// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Կարգում: 43
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆ

    Քաղաքական աշխատանք տանել կարենալու համար, անհրաժեշտ է երեք գործօն.
    1) Պատմական զգացում: 
    2) Կազմակերպուած ոյժ: 
    3) Ապագայատենչ խռովք: 
    Առանց պատմական զգացումի` խորք, որով ե՛ւ ստեղծագործական ներբնակ զօրութենականութիւն չունի որեւէ կազմակերպութիւն, առանց վերջինի` նպատակաիմաստ չէ որեւէ ապագայատենչութիւն: Աւելին. առա՛նց երեք այս գործօններու ներդաշնակութեան, չկա՛յ ընդհանրապէս, պատմաստեղծումի որեւէ իրական ճիգ: 
 Մեր ձախողանքներու բուն պատճա՞ռը - թերի չէ՞ր պատմական զգացումը, պակասաւոր չէ՞ր կազմակերպութիւնը եւ անորոշ չէ՞ր պատկերումը` ապագայի մասին: 
  Վերցնենք ապագան, ի՞նչ կ’ուզէինք - կեանքի, պատւի, գոյքի ապահովո՞ւմ, աւտոնոմիա՞, ֆեդերացիա՞, ընկերային յեղաշրջո՞ւմ, անկախութի՞ւն: Մենք անծանօթ էինք նպատակի տեմպերամէնտի օրէնքին: Նպատակի թովչանքը ստեղծագործական մեծ ոյժ է եւ այս ոյժը ազդու է, երբ նպատակի սահմանումը յստակ է եւ վճռորոշ: Բոլոր կարգի պատեհապաշտութիւնները առաջ կու գան նպատակի անստուգութենէն կամ այլազան նպատակներու ներքին բաղխումէն: 
    Դառնանք պատմական զգացումին, ի՞նչ բանին աւելի ականջ տուած ենք - մեր պատմութեան ձայնի՞ն, թէ՞ Պոլսէն, Թիֆլիսէն եկած հովերուն: Ի՞նչպէս կ’ապրէինք հայկական ողբերգութիւնը - աւելի իբր ներքի՞ն, թէ՞ իբր արտաքին պատճառներու գումար: Որո՞ւն կապած էինք փրկութեան յոյսը - հայ ժողովրդի ներքին կարողութեա՞ն, թէ՞ Եւրոպային: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 896 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 12-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅՈՑ ՆԱՒԱՍԱՐԴԱԿԱՆԸ 
(տպագրվում է որոշ կրճատումներով)

    Հին հայերի Նաւասարդ նշանաւոր աւուր հանդիսավայրն Այրարատ նահանգի Բագրեւանդ (Ալաշկերտ) գաւառի Բագաւան կամ Դիցաւան մեհենական աւանն էր: Բագաւանը գտնւում էր Ձիրաւ լեռնադաշտում` Արածանի գետի անմիջական եզրին եւ Նպատ կոնաձեւ լերան ստորոտում: Այստեղ էր հեթանոս հայոց կենսատւութեան եւ պտղաբերութեան աստւածահայր Արամազդի եւ աստւածամայր Անահիտի «վանատուր», այսինքն` օթեւան պարգեւող, հիւրընկալող բագինը, որի փոխարէն այսօր, մենաւոր հսկայի պէս, խրոխտօրէն կարկառւում է (թուրքերի ձեռքում մնացած, բայց բարեբախտաբար տակաւին կանգուն) Ալաշկերտի Ս. Յովհաննու վիթխարակառոյց պատմական վանքը` «Իւչքիլիսէ»-ն: 
    Քիչ, շա՛տ քիչ բան է աւանդւած մեզ Նաւասարդական տօնախմբութեանց եւ խաղերի մասին: 
    «Աւանդւած»-ով ըստ էութեան չենք զբաղւի. պիտի բաւարարւենք մի քանի խորհրդածութիւններով` որոնք թերեւս պիտի կարենան մի քիչ լոյս սփռել տակաւին խոր ուսումնասիրութեան կարօտ նշանաւոր այդ հանդիսութեանց բովանդակութեան եւ էութեան վրայ: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 935 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 11-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅՈՑ ԳՐԱՒՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԷՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ 

