// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Կարգում: 43
Ցուցադրված է: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ  ԿԵՐՊԱՏՈՒ   ԳՈՐԾՕՆՆԵՐԸ   ԵՒ   ԿԵՐՊԱՐԱՆԸ

Իրանական եւ Փոքր-ասիական սարահարթների նկատմամբ բարձրադիր եւ հիւսիսանիստ, Ռիոն-Կուրի հովիտների եւ Միջագետ-Սիրիական հարթաստանների հանդեպ վիթխարակարկառ տանիք, Խորենացու բնորոշումով` իրօ՛ք «հանուրց հիւսիսականաց վեհագոյն» մեր բարձրաւանդակը, կազմւած է խտօրէն խմբւած լեռնածալքերից: 
    Հայաստանն այնտեղ է, ուր երկրաբանական ահարկու դինամիկան Մեծ Սարահարթի ամենասեղմւած պատերը պարոյկաձեւ մի գալարումով շուռ է տւել դէպի հիւսիս եւ ընծայել- համասարահարթային իմաստով` մի «լեռնապարանոց», առաջաւոր ասիական տեսակէտով` կիսալուսնակերպ մի «լեռնակղզի»: 
    Լեռնագօտիներու իրար հեծնելու, իրարու վրայ թափւելու մոլուցքը եւ շրջակայ իրականութիւնների - Սեւ ու Կասպից ծովերը, Ռիոնն ու Կուրը իրենց հովիտներով` հիւսիսից, Հնդկաց Ովկիանոսի եւ Միջերկրականի ցռուկները եւ սրանց միջեւ ընկած Սիրիական բնութիւնը եւ Միջագետեան հարթաշխարհը` հարաւից - ճնշման օղակը, անկասկածօրէն մեր բարձրաւանդակը լեռնային վայրի մի բաւիղի կը վերածէին, եթէ ասպարէզ չգար ընդդիմադիր մի ոյժ: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1317 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

    Հայկական Բարձրաւանդակը Խաղաղականից մինչեւ Ատլանտեան Ովկիանիոս երկարող եւ ասիական ու եւրացամաքամասերի կենտրոնական մարզերն ընդգրկող «Մեծ Սարահարթ»-ի իւրաբնոյթ մի հանգոյցն է: 
    Գէոսոֆիական, աշխարհագրական եւ մարդաբանական տեսակէտներով, հսկայ այս սարահարթը ճակատագրական իր կնիքն է դրել բովանդակ աշխարհի բնութեան եւ պատմութեան վրայ: 
    Դա է մեր մոլորակի երկրաբանական դինամիկայի ամենահուժկու մարզը - հրաբխային ցնցումների, երկրաշարժերի մեծ գիծը: 
    Դա է Հին Աշխարհի «այրեցեալ» եւ «սառուցեալ» գօտիների բնական բաժանիչը, դա է ընդհանուր իմաստով ինքը` «բարեխառն» գօտին: 
    Դա է բնական օրրանը սպիտակ ցեղի: Դա է ընդհանուր կերպով իրարից բաժանում դեղինների եւ սեւերի ցեղաշխարհները: 
    Այս սարահարթում բացառիկ դիրք է գրաւում մեր երկիրը - Հայոց Աշխարհը: 
    Երկրաբանական ուժական տեսակէտով, Հայկական Բարձրաւանդակը Մեծ Սարահարթի կենտրոնական հնոցն է: Նա գտնւում է Մեծ Սարահարթի ծայրամասային հրաբխական երկու մարզերի - Ճաբոնական կղզիների եւ Իսլանդիայի - գրեթէ մէջտեղում: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1085 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 29-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ ՑԵՂԻ ՄԱՍԻՆ

