// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 
(տպագրվում է որոշ կրճատումներով)

    Կայ կրօնական, բարոյական, գաղափարական ընդհանուր տագնապ: Թւում է, թէ կրօնը դադարել է քաղաքական գործօն լինելուց: Բայց դարաւոր հաւատալիքները ստեղծում են կեանքի համար բախտորոշ համոզումներ: Մասնաւորապէս քրիստոնէութիւնը մեր ժամանակներում ապրում է անթրոպոմորֆիզմի, մարդակերպացումի շատ նշանակալից մի առաջընթաց: Խզւել է ընդհանուր կապը, բայց հին համոզումները կենդանի են ազգերի մէջ, եւ դրանցից իւրաքանչիւրը իր կրօնն է կառուցում «ըստ պատկերի իւրում»: Թեպէտեւ գոյութիւն ունի, օրինակ, պապական աթոռ, բայց անգամ կաթոլիկ ազգերի համար չկան այլեւս քաղաքական կշիռ ունեցող ընդհանուր դոգմաներ: Բարոյական միութիւն չէ նաեւ իսլամը: Սա էլ չունի այլեւս ընդհանուր եւ հեղինակաւոր կենտրոն: Այստեղ էլ կրօնական համոզումները գնում են ազգային անհատականացման գծով: Չկան այլեւս միջազգայնօրէն ազդեցիկ քրիստոնէութիւն, իսլամութիւն, բայց կան քրիստոնեայ, իսլամ ազգեր: Այս երեւոյթը անզգալաբար նոր շեշտ եւ ուղղութիւն է տալիս քաղաքականութեան, որ այլեւս նոյնիսկ ձեւականօրէն չի ընթանում ընդհանուր սկզբունքներով, այլ` զուտ ազգային տրամադրութեամբ: 
    Սխալ հասկացողութեան արդիւնք են նաեւ մշակութային-տնտեսական «կապեր»-ը: Տնտեսական գործունէութեան մի ձեւն է միայն իր բնոյթով միջազգային` առեւտուրը, որը ընթանում է մրցութեան սկզբունքով: Դրա հանդէպ մշակոյթը, որպէս ոգու արտայայտութիւն, զուտ ազգային որակ է: Մշակոյթը էութեան յայտնութիւն է. իւրաքանչիւրին հարազատ է միայն ի՛ր էութիւնը: Չկա՛յ համամարդկային մշակոյթ, կա՛յ միայն ընդհանուր քաղաքակրթութիւն, որ ոգու եւ զգացումի տարածում չէ, այլ` մտքի եւ ձեռքի ստեղծած բարիքների, ձեւերի: Անգամ կրօնը զուտ մշակոյթ չի տարածում, այլ` բարոյական նորմեր եւ կենսահայեցողութիւն: Եւ դա մշակոյթ չէ, այլ արդիւնքներից եւ միաժամանակ ազդակներից մէկը մշակութաստեղծ ոգու: Այդ պատճառով էլ իր յարուցած ապրումներն այնքա՛ն այլազան եւ տարբերաչափ են, որքան ազգային եւ անհատական «Ես»-ի ստեղծած մշակութային որակները:     
Ազգային կամ անհատական անձնաւորութեան կնիք է կրում անգամ իմաստասիրական-գիտական մտածումը: Իր արդիւնքներով էլ փիլիսոփայութիւնը դեռ չյանգեց գաղափարների ընդհանրութեան կամ իմացական մոնիզմի: Մարդկային իմացականութիւնն էլ ընթանում է մտաւոր բազմածնութեան գծով: Այսօր կան գիտական բազմաթիւ սիստեմներ, անթիւ ճշմարտութիւններ, վարկածներ` գոյութեան հիմքերի, կեանքի իմաստի թէ բարոյականի մասին: Դեռ չկայ աններհակասելիօրէն ներածական մի բնազանցութիւն, որով` ընդհանրարժէք եւ հանրապարտադիր մի աշխարհայեցողութիւն, բարոյագիտութիւն, ընկերային դաւանանք: Կրօնական զգացումի, զուտ մշակութային որակների, քաղաքական-տնտեսական շահերի այլազանութեան հետ` ահա՛ նաեւ իմացական ըմբռնումների, գաղափարների, ճշմարտութիւնների եւ բարոյական չափանիշների քաոս: 
    Իմաստասիրական մտածումի բազմագծութիւնը իր կնիքը դրել է նաեւ ընկերաբանութեան, ուստի եւ հասարակական շարժումների վրայ: Սոցիոլոգիան չընծայեց գիտականօրէն անժխտելի ճշմարտութիւններ, այլ` միայն տեսութիւններ: Անծանօթ է մնում պատմական կամքի խորհուրդը եւ գիտականօրէն աննախատեսելի` նրա ուղղութիւնը: Այդ պատճառով էլ հասարակական շարժումները չունին գաղափարական միասեռ խորք եւ նրանցում գործում է նաեւ «երազների տրամաբանութիւնը»: Իսկ երազները մի՛շտ էլ կրում են անձնականութեան դրոշմ: Մասնաւորապես Եւրոպայում միմեանց դէմ մահու եւ կենաց պայքար են մղում դեմոկրատիզմը, ռասիզմը* եւ բոլշեւիզմը... 
    Այս ուղղութիւններից դեմոկրատիզմը, իր խորքում, յենւում է «կամքի ազատութեան», բոլշեւիզմը` «նիւթապաշտական դետերմինիզմի», ռասիզմը` «կենսաբանական յաւիտենականի» վրայ: Բնազանցական այս ըմբռնումներով որոշւում է այս գաղափարաբանութիւնների հասարակաբանական արժէքը եւ նրանց գործնական բարոյականի նկարագիրը: 
