// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Կարգում: 43
Ցուցադրված է: 11-20
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՀԱՅՈՑ ՄԱՅԻՍ 28-Ը

    Կը տօնենք Հայոց Մայիս 28-ը: Օտարութեան մէջ կրկին կը բանանք մեր ցեղի յիշատակներու գրքին ամենէն սրտաճմլիկ էջը: 
    Կ’անցնին ժամանակները եւ աշխարհի անցքերը` անոնց հետ: Ինչ որ յաւիտենարժէք է, սակայն, կը նուիրագործուի իր գոյաժամէն հեռանալով: Հերոսները աստիճանաբար կը մեծանան մարդկային երեւակայութեան մէջ: Այդպէս կ’արժէքաւորուին նաեւ պատմութեան մեծ դէպքերը: Յաւիտենարժէք դէպքերու մեծութիւնը ո՛չ թէ իրենց ծաւալի եւ արդիւնքի մէջ է, այլ` իրենց ողբերգական խորքիՔաղաքական մեծ նուաճումներ չըրինք մայիս 28-ով, ո՛չ ալ երջանիկ հայրենիք ստեղծեցինք: Բայց ինչ որ կատարուեցաւ այդ օրերուն - որպէս էութեան շղթայազերծում եւ ոգիի արձանացման տագնապ - կը մնայ հայոց պատմութեան եզակիօրէն սրտաճմլիկ դրուագը: Սովորական կռիւ չէ՛ր այդ, ո՛չ ալ չափուող բանակներու ռազմական պատիւն ու համբաւը որոշող ճակատամարտ, այլ` գուպար երկու ցեղերու, որոնք դարերով միմեանց ոչնչացումը երազած են: Մէկը քանակ ունէր եւ աշխարհասասան զինակիցներ, միւսը` սակաւաթիւ էր եւ աշխարհէն լքուած` իր Աստուծոյ հետ: 
    Պատմութեան մէջ խորհուրդ եւ կեանքի մէջ գաղտնահզօր ոյժերու յայտնութիւն չտեսնողներու, աշխարհի անցքերու մասին միայն թուաբանօրէն դատողներու համար Ապրիլ 24-ի աղէտէն, ռուսական պետութեան կազմալուծումի հետեւանքով հայոց վիճակուած մինակութեան տագնապէն, Էրզրումի եւ Կարսի անկումի պատճառած յուսալքումէն յետոյ` տրամաբանօրէն անբացատրելի կը մնայ Մայիս 28-ը: Բաղդատեցէ՛ք նաեւ ոյժերը եւ ամէն բան ձեզ պիտի թուայ խելագարութիւն, զառանցանք, առասպել: Մէկ կողմէ` թուրքական բանակը, որ ուղղակիօրէն կը ներկայացնէր 25 միլիոննոց Օսմանեան կայսրութեան, եւ, անուղղակիօրէն, բովանդակ աշխարհի իսլամներու եւ քրիստոնեայ զինակիցներու կամքը, միւս կողմէ` հազարիցս բարեկամներէն դաւադրուած ու լքուած, տարագիր եւ ճիւղակոտոր մէկ միլիոննոց հայութեան ոյժերը - ազգերն ու պետութիւնները մէկ ցեղի դէմ, երեք հարիւր միլիոն մարդոց թշնամանքը` մէկ միլիոնի դէմ
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1490 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 25-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵԼԱԿԷՏ

