// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Կարգում: 50
Ցուցադրված է: 11-20
Էջեր: « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅՈՒ ԼԱՒԱԳՈՅՆԸ

ժողովուրդների կուլտուրական արժէքը պէտք է ճշտել համամարդկային այն գծերով, որ յատուկ են նրանց հոգեւոր ստեղծագործութեան: Եւ հէնց այդ համամարդկայինը, մարդկօրէն այդ օրինակելին է կազմում ամէն ազգի լաւագոյնը:
Եւ, ազգերի մտաւորականութեանն է ընկնում աշխատել, որ համաշխարհայնացած «ամէն» բառի նման համամարդկայնանայ այդ լաւագոյնը:
Նման գծեր ես տեսնում եմ հեթանոս հայութեան բանարուեստի մէջ - նրա զրոյցների, առասպելների, երգերի մէջ:
Եթէ Անիի վսեմաշուք աւերակները մեզ խօսում են հայու ճարտարապետական հանճարի եւ գեղագիտական բարձր ճաշակի մասին, ապա մեր հեթանոս վիպասանութեան բեկորները վկայում են նախաքրիստոնէական հայու անգերազանցելի մարդկայնութեան եւ բարձրօրէն ասպետական ոգու մասին: Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինութիւններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպէս աղքատ ու տմարդի դարաշրջանին:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1210 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 10-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Ի՞նչ կարող է, եւ ի՞նչ չի կարող մարդը: Այդ հարցին պատասխանելուց առաջ պէտք է ճշտել՝ ո՞ր մարդուն է վերաբերում դա:
Չկայ վերացական մարդը. մարդն ընդհանրապէս կայ կոնկրետ, կայ որոշ մարդը:
Խորապէս տարբերւում է ո՛չ միայն այսինչ մարդն այնինչից, այլեւ՝ նոյն անձն իրենից՝ ըստ իր տարբեր հոգեվիճակների: Ահա՛ մարդը, որը յաջողել է յաղթահարել իր ներքին արգելքները՝ հոգեկան ծուլութիւնը, կոյր կենսասիրութիւնը, մահուան երկիւղը եւ այլն:
Ահա՛ մի ուրիշը, որի հոգու վրայ դեռ ճնշում է ներքին արգելքների լուծը: Տարբերութեան մի ամբողջ ծով է բաժանում այդ երկուսին:
Երբ մեր ոգին գերի է ներքին կոյր ուժերի-արգելքների՝ յաճախ մարդկօրէն կարելին մեզ թւում է անկարելի:
Փորձեցէ՛ք, սակայն, յաղթահարել ձեր ներքին արգելքները՝ արտաքին արգելքներն ու դժուարութիւնները պիտի թուան նուազ դժուարայաղթ:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1835 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 08-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅԸ

Նկարագրի անկախութիւն - ահա' էականը: Երբ պակասում է դա՝ ասել է պակասում է այն անփոխարինելին, առանց որի ժողովուրդները ուրոյն մշակոյթ չեն ստեղծում:

ժողովուրդների ճակատագրի աստղը պէտք է փնտրել ոչ թէ երկնքի վրայ, այլ նրանց կրծքի տակ - նրանց նկարագրի մէջ:
Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տուեալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմութիւնը: ժողովրդի ոգին է նկարագիրը, որ ենթական արտայայտում է իր հոգեւոր ստեղծագործութեան միջոցով:
Ամէն նկարագիր իր հիմնական գիծն ունի, որը նրբերանգաւորում ու շեշտում է ենթակայի յատկութիւնները եւ իշխում նրանց վրայ:
Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:
-Լրջութի՛ւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում:
Խօսքիս ճշմարտութիւնը վճռապէս հաստատում են՝
-Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան՝ իր պատմութիւնը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.
-Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.
Մի հատուած իմ «Հայկական նկարագրի հիմնական գծերը» ձեռագրից:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 2111 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 04-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

