դիտումներ: 2891 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)


ՊՍԱԿՎՈՂ ՏՂԵՆ 

Մի ջահել տղա ա լինում։ Սա սիրելիս ա լինում մի սիրուն աղջկա, ամա թարսի պես էդ աղջկա մորը ոչ ով չի սիրում, չի հարգում, էդ մերը փիս անուն ա ունենում, մարդամիջում հայտնի ա լինում իր փիս վարքովը։

Էս ջահել պսակվող տղեն տարակուսում ա.— Բա, որ աղջիկը մոր ճամփովը գնա, էդ հո տնաքանդություն կլինի։ Շատ մտածելուց հետո ասում ա.— Մի հլա փորձեմ էդ աղջկան, տեսնեմ սա ի՞նչ խելքի, ի՞նչ վարքի ա։

Աղջիկը որ կուժը վեր ա ունում գնում ջուրը, էս տղեն նստում ա մի ձիու քուռակի, գալիս ա ախպրի կշտի ծառի տակին կանգնում, քուռակին ծեծում, չարչարում, որ քուռակը ծառը բարձրանա։

Աղջիկը էս որ տեսնում ա, շատ ա զարմանում։
Հեքիաթներ | Դիտումներ: 1198 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 13-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)


ԺՈՒԺԿԱԼ ԹԱԳՈՒՀԻՆ ՈՒ ԻՐ ԵՐԵՔ ՏՂԵՆ 

Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարքի վայելքից։

— Միտք չունեմ,— ասում ա,— աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն ու Քրիստոսին եմ տվել։

Թագավորի տեղը շատ նեղում են.

— Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարքը անտեր չմնա։ Թագավորի աղջիկն ասում ա.

— Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարենը մենակ մի անգամ իմ անկողինը գար:

Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Օչով չի ուզում էդ աղջկան առնել։ Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.
Հեքիաթներ | Դիտումներ: 1363 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)

ԲՈՒԺՈՂԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Հայկական հեքիաթներում հաճախ է պատահում, որ հերոսներից մեկին պատուհասում է հիվանդությունը, և հարկ է լինում դիմել բուժողի օգնությանը: Բուժողի մասին պատկերացումները հեքիաթում առանձնապես չեն շեղվում միջնադարյան բժիշկների կերպարը բնութագրող հատկանշական գծերից, որոնցով
նրանք առանձնանում, յուրահատուկ տեղ են գրավում այլ մասնագիտություն ունեցող անձանց մեջ:
Ո՞վ է նա` բժի՞շկ, թե՞ դոքթոր, Լողմանի՞, թե՞ հեքիմ, շամանական հատկություններ ունեցող կախա՞րդ, թե՞ գուշակ, թուղթ գցո՞ղ, թե՞ գրբաց, օձ պարեցնո՞ղ, ֆալչի՞, դերվի՞շ, թե՞ տատմեր, տերտե՞ր, թե՞ իմաստուն: Նա հայտնվում է մարդու համար ճգնաժամային պահերին և կռիվ տալիս նրա կյանքին սպառնացող չար ուժերի դեմ, օգնության հասնում ծննդկան կնոջը, բերկրանք ապրում դանորածին մանկան ճիչը լսելիս և տխրում` անհույս հիվանդի հոգեվարքի ուղեկիցը դառնալով:
Հեքիաթներ | Դիտումներ: 1420 | Հեղինակ: ԵՎԱ ԶԱՔԱՐՅԱՆ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 07-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)


ԻՐԵՔ ԴԱՐԴԱՏԵՐ

Ժամանակով իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։ Գնում են հասնում մի ճամփաբաժանի։ Նրանք իրար խոսք են տալիս՝ ով որ առաջինը ետ դառնա, սպասի մեկելներին. ոնց որ իրար հետ դուրս են եկել գեղիցը, էնպես էլ իրար հետ ետ գան։