    Մօտենում են մեր ազգային աղէտի - Մեծ եղեռն - քառորդ դարը եւ քաղաքական անկումի - Հայաստանի Հանրապետութեան կործանում - 20-ամեակը: 
    Ստացած հարուածներից յետոյ, դեռ մնում ենք անկեալ` հոգով, բարոյականով, մտածումով: Օրէցօր աւելի է վատթարանում կացութիւնը: Բաժան-բաժան եղած, մասնատուած հայրենիք եւ աշխարհագրօրէն ցրիւ եկած, հոգեբանութեամբ հատուածականացած ժողովուրդ: Իրականութեան ստեղծած վտանգներին, կազմալուծման առաջընթացին կարելի պիտի լինէր դիմագրաւել մէկ բանով - բարոյական ոյժերի զինահաւաքումով: Բայց հայ ոգին մնաց քայքայուած: Ամէն ոք մանրացաւ իր հին մտքերի փշրանքների հետ - հայ մարդը պառակտուեց որպէս «ես», որպէս ընկերութեան անդամ: Հակառակ ներքին փոթորիկների` նա եղաւ տկարութեան ծարաւ, հաշտուեց այն մտքին, թէ ինքն այլեւս պատմաստեղծ գործօն չէ: Մոռացուեց արտաքին ճակատը, քաղաքական գործը եւ ամեն բան ընթացաւ ներքին պայքարի գծով: 
    Ազգովին վտանգուած ենք երկրում, երկրից դուրս: Երկիրը քաղաքական նուաճումներ չարեց, տարածութեամբ չընդլայնուեց, ո՛չ էլ դարձաւ հայրենիք բոլոր հայերի: Գաղութներում աշխարհագրական ցրուածութեան զուգահեռուեց հոգեբանական ցրուածութիւնը: Հայութիւնը բարոյական ամբողջութեան, քաղաքական կամքի վերածելու հիմնական աշխատանք չտարուեց: Դեռ այժմ էլ կազմակերպուած չէ համահայկականութեան գործը` որպէս պրոպագանդ, որպէս կազմակերպական մեքենայ: 
    Ազգովին վկայւում է, որ ընդհանուր է քայքայումը: Մեր լեզուն շարունակում է ստեղծել նուաստութիւն, անկում եւ յոռետեսութիւն ախտանշող որակումներ - «խլեակ», «անհայրենիք», «բեկոր», «մնա-ցորդ» եւլն., որոնցով բնութագրւում են օրուայ հայի հոգեվիճակը, ճակատագիրը, նրա բարոյական եւ քաղաքական բովանդակութիւնը: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 934 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 23-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 
(տպագրվում է որոշ կրճատումներով)

    Կայ կրօնական, բարոյական, գաղափարական ընդհանուր տագնապ: Թւում է, թէ կրօնը դադարել է քաղաքական գործօն լինելուց: Բայց դարաւոր հաւատալիքները ստեղծում են կեանքի համար բախտորոշ համոզումներ: Մասնաւորապէս քրիստոնէութիւնը մեր ժամանակներում ապրում է անթրոպոմորֆիզմի, մարդակերպացումի շատ նշանակալից մի առաջընթաց: Խզւել է ընդհանուր կապը, բայց հին համոզումները կենդանի են ազգերի մէջ, եւ դրանցից իւրաքանչիւրը իր կրօնն է կառուցում «ըստ պատկերի իւրում»: Թեպէտեւ գոյութիւն ունի, օրինակ, պապական աթոռ, բայց անգամ կաթոլիկ ազգերի համար չկան այլեւս քաղաքական կշիռ ունեցող ընդհանուր դոգմաներ: Բարոյական միութիւն չէ նաեւ իսլամը: Սա էլ չունի այլեւս ընդհանուր եւ հեղինակաւոր կենտրոն: Այստեղ էլ կրօնական համոզումները գնում են ազգային անհատականացման գծով: Չկան այլեւս միջազգայնօրէն ազդեցիկ քրիստոնէութիւն, իսլամութիւն, բայց կան քրիստոնեայ, իսլամ ազգեր: Այս երեւոյթը անզգալաբար նոր շեշտ եւ ուղղութիւն է տալիս քաղաքականութեան, որ այլեւս նոյնիսկ ձեւականօրէն չի ընթանում ընդհանուր սկզբունքներով, այլ` զուտ ազգային տրամադրութեամբ: 
    Սխալ հասկացողութեան արդիւնք են նաեւ մշակութային-տնտեսական «կապեր»-ը: Տնտեսական գործունէութեան մի ձեւն է միայն իր բնոյթով միջազգային` առեւտուրը, որը ընթանում է մրցութեան սկզբունքով: Դրա հանդէպ մշակոյթը, որպէս ոգու արտայայտութիւն, զուտ ազգային որակ է: Մշակոյթը էութեան յայտնութիւն է. իւրաքանչիւրին հարազատ է միայն ի՛ր էութիւնը: Չկա՛յ համամարդկային մշակոյթ, կա՛յ միայն ընդհանուր քաղաքակրթութիւն, որ ոգու եւ զգացումի տարածում չէ, այլ` մտքի եւ ձեռքի ստեղծած բարիքների, ձեւերի: Անգամ կրօնը զուտ մշակոյթ չի տարածում, այլ` բարոյական նորմեր եւ կենսահայեցողութիւն: Եւ դա մշակոյթ չէ, այլ արդիւնքներից եւ միաժամանակ ազդակներից մէկը մշակութաստեղծ ոգու: Այդ պատճառով էլ իր յարուցած ապրումներն այնքա՛ն այլազան եւ տարբերաչափ են, որքան ազգային եւ անհատական «Ես»-ի ստեղծած մշակութային որակները:     
Ազգային կամ անհատական անձնաւորութեան կնիք է կրում անգամ իմաստասիրական-գիտական մտածումը: Իր արդիւնքներով էլ փիլիսոփայութիւնը դեռ չյանգեց գաղափարների ընդհանրութեան կամ իմացական մոնիզմի: Մարդկային իմացականութիւնն էլ ընթանում է մտաւոր բազմածնութեան գծով: Այսօր կան գիտական բազմաթիւ սիստեմներ, անթիւ ճշմարտութիւններ, վարկածներ` գոյութեան հիմքերի, կեանքի իմաստի թէ բարոյականի մասին: Դեռ չկայ աններհակասելիօրէն ներածական մի բնազանցութիւն, որով` ընդհանրարժէք եւ հանրապարտադիր մի աշխարհայեցողութիւն, բարոյագիտութիւն, ընկերային դաւանանք: Կրօնական զգացումի, զուտ մշակութային որակների, քաղաքական-տնտեսական շահերի այլազանութեան հետ` ահա՛ նաեւ իմացական ըմբռնումների, գաղափարների, ճշմարտութիւնների եւ բարոյական չափանիշների քաոս: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 845 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 21-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

