// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Կարգում: 50
Ցուցադրված է: 31-40
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶԵՐՔԻՆ

Ազգերի կեանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կը հանդիսանան:
Նման մի ժամանակաշրջան է ապրում օրւայ հայութիւնը, աւելի ճիշտ՝ գաղութահայութիւնը: Երբեք, հա'յ երիտասարդութիւն, մեր ազգն ու ազգայնութիւնը այնքան լրջօրէն վտանգւած չեն եղել, որքան այսօր: Ինչպէս եւ երբեք մեր ժողովուրդը այն աստիճան պառակտւած ու տկարացած չի եղել, ինչպէս այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում ամէն ինչ, որ գալիք աղէտը - թրքական վտանգը, որ դամոկլեան սրի նման կախւած է իր գլխին - որ վաղւայ աղէտը լինի անչափելիօրէն մեծ, անդիմագրաւելի եւ անդարմանելի, որ դա լինի «իններորդ ալիք»ը մեզ համար:
Մենք պառակտւած ենք: Իսկ նման ժողովուրդը նւազ է ուշադրութիւն դարձնում արտաքին իրական թէ հաւանական վտանգի վրայ: Հայութեան հայեացքն ուղղւած չէ արտաքին թշնամուն, որ հարկադրւած լինի չափաւորելու կամ ի սպառ արգիլելու ներքին տարակարծութիւնները: Երբ ազգերը այսօր կ՚եռան հոգով, գիտութեան նորագոյն զէնքերով իրենց միտքն ու բազուկը կը զինեն՝ ցեղամիջեան անողոք պայքարում յաղթանակելու կամ յաջողութեամբ դիմագրաւ լինելու համար, հայութիւնը կը շարունակէ կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրայ. նա կը պատրաստւի վաղւայ մահաբեր պարտութեան համար:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 966 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 01-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Ռազմավարի հանճարը բղխում է իր հոգու վեհութիւնից

Ասել ենք, թէ ժողովուրդները իրենք են դարբինը իրենց ճակատագրի: Աւելի ճիշտ պիտ լինէր, եթէ ասէինք - մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտաւորականութիւնն է:
Յանձին իրենց ժողովուրդների, իրապէս չափւում են - սկզբունքային թէ ռազմական բաղխումների ժամանակ - մտաւորականութիւնները, ժողովուրդների ղեկավար տարրերը:
Միեւնոյն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է եւ հրաշագործութիւններ կատարել, եւ խայտառակօրէն ծունկի գալ հակառակորդի առաջ:
Ուզում եմ ասել, թէ մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանօրէն այն է միայն, ինչ որ նրա հաւաքական հոգու մէջ դրել են նրա ղեկավարները - դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են:
Ո՞վ է, սակայն, կատարեալ ղեկավարը:
Ո՛չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր «մեծերը», որոնք բանակի հետ շարժւում են դէպի կռւադաշտ:
Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զոյգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւում է վտանգի ժամանակ:
Մէկը կարող է աստիճանով զօրավար լինել, բայց ոչ՝ եւ առաջնորդ: Մի ուրիշը, կրելով պարզ հարիւրապետի ուսադիրները, կարող է կատարեալ առաջնորդ լինել:
Եթէ չեն ծնւում, ապա' դառնո՛ւմ են առաջնորդներ:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1175 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ
«Ո՛չ, ախոռը, ուր անասունները կ՛ուտեն եւ կը պառկեն՝ հայրենիք չէ»
ԼԱՄԸՆէ

Հայրենասիրութի՛ւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի:
Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար: Սկզբում՝ բնազդական, զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա:
Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում՝ նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն:
Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում՝ նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը:
Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:
Սեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 852 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 27-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ
«Թուլութիւնն ստեղծւած է սնուցանելու ոյժը»

