// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Կարգում: 50
Ցուցադրված է: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ
 
ԱՌԻՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ
 
Մայրերի ափի մէջ պիտ փնտռել ազգերի ճակատագիրը
 
Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը - հայ մայրը:
Ինչպիսի՜ աստւածային հաճոյք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրօն մօր:
Ո՞վ չգիտի, թէ ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրօրէն կը բաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամէն յոյս:
«Միշտ էլ յիշենք, - ասում է գաղիական պատմութիւնը, - յիշենք, թէ մեր հայրենիքը ծնւած է մի կնոջ ստինքից, նրա սիրուց եւ արցունքներից, այն արիւնից, որ նա թափեց մեզ համար»:
* * *
Մօր ազդեցութիւնը - որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող սերունդների - նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կը մնայ միակ լծակը, որ պիտ բարձրացնի եւ մեր ազգային դատը, որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասէրներին:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 2521 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 10-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՉԱՐԱՐՒԵՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ

Ազգերն ամէնից շատ տառապել են եւ կը տառապեն իրենց տականքների երեսից

Պատմութեան մէջ նախընթացը չունեցող մի ողբերգութիւն է խաղացւում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնութիւնը, բռնութեան կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, եւ բռնութեան զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը: Առաջին դերակատարին պէտք է յարատեւել իր ոճրառատ գոյութիւնը, եւ ահա՛ նա դիմել է աշխարհի պէս հին, ծանօթ միջոցին. նա պաշտօնի ու ծառայութեան է հրաւիրել հայօրէն ու մարդկօրէն ընկածներին, վարձելով սրանց չարարւեստ միտքը, կամքը, ցանկութիւնը:
Նոր գիւտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայութիւնը գիշատող կարմիր բռնութիւնը: Նա համարձակ կրկնութիւնն է դասական այն տմարդ միջոցների, որոնց յենւած՝ արւեստապէս յարատեւել են անցեալի բոլոր տեսակի բռնակալութիւնները:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1409 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 10-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Երբե՛ք եւ ոչ մի տեղ՝ առանց հոգեւոր Հայրենիքի

Քրքրի՛ ազգերի պատմութիւնը եւ երես առ երես պիտ հանդիպես հետեւեալ ճշմարտութեան. ժողովուրդները նախ եւ առաջ իրենց ամենաընտիր որդիների արիւնով կը սրբեն իրենց երկիրը եւ ապա այդ սրբացած հողի վրայ կը բարձրացնեն շէնքն իրենց անկախութեան:
Այո՛, նախ հերոսների եւ նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ եւ երջանիկ Հայրենիք:
Այլ կերպ չի ստեղծւել եւ ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծւելու եւ
եօթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը:
* * *
Որո՞նք են լինելու վաղւայ Հայաստանի սահմանները:
- Անոնք, որ պիտ գծեն հայ զինւորի արիութիւնն ու հայրենասիրութիւնը:
Ուիլսըն, բախտ, հայկական սւին - սրանցից միայն վերջինի գծած սահմանները կը լինեն իրական եւ կայուն: 
Ինչպիսի՞ Հայրենիք կ՚ունենանք վաղը:
- Ինչպիսին որ կառուցւում է այսօր մեր մտքի եւ հոգու մէջ: Երբ որ մեր սիրտը եւ ուղեղը լցնողը ապառաժահիմն ու յաղթական հայրենիքի գաղափարն է՝ վաղւայ Հայաստանը չի կարող աւազահիմն, ապազօր եւ դժբախտ լինել:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 5515 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Արիութի՛ւն, մեզ պէտք է արիութիւն, այնպիսին, որը չափաւորելու կարիքն զգայինք

Արիութիւնն է ոստայնանկում ազգերի անկախութեան ու հզօրութեան դրօշը: Անարիութիւնը՝ պատանքն ազգերի:
Այն օրից, ընթերցո՛ղ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
Ես տեսայ մեր վարած ճակատամարտներում, տեսայ ամենաընտիրը Հայու - մեռնելու մտքի հետ հաշտւած, ամէն գնով յաղթելու անտեղիտալի վճռականութեամբ դէպ թշնամին խոյացող հայ զինւորը: ճանաչեցի եւ ամենավատը Հայու - վախկոտութեան յանցանքի մէջ բռնւած անարին:
Առաջինը կը մեռնէր ապրեցնելու համար իր ազգն ու նրա զէնքի հմայքը. երկրորդը կ՚ապրէր ամէն գնով՝ ապրեցնելու համար թշնամու փառքը: Առաջինը ինձ համար աւելի բարձր էակ է, քան մարդ: Երկրորդը՝ աւելի անասուն, քան Հայ եւ մարդ: Եւ քանի կայ այդ վերջինը - թրքութիւնը իր գոյութեան ապահովութիւնը պիտ փնտռի մեր ժողովրդի չգոյութեան մէջ:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1061 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԱՆԲԱՐՈՅԱՒԷՏ ԽՕՍՔԸ