Գ. ՆԺԴԵՀԻ «ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ» 
(խորհրդածութիւններ) 

Ա .

    Մի իմաստասէր նկատում է - մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից: 
    Շատ մտածողներ էլ ասում են - աշխարհի եղելոյթները տառապելով ապրել` նշանակում է իմաստասիրել: 
    Բացէ՛ք Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով: 
    Սովորական հայ գիրք չէ դա, այլ` ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում: 
    Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից: 
  Օրւայ հայը ձգտում է աւելի երեւոյթների կերպարանը ճանաչել, քան` նրանց բովանդակութիւնը ըմբռնել: Նրա մտածումը խորշում է իրերի խորքը, էութեան անդունդները թափանցելու ճիգից: 
    Այս ճիգը նկատւում է Նժդեհի իւրաքանչիւր խորհրդածութեան մէջ: 
    Օրւայ հայը զբաղւում է հարցերով, բայց չի շօշափում նրանց սիրտը: Նա ազդւում է դէպքերից, զգայուն է իրականութեան հանդէպ, բայց խուսափում է դրանց ծնուցիչ պատճառների իմաստը մեկնաբանելու տքնութիւնից: 
    Նժդեհը իր սիրտն է դրել հարցերի մէջ եւ իր երեւակայութիւնը լծել մի գործի - մեր ողբերգութիւնը ներկայացնել պատճառագիտօրէն
    Օրւայ հայը աշխատում է, նոյնիսկ աշխատասէր է, բայց քիչ դէպքերում յաջողւում է ճշմարտօրէն երկասիրել: Իր աշխատանքը նա պայմանաւորում է արտաքին դրդապատճառներով, աշխարհի պարտադրած կարիքներով, որով` իր ջանքը չունի ներբղխականութեան դրոշմ: 
    Նժդեհը ամէն վայրկեան բախում է իր ցեղի ոգու դուռը, պրպտումներ է անում նրա էութեան կրակարանում եւ ամէն միտք կամ ճշմարտութիւն բխեցնում է նրանից:
Օրւայ հայը սիրում է արտաքին դիտողութիւնը, դրա համար էլ նրա գրականութիւնը աւելի նկարագրական բնոյթ ունի: Նա նախընտրում է դիւրաբար տպաւորել եւ ոչ թէ իր էութիւնը ստեղծագործօրէն պարտադրել: Նա աւելի խօսում է, քան թէ ապրում, աւելի գրում է, քան թէ մտածում, աւելի քննադատում է, քան թէ քննում: 
    Նժդեհը աշխարհը դիտում է իր հոգու լուսամուտից եւ նրան պարտադրում իր ներապրումները: Նրա իւրաքանչիւր բառը արդիւնք է ներքին զննութեան, դրա համար էլ` ամէն մի խօսքը խտացեալ մտածում է: 
    Օրւայ հայը սիրում է օտար գաղափարներն ու մտքերը թարգմանել միայն, քիչ դէպքերում նա կարողանում է դրանք ներձուլել եւ մանաւանդ դրոշմել` ըստ իր էութեան պատկերի: Նրա մտաւորական ոգորումները յաճախ զուրկ են մնում ցեղային զգացումի վերահսկողութիւնից: Դրա համար էլ նա մտաւորապէս շուտ է այլասերւում: 
    Նժդեհը օգտագործում է միայն օտար մտքերն ու գաղափարները: Նա չի՛ ղեկավարւում նրանցով, այլ` ղեկավարում է դրանց: Իր հուժկու ցեղզգացութեան թափով նա ճմլում է նրանց սիրտը եւ ստիպում, որ սա տրոփի հայօրէն: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1318 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 21-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

