// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Կարգում: 50
Ցուցադրված է: 41-50
Էջեր: « 1 2 3 4 5

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Բ

Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամրան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմրան մասին - զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ:
Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը:
Այս ճշմարտութիւնը չէ ուզում հասկանալ մեր ժողովուրդը - դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ:
Մենք կ՚ուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն:
Խաղաղութիւնը նոյնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղութիւն չկայ մեր երկրագնդի վրայ, չի կարող լինել եւ մարդկային պատմութեան մէջ:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1390 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
«Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում»
 
ՄԱՍ Ա

Վերջին տասնամեակի դէպքերը - թրքահայոց կոտորածը, Հայաստանի ստեղծւիլը, նրա կորուստը, ռուս-տաճկական նոր սահմանագծումը, սրա հետեւանքով Մերձաւոր Արեւելքում մեզ համար առաջ եկած ծանր պայմանները, հայրենազուրկ հայութեան տագնապի վիճակն արեւմտեան գաղութներում եւ այլն - մեզ դրին նոր իրողութիւնների առաջ:
Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փո- փոխութիւններ առաջ եկան, ուշագրաւ երեւոյթներ: Եւ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրութեանց՝ արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու:
Մենք ունէինք հոգեբանական սարսափելի թերի եւ բնական է, որ հետեւանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրուայ անմխիթար կացութիւնը:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1928 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ
«Տւէ ք ինձ դաստիարակութիւնը եւ ես փոխեմ եւրոպացիի դէմքը»
ԼԱՅԲՆԻՑ

«Դաստիարակութիւնը կարող է մեզ տալ անհրաժեշտ յատկութիւններն այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»:

Այո՛, դաստիարակութիւնը, բայց ո՛չ այն, որն այսօր տրւում է մեր մատաղ սերնդին: 

Ամէն ինչից մի քիչ, առանց որեւէ գերիշխող գաղափարի: Մի՛ քիչ հայերէն, մի քիչ տեղական լեզու եւ սովորական առարկաներ - այդ է գաղութային դպրոցի տւածը:
Կուսակցամիջեան անվերջ պայքար եւ ժխտական քննադատութիւն - ահա՛ մեր մամուլի դաստիարակչական գործը:
Անհատապաշտական ճռւողիւններ - սրանից, կարծեմ, աւելի բան չէ մեր օրւայ գրականութիւնը:
Չկայ, պակասում է բոլորին - դպրոցին, մամուլին, գրողին - այն աստւածաշունչ զգացումը, որն իր մէջ խտացնում է մարդկային բոլոր բարձր յատկութիւնները:
Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ...
Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա՛ մեր փրկութեան խարիսխը:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1284 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ
«Ազգերին, որպէս իրենց ստւերը, հետեւում է իրենց արժանի բախտը»

Իր ճակատագրի դարբինն է ամէն մի ժողովուրդ: Վաղ թէ ուշ, նա դառնում է այն, ինչ որ ուզում է լինել այսօր:
Այսօրուայ նրա իդէալը - դա միաժամանակ ե՛ւ մարգարէացումն է, ե՛ւ խոստումն այն բանի, ինչ որ վերջ ի վերջոյ պիտ դառնայ նա:
Անհատ, խմբակցութիւն, ժողովուրդ - հոգեբանօրէն այլ բան չեն այդ բոլորը, քան իրենց իդէալի ստեղծագործութիւնը:
Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդէալ - որպէս մի իւրատեսակ ոգի, որը իմաստ եւ վեհութիւն հաղորդելով նրանց կեանքին՝ փրկել է նրանց բարոյական փտութիւնից: 
Չկա՛յ աւելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյութիւնը: Յանցանք է դա, մահացու յանցանք:
Նպատակն է թելադրում գերագոյն պարտականութիւններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողութիւններ, որոնց մէջ կոփւում են անհատի եւ ժողովրդի լաւագոյն առաքինութիւնները, որոնց կատարումը, Աքիլլէսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վէրքերը:
Նպատակն է բարոյապէս շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից եւ բարոյական անկումից: Անհատի եւ ազգի գոյութեան արեւն է նպատակը: Նա լուսաւորում է եւ ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 847 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ
«Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը»

Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իր բազուկի, իր զէնքի վրայ:
Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
Ահա' թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք բերելու համար, ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանութեան բարդ արւեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի' ուժեղ եւ մի՚շտ ուժեղ:
Եղիր այնքան ուժեղ, խրատում է պատմութիւնը, որ թշնամիդ չյանդգնի յարձակւելու:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վայրկեան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կը հրաժարւի զինու ոյժով քեզ անհանգստացնելու մտքից - ահա' սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստութեան:
Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապէս չի տիրապետում այդ արւեստին:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 970 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՕ՛ՆԵՐ
«Ամենափառաւորը տեսարաններից - դա ժողովն է մի ժողովրդի»