Պիտ ապրի' եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է ուզում ինքը:
Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր:
Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր: Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝ իր քրտինքով տիրող տարրը կերակրող - նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից: Սակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը: Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ - մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար:
Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը:
Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի մի օր տաճիկներին տեսնելու Անդրկովկասում:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 930 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 26-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ
«Մի զինուոր սպանում է Արքիմեդին»
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը:
Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ո՛չ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատեւ դադար միայն:
Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը: «Մի զինւոր սպանում է Արքիմեդին»:
Յաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը: Վա՜յ թոյլերին:
Բոլոր ժողովուրդները, լուսաւորեալ թէ վայրենի, ձգտում են արեւի տակ յարմար եւ կայուն մի տեղ գրաւել:
Նրանք զէնքի են դիմում երբեմն ռազմասիրութիւնից, երբեմն մրցակցութիւնից, երբեմն կոյր ատելութիւնից մղւած:
Պատերազմում են, երբ պէտք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տէր դառնալ, երբ պէտք է ինքնապաշտպանւել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախութիւնը:
Քիչ անգամ չեն նրանց իրար դէմ հանում նաեւ ամենաանբնական եւ չնչին պատճառները, օրինակ՝ իրենց միապետների դինաստիական շահերը, նրանց հիւանդոտ փառասիրութիւնը, կրօնների եւ բարութեան մասին ունեցած ըմբռնումների տարբերութիւնը, եւլն.:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 916 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 26-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Կուսակցութիւնները

Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները - սրանք՝ մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն՝ ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին:
Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. - ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:
Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ո՛չ աւելին. ո՛չ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը:
Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ՝ կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում:
Բարոյականի աղքատութիւն - ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն:
ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին՝ հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը - դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը:
Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1067 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Ե

Մամուլը

Նրա պարտականութիւնն է - խտացած ճշմարտութիւններ տալ ժողովուրդին:
Նպատակը - այս ճշմարտութիւններով լուսաւորել ժողովուրդին դէպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը՝ աւելորդ մակաբոյծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշւին:
Դժբախտաբար, որոշ բացառութեամբ, այսպիսին է՝ մերը, հայկականը: Լրագրութիւն եւ ո՛չ մամուլ - այս նշանակում է, թէ մենք դեռեւս տհաս ենք, թէ չենք կարողանում մեր կեանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելութիւններով, լուրերով:
Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարւում կամ միայն արտաքուստ առնչութիւն ունի մեզ հետ:
Այս մտայնութիւնը իշխել է մեր լրագրութեան մէջ համարեայ իր սկզբնաւորութեան օրից:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 957 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Ե

Եկեղեցին

Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպէսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը:
Սխալ է ըմբռնել դա քրիստոնէական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան:
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցւած է յորդելու, թափւելու աստիճան: 
Արգասաւոր չէ' թոյլի սէրը: Քծնանքն է թոյլի ներումը:
Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզօր էր:
Նրա անձնական կեանքը պիտ դառնայ Եկեղեցուն ուղեցոյց: Նրա մահւան խորհուրդը - հերոսական զոհաբերութիւն: Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թոյլը ինչպէս սիրոյ, նոյնպէս եւ զոհաբերութեան: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինութեան - դիպւածների կը պարտի իր գոյութիւնը:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1515 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Դ

Տարօրինակ է - տրամաբանում է մեր քաղքենիամտութիւնը - մեր հաւատքը դէպ Եւրոպան կոյր զգացում էր, մեր ներողամտութիւնը դէպ թշնամին՝ քրիստոսային, բայց եւ այնպէս մենք ջարդւեցինք ու լքւեցինք:

Ոչինչ կայ տարօրինակ, ջարդւեցինք եւ լքւեցինք, որովհետեւ եւրոպացու հոգեբանութեան բոլորովին անծանօթ էինք:

Դէպի Եւրոպան մենք ունէինք մի քրիստոնէական զգացում եւ շնորհիւ մեր տարօրինակ խորհրդապաշտութեան - մեր ազգային հիւանդութեան - մեր սեփական տրամադրութիւնները դրել էինք եւրոպացու հոգու մէջ եւ ամենախոր կերպով հաւատացել, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները նոյն զգացումներն ունին մեր հանդէպ, թէ բոլոր պատերազմները մղւում են յանուն մեր փրկութեան:
Այս ինքնախաբէութիւնը մղեց մեզ քաղաքական մուրացկանութեան, եւ քանի որ մենք նաեւ թոյլ էինք՝ անձնատուր եղանք լալկանութեան:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1825 | Հեղինակ: Գարեգին ՆՅԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Գ

Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ:
Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների:
Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը:
Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները:
Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:
Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1865 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 21-Ապրլ-2011 | Մեկնաբանություններ (0)