// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԻ ԽՆԴԻՐԸ

     Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը, որն, առաջին հերթին, նշանակում է՝ հաղորդակցում Աստծո կամքով մեր մեջ գործող Ցեղի ոգուն, որով պայմանավորված են մեր հոգեգծերը: Եվ որքան մենք հավատարիմ ենք Աստծուց մեզ տրված այդ հոգեգծերին, առաքինություններին, այնքանով հաղորդակից ենք իրեն:     Սակայն, պատմության բերումով, հայությունն, իր ընդհանրության մեջ, մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական (դասական) վիճակում: Ահա՛ թե ինչո՛ւ, մեր դժբախտությունների հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական, ամբողջական հայից, տարոնական ոգու առաջնորդները խնդիր էին դնում «գտնել դասական հայի հոգեգծերը եւ դաստիարակչորեն զանոնք հարազատել տալ ապրող հայ սերնդին»: Եվ հենց դա էր համարվում Հայոց ճակատագիրը փոխելու հիմնական միջոցը, ցեղային խառնվածքով օժտված նոր հայի կերտման առաջին քայլը:
    Դասական հային անվանեցին «տարոնական կամ տարոնատիպ», որպես պատճառաբանում բերելով Տարոնին եւ տարոնածին հայերին վերագրվող, համահայկական արժեքներն ու համահայաստանյան գործերը: Որպես տարոնական հայի տիպար ներկայացվեց Մամիկոնյան հայը, որի մեջ անբաժան են ուժն ու բարոյականը՝ հզորության եւ սրբության զգացումները, եւ որի հմայիչ գաղափարատիպն էր նկատվում Վարդան սպարապետը:
    Զինվորագրվել Մամիկոնեից Ուխտին, քայլել Մամիկոնյանների ճամփով, Ցեղի եւ Հայրենիքի համար նրանց պես մեռնել ուզել ու մեռնել գիտենալ - ահա՛ թե ի՛նչ է պահանջում Տարոնականությունը, որի խնդիրը «հայ մարդու կաղապարումն է՝ ըստ Մամիկոնյան հայու պատկերի»:
   - Նմանվի՛ր Մամիկոնյան հային, որ զորավոր էր դեպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազնության զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով,- պատգամում է Նժդեհը :
    Տարոնականության առաջնորդները ակնկալում էին տկարությունն իր մեջ հաղթահարած մի նոր սերունդ՝ վտանգի՛ սերունդ (վտանգը զգացող, կռահող եւ այն կանխող սերունդ), որը Մամիկոնյան հրաշունչ ռազմիկներից կսովորեր՝ «ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԵՌՆԵԼ, ԵՎ ՄԵՌՆԵԼ Ա՛ՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԱՊՐԵԼ»:
    Վտանգված Հայրենիքի եւ Ցեղի համար մեռնելու վճռական կամք. սա՛ է տարոնական հայի գերագույն բարոյականը:
    Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտանել պարտության ամոթանքը - այսպիսի՛ն է Տարոնականության ռազմական բարոյականի օրենքը:
    Մեռնելո՛ւ կամք - դա աննպատակ մահվան կամ սոսկ նահատակության ձգտում չէ, այլ՝ Ցեղի ու Հայրենիքի համար հոժարակամ եւ արիաբար մեռնելու ներքին մղում, պատրաստակամություն: Այն մահվան սարսափն իր մեջ սպանած, ասել է՝ մահը հոգեբանորեն հաղթահարած մարդու վճիռն է՝ զոհաբերվելու Ցեղի բագինին, առանց որի հնարավոր չէ ո՛չ մի հերոսացում, ո՛չ մի հաղթանակ: «Գոյության իմաստը հասկանում են նրանք, ովքեր մեռնելու կամք ունեն»:
    Եվ այս առումով, Տարոնականությունը, Հայկ Ասատրյանի բնորոշմամբ, «ուսմունք չէ «բոլորի եւ ոչ ոքի համար», այլ միայն ընտրյալների: Դա կանչ է՝ ուղղված միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի»: Դա ուսմունք է ա՛յն նախատեսված ընտրանու համար, որ «սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան»:
    Միաժամանակ, Տարոնական ոգու առաջնորդները սահմանում են այն հատկանիշները, որոնք պարտադիր են Ցեղի անունից հանդես եկող հայ անհատների ու կազմակերպությունների համար.
    ա) Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք,
    բ) Ցեղային հավիտենականի խոր զգացում,
    գ) Ներցեղային բարոյական,
    դ) Հաղթողական ոգի,
    ե) Պատմական ճակատագրի խոր ճանաչողություն,
    զ) Հայրերի գործի եւ նպատակի հաղորդություն,
    է) Հայրենազգացություն,
    ը) Օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն,
    թ) Մեծագործության կամք ու բարոյական:
«Ասոնք բարոյագիտական-դաստիարակչական որակներ են եւ ո՛չ թե քաղաքական նշանախոսքեր, ապրումի խնդիրներ եւ ո՛չ թե կանոնագրական կետեր, բարոյական ընդհանուր պահանջներ եւ ո՛չ թե կուսակցական մասնավոր պարտականություններ, սիրտը մշակող բովանդակությունն եր եւ ո՛չ թե կարգապահական ձեւեր: Բայց առանց ասոնց՝ ո՛չ քաղաքական ճշմարիտ գործն ու նպատակն են հնարավոր, ո՛չ ժողովուրդի ցեղային տարերքին համապատասխանող կանոնագրություն, ո՛չ նվիրումի պարտականության զգացում, ո՛չ կարգապահական բարոյականություն»: Այս որակները կրողներին է տրված միայն բարոյական իրավունք՝ խոսելու եւ հրամայելու Ցեղի անունից:
    Տարոնականությունը մեր պատմության հեթանոսական եւ քրիստոնեական ժամանակաշրջանները արժեւորում է ցեղայինի առաջնայնության սկզբունքով՝ գնահատելով եւ օրինակելի համարելով այն ամեն ցեղային-հայկականը, որ առկա է մեր պատմության ե՛ւ հեթանոսական, ե՛ւ քրիստոնեական դարերում.
    «Մենք շարունակ պիտի քարոզենք մեր հեթանոսական Աստծո՝ Վահագնի ոգին մեր ընթերցողներուն, որպեսզի անոնք առողջարար եւ կենսատու օդ շնչեն եւ դառնան օգտակար զինվորներ արդարության բա նակին: Մենք պիտի հետեւինք այն ճամփուն, ուրկե քալեր են ու կքալեն բոլոր հայրենասերները, եւ պիտի կատարենք այն աշխատանքները, ինչ աշխատանք որ մեզ կթելադրեն Սուրբ Սահակներն ու Մեսրոպները եւ Մամիկոնյան Վարդանները»:
    Մի հանգամանք եւս:
    «Ոգին մահ չունի». «մեր էության մեջ մենք հող չենք, որ հող դառնանք, այլ՝ ոգի, որ ոգի մնանք»: Բարոյական այս մեծ իմացությունների վրա են հենվել Տարոնականության գաղափարախոսները:     - Երբ «Տարոն» եմ ասում, ինձ թվում է, թե լեռներում ապրող գերբնական ոգիներն են գծում հանճարի եւ հերոսության հորիզոնները,- ասում է Հ. Ասատրյանը  եւ պատգամում. «Ոգին չի՛ պահվում. ոգին աճում է գործելով: Գործի՛ր այնպես, որպես թե գերբնական ուժերից զորություն ես ստանում եւ ո՛չ թե դատարկվում նրանց առաջ: Այդպիսով՝ դու կգործես քո Աստծո հետ: Կգործես կարելիությունների մի աշխարհում, որի բոլոր իրացումների աղբյուրը քո կամքն է»:
Այս ամենը մեզ խորհել են տալիս ոգու բացարձակության, կամքի ամենակարողության, բնության թաքնված ուժերի շուրջ, ու, միաժամանակ, խանդավառության եւ ուսումնասիրության ասպարեզ բացում թաքն ագիտությամբ, ոգեգիտությամբ հետաքրքրվող այն հայորդիների համար, որոնք առայժմ ճգնում են միայն այդ բնագավառի օտար հեղինակներին եւ ուսմունքներին ծանոթանալու:
   