    Ա) ՑԵՂԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.- Ցեղը բնագիտական-մարդաբանական ըմբռնում է: Դրանով մարդաբանութեան մէջ հասկացւում է ժառանգական ընդհանուր ստացւածքով օժտւած մարդկային որեւէ խմբակցութիւն: Ժառանգականութիւնը կենսաբանական զօրութենականութեամբ պայմանաւորւած այն օրէնքն է, որով տեսակները բնօրէն ձգտում են յաւիտենականացնել իրենց գոյութիւնը: Գոյութեան ինքնայաւիտենականացման այս մղումը օրգանապէս բարդ կառոյց ունեցող էակների մօտ բաւարարութիւն է ստանում անուղղակի ձեւով: Ո՛չ թէ անհատ էակն է յաւիտենականանում, այլ տեսակը: Այս առաջընթացը տեղի է ունենում սերնդագործման միջոցով: Սերնդագործումն ա՛յն երեւոյթն է, որի մասին մեր իմաստասէրներից Յովհան Օձնեցի կաթողիկոսն ասում է. «...ստուգապէս ծնունդ այնմ ասի, ուր յաւելու անձն, նոյն մնալով բնութիւնն»: Այս «բնութիւն»-ը ինքը` ցեղն է: Որով` ցեղը նախ եւ առաջ բնութեան պահպանման զօրութենականութիւն է, նկարագիր է եւ խառնւածք: Այս պահպանումը հնարաւոր է դառնում անհատների միջոցով, որոնք կրում են տւեալ ցեղը յատկորոշող մարմնական եւ հոգեկան բնածին գծերը: Որով` ցեղը առանձնատիպ ոգի է եւ արիւն: 
     Այս առանձնատիպ ոգու եւ արեան ներդաշնակութեան շնորհիւ մարդկային խմբակցութիւնները խստօրէն տարբերւում են միմեանցից: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1139 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 29-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԸ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻԲՐ ԱՆԲԱՆԱԿԱՆ ՈՅԺԵՐ

    Դեռեւս չի զարգացել այն գիտութիւնը, որ պիտի կոչւի աշխարհիմաստութիւն (գէոսոֆիա): Հոգեբանութիւնն էլ մինչեւ հիմա չկարողացաւ յղկւել իբրեւ հոգեիմաստութիւն (պսիխոսոֆիա): 
    Բնազանցութիւնը սկզբից ցայսօր լծւեց գոյութեան հանելուկը մեկնաբանելու գործին, ուզեց հասկանալ Ես-ի եւ բնութեան, ոգու եւ նիւթի, կեանքի եւ առարկայի իմաստը: Գիտական մի շարք սիստեմներ ահագին վարկածներ, գործնական նշանակութիւն ունեցող «ճշմարտութիւններ» կուտակեցին եւ սակայն հարցը, թէ ի՞նչ է գոյը, ի՞նչ է կեանքը, ի՞նչ է սրանց իմաստը, դեռեւս սպասում է իր պատասխանին: 
    Ընդհանուր առմամբ ա՛յն գիտութիւնները, որոնք բնազանցութեան օգնելու յաւակնութեամբ գործի լծւեցին, իրենց պրպտումների ընթացքին պարզեցին մի բան - թէ «ես»-ի եւ «ոչ ես»-ի, ոգու եւ նիւթի փոխյարաբերութիւնը շատ աւելի բարդ է, քան միարմատական (մոնիստական) մտածողներն ենթադրում են, թէ նրանց միջեւ եղած կապն ու անկապը շատ աւելի խորհրդաւոր է, քան երբեւէ կարող է ըմբռնել այսպէս կոչւած «մարդկային առողջ հասկացողութիւնը», քան կարող են սահմանել սովորական «ճշգրիտ» գիտութիւնները: 
    Աստւածաբանութիւնը, գաղափարապաշտ մտածողների զարգացրած տիեզերածնութիւնը (կոսմոգոնիա), տիեզերաբանութիւնը (կոսմոլոգիա), բարոյագիտութիւնը, պատմա-փիլիսոփայութիւնը եւն., որոնք ա՛յնքան յուզիչ հաւատով հետապնդում էին նպատակի եւ նպատակադրութեան խնդիրը եւ հոգեբանութիւնը, որ այնքան խնամոտ կերպով երեւան հանեց իմացութեան բանական եւ զգայական տարրերի այլազանութիւնը, անգամ նոր վիտալիստների իր խորութեան մէջ այնքան նշանաւոր կենսաբանութիւնը, եւ վերջապէս դրանց հետ ողջ իմաստասիրութիւնը` հանդիպեցին բանապէս անըմբռնելի եւ անբացատրելի խորհրդաւոր մի ոյժի, բնատարերային մի Մեֆիստոֆելի, որ ոգին եւ սրա յայտնութիւնը հանդիսացող պատմութիւնը յաճախ շեղում է նպատակի գծից: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 904 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 27-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՒԺԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

