// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԶՕՐ. Գ. ՆԺԴԵՀԻ ԽՕՍՔԸ
Հայաստանի Անկախութեան 25-ամեակի տօնակատարութեան առթիւ 
 
Հայրենակիցներ, 
Այսօր, Եւրոպայի պատմութեան ամենախռովքոտ մոմենտին, երբ մահու եւ կենաց պայքարի մէջ են ազգաւեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանութիւնը, երբ վերաստեղծւում են աշխարհն ու մարդը, հայ երիտասարդութեան մի մասը դեռ շարունակում է ողորմելիօրէն քարշ գալ բախտորոշ անցքերի ետեւից:  Նա շարունակում է սնուել հին, մեռնող աշխարհի հոգեւոր փշրանքներով, նրա հնոտիներով եւ սնոտիներով:  Կտրուած Մայր հողից եւ հայրենի ժողովրդի կենցաղից` նա դարձել է հոգեպէս անհող եւ անհայրենիք: Գաղափարաբանօրէն մոլորուած ու պատեհապաշտ` նա չի հասկանում, որ սեմիտական ազգաքանդ ու պառակտիչ մտածողութիւնը վաղուց է իր կնիքը դրել օտարամոլութեամբ հիւանդ բոլոր ժողովուրդների հոգու վրայ: 
 
Սեմիտականութիւնը - հոգեւոր այդ քաղցկեղը - վաղուց է կրծում եւ թունաւորում ազգերի հոգին: Դա կեղծում է ամէն արժէք, կասկածի տակ դնում ամէն ճշմարտութիւն, տրորում ազգային ամէն հեղինակութիւն, ծիծաղելի յայտարարում ամէն սրբութիւն: Անիշխանացուցիչ եւ ստրկացուցիչ է դա: Նրանով բռնուած ժողովուրդները յիմարանում են ազգովին եւ դադարում անգա՜մ իրենց հայրենիքում մնալ տէրը իրենց սեփական ճակատագրի:  Մեր երիտասարդութեան անցեղակրօն մասը դեռ չի հասկացել, որ Հայաստանից դուրս, օտարութեան մէջ, միայն Ցեղի գաղափարն ու պաշտամունքը կարող են փոխարինել հայրենի հողն ու ժողովուրդը. որ Ցեղակրօնի մտածողութիւնն է հարազատօրէն հայկական ու արիական, որ կտրուելով Ցեղից` անհատը խորթանում է իր էութիւնից եւ բաց աչքով` նաւարկում դէպի անդունդ եւ կորուստ, որ մի ժողովուրդ այնքա՜ն համերաշխ է, մարտունակ ու ստեղծագործ, որքան որ ցեղաշունչ է. որ միայն Ցեղակրօնութի՜ւնն է ընդունակ ստեղծելու անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը ազգային ընդհանուր աշխատանքի ու յաջողութեան համար` համախմբելով բոլորի՜ն, բոլորի՜ն մի նպատակի շուրջ: 
 Հայ երիտասարդութեան մի մասը դեռ չի գիտակցում, որ ժողովուրդների դժբախտութիւնը պայմանաւորւում է նրանով, որ նրանց պակասում է մի մեծ, մի դինամիկական առաջնորդող գաղափար: Այդ դէպքում, մանր, պարազիտային գաղափարները ծնունդ են տալիս միջակութեան բռնակալութեան, որ եղած է ու կը մնայ բռնակալութիւններից ամենէն ամօթալին ու կործանարարը: Նա չի՜ գիտակցել դեռ նաեւ այն, որ մի ժողովրդի վերածնունդն ու փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ գաղափար գալիս է ենթարկելու իրեն` գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական գաղափարները: Դա ասել է` այլեւս վե՜րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, ներքին իրերակերութեանն ու թշնամանքին: Դա ասել է` խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով: Դա, մե՜ծ գաղափարը, ստեղծում է ոգու միութիւն, որով վերակառուցում է կուսակցութիւնների եւ յարանուանութեանց կողմից պառակտուած ազգը: Այդ դէպքում` ազգը ճանաչում է պայքարի մը հատիկ ձեւ - կազմակերպել յաւերժօրէն հայկականը` Ցե՛ղը ամէնի դէմ, որ խորթ են հայ էութեան:  Այդ մեծ, այդ փրկարար գաղափարը հայ կեանքում Ցեղակրօնութիւնն է, որ գալիս է պառակտուած ժողովուրդը վերածելու ազգի` փրկելով վերջինը իր բացասական, իր ցեղաշեղ տարրերի չարաշահութիւնից եւ խուժանավարութիւնից:  
 
Հայրենակիցնե՛ր, Ցեղօրէն անխաթար ժողովուրդների մէջ ինքնապաշտպանութեան բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատութեամբ: Բացարձակ է ե՛ւ հետեւեալ ճշմարտութիւնը. - Վտանգի ժամանակ զանգուածների մէջ երեւան է գալիս ընդհանրակա՛նը, ցեղայի՛նը, որի առջեւ տեղի են տալիս անհատականը, հատուածականը, կուսակցականը: Ցեղի՛նն են ու ցեղի՛ց են համերաշխութիւնն ու ինքնապաշտպանութեան կարողութիւնը: Ժողովուրդը Ցեղո՛վ է արթուն, զօրաւոր եւ ինքնապաշտպանունակ: Ահա՛ թէ ինչո՞ւ, այսօր, երբ քննութեան է դրուած նաե՛ւ եօթնիցս սուրբ մեր Հայրենիքի ճակատագիրը, ես հայ զօրականի խօսքն եմ ուղղում ձեզ, ձեր գուրգուրանքին յանձնելով երկու, միա՛յն երկու բան, այն է` մեր փրկարար Ցեղային Շարժումը եւ Հայկական Լեգէոնները: Այդ երկուսից դուրս ամէն ինչ երկրորդական է ու փանաքի: Այսօր, մխիթարութեան ու հպարտանքի երկու առարկայ ունինք - Ցեղային Շարժումը եւ մեր մարտական ոյժը: Ապրեցրէ՛ք երկուսն էլ, որ ապրէք իբրեւ Ազգ եւ Հայրենիք: 
 
 «Ռազմիկ», 1943թ., թիւ 114
Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (28-Մյս-2012) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1995 | Պիտակներ: Ցեղակրոն, Գարեգին, Ցեղակրոնութիւն, Ցեղակրօն, ՆԺԴԵՀ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]