// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

    Հայկական Բարձրաւանդակի դարաւոր պայքարը մտել է նոր մի փուլի մէջ. խորացել են պատմական կնճիռները, խտացել են դարերի բոլոր զգացումները, բեւեռացել են ցեղերի գոյութեան կռահումները. եռում է կեանքի կաթսան եւ մօտ է ժամը, երբ նա կը պայթի: 
    Պատմութիւնը յաճախ է երկընտրանքներ հասունացնում. ժամանակի հոլովական զօրոյթը, իրերի տրամաբանութիւնը յաճախ են հարցերը յղկում եւ անհրաժեշտականութեան թափով ու երանգով դնում ազգերի առջեւ` «կա՛մ - կա՛մ»: 
    Ուր սուր հակասութիւններ կան` այնտեղ հայ պատմական առաջընթացների յղութիւն, դրութիւնը յեղաշրջելու խռովք: Ուր իրարամերժ նպատակներ կան, իդէալների խաչաձեւում, նաեւ կուտակւած ատելութիւն, արեան հետքեր, նախճիրների յիշողութիւն` այնտեղ անխուսափելի է բաղխումը: 
    Հոգով սպառւածները կարող են մոխիր ցանել իրենց գլխին, յիմարները` «խաղաղութիւն» զառանցել, բոլշեւիկները` «հայկական հարցը լուծւած» համարել, բայց պատմութիւնն առօրեայ տրամադրութիւններից տարբերւում է նրանով, որ նա քայլում է դարերի գծով: 
    Արի-արմենականների եւ մոնգոլ-թուրքերի հակամարտութիւնը - դա հազարամեակների ժառանգութիւն է: Հայկական Բարձրաւանդակի պայքարը - դա դարերի առեղծւած է: 
    Ի՞նչ է կատարւել մեր օրերին: Մեր օրերին այդ առեղծւածը մօտեցել է լուծումի: 
    Մի կողմից` Միացեալ Հայաստանի երազը, միւս կողմից` թուրքերի պաշարած Այրարատը: 
    Մի կողմից` տարագիր հայերի ներգաղթի տենչը, միւս կողմից` կիսամայի թուրքաց Հայաստանը: 
    Մտքի սովորական հակասութիւններ չեն սրանք, այլ` գոյութեան: Դատողութեան օրէնքով չեն հասունացել դրանք, այլ` էութեան, բնազդների, զգացումների յղութեան ոյժով: Դասակարգերի, կրօնների, տնտեսական շահերի հակամարտութիւն չէ դա, այլ` հայրենիքների եւ ցեղերի: 
    Ի՞նչ է ասում իրերի տրամաբանութիւնը.
    Խ. Հայաստանում մէկ քռ. քմ.ի վրայ` 40, իսկ Հայաստանի թուրքապատկան նահանգներում` միայն 8 մարդ: 
    Հայկ. Բարձրաւանդակի 84 առ հարիւրը թուրք-թաթարներին եւ միայն 13 առ հարիւրը` հայերին: 
    Կամ այն 8-ը, կամ այս 13-ը. երկուսից մէկը պիտի յաղթահարւի: 
    Ի՞նչ է ասում ոգիների տրամաբանութիւնը.
    «Արթնացի՛ր, Հայաստա՛ն»: 
    Հայ ժողովրդի ողբերգութիւնը նրանում է, որ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրութեան»), իդէալիստ է, բայց դրամատենչ, հայրենասէր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երեւակայութիւն, սիրում է գիտութիւնը, բայց ծուլանում է նրանից օգտւել, գոռոզ է, բայց յարմարւում է նւաստութեան, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ոյժի պաշտամունք ունի, բայց ոչ հզօրութեան կամք, կենսաբանական զօրութենականութիւն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասէր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը: 
    Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էութիւն: 
    Իսկ թուրքը - դա հայ ժողովուրդի հակապատկերն է` կենսաբանական տկարութիւն եւ ոյժի ծարաւ, անհանճար ոգի եւ քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրաւիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք: 
    Հայը խորքով է արժէքաւոր, թուրքը` մակերեսով, նա էութեամբ է բարձր, սա` արտայայտութեան ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ: 
    Խանդավառւե՞նք, երբ Հայկական Բարձրաւանդակում հայերը դեռեւս համեմատական մեծամասնութիւն են կազմում: 
    Ընկճւե՞նք, երբ Անատոլիան թուրքերի համար մարդկային շտեմարան է, երբ թուրք եւ թաթարները հայերից 5-6 անգամ աւելի են, երբ թուրքերը պետութիւն ունեն եւ բանակ: 