Մարդս իր խօսքի մէջ դրսեւորում է իր հոգու բովանդակութիւնը

Ոչինչ այնքան հեշտութեամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խօսքը:
Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է:
Մէկին մտերմօրէն ճանաչելու համար, հարկաւոր է լսել նրա խօսքը, անշուշտ երբ որ չի կեղծում: 
Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նրա մէջ հնչող խօսքը:
Երբ որ դա գործածւում է որպէս քօղ մտածումների համար, եթէ դա աւելի արտաքին բարեկրթութեան է ծառայում քան բարոյականութեան, երբ որ դա լսւում է որպէս ծաղր սրբութեանց եւ սկզբունքների դէմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունաւորիչ, եւ այդ ամէնի պատճառով՝ տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականութեան: Երբ մի ժողովրդի մէջ - ինչպէս մեզանում - որոշ տարրեր ազատօրէն ժխտում են ե՛ւ սրբութիւն, ե՛ւ սկզբունք, ե՛ւ Հայրենիք, առանց հասարակութեան ցասումը բորբոքելու իրենց դէմ, երբ մի ժողովրդի մէջ խօսքը աւելի գրգռում է, պառակտում, բաժանում, երբ դա կորցնում է լոյսն ու ջերմութիւնը - դա նշան է, թէ այդ ժողովուրդը նւաստացած է, ընկած՝ իր խօսքի հետ:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1138 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՊԱՏՃԱՌ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔ
Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ

Մի' լինիր ստւերը, արձագանքը, նմանութիւնը ուրիշների, որ հարկադրւած չլինես ծիծաղելիօրէն կրելու այլոց գաղափարներն ու տեսակէտները, ինչպէս կրում ես ուրիշի ձեռքով պատրաստւած զգեստներդ: Ամենաէականը՝ որպէսզի արթնանան հոգուդ հեքեաթական ոյժերը եւ ծառայեն քեզ: 
Այդ մասին խօսել եմ քեզ: Աւելացնեմ, թէ բաւական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածութիւններ ունենալը: Պէտք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթէ ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում եւ կազմակերպւում նախ մեր ուղեղի եւ հոգու մէջ: Անհատի եւ ազգի ճակատագիրը բնորոշւում եւ դարբնւում է այն մտածումներով, զորս այդ վերջինները երկարօրէն սնուցել են իրեն մէջ:
Տկարութիւն թէ հզօրութիւն, պարտութիւն թէ յաղթանակ, տառապանք թէ երջանկութիւն, - այդ բոլորի հեղինակը ինքը, անհատն է, ժողովո՛ւրդը, եւ ոչ սրանց թշնամիները, եւ ոչ դիպւածը:
Պատճառ ու հետեւանք - միեւնոյն փոխյարաբերութիւնն ունին ինչպէս նիւթական, այնպէս էլ մտաբարոյական աշխարհում: Ահա թէ ինչո՛ւ մեր պայքարը պարագաների եւ հետեւանքների դէմ պիտի չլինի ուղղւած, որ դուրս են մեզնից, այլ՝ պատճառների դէմ, որ մեր մէջ են:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1253 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 07-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒԹԻՒՆ

Սահման չի տրւած ինքնաճանաչ անհատի հոգեկան ոյժերին

Կ՚ուզէի, որ դո՛ւ, հա՛յ երիտասարդ, որ դու իւրացնէիր ինքնաճանաչութիւնը՝ որպէս ոյժի, յաղթանակի եւ բարձր երջանկութեան ամենակարճ եւ ամենաստոյգ ճամբան:
Ծանի՛ր զքեզ:
Գիտցի՛ր - ասում է դելփեան այդ պատգամը, գիտցի՛ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ: Ծանի՛ր զքեզ:
Կ՚ուզէի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակւած լինէր մեր դպրոցական շէնքերի ճակտին, ապա եւ մեր աշակերտութեան ուղեղի մեջ:
Այն ողորմելիօրէն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութիւնը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ոյժերի մի ամբողջ ծով կայ, որից ազատօրէն օգտւում է ինքնաճանաչ անհատը: Դու աւելի ուժեղ ես, քան կարող ես երեւակայել եւ զգալ քեզ: Դու օժտւած ես անսպառ հոգեկան ոյժով, որոնց մեծագոյն մասը անինքնաճանաչութեան պատճառով շարունակում է մնալ քնած վիճակի մէջ եւ անօգտագործելի:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 4839 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 07-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՆԱԽ ՄԱՐԴ