Ազգային անձնաւորութեան արձանացումը
Հայ գրականութեան մէջ

    Ապրումով խորհրդապաշտ, մտածումով բանապաշտ մի էակ է հայը: 
  Հոգեբանական այս գծերի փոխադարձ ազդեցութեամբ` հայու ցայտուն տիպը հանդիսանում է ո՛չ միայն մոլեռանդ գաղափարապաշտ, այլեւ` իր որդեգրած գաղափարների բանական ողբերգու: 
    Այսօրինակ մարդու էութիւնը լեցնում է` հոգեւոր տառապանքը: 
    Այդպիսին` տառապապաշտ է, որով` կրաւորական հերոսացումի տիպար: 
    Ներգործական բնոյթի ամէ՛ն ոգորում կամ արձանացում ծագում է նրա ոգու ովկիանի տառապագին խռովքից: 
    Այստեղ` ստեղծագործութեան արմատական ազդակը տանջանքն է - հոգեւոր ցաւը: 
    Տակաւին հեթանոս հայը տիեզերքն ապրում էր իբր ցաւի մի հանգոյց: 
    Տիեզերական երկունքից է ծնւում հայոց պատերազմական աստւածը - Վահագնը: 
    Հասկանալի է, որ տիեզերքի եւ սեփական մարտական կորովի մասին նման պատկերում ունեցող մի ժողովրդի ոգում, քրիստոնէութեան գաղափարականը պիտի գտնէր պարարտ մի դաշտ: 
    Անշո՛ւշտ, հայոց քրիստոնէացումը պայմանաւորւում էր, նաեւ, պատմականօրէն հասունացած գործնական մի պահանջով: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 865 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 09-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳՈՒ ՈՒԺԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ 

    Եղէգնի փողից` ծուխ էր բարձրանում,
    Եղէգնի փողից` բոց էր բարձրանում, 
    Եւ բոցերի մէջ մի պատանի վազում...

    Այսպէս եղաւ հայ կամքի խորհրդանշան, հայոց պատերազմական աստւած Վահագնի ծննդոցը: Իր գոյստացման բնոյթով, նա յիշեցնում է հայոց աշխարհի երկրաբանական լինելիութիւնը: Վահագնածնութեան երգը մի խտացում է հայոց տիեզերածնական (կոսմոգոնիական) ըմբռնումի: Նա հրահոսների եւ երկրաշարժերի մի աշխարհի ժողովրդի դիցաբանախառն բնափիլիսոփայութիւնն է: Մտայղացման առիթը, պատմական ժամանակներում լճային մի խառնարանում տեղի ունեցած հրահոսային ժայթքման ահարկու մի տեսարանը տւած պիտի լինի: 
    Հոգեբանական տեսակէտից, սակայն, չափազանց հետաքրքրական է, որ հայն իր կենսաբանական կամքը պատկերում է ըստ իր հայրենիքի բնաուժական ներբնակ զօրոյթի, ըստ վերջինիս ժայթքողական արտայայտութեան: Սա լինելիական հոգեբանութիւն ունեցող մի էակի յղացումն է: Ուժական մի աստուծոյ ըմբռնումը կարող է միայն ուժական կամզգացութեամբ պայմանաւորւել: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 856 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 09-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԸ

    Մեր ոգու անհանգստութիւնը իր խորին պատճառներն ունի: Պատմութիւնը սովորութիւն չունի նոյնութեամբ կրկնւել, բայց խորհրդաւոր մի բան կայ այն փաստի մէջ, որ թուրքերն էլ այսօր նոյն ճանապարհներով են հետապնդում մեզ: Նրանք էլ Փոքր Ասիայից մտան Հայկ. Բարձրաւանդակը եւ հետեւելով Եփրատի եւ Արածանու ընթացքին` երկար ժամանակ կանգ առան (ու նոյնիսկ մտան ու դուրս քշւեցին) Արաքսի հովիտների դրան, եւ այսօր մէկ ոտքով արդէն տեղաւորւել են Արարատեան դաշտում: 
    Իսկ մենք բռնած խալդ-ուրարտացիների ճամբան` անընդհատ քշւում ենք դէպի հիւսիս: 
    Ո՞ւր ենք գնում, ո՞ւր է առաջնորդում մեզ պատմական իրերի ընթացքը: Այս հարցի սիրտը դեռեւս չկարողացանք լրջօրէն շօշափել: 
    Հայութեան այն մասը, որ «վտանգից» է խօսում, շարունակում է դեգերել իրենից դուրս: Նախապաշարւած պատմական տխուր յիշողութեամբ` նա իմաստութեան վերջին խօսքը համարում է աշխարհից հիասթափւել, եւ ինքն իրեն` չհաւատալ - մենք ոչինչ կարող ենք անել: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 743 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՎՏԱՆԳ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

