// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՑԵՂԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԸ

    Մեր ոգու անհանգստութիւնը իր խորին պատճառներն ունի: Պատմութիւնը սովորութիւն չունի նոյնութեամբ կրկնւել, բայց խորհրդաւոր մի բան կայ այն փաստի մէջ, որ թուրքերն էլ այսօր նոյն ճանապարհներով են հետապնդում մեզ: Նրանք էլ Փոքր Ասիայից մտան Հայկ. Բարձրաւանդակը եւ հետեւելով Եփրատի եւ Արածանու ընթացքին` երկար ժամանակ կանգ առան (ու նոյնիսկ մտան ու դուրս քշւեցին) Արաքսի հովիտների դրան, եւ այսօր մէկ ոտքով արդէն տեղաւորւել են Արարատեան դաշտում: 
    Իսկ մենք բռնած խալդ-ուրարտացիների ճամբան` անընդհատ քշւում ենք դէպի հիւսիս: 
    Ո՞ւր ենք գնում, ո՞ւր է առաջնորդում մեզ պատմական իրերի ընթացքը: Այս հարցի սիրտը դեռեւս չկարողացանք լրջօրէն շօշափել: 
    Հայութեան այն մասը, որ «վտանգից» է խօսում, շարունակում է դեգերել իրենից դուրս: Նախապաշարւած պատմական տխուր յիշողութեամբ` նա իմաստութեան վերջին խօսքը համարում է աշխարհից հիասթափւել, եւ ինքն իրեն` չհաւատալ - մենք ոչինչ կարող ենք անել: 
    Իսկ այն մասը, որ չի հասկանում ազգերի ճակատագրի խորհուրդը, որ ընդունակ չէ ըմբռնել, թէ կիսւած Արարատեան դաշտը չի կարող Հայաստան լինել եւ մանաւանդ մնալ, որ «մատերիալիստական դիալեկտիկայից» թոթովելով պատմութեան կնճիռներն ըստ այս ուսմունքի հասկանալու չափ բանականութիւն չունի, «վտանգ»-ը համարում է ազգայնական ծիծաղելի բանդագուշանք եւ յոխորտում - Խորհրդային Միութիւնը կարող է ամէն ինչ անել: Բայց ո՞վ ասաց, որ թուրքն էլ ընդունակ չէ շատ բան անել: 
    Խորհրդային Միութիւնը կարող է ամէն ինչ անել: 
    Թուրքը կարող է շատ բան անել: 
 Բայց աշխարհի ողջ բրտութիւնը, բռնակալների գազանութիւնը եւ դիւանագէտների ամենանուրբ մաքիավելիականութիւնը չեն կարող մի բան անել - սրանք չեն կարող օրհասական վայրկեաններին ցեղերի ոգու շղթայազերծումը սանձել: 
    Իրերի տրամաբանութիւնը մեզ առաջնորդում է դէպի անկում: Բայց կայ նաեւ ոգու տրամաբանութիւնը, որ ճմլում է իրերի սիրտը, որ փոխում է պատմութեան ընթացքը:
    Երբ ժողովուրդն է յօրանջում - մենք ոչինչ կարող ենք անել: 
    Երբ ցեղն է բարբառում - մենք կարող ենք շատ բան անել: 
    Ցեղի կոչը` դա մի՛շտ էլ հայրենիքի համար մեռնելու կոչ է: 
    Հայրենիքը` դա մի՛շտ էլ անմահ է, երբ նրա դատի համար մեռնելու պատրաստակամ սերունդներ կան: 
    Ցեղի ոգին - եկել է ժամը, երբ նա պէտք է շղթայազերծւի: 
 Մեզ հարկաւոր չեն կրաւորականութեան քարոզներ - կրաւորականութիւնը մի՛շտ էլ հոգեւոր գերեզմանափորութիւն է: Մեզ հարկաւոր չեն քաղաքագիտական մանւածապատ դեգերումներ - հայը քաղաքականութեան մէջ մի՛շտ էլ յիմար է: Զուր չէ, որ Տակիտոսն ու ֆոն Լուչանը այսպէս են բնորոշել մեզ: 
    Մենք պէտք է օգտւենք մեր բուն կարողականութիւնից - հայը իր պատմական կեանքի բոլոր թռիչքներն արել է իր ոգու ցեղային տարերքի ոյժով: 
    Ցեղը` դա ե՛ւ արիւն է, ե՛ւ ոգի: Դա ե՛ւ կամք է, ե՛ւ բանականութիւն: Դա ե՛ւ առաջնորդ է, ե՛ւ ռազմիկ: Դա ե՛ւ խորհուրդ է, ե՛ւ ստեղծագործութիւն: Դա ե՛ւ տառապանք է, ե՛ւ յաղթանակ: 
    Ցե՛ղը միայն կարող է փոխել պատմութեան ընթացքը: 
«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1

Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (08-Մյս-2011) Դիտումներ: 678 | Պիտակներ: ժողովուրդ, Ցեղ, Հայրենիք, Հայկ Ասատրայն, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]