Կեանքի խորհուրդը կայանում է հոգեւոր եւ ոչ թէ նիւթական շինարարութեան մէջ

Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս «ժամանակաւոր շունչ եւ կենդանութիւն առած մեքենայ»՝ չի կարող հասարակական ասպարէզում երեւան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ, իդէալականացնում է նիւթն ու նրանից բղխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները - որպէս Հայ չի կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ: Միեւնոյն մարդու մէջ չեն ապրիր միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մէկն է, կամ միւսը: Սեղմ ասած՝ չի կարելի որպէս մարդ, կեանքում դաւանել անձնական երջանկութեան վարդապետութիւնը, իսկ որպէս գործիչ, առանց կեղծիքի, ընդունել Տոսթոեւսքուն, թէ մարդկութիւնն ապրում է ոչ թէ երջանկութեան, այլ անսահման կատարելագործման համար: Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ Հայ լինել: Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչւել: Դա այբուբենական մի ճշմարտութիւն է, որ
երկար իմաստասիրութիւն չի վերցնում:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1354 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 04-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ժողովուրդներն աւելի ուժեղ են, քան ժամանակաւոր դժբախտութիւնը, կարիքը, բռնութիւնը

Քո սկսած պայքարի մէջ, ուղղւած՝ հայրերիդ դէմ, կը զարնւի կեղծիքը: ճշմարտութիւնը կը տօնէ իր յաղթանակը՝ վերագրաւելով իր գահը մեր հասարակական եւ անհատական կեանքում: Նրա արեւը կը լուսաւորէ մեր հոգեւոր կեանքը, փրկելով մեզ մտաւոր կուրութիւնից: Կը բացւին աչքերը, եւ նրանք, որոնք բաց աչքերով կ՚ապրէին աշխարհում, բայց չէին տեսնի - իրերը եւ երեւոյթները տեսնել ու հասկանալ կը սկսին իրենց ճշմարիտ լոյսի մէջ: Շարժւիլ կը սկսին ճշմարտութեամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգեւորութեան մի հեղեղ կ՛անցնի հայ աշխարհի վրայով, աճեցնելով հոգիներն ու կամքերը: Հայ մարդը, ծանօթ՝ ինքնաճանաչութեան օրէնքներին, կը զարգացնի իր ներքին թաքուն ոյժերը, իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կը հրապարակախօսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, եւ երէկի, հակասութիւններով այնքան հարուստ մեր կեանքը կ'իմաստնանայ բարոյական ճշմարտութիւններով: Խօսելուց առաջ ամէն ոք ոսկէ կշռով նախ կը կշռի իր խօսքը:
Մայրերը զգաստութեան եւ ուղղութեան կը հրաւիրեն ազգայնօրէն տկարացածներին, դաստիարակելով իրենց զաւակները, նախ հայրենիքի՛ համար:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1059 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 02-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ

Տարիներից ի վեր հրապարակի վրայ մի կեղծիք կայ, մի հրէշային կեղծիք, որին կը շարունակի խունկ ծխել հայրերիդ մի մասը, հա՛յ երիտասարդութիւն: Կեղծ դառնութեամբ սրանք դեռ սգում են յեղափոխութեան զոհերի վրայ: Փարսեցիօրէն կուրծք են ծեծում, իմաստութիւն ծախում, երբեմն էլ արամազդեան կեցւածք ընդունելով, այդ դասալիքները երեւան են գալիս դատաւորի դերում եւ անիծում Անկախութեան գաղափարը:
Ա՜խ, տխմար յեղափոխականներ,- միամիտների ականջին փսփսում են սրանք,- ի՞նչպէս կարելի էր զոհեր տալ. ի՞նչպէս կարելի էր չգիտենալ, թէ ազատութիւնը տարւոյ եղանակների նման գալիս է ինքնին, առանց պայքարի եւ արեան. պտուղի պէս,- պնդում է ծպտւած ստրուկը,- պտուղի պէս բան է ազատութիւնը, ընկնում է հենց որ հասունացաւ... 
Այս եւ այսպէս են թշւառաբանում հայրերէդ ոմանք, որոնք կեղծում են, թէ չգիտեն որ ազգերը երկաթով ու արիւնով են հարթել իրենց պատմական ճամբան, որ ազգերի բարօրութիւնը ձեռք է բերւում արիւնով ու արցունքով, որ ազգերի անցած ճամբաները շարունակում են ծածկւած մնալ մարդկային գանգերով: «Յաղթութիւնը չի պտղաբերի, մինչեւ որ դաշտերը չոռոգւին արեամբ»:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1033 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 01-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)