Գ. ՆԺԴԵՀԻ «ՑԵՂԻ ՈԳՈՒ ՇԱՐԺԸ» 
(մի փոքրիկ մեկնաբանութիւն)

    Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»: 
   Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով - ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի: 
    Անկասկածօրէն դրանցից մէկն այս գրքոյկի հեղինակն է-մի մարդ, որ իր խառնւածքը խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երեւում է հայ խօսքի ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում: 
    Սոյն հրատարակութեան առումով - որ ի դէպ միայն բեկորներ է բովանդակում Նժդեհի հռետորական ստեղծագործութիւնից - չենք ուզում լայնօրէն զբաղւել հեղինակի անձնաւորութիւնը կերպաւորող հոգեւոր տարրերով, չենք ուզում անգամ նրա աշխարհայեցողութեան ամբողջական պատկերը տալու փորձն անել: Դրա հանդէպ տուրք տալով ա՛յն վարկածին, թէ երկը հասկանալու համար անհրաժեշտ է երկասիրողը ճանաչել, մի քանի ընդհանուր գծերով պիտի դիմորոշենք հեղինակը, այսինքն պարզենք հոգեւոր կարգի ա՛յն տւեալները, որոնք պայմանաւորում են նրա ցեղաշունչ գործը եւ գրւածքը: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 1017 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 20-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆ ՈԳՈՒ ԷԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ*

    Մարդաբանական հետազօտութիւնները (կատարւած մասնաւորապէս գերմանացի գիտնական Ֆոն Լուչանի կողմից) աստիճանաբար հաստատեցին, որ Քրիստոսից 15 դար առաջ Փոքր Ասիան, Հայկական Բարձրաւանդակը, Պարսկաստանի արեւմտեան մասը եւ Սիրիան բնակւած էին կազմաբանօրէն միացեալ մի ժողովրդով: Դրա զաւակներն ունէին կարճ գլուխ, բարձր գանգ, սեպօրէն ցցւած ճակատ, առհասարակ երկարաւուն դէմք, յետսակողմից ուղղահայեցօրէն իջնող գլուխ, հուժկուօրէն առաջակարկառ քիթ, թուխ աչք, թուխ եւ ողորկ մազ, խիտ եւ փարթամօրէն աճող մօրուք: Միջահասակ մարդիկ էին դրանք, թուխ մորթով: 
    Այս ցեղն այսօր ամենազուտ կերպով գտնւում է Հայկական Բարձրաւանդակում, Պարսկաստանի որոշ մասերում եւ Փոքր Ասիայում ու Սիրիայում որպէս կրօնական աղանդներ ինքնամփոփւած փոքրիկ խմբակցութիւնների մէջ - կըզըլբաշ, անսարիէ, թահթաջի, լիկիացի, դրուզ, մարօնիդ, եւն.
    Այս ցեղը ծանօթ է հայատիպ (armenoid), նախահայկական, ալարոդեան, կապադովկեան, փոքր-ասիական, հեթիտական եւլն. անուններով եւ իր մարմնական-կազմախօսական յատկութիւններով ներկայացնում է Կենտրոնական Եւրոպայի ալպեան-դինարեան ցեղի մի հատւածը (ըստ ոմանց` մայր արմատը): 
    Այդ Ցեղն էր ստեղծողը փոքր-ասիական երբեմնի նշանաւոր այն քաղաքակրթութեան (2000-1500 Ք.-ից առաջ), որի մոռացւած փառքը կապւում է հեթիտների անւան
    Լեզւաբանութիւնը մեծ ջանքեր է թափում «հայ», «հաթ», «հայասա», «խայաշա» կամ «արման», «արիմ», «արմինի», «արմին» (ինչո՞ւ ոչ` նաեւ «արմէն» - «էրման», գերման - (գ)երման) բառերի ստուգաբանութեամբ լուծել հայոց ցեղային ծագման խնդիրը: 
    Մարմնա-հոգեգծային (արեան եւ ոգու) յատկանիշների ուսումնասիրութիւնը, սակայն, աւելի ապահով ուղի է, որովհետեւ այդտեղ շօշափւում են խառնւածքի եւ կերպի ներյայտ, ինքնայայտ գծեր, որոնք զերծ են բառերի դիպւածական նմանութեան տարակոյսից եւ ընծայում են աւելի բարդ, բայց աւելի հիմնաւոր սիստեմի կարելիութիւն: Մարդաբանութիւնն ասել է իր խօսքը: Հայերը արեան գծով մերձաւորագոյն ազգակիցներ են գերմանացիներին: Դեռ չի ուսումնասիրւել հայերի եւ գերմանացիների հոգեւոր էակցութեան կողմը, այսինքն` դեռ բաղդատութեան չեն դրւել նրանց խառնւածքի, որով եւ ոգու յայտնութեան բնորոշիչ գծերը: 
    Ոգու արտայայտութիւններն ունեն իրենց ծագման պատճառականութիւնը: Մենք կարող ենք չընդունել «ոգե-մարմնական զուգահեռականութիւնը» որպէս փիլիսոփայական տեսութիւն կամ բնազանցական վերացում, բայց ո՛չ ոք կարող է ժխտել ոգու եւ արիւնի փոխադարձ ազդեցութիւնը որպէս կենսաբանական ճշմարտութիւն: Որոշ որակի արիւնը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերութիւն կայ, որքան` արիւնի եւ արիւնի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական յատկանիշները, այլեւ նրանց հոգեգծութիւնը: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 935 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 18-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ 
(հատված խմբագրականից)

