// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ

    Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: «Կա՛ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես հերոսանալ»,- նշանաբանում է Տարոնականությունը:
 Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների՝ ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ «հայր ենասիրությամբ» հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
    Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է «դասակարգային» մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
    - «Մի՛ ըսեր «հայ աշխատավորություն», «հայ քաղքենիություն» (բուրժուազիա,- Մ. Լ.), «հայ ավատատեր», «հայ կղեր», ազգը մի՛ պատկերեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ «հավիտենական հայկականություն», «հայություն»,- ուսուցանում է Տարոնականությունը:
    Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ «միությունը կստեղծվի ո՛չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կաքով», Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՛Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՛ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՛յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:
  Երկու կարեւոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի եւ ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետեւյալ բացատրումները:
Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):
Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների անջատանջատ գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գիտակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (21-Ապրլ-2011) | Հեղինակ: ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ Դիտումներ: 1160 | Պիտակներ: ժողովուրդ, ազգային գիտակցություն, ազգային ոգի, Հայկ Ասատրյան, Տարոնականություն, Ցեղ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]