// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՎՏԱՆԳ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

    Թնդանօթի միս, աննպատակ մահ - սա է վիճակւում անազատ ազգերին, եթէ դրանք ընդունակ չեն, վտանգից առաջ, նպատակ դնել իրենց հաւաքական կեանքին: 
    Գաղութում` ամէն հայ անձնանպատակ է - հոգեախտաւոր, որ պատրանքներով լեցրած իր փչակը համարում է գոյութեան ճակատագիրը: 
    Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստւածացնում. եւ նրանք, որոնք կտրւում են նպատակից, Աստծուց: 
    «Նպատա՞կ» - «կայ այդ», կ’ասի ձեզ ամեն սոփեստ եւ ցոյց կը տայ մաշւած արժէքների փտած մի տախտակ, որի վրայ իր «ես»-ն է գրւած, իր «ես»-ի մանր գործը կամ մանր միտքը: 
    Հանճարները սպանւում են մանր գործերից, ժողովուրդները մեռնում են մանր առաքինութիւններից: 
    Ոգին է կեանքի խորքը, իսկ ոգու տարողութիւնը չափւում է նպատակի մեծութեամբ, ինչպէս բարոյականը` նպատակի իմաստով: 
    Նպատակի մեծութիւն եւ իմաստ չի ունեցել եւ չունի անցեղ հայը: Նա չունի բարոյական խառնւածք, նրա համար չկայ արժէքների աստիճանաւորում: 
    Ո՞վ իր անձը, իր մէկ ու կէս հոգիանոց «կազմակերպութիւնը» կը ստորադասի ազգի ճակատագրին: 
    Ինչո՞ւ է գաղութը նպատակների շփոթարան, արժէքների եւ բարոյականների խառնարան: Որովհետեւ հոգեւոր գաղութը, ամէն բանից առաջ, վտանգի մոռացումի ճիգ է: Ուր այս անկենսաբանական ճիգը կայ, այնտեղ շղթայազերծւում է հոգեւոր անիշխանականութիւնը: Դեռ հասկացողութիւն չկայ ա՛յն մասին, որ վտանգը սարսափի ուրւական, երեւակայութեան բանդագուշանք եւ մտացածին ահազանգում չէ, այլ ընկերային զգացումի առաջին ստեղծիչ ազդակը, կեանքի կենսա-բարոյական դաստիարակը եւ պատմութեան մարզում այնքան անխուսափելի, որքան տեղատարափը` ամպումից, երկրաշարժը` հրաբխային ժայթքումից յետոյ: Քանի դեռ այս հասկացողութիւնը չկայ - չկայ կենսաբանօրէն նպատակայարմար ինքնապաշտպանութեան գործ: 
    Ի՞նչ է վտանգը - դա նաե՛ւ ոգու կռահում է: Ի՞նչ է յաղթահարումը - դա նաե՛ւ կռահող ոգու կանխումի ճիգի իմաստութիւն է: 
    Օրւայ հայ կեանքում կռահում չկայ - կայ միայն ենթադրութիւն. կանխումի մտահոգութիւն չկայ - կայ միայն պայմանների հաշւառում: 
    Ի՞նչն է անկարելին - պայքարը Հայրենիքի՞ համար: Ի՞նչն է կարելին - գաղութում «հայը` հայ պահե՞լ»-ը, «ներգա՞ղթ»-ը: 
    Ժողովրդի համար հնարաւոր են այն բաները, որոնցում ճիգի իմաստութիւն, նւիրումի եւ արիութեան պահանջ չկայ: 
    Ազատւել տկարութեան բանդագուշանքներից - ասել է ինքնապաշտպանութեան գործը հասկանալ ո՛չ թէ «պայքար այլասերումի դէմ», այլ «պայքար Հայրենիքի համար»: 
    Դրանով միայն հայը` յաւիտենօրէն հայ կը մնայ: 

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 2
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (08-Մյս-2011) Դիտումներ: 722 | Պիտակներ: ժողովուրդ, Ցեղ, Հայրենիք, ազգային գաղափարախոսություն, Հայ, Հայկ Ասատրյան, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]