    Մի՞թէ ոգիներու անապատի մէջ կը քարոզենք մենք: Ենթադրենք, թէ այդպէս է: Բայց վտանգւած ժողովուրդի մը համար ի՞նչն է աւելի ներկայայորդոր, քան արթնութեան կանչը` պատմութեան հազարամեակներու ձայնով: 
    Նարեկացին կ’ողբերգէր. «Ձայն կու տան եւ չեմ արթննար, փող կը հնչեն եւ կռւի չեմ պատրաստւիր»: Այդպէս չէ՞ օրւայ հայութիւնը: Այդ չէ՞ մեր նւաստաշունչ ներկայի եւ անլոյս ապագայի, մեր պատմական զգացումի աղօտման եւ հոգեւոր նահանջողականութեան պատճառը: Ամօթանքի ողբերգութի՞ւն, թէ անկումի երանութիւն - ո՞րն է ապրող հայ սերունդի ճակատագիրը: 
    Քնախտաւորներու համար խռովարարներ ենք մենք - կը խռովենք անապատի մը մեռելային երջանկութիւնը: Վե՞րջը: Իրերու վերջը ենթակայ է վերանորոգումի տիրապետութեան: Ո՛չ մէկ դրութիւն առանց ընդդիմութեան տեղ կու տայ ուրիշ դրութեան մը, բայց ճակատագիրը դրութիւնների հոլովոյթ մըն է: Ոգիի խռովքները, ի վերջոյ, կը վերածւին հասարակական ոյժի: Չկայ «ձայն բարբառոյ յանապատի», եթէ խօսքը օծւած է տառապանքի սրբութեամբ: «Յիւրսն եկն եւ իւրքն ո՛չ ընկալան»-ը մեծ ողբերգութիւն է, բայց խորքոտ ու խռովքոտ ամէն ողբերգութիւն ունի իր տրամասութիւնը, իր դիալեկտիկան: Ծուռ է յաւիտենականութեան ճանապարհը եւ ոգիի զարգացումը տեղի կ’ունենայ հակասութեանց ոյժով: Մեծ ճշմարտութիւնները հետեւանք են մեծ տագնապներու եւ կեանքի արժէքաւոր բոլոր գործերը, պատմութեան ուղեգիծը որոշող բոլոր շարժումները առաջ կու գան որեւէ դատարկութիւն բովանդակութեամբ մը լեցնելու ծարաւէն: 
    Պատմական իմացութեան տեսակէտով դատարկ էր մեր իրականութիւնը - բայց ահա՜ տարօնականութիւնը: Կարճաշունչ էինք մեր ոգորումների մէջ - ահա՜ Մամիկոնեաններու «մեռնելու կամքի» ստեղծագործ բարոյականը: Միայն վերացական «հանդերձեալ»-ով կը մխիթարւէինք - ահա՜ ցեղային յաւիտենականի կենսաբանական զգացումը: Անթիւ կիսանպատակներու կը ծառայէինք - ահա՜ Ցեղը որպէս լիագումար նպատակ: Փրկութիւնը իրերու երազային դասաւորումէն կ’ակնկալէինք - ահա՜ հոգեգիտական ճշմարտութիւնը, թէ ճակատագրիդ միակ առեղծւածը դու ես:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 793 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԵԼՔԻ ԿԱՄՔ