ժամանակին Աստուած էր նախահայրը - Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը՝ կրօ՛ն:
Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը:
Զատեցէք նախահայրերի աճիւնը հայրենի հողից եւ դուք կ՛ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ հայրենիք:
Հայրենիքը ստեղծւում է հողը, նիւթը յաղթահարելով, երկիրն արժէքաւորելով, իմաստաւորելով, նրան խորհուրդ եւ սրբազնութիւն հաղորդելով միայն: Իսկ սրբազանն աշխարհում նոյնպէս նախահայրերից է:
Նրանցից է գերագոյն քաջութիւնը՝ հերոսութիւնը, որի դափնիները չեն թառամում երբեք:
Զօրավիգ ունենալով նրանց ոգին՝ յոգնութիւն չգիտեն ռազմիկը՝ կռւում, կուլտուրայի մշակը՝ խաղաղութեան մէջ:
Նրանք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից՝ մեր գիրն ու գիրքը, նրանք են մտաւոր լոյսը մեր կեանքի, նրանցն է գերագոյն իշխանութիւնը՝ յաւերժ, առանց որին եւ թագ, եւ անրապետութեան նախագահ, եւ դիկտատոր - աշխարհիկ ամէն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1043 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 04-Հնս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔ

Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ՝ թէ սուրբ է հայրենի հողը:
Նա ստեղծուեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:
Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը: 
* * *
ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը՝ ահա' հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:
Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը:
* * *
Իբրեւ հասկացողութիւն՝ հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցեալն ու ներկան, այլեւ՝ գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի՝ զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1918 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՕՈՒԹԻՒՆՆԵՐ)

Հայաստա՛ն եւ ճշմարտութիւն - ահա՛ իմ աստուածութիւները: Հայրենասէր չես, եթէ կեանքդ տրուած չէ ի սպաս սրանց, որոնցից մէկին ծառայել կարելի է միւսի միջոցով միայն:
Խորհրդանիշ՝ ինձ համար չէ նշանակում մտածել միայն: Դա, միաժամանակ, եւ ինքնախորացում է, երկո՛ւնք, որ հնարաւոր է դարձնում ներատեսութիւնը:
Սիրո՛ւմ եմ գաղափարը, որ աշխարհ է գալիս ներքին գողգոթայի ճամբով կամ էլ փայլատակում է ուղեղիդ մէջ - մտքիդ իբրեւ շանթող յայտնութիւն:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով, ինչ ընդդէմ է ստութեան»
ԽՈՐԵՆԱՑԻ

Պատմութիւ՛ն - դա անաւարտ վէպ չէ, այլ՝ չաւարտուած ճակատամարտ:
Եւ իր էջերը՝ ռազմադաշտե՛ր, որոնք արիւնով են ներկում եկող-անցնող սերունդները:
Պատմություն | Դիտումներ: 1460 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 15-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱՏԱՄՔԸ

(Մի հատուած իմ «Ցեղային Արթնութիւն» յօդուածաշարքից)

Մի ժողովուրդ, որ ինքզինքը դեռ չի նուաճել - իսկ ինքնանուաճումը հնարաւոր է ինքնաճանաչումի ճամբով միայն - ընդունակ չէ՛, արժանի չէ՛ մեծագործութիւնների:
ժողովուրդների - ասենք եւ մի ա՛յլ ճշմարտութիւն - հոգեւոր արդիւնազօրութիւնը մե՛ծ է այնքան, որքան բիւրեղացած, պայծառացած է նրանց ցեղային գիտակցութիւնը, որքան բացայայտուած է նրանց նախաէութիւնը, հոգի՛ն:
Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարէին է սպասում, որը պիտի յայտնուի մի օր եւ այն բացայայտ է մեզ:
Հայութիւնը ցեղաճանաչութեամբ միայն կարելիութիւն պիտի ստանայ իր էութեան չգիտակցուած ոյժերը լծելու իր ցեղին վիճակուած անհաւասար գոյամարտի գործին: Այո՛, դեռ ցեղաճանաչ չենք, դեռ կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտռում, բայց դեռ չենք գտել մեզ, դեռ չենք ճանաչել մեզ, որպէս ցեղ:
Փնտռում ենք Յաւիտենական Հայը, փնտռում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնէութեան մէջ, իր պատմութեան լոյսի տակ, իր գրականութեան մէջ, իր իմաստասիրութեան եւ վարած ճակատամարտերի, իր ինքնիշխանութեան եւ ստրկութեան, իր կոտորածների, արտագաղթերի եւ հայրենաշինութեան մէջ - փնտռում ենք նրան իր բնաշխարհում եւ օտար հորիզոնների տակ, փնտռում ենք, բայց դեռ չենք գտել: Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչութեամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ յաւիտենական է հայ էութեան մէջ - մեր ցեղայնութեա՛ն:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1533 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՑԵՂԱԿՐՕՆ ՈՒԽՏԵՐ

