// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Կարգում: 43
Ցուցադրված է: 41-43
Էջեր: « 1 2 3 4 5

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅՆ 
(կենսագրական ակնարկ)


«Իբրեւ գիտության եւ տեսական խղճմտանքի
մարդ՝ [դոկտ. Հայկ Ասատրյանը] իր խոսքը
ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար
ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին»:
   Գ. Նժդեհ

    Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ...»:
   Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1076 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

Նվիրվում      է      Մուսա     լեռան  Ցեղամարտի     և     մեր     Ցեղի     պատիվն     այդ  հերոսամարտում     փրկած  հայորդիներին . 
Հակոբ     Կարագյոզյան ,  Մարտիրոս      Ջանսզյան ,     Եսայի Յաղուբյան ,   Պետրոս    Տմլազյան , Պետրոս    Թութագլյան ,     Ճարպա Խայոյան ,     Պետրոս   Գալստյան , Շուշան    Գաբաղյան ,     Վարդիթեր      Զեթլյան ,      Ծաղեր      Տեր    -  Մովսիսյան ,     Սիմա     Ղարիբյան ,    Մանուշակ   Մանուկյան : 
ՀԱՎԵՐԺ      ՓԱՌՔ      ՆՐԱՆՑ :
 
 
 
 
Մուսա     լեռան     հայերը     գաղթեցին՝     վառելով  իրենց     գյուղերն     ու     գերեզմաններից     առնելով  նահատակների     աճյունները :
 
 Ողբերգությունները՝      ցավ     պատճառելով ,      լուծում     են     նաև     առեղծվածներ :     Ինքը՝        ցավը ,     որպես     անցումի     տանջանք ,     թե  երանություն ,     հիշատակի     վառ     մի     մոմ     է՝  մեր     էության     անծանոթի     առաջ :
Շա՛տ    եմ    մտածել     այն     մասին ,     թե     ինչու՞  վերապրող     տարոնցիները     ստեղծեցին     ցավի  երդումը    -    նրանք     էության     սարսուռով       երդվում     են     «իրիցուկ    մեռելներով» :
Ո՞վ     է     չափել     հայ     ոգու     տարողությունը :    Մեր     սիրտը     խորհուրդների     ոստայն     է  ,     և  մեր     ուժը՝     հակասության     մեջ :     Մեր     բոլոր  հաղթանակներն     ոգու     ողբերգական     ակտեր       են  ,     և     մեր     կամքն     օծված     է     ավելի     այրված      մեռելների     ցավով ,     քան     երկաթի  շառաչի     կարոտով :     Ի՞նչ     ցեղ     էր     այն ,     որ  հարավային     Ռուսաստանում ,     Թրակիայում ,       մեր     Տարոնում ,     Բագրևանդում ,     Այրարատում  արհեստական     բլուրներ     է     կառուցել     իր  մեռելների     համար      և     դրանք     դարձրել     նաև  ինքնապաշտպանության     բերդեր :      Ի՞նչն     է  ժառանգվել     մեզ     այդ     ցեղից ,     որ     չէր  կարողանում     առանց     գերեզմանների  իշխանության     ապրել ,     առանց     հայրերի      ոգու  և     աճյունների       առաջնորդության՝     կռիվ         վարել:     Պատկերեցե՛ք     Հայաստանը     և     կարդացեք     մեր     կյանքի     խորհուրդների     գի՛րքը  -     մեր     գերեզմանոցները ,     սովորաբար ,  հաստատված     էին     բարձունքների     վրա ,     որ  ասել     է՝      ողջերն     ապրում     են     մեռած     հայրերի     հսկողության     տակ :      Մեր     էությունն  անբաժա՛ն     է     հայրերի      գերեզմանից  .     դրանի՛ց  էր     հայն     ստանում     սրբության     կրակը :  Հռոմեացին     ասում     էր     « փառք » ,     հայը՝              « լույս »  :    
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1206 | Հեղինակ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 18-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

   "Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտված: Հաղթանակից կյանքի բարոյական կանոն հորինել, պարտությունը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից մեծագործումի նոր ուժ եւ խանդ երկնել: Այդպես չէ՞ր երբեմն հայը: Ասում ենք՝ այդպես էր, ուզում ենք էլի՛ այդպես լինի եւ քարոզում ենք ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ":


 Տարոնական   գաղափարաբանության    առանցքը ,    խորքը    Ցեղն   է (Տեսակը )՝   որպես     կենսաբանական   ըմբռնում ,   որի   հավերժացումն   էլ    Տարոնական    հայի    գերնպատակն   է :   Ցեղը    արյան   և    ոգու   բնական   ներդաշնակությունն  է   .    արյուն   և   ոգի .   այս   երկու   կենսաբանական   որակների   փոխազդեցությամբ   էլ    պայմանավորվում   են   տվյալ    ազգի    մարմնական   ու   հոգեկան     հատկանիշները :  « Որոշ    որակի    արյու՛նը   կարող   է    միայն    ծնունդ    տալ     որոշ     որակի    ոգու :    Ոգու   և   ոգու   միջև   այնքա՛ն    տարբերություն   կա ,   որքան՝    արյունի    և    արյունի :    Տարբեր    են   ո՛չ   միայն     սպիտակների    և    դեղինների    մարմնական     հատկանիշները ,    այլև    նրանց    հոգեգծությունը » .   այսպես    է    պարզաբանում    Հայկ    Ասատրյանը :
Մարդու     և    աստվածայինի՝    անցավորի    և    հավիտենականության   միջև    բնական   կապն   ապահովվում   է     Ցեղի   միջոցով :    Ցեղն   Աստծո    կամքի    արտահայտությունն   է ,    և    միայն   այն   հավերժացնելու   ճանապարհո՛վ   է    մարդն   հաղորդակցվում    հավիտենականի    հետ :   Սակայն ,   Տեսակն    Աստծուց    կանխորոշված   չէ    հավիտենականացման :   Այն   կարող   է   ինչպես   հարատևել ,   այնպես   էլ՝    վերանալ .  ամեն   ինչ   կախված    է    գոյության   կռվում     նրա    կենսունակությունից   և   Աստծո    հետ    կենդանի    կապից :
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1457 | Հեղինակ: Գևորգ Հովհաննիսյան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 18-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)