Անց ա կենում մի քանի տարի։ Էդ տղերքը ետ են գալիս իրենց նշանակած տեղը։ Ամեն մեկը սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մեկը ասում ա,— ես յոթ տարի Վանա թագավորի մոտ ձիապան էի։ Աստծու ամեն առավոտ թագավորն ինձ հարուր ոսկի էր տալիս ու հրամայում, որ տանեմ աղքատներին բաժանեմ։ Ես էլ էդ հրամանը հալալությունով կատարում էի։ Յոթ տարին որ թամամեց, թագավորը շատ փող տվեց ինձ ու ճամփու դրեց։
Ընկերները հարցնում են. 
Հեքիաթներ | Դիտումներ: 1492 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 07-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅՆ ՈՒ ՋՀՈՒԴԸ

Հայաստանցի մի հայ տղա կէրթա Ըստամբոլ, կարթալ-գրել սովրի, կդառնա ուսումնական մարթ: Կտեսնի վաճառականներին, օր շատ հարուստ ին, առուտուր կէնին, լավ կապրին, ինքն էլ ուր միտք կփոխե, կըսե օր ես լե ըտոնց պես վաճառական մարթ պըտի էղնիմ:
Կէրթա կը ծանոթանա մե ջհուդ վաճառականի մե, կտեսնի օր էտիկ նստե ու քուրսիք է ծախում:
Կըսե. - Էտ քուրիսն ի՞նչ աժե:
Կըսե. - էտ աժե մե օսկիմե:
Կըսե. - Էտ ի՞նչ փետից է շիքուկ:
Կըսե. - Էտիկ գուզի փետից է շիքուկ:
Տղեն էտ վախտվանից իտք է դնում՝ «Էրթամ մեր գեղ, մեր գուզի ծառները կտռեմ, բերիմ իտամ ուստեք, էտման քուրսի կը շիքին ու կը տանիմ Ըստամբոլ ծախիմ»: Էտմալ լը կէնե:
Կէրթա ուր գեղ, ուրանց բաղի գզի ծառեր կը կտռե, կըլնա հարուր գամի ու կը տանե Ըստամբոլ, շիքել կիտա քանի մե հարուր հազար հատ ու դուս կը բերե մեչ քաղաքին, մե մեծ տուն լիք կըլնա:
Հեքիաթներ | Դիտումներ: 2711 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 05-Հունվ-2012 | Մեկնաբանություններ (0)

...
Արեւի որդի Արէն շարունակեց:

Գիսանեի տաճարում, իր նահատակվելուց երեք օր աոաջ, հայոց վերջին քրմապետը հրավիրելով հայ նախարարներին, նրանց մի հեքիաթ ասեց:

Ես զարմացած լարվեցի տեղումս:

Քրմապետ Արձա՞նը,- զարմացա ես:

ՔՐՄԱՊԵՏ ԱՐՁԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

- Արծիվն ու աղվեսը մի օր բարեկամացան ու պայման կապեցին, որ եթե նրանցից մեկը զոհվի, ապա մյուսը պետք է իր վրա վերցնի զոհվածի ձագերի պաշտպանությունն ու դաստիարակությունը: ժամանակ անց, արծիվը, որ պատահաբար կոտրել էր թեւն ու մեռնում էր լեռան ստորոտում, ուրախացավ, երբ աղվեսը հայտնվեց նրա մոտ: Վեհանձն արծիվը չկասկածելով մայր աղվեսի ազ-նըվությանը, հիշեցրեց նրան իրենց պայմանի մասին: Աղվեսը հանգստացնելով մեռնող արծվին, իմացավ թե որտեղ է գտնվում նրա բույնը: Նա բարձրացավ լեռան կատար ու անցավ իր պարտականություններին: Աղվեսը համոզեց արծվի ձագերին, որ երկնքով սավառնելն անմիտ զբաղմունք է, համոզեց, որ արծվիկների հավատամքը՝ արեւի ու երկնքի մասին, հնարովի է:
Հատուկ | Դիտումներ: 2384 | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 23-Սպտ-2011 | Մեկնաբանություններ (0)