    Դեմոկրատիզմը անզօր է ստեղծել իշխանութեան կենտրոնացում, որով եւ` ազգային ոգու լիագումար ամբողջացում: Որպէս իրաւախոհական ուսմունք, նա չի կարողանում վերացնել պետութեան, ժողովրդի, դասակարգերի փոխյարաբերութիւնների հակասութիւնները: Նա պառակտեալ մասերի գումար է եւ ո՛չ թէ օրգանական միութիւն: Որպէս «իրաւունքի» եւ «ազատականութեան» հին վարդապետութիւն, նա, անշո՛ւշտ, ստեղծել է աւանդութիւններ եւ քաղցր նախապաշարումներ («պարլամենտ», «ընտրութիւն», «քաղաքացիական ազատութիւն», եւն.), բայց իրենց խորքում դրանք կոմպրոմիսներ են խղճմտանքի հետ, որով` յարմար անօթներ գաղափարաբանական պատեհապաշտութեան եւ քաղաքական բախտախնդրութեան: Այս տեսակէտով էլ երբեք զարմանալի չէ, որ անգլիական պահպանողականութիւնը ձեռք է երկարում «քրիստոնէական բարոյականը եւ մարդկային ազատական հասարակարգը խորտակող բոլշեւիզմին»: Դա համապատասխանում է «իրերի տրամաբանութեան». դեմոկրատիզմը եւ բոլշեւիզմը էակից են. տարբերութիւնը նրանց միջեւ որակական չէ, այլ` քանակական, բարոյական չէ, այլ` քաղաքական, հոգեւոր չէ, այլ` տնտեսական, բովանդակային չէ, այլ` ձեւական: Այսօր դեմոկրատիզմը բարոյական զէնքն է անգլեւֆրանսական այլացեղ եւ աշխարհագրօրէն ցրւած կայսրութիւնների տիրապետական քաղաքականութեան, բոլշեւիզմը` այլացեղ, բայց աշխարհագրօրէն միազանգ ռուսական պետութեան: Առաջինը ձգտում է մարդկութիւնը նւաճել բարոյական «կատեգորիա»-ներով, երկրորդը` տնտեսական երջանկութեան հեռանկարներով: Նա ներկայանում է ամբոխի բոլոր խաւերի առաջնորդը, սա` նրա մի դասակարգի: Նա հաշւի է առնում պատմական ընդհանուր զարգացումը եւ շեշտը դնում քաղաքականութեան վրայ, սա` մեկնում է հասարակաբանութիւնից եւ քաղաքականութիւնը երանգաւորում է «ընկերային նպատակներով»: Դեմոկրատիզմը մտածումի անսկզբունքութիւն է, բոլշեւիզմը` բարոյական կեանքի: Երկուսն էլ չեն խոստանում ոգու, բանականութեան, սրտի, կամքի, բարոյական զգացումի ներդաշնակութիւն, որով` անհատի եւ հասարակութեան, ազգի եւ պետութեան, ժողովրդի եւ դասակարգի օրգանական միութիւն: 
    Այդ հակասութիւնները վերացնելու եւ օրգանապէս միացեալ ազգութիւն, ընկերութիւն, պետութիւն ստեղծելու ձգտում ունի ռասիզմը: Ցեղն է այս շարժումի էաբանական խորքը, ուստի` դա չի յենւում միայն սոցիոլոգիայի կամ պատմութեան վրայ, այլ հաշւի է առնում կեանքի բովանդակ ծաւալը եւ մղւում դէպի կենսաբանական մի մետաֆիզիկա: Նա դաւանում է ցեղային ոգու յաւիտենականութիւնը, եւ պատմութիւն, մշակոյթ, ընկերային կազմակերպութիւն, պետութիւն եւն. համարում նրա յայտնութիւնը: Յաւիտենականութեան կենսաբանական ըմբռնումը նրան ընծայում է ցեղի - ոգու եւ արեան - անցեալի, ներկայի, ապագայի օրգանական միութեան  զգացումը, եւ պահանջ է դարձնում ապրող հասարակութեան կեանքի կազմակերպումը` ըստ այդ զգացումի: Այստեղ էականը դասակարգային խնդիրը չէ, այլ` ոգեկան ոյժերի եւ արժէքների նւիրապետութիւնը: Այստեղ ամէն ինչ ստորադասւում է ցեղի յաւիտենականին եւ համակարգւում որպէս խղճմտանքի, անձնական շահու եւ հասարակական նպատակի ներդաշնակութիւն: Դրանով ստեղծւում է յաւիտենանպատակ - որով` ամբողջական մարդը եւ ազգային հասարակութիւնը: Այստեղ չկան համամարդկային խարխափանքներ, անցեղ ընկերութեան երազանքներ, ո՛չ էլ ներազգային դասակարգային հակամարտութիւններ: Ցեղն է բոլորի ճակատագիրը եւ բոլորը գործում են նրա համար: 

«Տարօնի Արծիւ», 1939թ., թիվ 10
_______________

    * Խոսքն առողջ ցեղապաշտության մասին է եւ ո՛չ ցեղամոլության: - Խմբ.
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (21-Մյս-2011) Դիտումներ: 832 | Պիտակներ: Քաղաքականություն, բոլշևիզմ, ռասիզմ, դեմոկրատիա, ազգային գաղափարախոսություն, Hayk asatryan
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]