- «Ես հազար անգամ յանձն պիտի առնէի բռնութեան վտանգը, քան՝ ցեղիս այլասերումը»:
ԳԱՆԴԻ

«Հայ կեանքը, սակայն, ունի ե՛ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում ցեղի ոգու նոր շարժը, ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը որպէս հրեղէն հեղեղ, նոյնքա՛ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը միացած, նախապատրաստում են ծնունդը նոր հայու: Մեր տիտանական ցաւից ծնունդ է առնում մի նոր կրօն - հպարտութեան կրօնը: Իր սեփական տառապանքի մէջ մկրտուած հայն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներից՝ ցեղի խօսքը շրթունքներին: Նա սէր է աւետարանում, սէ՛ր դէպի ինքնակառուցում՝ ինքնայաղթահարումի ճամբով: Եւ մահ է քարոզում, մահ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստուածներին՝ հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, որ այնքան հայհոյուած է այսօր:
Չէ այլեւս չի կարելի այսպէս ապրել, քանզի աննախընթացօրէն սպանիչ է մեր նուաստութիւնը - այս ցնցող գիտակցութիւնից ծնունդ առած աշխարհ է գալիս ցեղային բարոյականով միւռոնուած հայը: 
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1374 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՆՈՐ ՀԱՅԸ
ՎԱՂՈՒԱՅ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Տուէ՛ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդուող մի հատիկ սերունդ, եւ ես ապահովեմ հայ ժողովրդի տեղն արեւի տակ

Առաջնորդը, որն իր ինչ եւ ինչպիսին լինելը մատնում է մասնաւորապէս մեծ վտանգների ժամանակ, ամէն ինչ է ժողովուրդների կեանքում՝ այբն ու ֆէն:
Նրա աջն է գծում ճակատագիրն ազգերի:
Նրա՛ն կը պարտեն ցեղերն իրենց հրթիռային վերելքը, ինչպէս եւ անկումը շռնդալի: Նա՛ է փառաց ի փառս եւ պարտութիւնէ պարտութիւն առաջնորդում մարդկային այս կամ այն հաւաքականութիւնը:
Նա՛ է անկեալ վիճակից բարձրացնում իր Հայրենիքը, ինչպէս եւ վերջինի բանալիները վատօրէն օտար դռնապաններին յանձնում:
Այո՛, ամէն ինչ է նա՝ ճակատագրողը, կենդանի ճակատագիրն իր ժողովրդի: Նրա հետ է սկսւում ժողովրդի փառքի կամ տկարութեան շրջանը: Եւ եթէ յաճախ ժողովուրդների մեծութիւնը վերջ է գտնում կատարեալ առաջնորդի մահուամբ, աւա՛ղ, նրանց դժբախտութիւնը չէ վերջանում ձախաւեր առաջնորդի հետ: 
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1305 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 12-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԲԱԽՏՈՐՈՇ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Երբեք տեսնւած չէ, որ ժողովուրդն աւելին չտար, քան կարող են պահանջել իր առաջնորդները

ժողովուրդներն այն են, աւելի ճիշտը՝ դառնում են այն, ինչպիսին որ համարտւմ են իրենց մտաւորականութեան կողմից:
Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարւում է «փափկամարմին» կենդանիների տեսակից, երբեք չի լինի յաղթական ու յարգւած: Տկար, քաղաքականապէս մուրացիկ եւ դիպւածով գոյութիւնը քարշ տւող - ահա' նման ժողովուրդը:
Պարտւում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտւած է զգում իր մտաւորականութիւնը:
Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում զայն: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են յուսահատւում:
Այո', յանձին ժողովուրդների, միշտ էլ չափւում են իրենց մտաւորականութիւնները, յաղթում կամ պարտւում իրենց առաջնորդող տարրերը:
Եւ չի պարտւում այն կողմը, որ չի ուզում պարտւել:
Գարեգին ՆԺԴԵՀ | Դիտումներ: 1183 | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ | Ամսաթիվ: 11-Մյս-2011 | Մեկնաբանություններ (0)