// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Գարեգին ՆժդեհԿ Ո Ր Ծ Ա Ն Ի Չ , ԿՈՐՍՏԱԲԵՐ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԽԱԲՈՒՍԻԿ ԴՐԱԽՏԸ 
 

Որոնք են նախապատճառները՝ հաշիշի, մորֆինի եւ կոկաինի միջոցով արբենալու պահանջի. երեք են պատճառները՝ անձնական, հասարակական, միջազգային: Բարձր կյանքի կարիքը, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի ազատ արտահայտության կյանքի կարիքը, հարստանալու ծարավը, քանզի առօրյան հաճախ ծանր եւ անուրախ է: Այնքան պարտականություններ կծանրանան ու կճնշեն անհատի հոգու վրա, դա վարում է մի անհավասար գոյության պայքար, ենթակա այնքան զրկանքների եւ ստորացումների: Ոչինչ խորապես չի շոշափում մեր հոգին: Չկան տոներ, չկա շեփոր, չկա խենթացուցիչ ուրախություն: Այդ պայմաններում մարդուս թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեւոր ուժերը նվազում են եւ աշխարհը սկսվում է թվալ միօրինակ եւ անհրապույր: Կյանքի տնտեսական եւ ընկերային պայմանները, ուր իշխում են անիրավությունն ու անարդարությունը, ուր հաղթական են ճարպիկ, անգրոշ միջակությունները, անձնակենտրոնները, սակավարժեքները, ուր ավելորդ մարդ են սեւատեսները, մելանքոլիայի ենթակաները, տկարակամները եւ ազնիվները: 

Արդար է Բոդլերը՝ մարդկային սիրտը իր մեջ կրում է սաղմը ավելի բարձրիբարձր կյանքի, որի մեջ նա իրեն տեր եւ ոչ ստրուկ պիտի զգա, որի մեջ գեղեցկություն, ուրախություն, թեթեւություն պիտի զգա՝ տոն կուզե: Նա, եղել է մի վայրկյան, երբ ճաշակել է երջանկությունը եւ գիտե նրա քաղցրությունը, գիտե, թե որքան գեղեցիկ է եւ մեծ աշխարհը, երբ երջանիկ ես, եւ վերստին կփնտրե հինը . Նա գիտե, որ հնարավոր է երջանկությունը, բայց կդժվարանա իրեն երջանիկ զգալ - ահա նրա ողբերգության ակն ու աղբյուրը: 

Սոցիալիզմի դար է - քրիստոնեության երկինքեն զատ կա երկիրը, որի վրա Դրախտ կփնտրե, կկարոտե, կերազե: Ջղերի դար է, հիվանդ, անասելիորեն զգայուն՝ երջանկությունը, որը հաշիշի դեր կատարեր իր ցավերի դեմ: Բայց խուսափում է մեր կարելիությունեն, այդ Դրախտը, մենք նկրտում ենք մտքով խաբել կյանքը, մենք նետվում ենք դեպ արհեստական ու խաբուսիկ դրախտը՝ էվֆորիստիկ թույների, նարկոտիկների խաբուսիկ Դրախտը, մենք խորտակում ենք նրա դռները եւ ներս խուժում. Մենք հիվանդոտ երանություն ենք փնտրում, որը մեզ առերետւյթ ազատում է կյանքի վշտերեն եւ պարտականություններեն, եւ մթագնելով մեր գիտակցությունը եւ էքզալտե անելով մեր զգացումները՝ մեզ տալիս է խոր ապրումների իլյուզիան: «Մի ժամ առանց օպիումի, ահա' սարսափը, անզերծանելի ցավը, որից չկա փրկություն, քանզի այդ ծարավը եւ նրա հագեցումը չի կարող դա մարել: Ես անիծյալն եմ, որը тльещава жертва-են ազատվելու համար ընկնում է հալած արճիճի մեջ» - (Կլոդ Ֆաբետ) «մի բան միայն, մի բայ - տառապում էր»: «Ո՛չ երջանկությունը, ոչ էլ դժբախտությունը ստեղծած են մի մեծ բան կյանքում»: Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր՝ վախճանդ կորուստն է: Այլ է կյանքի նպատակը՝ ուրախ զոհաբերության ճամփով դեպ կատարելություն: (Եթե հաճույքը լիներ կյանքի նպատակը - սողողները եւ պարալիտիկը երջանիկ պիտի համարվեն, քանզի ապրում են մի անհեթեթ հաճույքի փղոսկրյա ապարանքներում.): Մոռացում կա՛մ էկզալտացիա - ահա թե ինչ է փնտրում նարկոտիկը - կա՛մ մարել ցավը, կա՛մ սաստկացնել գրգիռը ոգու: Արեւելքը հաշիշիստ է եւ օպիումիստ: Արեւմուտքը - ալկոհոլ եւ կոկաին: Հաշիշը ոչինչ չի տալիս, նա միայն ամպլիֆե է անում, մեծացնում այն, ինչ որ կա ենթակայի մեջ եւ նրանից դուրս: Խորացված անալիզը հաշիշարբեցումի ֆիզիկական եւ հոգեւոր բավականության սուտ զգացողություն, անճառելի ուրախություն: Կա գաղափարների հիպերտրոֆիայի ֆազան: Գաղափարները ծնում եւ զարգանում են հրեշային արագությամբ: Կարծեք ասոցիացիայի օրենքներեն դուրս լինեն: «Ամենապարզ բաները - Շարլ Ռիշե - թվում են թատրոնականորեն էֆեկտավոր»: Անձնական գերազանցության գաղափարը չափազանց զորավոր է հարբած հաշիշիստի մոտ: Փախուստ ներկայեն: Ուշադրության եւ տրամաբանության վրա, որոնք մթագնում են եւ կորչում, իշխում են հիշողությունը եւ երեւակայությունը, որի շնորհիվ իրերը եւ անցքերը մեր շուրջը դառնում են օտար եւ անհատը, ամբողջապես անցյալի եւ ապագայի իշխանության տակ է - մեկը տրված հիշատակների եւ ապրումների, մյուսը՝ երեւակայության մեջ: Հիշողությունը եւ զգայարանքները սրվում են, եւ որպես հետեւանք՝ հիշատակներն ու պարագաները ընդունում են տարօրինակ չափեր: Ոգին անսահմանության, անմահության դռներն է բախում, մեր էության նեկտարը խմում: Գույները սկսում են երգել, հնչյունները ստանում են երանգներ, պարֆյումների մեղեդիներ: Անձնավորությունը սկսում է կորչել եւ միաձուլվում է իրերի հետ: Գաղափարը՝ ժամանակի եւ տարածության, չքանում է: Ակնթարթերը թվում են որպես հավիտենականություն, եւ հավիտենականությունը խտանում է մի ակնթարթի մեջ:

 Ահա ձեզ րելատիվ տեսությունը՝ տրված հիվանդոտ ապրումների մեջ: Պասիվ հայեցումն աշխարհի - ահա արեւելքցու փնտրածը: Իսկ հաշիշիստը չի կարող մի բարդ եւ զորավոր շարժում կատարել դեպի տվյալ նպատակը: Դժվար կկենտրոնացնի իր ուշադրությունը (պսիխոլոգ եւ ֆիզիոլոգ Լանգե): Գերզգայականությունը հաշիշային արբեցումի դեպքում (պսիխիատոր Բենե) լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ: Հակում դեպի մակրոսկոպիա - ամեն ինչ մեծացված վիճակի մեջ տեսնել: Պատկերների եւ դատողությանց քառատրոփում (գալ օպերուկիստ): «Խենթության ալիք» - զգացողական դեֆորմացիաներ, գաղափարային դեֆորմացիա, որի դեպքում մի տեսակ «շոգի» է բարձրանում երկրից եւ պատում նրանց մարմինը: Այդ աուրան: Հեռավոր եւ քաղցր մի կարոտ եւ անհանգստություն է լեցնում մեզ: Երբեմն դա հասցնում է կոսմիկական չեզոքացումի, առանձնացումի զգացողության: Անհատը մենակ նետված է տիեզերական լռության մեջ: ճշմարիտ է ասում Բոդլերը՝ «Ով որ չէ ծնել ընդունելու կյանքի պայմանները, ծախում է իր հոգին»: Հիպերակուզիա - լսողության կենտրոնը թունավորված է - անհեթեթ ֆանտաստիկա: 

Իդեֆիքսեր - սեռային անամոթություններ, էքսհիբիցիոնիզմ, բռնություն: Միջակության օրենքը, որը ղեկավարում է ամբողջ բիոլոգիան: Ամեն մի օրգանիզմ ունի իր չափը, ամեն մի խելք՝ իր սահմանները, եւ որոնք հաղթահարելը կամ անցնելը մեզ չէ թույլատրված: Պետք է միջակ լինել մեծ անձի հանդեպ, թող որ դա տառապանք է ընտրյալ ոգիների համար: Մեր բնազանցական կարոտը բացարձակեն չենք առներ ոչ հեշտասիրական ցնցումների, ոչ մեր խելագար ամբիցիաների, ոչ միստիկ արբեցումների, ոչ էլ արտաիրական հայեցողությունների մեջ: Պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպես որ է դա, եւ ազնիվ ճիգերով ծառայենք նրան՝ զայն ավելի եւ ավելի գեղեցկացնելու եւ իմաստավորելու համար: 

Ապրեցա՜, կարող է բացականչել միայն նա, որը գիտե վարել իր հստակ, կամային եւ զորաց միտքը, որի զգացումը արթուն է, որը ջրդեղել է իր կամքը ժայռեր խորտակող, հատուկ է մեծ զոհաբերությանց եւ մեծագործությունների համար: Նա, որն ընդունում է, թե տառապանքը կարեւոր եւ անհրաժեշտ բաժինն է մեր գոյության: Հաշիշը տկարացնում է եւ հաճախ իսպառ ոչնչացնում մեր քննադատական վերաբերումը դեպ աշխարհն ու իրերը, ինչպես եւ մեր ինքնակոնտրոլը, տալով մեզ վայրկյանորեն երջանկություն: Իլյուզիան՝ դա մեզ, ապուշացրած, դարձնում է ճշմարտորեն ապերջանիկ:



Աղբյուր: http://«ՀԱՏԸՆՏԻՐ» Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Մյս-2012) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1387 | Պիտակներ: Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]