// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԸ

  Երկու ոգիների պայքար՝ պայքար հավիտենարժեքի եւ անցավորի, համահայկականության եւ հատվածականության, հայկական կողմնորոշման եւ օտարահակության միջեւ. այս պայքարում առաջինի ընկրկումն է, ըստ Տարոնականության տեսաբանների, հայության անկման ներքին հոգեբանական պատճառը: Այդ ոգիներից առաջինը նրանք անվանեցին «տարոնական» - «տարոնական ո՛չ թե «տարոնցու» տեղական հասկացությամբ, այլ՝ կապակցությամբ «հավիտենական հայի», որի ոգին հայտնություն ստացավ Տարոնեն»:
    Որո՞նք են, ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը:
    - Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգեւոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաեւ:
    - Տարոնում է ստեղծվել «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը:     - Տարոնի ծնունդ են հայ հոգեւոր արժեքների երկու հսկաները՝՝ Մաշտոցն ու Խորենացին:     - Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյ անները:     - Տարոնն է արեւմտահայ նորագույն ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում «թրծվեցան կամ դիմագծվեցան» ամենաինքնատիպ մարտիկները այդ պայքարի:
    Պատմական այս ճշմարտությունները, ըստ Տարոնականության առաջնորդների, սոսկ պատահական զուգադիպություններ չեն, այլ՝ տարոնական ոգու խռովքի արտահայտություններ, այդ ոգու հայտնության դրվագներ, եւ տարոնական այդ ոգին է մեր ցեղի հավիտենական զենքը, նրա նկարագրի ա՛յն գիծը, «որ հաղթական հանդիսացավ անցյալ դարերի փոթորիկների դեմ ու պարբերաբար կարելի դարձրեց մեր ազգային վերածնունդներն ու հեղափոխությունները»: Եվ պատահական չէր համարվում նաեւ այն, որ դժնդակ այդ տարիներին, սփյուռքի հայրենակցական բազմաթիվ միությունների մեջ,- որոնք հիմնականում որդեգրել էին բարեգործական, բարեսիրական սահմանափակ նպատակներ,- հե՛նց Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական միությունը պարզեց հայրենատիրության դրոշը եւ որդեգրեց Մամիկոնեից ուխտը:
Իսկ որո՞նք են, ըստ շարժման գաղափարախոսների, տարոնական ոգու հայտնության գլխավոր գծերը կամ տարոնական հայի՝ պատմականորեն բախտորոշ գործերը:
    ա) Հայրենաստեղծում - Քաղաքական Հայաստանի (պետության,- Մ. Լ.) առաջին կորիզը ձեւավորվել է Տարոնում եւ տարածվել նախ՝ Այրարատի, ապա՝ ողջ Հայկական Բարձրավանդակի վրա, այդպիսով քաղաքականապես ամբողջացնելով Հայոց հայրենիքը (իմա՛ միավորյալ պետության ստեղծում,- Մ. Լ.):
      բ) Ազգակերտում - Հայկական Բարձրավանդակում հայ տարրի (մեր կարծիքով՝ Հայ ցեղի տոհմերի,- Մ. Լ.) ազգագրորեն ամբողջացումը, կազմակերպված ազգության ստեղծումը իրականացրին տարոնական հայերը:
   գ) Հայկական կողմնորոշում - Տարոնական հայն է հայկական կողմնորոշման դրոշակակիրը, որն, իբրեւ ազգայնական, նշանաբանեց. «Ո՛չ Հռոմ, ո՛չ Պարսկաստան, այլ՝ անկախ Հայաստան»:
       դ) Հայկական բարոյական «ես»-ի արձանացում - արեւելյան եւ արեւմտյան ոգիների միջեւ հայոց բարոյական ու հոգեւոր ինքնատիպ նկարագրի կերտիչը տարոնական հայն է, որ եղավ քրիստոնեության միջոցով հայկական կողմնորոշման կրոնականացնողը (ազատության իդեալը կրոնական զգացումին կապողը):
      ե) Հայոց մշակութաստեղծ «ես»-ի արձանացում - Մաշտոցի պարգեւած տարոնական-համահայկական լույսն էր, որ մեր ազգի ամբողջականության պահպանման մտահոգությամբ ամրապնդեց Հայոց մշակութ ային անհատականությունը:
     զ) Հայոց հերոսական ոգու եւ ռազմական կորովի կերտում - Տարոնն է Հայոց ռազմական կորովի խռովարանը եւ տարոնական հայը՝ հա- յոց հերոսական ոգու մարմնավորողը: «Առանց Վահագնապաշտության չէր կրնար ապրիլ հեթանոս Հայաստանը, առանց Մամիկոնյան Վարդանի պաշտամունքի՝ քրիստոնյա Հայաստանը պիտի չունենար գոյությունը իմաստավորող երկունք՝ ապագայի գծի վրա: Ո՛չ մեկ պատահակա-նություն, որ թե՛ Վահագնը, թե՛ Վարդանը տարոնային ոգիներ էին...»:
    Տարոնականությունը, որ փորձում է համադրել հայոց մշակութաստեղծ ոգին եւ ռազմական կորովը, քարոզում է արիադավան մտավորականի ու բարոյաշունչ ռազմիկի զինակցություն՝ հանուն Ցեղի եւ Հայրենիքի - «ռազմախանդ մշակույթ եւ կուլտուրաստեղծ հերոսականություն, հոգեւոր Մեսրոպականություն եւ սրտավոր Վարդանականություն՝ միաժամանակ»:
 - Տարոնակնիք հայկականություն,- բառացի այսպես է բնորոշում Տարոնականությունը շարժման գաղափարախոսներից Արիս Տեր-Իսրայելյանը եւ պարզաբանում.
    ա) Հայկականությունը (նկատի է առնվում վերը թվարկած առանձնահատկությունների հանրագումարը,- Մ. Լ.) սկիզբ է առել եւ կազմակերպվել Տարոնի մեջ եւ այնտեղից տարածվել ողջ Հայկական Բարձր ավանդակի վրա,
    բ) Համահայկական նշանակություն ունեցող հոգեւոր անմեռ արժ եքները առավելապես Տարոնի ծնունդ են,
   գ) Համահայաստանյան հայրենասիրությունը եւ համահայկական ազգասիրությունը միշտ էլ եղել են Տարոնի հայության ցեղային նկարագրի ամենաբնորոշ գծերը:
  - Հայոց աշխարհի ո՞ր անկյունում հայն այնպե՜ս պաշտեց իր հողը, այնպե՜ս առյուծացավ ճակատամարտերում, իր երկրի համար այնպե՜ս մեռնել գիտցավ, ինչպես Տարոն աշխարհում,- ասում է Նժդեհը՝ այսպես կարեւորելով Տարոնի անչափելի նշանակությունը.«Ճի՛շտ է, սուրբ է հայրենի երկրի ամեն մի բուռ հողը, սակայն, ճիշտ է եւ այն, որ հայրենիքն երն ունեն իրենց պատմա-ռազմագիտական տեսակետից ամենանվիրական ու ամենակարեւոր երկրամասը - այն երկրամասը, ուր ցեղը ամենեն շա՛տ է արյուն թափել, կուլտուրական գանձեր դիզել, հերոսական ու պատմություն ստեղծել, ա՛յն երկրամասը, առանց որի՝ հայրենիքը ո՛չ թե զորավոր ու անկախ լինել, այլեւ՝ իր գոյությունը պահել, ինքնապաշտպ անվել չի կարող: Ճակատագրորեն մեծ է Տարոնի նշանակությունը մեր Ցեղի եւ Հայրենիքի պաշտպանության համար: Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Տարոնը՝ վտանգված կմնա մեր հայրենիքի ապագան»:
    Թեեւ Տարոնական շարժումը խորքով համահայկական էր, այդուհանդերձ, շարժումն ամբաստանողները չարախոսում էին, թե նա հատվ ածականություն է սերմանում հայության մեջ, թե նա ընդամենը տարոնցի հայերի շարժում է՝ տարոնցիություն, որը Հայաստանի ոգին ուզում է փոխարինել նրա մեկ գավառի անունով:
    Վճռապես մերժելով նման մեկնաբանությունը, Ա. Տեր-Իսրայելյանը հաստատում է. «Տարոնականությունը պետք չէ միամտորեն, տգիտորեն կամ չարամտորեն շփոթել տարոնցիության հետ: Տարոն ծնած ամեն հայ տարոնական չէ եւ ո՛չ ալ Տարոնի սահմաններեն դուրս ծնած ամեն հայ՝ հակա կամ ոչտարոնական... Տարոնական է ամեն հայ, որ Հայաստանի համար ապրելու, ստեղծագործելու եւ մանավանդ մեռնելու կամք ունի...»: Տարոնականության էությունը չհասկացողները հաճախ ուսմունքի հատվածականությունը «հիմնավորում» էին՝ կառչելով բառին: Ճիշտ է, նոր է բառը, բայց հին են ոգին եւ գաղափարը: Որպես Ցեղի հավիտենականի եւ Հայրենիքի սեփականության զգացում, դրանց համար քաջաբար կռվելու ու մեռնելու ուխտ, Տարոնականությունը նույնք ան է հին, որքան Տարոնն ու հայությունը: Այս առումով, բավական դիպուկ է Նժդեհի հետեւյալ համեմատությունը. «Սիոնը կար, «սիոնականություն» բառը չկար: Նա հազարամյակների պատմություն ունի, սա՝ տասն ամյակների: Կարո՞ղ եք պնդել, որ անհայրենիք հրեության դարավոր կյանքը վարողը սիոնականությունը չէ եղել: Արդյոք քաղաքական սիոնիզմը հրեության դարերի հոգեւոր սիոնականության արդյունքը չէ՞: Ինչո՞ւ հրեան իր պաշտամունքը Սիոնի հանդեպ անվանեց սիոնիզմ, իսկ իրեն՝ սիոնիստ: Եվ, կարծո՞ւմ եք, որ այդ »բառը« զգալապես (զգալիորեն,- Մ. Լ.) չակտիվացրեց օրվա հրեան: Սիոնականությունից առաջ կարելի՞ էր երեւակայել, որ մեր օրերում Պաղեստինը պաշտպանելու համար աշխարհ կգա հին հերոսական Մակաբեյներին հիշեցնող մի նոր սերունդ: Չխաղա՛նք բառերի հետ... Ով խուսափում է ոգուց եւ կառչում բառերին, ցույց է տալիս, որ թշնամի է խորքին, իմաստին, բովանդակության»:
    Տարոնականության մեջ էականը անունը չէ, կարեւոր չէ նույնիսկ ա՛յն, թե արդյո՞ք Տարոնում է ձեւավորվել Հայոց պետության առաջին կորի զը կամ Տարոնի՞ հայերն էին արդյոք Հայկ. Բարձրավանդակում հայ տարրի համախմբողն ու ազգորեն ամբողջացնողը. ապագա հայագիտությունը կհաստատի կամ կժխտի դրանք: Տարոնականության մեջ էականը նրա քարոզած բարոյականն է, հավիտենարժեք հասկացությունների վերաբերյալ նրա տված ճշմարտությունները, Աստված-Ցեղ-անհատ կապի մեկնումները, ներցեղային բարոյականի՝ նրա սահմանած ընդհանրական արժեքները...
    Տարոնականության խնդիրը ո՛չ թե Տարոնի գերակայության հիմն ավորումն է Հայոց այլ «աշխարհների» նկատմամբ, այլ՝ պատմականորեն Տարոնում ստեղծված հավիտենական արժեքների համահայկականացումը:
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (22-Ապրլ-2011) | Հեղինակ: Մուշեղ Լալայան Դիտումներ: 927 | Պիտակներ: հայրենասիրություն, Տարոնականություն, Ցեղ, ազգային գաղափարախոսություն, Հայրենիք, Հայկ Ասատրյան, տարոնական շարժում, Գ» Նժդեհ, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]