Իմ օտարազգի բարեկամներից մէկը մի օր հարցնում էր ինձ. «Մի՞թէ հայերդ ազգային որեւէ տօն չունէք: Հրեաների խանութները կարելի է յաճախ փակ տեսնել, իսկ հայերինը միշտ էլ բաց են»: 
Նոյն զարմանքը կարող է յայտնել ե՛ւ յոյն ե՛ւ ռոման ե՛ւ եւրոպացի մտաւորականը:
Մեր ազգային տօները շարունակում են մնալ մեր Եկեղեցու սեփականութիւնը:
Հայ ժողովրդի նիւթականապէս ապահով եւ նիւթականացած մասը իրեն ազգայնօրէն եւ մարդկօրէն պարտական չի զգում յարգելու իր ազգային տօները:
Այդ նւիրական օրերին հանդիսատեղիներում կարելի է տեսնել մեր ժողովրդի խոնարհ տարրերին միայն, իսկ նիւթականացած բարեկեցիկը, հարուստը - չնչին բացառութիւնով - չի երեւայ այդ օրերին: Նա միջոցներ ունի, օտար երկնքի տակ ապրելու լայն հնարաւորութիւն ունի նա:
Նրան պէտք չէ հայրենասիրութիւնը: Կա՞յ հայրենիք - լա՛ւ, չկա՞յ - ոչի՛նչ, առանց նրան էլ կարելի է ապրել:
Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: 
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 840 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՄԵԾ ՄԵՌԵԼՆԵՐԻ
«Յիշէ զանոնք, որ գերեզմանին մէջ ննջելով սուրն իրենց գլխուն ներքեւը դրին: Քաջաց բարձն է սուրը»

Նահատակնե՜րը...
Այդ մեծ մեռելները ամենէն քիչ իրենց եւ իրենց կուսակցութեանց կը պատկանին, ամբողջովին՝ իրենց ցեղին եւ պատմութեան:
Իրենց ընտրած ճանապարհի բերմամբ նրանք կ՛աշխատեն ու կը զոհաբերեն այս կամ այն կուսակցութեան դրօշի տակ, նահատակւելով՝ նրանք կ՛ազգայնանան, կը դառնան սրբազան սեփականութիւնը ողջ ազգի:
Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կայ ու կը մնայ ազգային մարտիրոսագրութիւնը եւ հերոսականը:
Սակայն այդպէ՞ս է հասկացել մեր ժողովուրդը. ո՛չ, դժբախտաբար:
Հետեւանքը: Մեր նկուն եւ ողբալի վիճակը:
Պատճառը: Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը - մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին:
Այդ ուղղութեամբ պիտ աշխատեն դպրոցը, մամուլը եւ ի՛նքը՝ ժողովուրդը:
- Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ:
- Մի ժողովուրդ բարոյապէս այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները:
- Իր նահատակների, իր անմահների դէմ մեղանչող ժողովուրդը մեծապէս մեղանչում է իր ապագայի դէմ:
- Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1233 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ
«Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների»

Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: օափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է ե՛ւ չի հասկանում:
Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ՝ համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ:
Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 944 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ
«Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին»

ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտա-բարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սեփական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ: Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառութեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան մէջ, արձագանքը հանդիսանալով կա՛մ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի, կա՛մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ շահերի:
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին:
Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն - ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով - «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1401 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՎՏԱՆԳԱՒՈՐ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆԵՐ
«Հակաճառութիւնները ճշմարտութեան համար այն են, ինչ որ ստւերը պատկերների համար»

Ոչի՛նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար: Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:
Քննադատելի են համարւել աստւածներն ու աստւածութիւններն անգամ: Նոյն ճակատագիրն է ունեցել եւ հայրենասիրութիւնը: Եւ լաւ է, որ այդպէս է աշխարհը, այլապէս իրենց բովանդակ արժէքով երեւան պիտի չգային շատ բաներ, որոնցով կ՚արժէքաւորւի, կ՚իմաստնանայ, կը վեհանայ կեանքը:
Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն - ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից: Առաջինի մասին պիտի չխօսեմ: Կոյրը մեղաւոր չէ, որ չի տեսնում: Մտաւոր կուրութիւն է տգիտութիւնը:
Զզւելի է եսասէրը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակութեան, մարդկութեան: Նա ստանում է՝ առանց տալու: Նա անիշխանական է, որովհետեւ իրաւունքներ ունի՝ առանց պարտականութիւնների: Նա գող է, տզրուկ, որովհետեւ ապրում է ուրիշների հաշւին: Իր յանցաւոր եսի մէջ փակւած, ինչպէս խխունջն իր պատեանի մէջ, նա արհամարհում է եւ հեգնում այն ամէնը, ինչ որ հենց այժմ անձնապէս չի շահեցնում, չի պարարտացնում:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1106 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 20-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)