    Դիցուք թէ աշուն է եւ օրերի հետ` խամրում է շատ բան - անիմա՞ստ է ամենայն անցեալ: Դիցուք թէ ձմեռ է եւ բուքը խրճիթդ մտած` կոտրել է սրտիդ ապակին եւ խշրանքների սարսուռով տխուր առասպել է երգում - միայն մի՞ պատմութիւն ունի աշխարհը: Կամ թէ կեանքի սայլը ճռնչալէն խրւել է առեղծւածների ցեխում - սո՞ւտ է ճիգը եւ ելքը` ցնո՞րք: 
    Առեղծւածները սարդի ոստայն են հիւսում եւ դարանում ճակատագրին: Կալանւած ոգու ոյժը վախճանի տենդն է եւ առաքինութիւնը` փրկութեան մոլորանքը: Մտածի՛ր, որքան ուզում ես, գալարւի՛ր, քանի դեռ ցաւ ես զգում, աղօթի՛ր, եթէ հաւատում ես գերբնական ոյժերին - կը քամւես, կը չորանաս, կը մոխրանաս, եթէ չգիտես ճիշդ ժամանակին թաղել նախապաշարումներդ եւ ճիշդ ժամանակին կենտրոնանալ որպէս ինքնափրկումի կամք: 
    Մենք ասում ենք. «Չկայ անել դրութիւն»: 
    Չկայ թէկուզ ա՛յն պատճառով, որ գէթ ապրող էակների բաժին տիեզերքը եղել է եւ պիտի անցնի, եւ նրա առեղծւածների գաղտնիքը հենց ա՛յն բանում է, որ նրանցից իւրաքանչիւրը լուծւել է ուզում: 
    Տիեզերքը առեղծւածների յղութիւն է, ծագումի ու վախճանի հանգոյց, խառնարան, կռիւ, կամ պատճառների կապակցութիւն եւ հետեւանքների շղթայակցութիւն, գոյութեան երանութիւն եւ յայտնութեան կամք: 
    Ուզում ես հաւատա՛, որ Աստծու կամքն է ստեղծել տիեզերքը, ուզում ես ասա՛, որ տիեզերքի կամքն է ստեղծել Աստւածը: Երկու դէպքում էլ դու մի մասնիկն ես արարչագործութեան: Դա ենթադրում է` յայտնութեան տենչի, կամքի ներկայութիւնը քո մէջ: Դու ծնունդ ես կամքի, եւ ճակատագրօրէն մասնակից ստեղծագործութեան: 
    Ամէն ստեղծագործութիւն անցումի ճիգ է - կորովների կուտակման եւ հոլովոյթի գործողութիւն, տարերքի երկունք, ոգու շարժ, սրտի ողբերգութիւն, էութեան զեղումի տենդ, թափւող բաժակի երանութիւն: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 792 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 16-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԱՐՁ ԴԷՊԻ ՈԳԻՆ

    Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: 
    Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 
    Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն: 
   Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են - «հին հայը վաղուց է մեռած»: 
    «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք: 
    Ոգու մահւան հաւատում են վերջալոյսին ստւերօրէն սպառւածները: Նրանք` որ բռնւած են վախճանի տենդով: Ապրելու ագահութիւնը եւ մահւան զգացումը - միեւնոյն տոպրակում սրանք դեղնում են, ինչպէս աշնան տերեւները: Ամեն բան չի դեղնում կատարելութիւնից - շատ բան դեղնում է սպառումից: Դեղին երգերի բանաստեղծները, շա՛տ անգամ, քուն են քարոզում - ցաւագին ճիչ եւ ձանձրոյթի աղօթք: 
    Քնաբեր ամէն խօսք, մտածում եւ աղօթք վախճանի կարօտ է, վերջինը` տկարութիւն, իսկ տկարութիւնը` կենսագործ բոլոր ճշմարտութիւնների թշնամին: 
    «Արթնացի՛ր, Հայաստա՜ն» - օրերի զանգահարումը խոժոռում է հոգով մեռածներին: Արշալոյսի կանչը - դա մեծագոյն թշնամին է յոգնած-պարտասածների: Ստւերները ձայն չունեն, բայց նրանք ընկերներ են շարժւող կեանքի: Նրանք ունեն իրենց համր երանութիւնը - ուզում են քնել: Շարժումների թշնամին մի՛շտ էլ ստւերոտ մի էութիւն է: 
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 888 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 15-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՏԱՐՕՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ

    Տարօնականութիւնը հիմնելով մենք ուզեցինք բարոյական եւ հոգեւոր վերանորոգումի հետ` կառուցւած տեսնել հայկական աշխարհայեցողութիւն, ազգային ընդհանուր դաւանանք: 
 Այդպիսի դաւանանք չունի մեր ժամանակների հայութիւնը: Եկեղեցու աստւածաբանական կենսահայեցողութիւնը հանրապարտադիր չէ այլեւս - կան յարանւանութիւններ, կայ նաեւ կեանքի պատմական զարգացումը, որ վաղուց ի վեր խախտած է ո՛չ միայն «հանդերձեալ»-ի հաւատը, այլեւ քրիստոնէական զգացումը` ընդհանրապէս: Ահա՛ Անգլիոյ եւ Ամերիկայի մէջ ծայր տւած «բարոյական վերազինման» շարժումը, որ ճիգ է վերականգնելու քրիստոնէական բարոյականը, որով` խոստովանութիւն, թէ տկարացած է մարդոց կրօնական զգացումը: Հայոց քրիստոնէութիւնը ժամանակ մը նոյնացաւ ազգային սկզբունքին - «հայ-քրիստոնեայ»: Բարձր, շա՛տ բարձր ըմբռնում մըն էր այդ` կեանքի բովանդակութեան մասին - մէկը հայոց պատմութեան ամենակենսիմաստ յղացումներէն, գործ առաւելապէս Մամիկոնեաններու, որոնց մէջ հայկականութիւնը յանգած էր բնազանցումի եւ աստւածայինը մարմին ստացած էր: 
    Առանց էաբանական խորքի իմաստ չունի մարդկային կեանքը: Ո՛ւր էութեան բարձր զգացում կայ, այնտեղ կայ գոյութիւնը բնազանցելու, այսինքն` աստւածայինով լեցնելու պահանջ: Ատով էր, որ Մամիկոնեանները ճշմարիտ աստւածապաշտութիւն, անգերազանցելի հայրենասիրութիւն եւ միաժամանակ մեծ հերոսական ստեղծեցին: Քաջ կրնան ըլլալ շատերը, բայց հերոսական կը ստեղծէ միայն նա, ո՛վ իր տքնութեան ու գործի, կեանքի ու մահւան խորհուրդի մէջ կը տեսնէ Աստուծոյ կամքի արտայայտութիւնը: Հերոսը մի՛շտ ալ Աստուծոյ խօսքի առաքեալն է եւ յաւիտենականութեան բանաստեղծը: Ղեւոնդ Երէցը Աստուծոյ հետ կը խօսէր եւ Եղիշէն Մամիկոնեան մարդու հերոսականի իմաստը կը տեսնէր «իմացեալ» մահւան մէջ: Աստուծոյ հետ խօսո՛ղը միայն կրնայ «իմացեալ մահ» ունենալ եւ նմանը միայն ընդունակ է երկրի վրայ անմահ գործեր երկնել: 
    Ստեղծագործ են այն ազգերը, որոնց էաբանական խորքը որդեգրած գաղափարներու եւ հասարակական կազմակերպութեան ձեւի միջեւ հակասութիւններ չկան:
Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Դիտումներ: 768 | Ավելացրել է: ANI | Ամսաթիվ: 14-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)