    Նիցշէն իմաստասիրութեան մէջ մտցրեց կենագործ ա՛յն ըմբռնումը, թէ ճշմարտութիւնը մի տեսակ մոլորութիւն է, առա՛նց որի, սակայն, որեւէ էակ անկարող է կենսաբանօրէն նպատակայարմար մի քայլ առնել: 
    Ելնելով այս վճռից` կենսաբան իմաստասէրները եւ գործնապաշտութեան (պրագմատիզմ) հետեւող մտածողները զարգացրին եւ ընդլայնեցին ա՛յն տեսակէտը, թէ ճշմարտութիւնը գործունէութեան մի միջոց է, աշխատելու եւ նւաճումներ անելու մի եղանակ (մեթոդ): 
    Ըստ «գործիական ճշմարտութեան» (ինստրումենտալ ճշմարտութիւն) այս ըմբռնումի` էակները եւ նրանց խմբաւորումները ձախողում կամ յաջողում են, շնորհիւ իրենց որդեգրած ճշմարտութեանց կենագործ կամ կենասպան ներբնակ յատկութեան: 
    Ըստ այսմ` մարդիկ եւ մարդկային խմբաւորումները - ցեղ, ազգ, ժողովուրդ - ապրում են իրենց կառուցած ճշմարտութեանց ոյժով եւ մեռնում` սրանց անուժական, անգործնական նկարագրի հետեւանքով: 
    Կան առաջատար ճշմարտութիւններ, որոնք դրդում են ենթակային` օրհնել անցեալը, սիրել` ներկան եւ այսել` ապագան, եւ, ընդհակառակն, այնպիսիներ, որոնք անցեալը դարձնում են անէծքի, ներկան` ցաւի եւ ապագան` սարսափի աղբիւր: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 971 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 26-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ* 

(«Խռովք»-ի առաջադրութիւնները)

...զի ոչ սիրեն Հայքս իմաստ կամ գիտութիւն,
այլ ծոյլք են եւ ձանձրացողք: 

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

    Դեռեւս Ե. դարում հայ մտաւորական ընտրանին անհրաժեշտութիւն զգաց իր ստեղծագործական ճիգերի մէջ մտցնել իմաստասիրական գիծը: Այդ եւ յաջորդ մի քանի դարերի հայ մտաւորականները հպարտանքն ունէին իրենց անւան կցել «փիլոսոփոս» կամ «իմաստասէր» մակդիրը: 
    Դրանք կարողանում էին ժամանակի գիտական ոգին կայտառ պահել` Հայաստանում: 
    Յետնական դարերում, սակայն, երբ «դպրոցապաշտութեան» (սխոլաստիցիզմ) կապանքներից ազատագրւած եւրոպական մտածումն իմաստասիրութեան մարզում բռնեց նոր եւ վիթխարի նւաճումների ուղին - Հայաստանի պատմութիւնը մեզ պարտադրեց հոգեւոր կեանքի անկման մի շրջան: 
    Մենք չօգտւեցինք Վերածնութեան (Ռենէսանս) եւ լուսաւորութեան դարաշրջանների գիտական ոգորումներից, այլ զարկ տւինք ոչ-գիտական կամ կիսագիտական գրական սեռերին եւ աստիճանաբար խորթացանք իմաստասիրելու արւեստին: Եւ այդ ա՛յն չափով, որ առանց այն էլ վիպապաշտութեան խոր ազդեցութեամբ դրոշմւած, 19-րդ դարում սկսւած մեր վերածնութիւնը, չկարողացաւ յօգուտ գիտական-իմաստասիրական մտածման արդիւնքների որդեգրման` մի ուղեփոխութիւն առաջ բերել: Միւս կողմից` հենց նոյն վերածնութեան շնորհիւ, ասպարէզից վտարւած գրաբարի հետ, հների ստեղծած արժէքներն էլ դարձան, գրեթէ, մեռեալ տառ: 
    Նախնեաց մտաւոր արդեանց ստորագնահատման զուգահեռ` գերագնահատւեց «առօրեան» եւ գործնականում անտեսւեց ա՛յն ճշմարտութիւնը, թէ ժողովուրդների պատմութիւնն ուժական մի առաջընթաց է (դինամիկական մի պրոցես), յորում ամեն «ներկայ» պայմանաւորւում է «անցեալ»-ով, ամեն «լինելի»` մի «եղեալ»-ով: «Առօրեան» մի դատարկութիւն է, որ ուզում է լեցւել պատմագործ «ես»-ի ինքնարձանացմամբ, դառնալ յաւիտենարժէք «ներկայ»: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 897 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 26-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԻ ԽՆԴԻՐԸ

     Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը, որն, առաջին հերթին, նշանակում է՝ հաղորդակցում Աստծո կամքով մեր մեջ գործող Ցեղի ոգուն, որով պայմանավորված են մեր հոգեգծերը: Եվ որքան մենք հավատարիմ ենք Աստծուց մեզ տրված այդ հոգեգծերին, առաքինություններին, այնքանով հաղորդակից ենք իրեն:     Սակայն, պատմության բերումով, հայությունն, իր ընդհանրության մեջ, մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական (դասական) վիճակում: Ահա՛ թե ինչո՛ւ, մեր դժբախտությունների հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական, ամբողջական հայից, տարոնական ոգու առաջնորդները խնդիր էին դնում «գտնել դասական հայի հոգեգծերը եւ դաստիարակչորեն զանոնք հարազատել տալ ապրող հայ սերնդին»: Եվ հենց դա էր համարվում Հայոց ճակատագիրը փոխելու հիմնական միջոցը, ցեղային խառնվածքով օժտված նոր հայի կերտման առաջին քայլը:
    Դասական հային անվանեցին «տարոնական կամ տարոնատիպ», որպես պատճառաբանում բերելով Տարոնին եւ տարոնածին հայերին վերագրվող, համահայկական արժեքներն ու համահայաստանյան գործերը: Որպես տարոնական հայի տիպար ներկայացվեց Մամիկոնյան հայը, որի մեջ անբաժան են ուժն ու բարոյականը՝ հզորության եւ սրբության զգացումները, եւ որի հմայիչ գաղափարատիպն էր նկատվում Վարդան սպարապետը:
    Զինվորագրվել Մամիկոնեից Ուխտին, քայլել Մամիկոնյանների ճամփով, Ցեղի եւ Հայրենիքի համար նրանց պես մեռնել ուզել ու մեռնել գիտենալ - ահա՛ թե ի՛նչ է պահանջում Տարոնականությունը, որի խնդիրը «հայ մարդու կաղապարումն է՝ ըստ Մամիկոնյան հայու պատկերի»:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 947 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 22-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (1)

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԸ

  Երկու ոգիների պայքար՝ պայքար հավիտենարժեքի եւ անցավորի, համահայկականության եւ հատվածականության, հայկական կողմնորոշման եւ օտարահակության միջեւ. այս պայքարում առաջինի ընկրկումն է, ըստ Տարոնականության տեսաբանների, հայության անկման ներքին հոգեբանական պատճառը: Այդ ոգիներից առաջինը նրանք անվանեցին «տարոնական» - «տարոնական ո՛չ թե «տարոնցու» տեղական հասկացությամբ, այլ՝ կապակցությամբ «հավիտենական հայի», որի ոգին հայտնություն ստացավ Տարոնեն»:
    Որո՞նք են, ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը:
    - Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգեւոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաեւ:
    - Տարոնում է ստեղծվել «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը:     - Տարոնի ծնունդ են հայ հոգեւոր արժեքների երկու հսկաները՝՝ Մաշտոցն ու Խորենացին:     - Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյ անները:     - Տարոնն է արեւմտահայ նորագույն ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում «թրծվեցան կամ դիմագծվեցան» ամենաինքնատիպ մարտիկները այդ պայքարի:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 910 | Հեղինակ: Մուշեղ Լալայան | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 22-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ

    Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: «Կա՛ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես հերոսանալ»,- նշանաբանում է Տարոնականությունը:
 Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների՝ ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ «հայր ենասիրությամբ» հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1092 | Հեղինակ: ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

«Մենք տեսանք գաղութի բարոյ-
ական զարհուրանքը, հայրենազուրկ
մարդու հոգու չարչարանքով դիմեցինք
մեր հայրերու աստվածների խորհուրդին
եւ գտանք տարոնականությունը»:


     Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական՝ ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան եւ ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը»,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորում է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 905 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)