// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Գարեգին Նժդեհ

ԵՕԹԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ 
 
Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զօրավիգում պատերազմների քմահաճ Աստուածը: Վախկոտներն ի զուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար:
* * *
Նա է միշտ յաղթում, որը արդէն յաղթել է իրեն, այսինքն՝ որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը:
* * *
Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրութիւնից, կամ փառասիրութիւնից դրդուած, միայն նրանք են աւելացնում իրենց զէնքի ու ցեղի փառքը: Հէնց այնպէս ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպուած ես մի զոյգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար - նշանակում է դատապարտուած լինել կատարելու սովորական մահկանացուի յատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր: Վա՜յ քեզ, բանակ, եթէ նմաններով հարուստ են շարքերդ: Ունեցի՛ր բոլոր մարտական առաքինութիւնները, բայց մի՛ մոռանար, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստուածը քեզ քիչ անգամ կը ժպտայ՝ դա խիզախութիւնն է:
* * *
Քեզ վրայ նայիր որպէս դատապարտուածի, որը յանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանութեան՝ պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը:
* * *
Եղի՛ր խիզախ, խստաբարոյ ու չարքաշ: Յատկութիւնների այդ բարձր երրորդութիւնը քեզ կը մօտեցնէ կատարեալին: 
* * *
Երկար ու լուրջ տքնութեամբ մեռցնելու աստիճան թուլացրո՛ւ քո մէջ մահուան վախը եւ դու չես մնայ առանց փառքի, պատմութիւնից դուրս:
* * *
ճապոնացու արեւոտ սիրով սիրի՛ր հայրենիքդ եւ ամէն օր, որպէս աղօթք, կրկնի՛ր ճապոնական կայսրի խօսքերը. - Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի՛ բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ Արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը ամէն մէկիս համար թռչնի փետուրից էլ թեթեւ կը թուայ:
Հրամանատար՝ ՆԺԴԵՀ
Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (19-Մյս-2012) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1411 | Պիտակներ: ցեղակրոնություն, Njdeh, Գարեգին, Ցեղակրօն, Ցեղակրոն, ՆԺԴԵՀ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]