    Թնդանօթի միս, աննպատակ մահ - սա է վիճակւում անազատ ազգերին, եթէ դրանք ընդունակ չեն, վտանգից առաջ, նպատակ դնել իրենց հաւաքական կեանքին: 
    Գաղութում` ամէն հայ անձնանպատակ է - հոգեախտաւոր, որ պատրանքներով լեցրած իր փչակը համարում է գոյութեան ճակատագիրը: 
    Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստւածացնում. եւ նրանք, որոնք կտրւում են նպատակից, Աստծուց: 
    «Նպատա՞կ» - «կայ այդ», կ’ասի ձեզ ամեն սոփեստ եւ ցոյց կը տայ մաշւած արժէքների փտած մի տախտակ, որի վրայ իր «ես»-ն է գրւած, իր «ես»-ի մանր գործը կամ մանր միտքը: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 818 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՎՏԱՆԳԻ ԳԻԾԸ

    Թուրքերը տիրելով Փոքր Ասիային, Հելլեսպոնտոսից (Դարդանէլ) անցան Թրակիա, մտան Բալկաններ, խորացան մինչեւ Կենտրոնական Եւրոպայի դռները, առանց ձեռք տալու Վոսփորի շուրջը խցկւած բիւզանդական «կայսրութեան»: Նրանք նոյնիսկ խնամիական-բարեկամական կապեր հաստատեցին բիւզանդական կայսրերի հետ: Գրեթէ մէկ դար (93 տարի) թուրքերն իրենց տիրապետութեան կենտրոնում հանդուրժեցին բիւզանդական կայսրութեան այդ կղզեակը, մի օր էլ (1453թ.) խորտակելու նրա պարիսպները եւ կայսրերի մայրաքաղաքում սուլթանների գահը հաստատելու: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 765 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

    Հայկական Բարձրաւանդակի դարաւոր պայքարը մտել է նոր մի փուլի մէջ. խորացել են պատմական կնճիռները, խտացել են դարերի բոլոր զգացումները, բեւեռացել են ցեղերի գոյութեան կռահումները. եռում է կեանքի կաթսան եւ մօտ է ժամը, երբ նա կը պայթի: 
    Պատմութիւնը յաճախ է երկընտրանքներ հասունացնում. ժամանակի հոլովական զօրոյթը, իրերի տրամաբանութիւնը յաճախ են հարցերը յղկում եւ անհրաժեշտականութեան թափով ու երանգով դնում ազգերի առջեւ` «կա՛մ - կա՛մ»: 
    Ուր սուր հակասութիւններ կան` այնտեղ հայ պատմական առաջընթացների յղութիւն, դրութիւնը յեղաշրջելու խռովք: Ուր իրարամերժ նպատակներ կան, իդէալների խաչաձեւում, նաեւ կուտակւած ատելութիւն, արեան հետքեր, նախճիրների յիշողութիւն` այնտեղ անխուսափելի է բաղխումը: 
    Հոգով սպառւածները կարող են մոխիր ցանել իրենց գլխին, յիմարները` «խաղաղութիւն» զառանցել, բոլշեւիկները` «հայկական հարցը լուծւած» համարել, բայց պատմութիւնն առօրեայ տրամադրութիւններից տարբերւում է նրանով, որ նա քայլում է դարերի գծով: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 935 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 02-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԵՐԸ ԵՒ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԸ

    Հայերը չկարողացան ազգագրօրէն միացեալ մի ամբողջականութիւն ստեղծել իրենց բարձրաւանդակում: Արտաշէս Ա.ի եւ Տիգրան Մեծի հայացման քաղաքականութիւնը համաբարձրաւանդակային չափանիշով թերի մնաց: Իրանական վաչկատուն ցեղերն աստիճանաբար նստակեաց դարձան յատկապես երկրի հարաւ-արեւելեան շրջաններում: Որքան էլ հայ պատմագիրները մինչեւ Թովմաս Մեծոփեցի (ԺԴ.-ԺԵ. դար) Հայաստանի սահմաններում չեն ուզում քիւրտերի գոյութեան մասին յիշատակութիւն անել, այնուամենայնիւ աշխարհագրական մի շարք անուններ (ո՛չ միայն Կորդուք, այլեւ Մարակերտ, Մարդաղի, Վրնջունիք, Խոչակունիք, Մարաթուկ եւն., եւն.) վկայում են, որ նրանք մեր երկրում ապրելիս են եղել` իսլամից առաջ: Դարձեալ Խորենացու «Վիշապազունք»-ը ենթադրել է տալիս, որ հնուց ի վեր Մասիսը բնակւելիս է եղել քիւրտերով, իսկ արաբական պատմագրութիւնը, Հաբիբ Մասլամայի դէպի Արտաշատ կատարած արշաւանքի առիթով, Արարատեան դաշտում մատնանշում է մի «Նահր էլ - Աքրատ», որ նշանակում է «Քիւրտերի գետ»:     Երկրի ներսում, ինչպէս Աղձնեաց Սասուն լեռնավայրում եւ եզերական նահանգներից Տայքի, Ուտեաց, Փայտակարանի եւ Արցախի այլեւայլ մասերում խալդ-ուրարտական-ալանական ցեղերի հայացման առաջընթացը մինչեւ Թ. դարը դեռեւս չէր յանգել կատարեալ ձուլման: Բնորոշ է, որ այս նորադարձ «հայերի» որոշ զանգւածները Փայտակարանում, Ուտեաց եւ Արցախի դաշտային մասերում, ԺԱ. դարից սկսած` կամաց-կամաց ձուլւեցին թաթարներին եւ դարձան շաղախ կովկասեան Ատրպատականի թաթարական ազգութեան: Տայքի բնակիչների մի մասը իսլամանալով մերւեց աջարացիներին եւ լազերին, իսկ Բարձր Հայքին մերձակայ վայրերում (յատկապէս Սպեր, Խոտրջուր, Թորթում) բնակւող հատւածը օսմանեան տիրապետութիւնից յետոյ, ուղղակի թուրքացաւ: Նոյն ճակատագրից զերծ չմնաց անգամ Սասունը, ուր խալդական ծագում ունեցող մի շարք ցեղախմբեր նետւելով իսլամի գիրկը` միացան քրտական ազգային օրգանիզմին: Աւելորդ է խօսել Չորրորդ Հայքի Փոքր Ծոփք (Դերսիմ) գաւառի «արմենօիդ» ցեղին պատկանող ղըզըլբաշների մասին:     Այս հայաստանակործան աղէտը սրւեց յատկապես իսլամի ներխուժումով, եւ սրանով առանձին թափ ստացած հայկական արտագաղթերով: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 995 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 02-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ  ԲՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ


    Հայկական Բարձրաւանդակ եւ պատմական Հայաստան - միեւնոյն բաները չեն դրանք: Առաջինը զուտ բնա-աշխարհագրական ըմբռնում է, որով` բնօրէն որոշ ու անփոփոխ, երկրորդը` պատմա-ազգագրական, որով` ենթակայ սեղմումի եւ ընդլայնումի, ինչպէս ինքը` կեանքի յարափոփոխ հոլովոյթը: 
    Անցեալում մեր քաղաքական կեանքն ու ոյժն այնքան անկայուն եւ ելեւէջային են եղել, որ այսօր դժւար է առանց վերապահումի մատնանշել պատմական Հայաստանի սահմանները: Ո՛չ միայն օտարներն են յաճախ քաղաքականապէս մասնատել մեր երկիրը, այլեւ հայոց պետական դրօշը մերթ իր ազդեցութիւնը ծաւալելով (օրկ. Տիգրան Մեծի ժամանակ), մերթ վասալային մանրապետութեանց խորհրդանշան դառնալով (Արշակունիների անկումից յետոյ), մերթ տարագրւելով (Կիլիկեան շրջան), մերթ իսպառ չքանալով` պատճառել է այլազան սահմանագծումներ: Շփոթիչ դեր են խաղում նաեւ հին պատմիչների` հայերի Թրակիայից գալու եւ որոշ մարդա-պատմաբանների` հայոց փոքր-ասիական ծագման տեսութիւնները, որոնցից հետեւացւում է, թէ մեր ազգի նախօրորանը Փոքր Հայքն է: Հները պատմական Հայաստան ասելով` ընդհանրապէս հասկանում են Մեծ Հայքը եւ Փոքր Հայքը: Առաջինը մեր երկիրն ուսումնասիրող գերմանացի գիտնականների «Հայկական Բարձրաւանդակ» անւանած աշխարհագրական միաւորն է, բնական Հայաստանը, որ ըստ մարդաբանական նորագոյն տւեալների, հայ ցեղի եւ ազգութեան կազմաւորման բնական միջավայրն է, այսինքն` հայոց յաւիտենական Հայրենիքը: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1163 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 01-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)