 «Տարոնի Արծիվի» 12 համարներով (Տարոնականությունը որպես գաղափարախոսություն առկա է «Տարոնի Արծիվի» միայն 1938-1939թթ. 12 համարներում, այսինքն, մինչեւ ամսաթերթի՝ Սոֆիայից Նյու Յորք տեղափոխումը) Տարոնականության տեսաբանները, իրենց իսկ խոստովանությամբ, չհասցրին տալ ամբողջությամբ ուսմունքը, այլ միայն Տարոնականության նախապատրաստությունը, նրա ներածությունը, եւ դեռ «ցեղահաղորդ հայ մտավորականությանը կմնա հիմնավորել եւ խորացնել համահայկական ոգիի, փառքի, հերոսականի, մեր ցեղի անցյալ եւ ապագա հավիտենականի այդ կենարար ուսմունքը, դավանանքը»:
    - Դեռ չկան, գրված չեն «Հայոց ցեղային բարոյագիտությունը»  եւ «Հայոց պատմության փիլիսոփայությունը». այսպիսի պատգամ են թողնում մեզ տարոնական ոգու առաջնորդները եւ Տարոնականությամբ համակվելու ընդունակ ամեն ցեղազգաց Հայի, իբրեւ ժառանգություն, փոխանցում հավիտենական նշանախոսք.
 «Ցեղն է իմ գոյության իմաստը եւ Հայաստանը՝ իմ ճակատագիրը»:
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (22-Ապրլ-2011) | Հեղինակ: Մուշեղ Լալայան Դիտումներ: 976 | Մեկնաբ.: 1 | Պիտակներ: ժողովուրդ, Տարոնականություն, հայրենասիրություն, Ցեղ, Ցեղակրոն, Հայրենիք, Հայկ Ասատրյան, Գ. Նժդեհ, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 1
1 diwtsar   (22-Ապրլ-2011 02:41)
Voghjuyn dzez! Es mtadir em dzez ugharkel im girqs, xndrum em im E-mail-in - diwshunts@mail.ru - haytnel dzer E-mail-n, vor karoghanam npatakn katarel. Kardatseq - mer boloris, azgi ev mardkuthyan phrkuthyan hartsn kaxvatz e grqi kam bovandakuthyan taratzman amen meki ognuthyunits! Ev chnayatz vor shat negh vittcakum em goyatevum, mitq chunem voreve shah unenal, batsi zgushatsnelu ayn bani masin, inch spasum e mardkants. Girqs grvatz e ruseren, urish hnaravoruthyun chunem, isk pahanjvum e thargmanel hayeren ev angleren, ethe i vitchaki lineq, urax klinenq dzez harmar ajaktsuthyan amen dzevin. Orinak, tpagrelov kayqum grqi anonsn, vorn miakn e vor hayeren lezvov ev vori het naxoroq karogh eq tzanodanal aystegh - (http://diwtsar.ucoz.ru/publ iskakan_ancyaln_ew_apagan_t_39_aqcvac_39_twshmartowt_39_yan_gaghtniqy_39/1-1-0-1).
Areg Diwshunts.

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]