    Առարկայական տւեալներ են սրանք, որոնք կարող են ե՛ւ բախտորոշ դեր խաղալ, ե՛ւ մոխիր դառնալով` քամուն տրւել: 
    Ժողովուրդը` դա միշտ էլ ներկայապաշտն է, իդէալի եւ մեծագործութեան թշնամին, որ իր հացի հետ օրւայ մանր փաստերն է ծամծմում: Դա անհաւատ «ռէալիստ»-ն է, որ չի հասկանում հակասութիւնների ոյժը` յեղաշրջւած ոգին յեղաշրջում է փաստերը եւ նրանց դասաւորումը: 
    Տայքի Շտէ գիւղում, Վահան Մամիկոնեանը 40 զինւորներով ոչնչացրեց թշնամու 4000-նոց գունդը: 
    Թուրքիայում յաճախ մի քանի կիսասատակ ոստիկաններ հայկական զանգւածները քշեցին դէպի աքսորի զարհուրանքը: 
    Պատմական գործօնների խառնուրդը մի բան է, որից թւագիտութիւնը ուղիղ եզրակացութիւն հանել չի կարող: 
    Յաղթում է ո՛չ թէ նա, ո՛վ փաստերի եւ նրանց հետեւանքների մասին է մտածում, այլ նա, ո՛վ գործում է եւ եզրակացութիւնը թողնում պատմութեան: 
    Թւով սակա՞ւ ենք - բայց ահա՛ գիտութիւնը, որ կրկնապատկում է մարդկային ոյժերը: 
    Հոգով տկա՞ր ենք - բայց ահա՛ արմենական ցեղը, որ կենսաբանական ոյժի անսպառ աղբիւր է, կորովի շտեմարան: 
    Մինչեւ այժմ ինչո՞վ յաղթեց մեզ թուրքը. իսլամի, քիւրտի, Եւրոպայի հակամարտութեան, գերմանացիների, դաշնակիցների, բոլշեւիկների միջոցով: 
    Ինչո՞ւ այս բոլորը թուրքին նպաստեցին. որովհետեւ մեր մէջ արմենական ցեղը չտեսան, այլ` հայ ժողովուրդը: 
    Ի՞նչ է հայ ժողովուրդը. դա մի բան է, որին Բերլինի Վեհաժողովում խղճահարութեամբ ծաղրում են եւ դեռեւս տասնեակ տարիներ նրանից քրիստոնէական վշտով լեցուն հառաչագրեր ստանում, որին դարեր անընդհատ խոշտանգում են եւ օսման. սահմանադրութեան օրը` մի ժպիտով սիրտը գրաւում, որին անկախութիւն են խոստանում եւ կոտորել տալիս, որին թուրքերի օժանդակութեամբ խորտակում են եւ մոլեռանդ բոլշեւիկ դարձնում, որին Լոզանում ձեռնունայն դուրս են նետում եւ անպատիժ մնում, որին ներգաղթ են խոստանում եւ իր հոգեւոր հայրենիքից, իր ցեղային բարոյականից եւ իդէալներից կտրում: 
    Եթէ այս ժողովուրդն է, որ իր քաղաքական յիմարութեամբ, իր հոգու աղքատութեամբ, իր կոտրտւած կամքով, իր մանր հաշիւներով, իր հատւածական տրամադրութիւններով, իր եսականութեամբ, իր անկայուն բարոյականով, իր զգացումների խեղճութեամբ, իր սրտի ծուռ բաղձանքներով, վաղւայ օրհասին, կանգնելու է թուրքին առջեւ` Հայաստանի կնճիռը հիմակւանից լուծւած համարեցէք. նա յաւիտենական Թուրան է, Թուրանի կամուրջը եւ միջնաբերդը: 
    Բայց կա՛յ արմենական ցեղը, որ այսօր իր բոլոր դարերի խռովքն է ապրում. յաւիտենական ա՛յն ոյժը, որ այսօր թէ վաղը պիտի վարարի մեր էութիւնը: 
    Արժէքների ուսմունք չէ դա, այլ` ինքնահզօրացման տենչ: Քաղաքական դեգերում չէ դա, այլ` ոգու կենտրոնացում: Խնդրանք չէ դա, այլ` հրաման: Նահատակութեան քարոզ չէ դա, այլ` կենագործումի կամք: Ճակատագրին հնազանդւելու պատգամ չէ դա, այլ` պայքարի կարօտ: Նահանջ չէ դա, այլ` յարձակում: 
    Հասունացել է Հայկ. Բարձրաւանդակի առեղծւածը եւ վերջին, օրհասական կռիւը անխուսափելի է: 
    Ո՞վ պիտի յաղթանակի: Նա՛, որ իբրեւ ժողովուրդ աւելի՛ ընդունակ է ինքնայաղթահարումի: 
    Ցեղի կամքից յաղթահարւած ժողովուրդ - դա ո՛չ միայն ոգու անօթ է, այլեւ` կենդանի ուժակիր, ո՛չ միայն պատմագործ հանճար է, այլեւ` յաղթանակի սուր: 

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 3
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (02-Մյս-2011) Դիտումներ: 939 | Պիտակներ: արի-արմենականներ, Հայրենիք, Հայկական Բարձրավանդակ, Հայ, Հայկ Ասատրյան, Հայ ժողովուրդ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]