// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԱՆՀԱՏ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ

Առանձին անհատի ընկերային դիրքատրումը, նրա վերաբերմունքը դէպի իր պետութիւնը - ահա' թէ ինչով է պայմանաւորւում այդ վերջինի ճակատագիրը - պետութեան ճակատագիրը:
Հնարաւոր են հետեւեալ դիրքաւորումները.
- Նախ՝ անհատը սիրում է իր պետութիւնը, եւ այդ դէպքում անձնուիրաբար գործում, զոհաբերում, տառապում նրա համար, որով եւ նպաստում նրա հզօրացման եւ պաշտպանման:
- Նա խորթանում է իր պետութիւնից՝ դառնում անտարբեր դէպի նրա ճակատագիրը, որով՝ վերջինը դառնում է տկար եւ դիւրակործան:
- Վերջապէս, նա, անհատը թշնամանում է իր պետութեան եւ աշխատում ի կորուստ նրա:
Պատմութեամբ հաստատուած են հետեւեալ ճշմարտութիւնները..
- Մարդը չէ կռւում այն բանի համար, որը իրենը չէ համարում՝ իրաւական թէ բարոյական տեսակէտով:
- Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնուիրաբար գործելու այն հաւաքականութեան համար, որին պատկանում է:
- Անարի է զոհաբերելու անտրամադիր ամէն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնուածքից եւ հասակից:
Որով,- եզրակացնում են որոշ ուղղութեան պատկանող ընկերաբաններ,- անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հաւատարմանայ իր պետութեան եւ չզատէ իր ճակատագիրը նրա ճակատագրից:
* * *
Արդեօ՞ք արդարանալի է՝ արտաքին վտանգի դէպքում ի կորուստ իր պետութեան աշխատող անհատի ընթացքը:
- Ո՛չ, հազարի՛ցս ո՛չ:
Քանզի պարտուած պետութիւն, ասել է՝ դժբախտ ժողովուրդ:
* * *
Ըստ նորանշան մի տեսութեան - որի համար անհատն ինքնանպատակ է - հայրեանասիրութիւնը պայմանաւորւում է կենսական շահերի հաշուառմամբ: Այնտեղ, ուր հաշուի չեն առնում այդ շահերը՝ չքանում է հայրենասիրութիւնը, իր տեղը զիջելով անհատի անտարբերութեան կամ նրա ներքին թշնամանքին: Ըստ այդ նիւթապաշտիկ ընկերաբանների՝ հայրենասիրութիւնը, ինչպէս ամէն առաքինութիւն, պայմանական է: Տո՛ւր, որ տամ: Ահա՛ նմանների հայրենասիրութիւնը: Հացիս չափ, ստացուածքիս չափ ե՛ւ հայրենասիրութիւն: Ո՛չ աւելի, եւ ո՛չ պակաս: Կարիք կա՞յ ասելու, որ դա հայրենասիրութիւն չէ, այլ՝ պղծումն նրա հասկացողութեան:
Սիրոյ եւ նուիրումի մասին խօսք չէ կարող լինել այնտեղ, ուր տիրապետող է եսական շահը: Սէր դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ենթադրում է բացարձակ նուիրուածութիւնը հայրենիքին: Բարձր էտիքականութիւն է հայրենասիրութիւնը: Գոյութիւն ունի սոցիալական մի հատիկ զգացում, որ եսական շահասիրութիւն չի վերցնում: Եւ, դա հայրենասիրութիւնն է: Այդ նուիրական զգացումն է մայրը պատմութեան ողջ հերոսականի: Դրա շնորհիւ են ապրել, գերապրել թուապէս տկար ժողովուրդները: Անձնական շահասիրութեան հետ կցորդուող հայրենասիրութիւն - ինչպիսի անարգանք՝ ուղղուած ամենանուէր հայրենասէրների դէմ: Ինչի՞ վերագրել այդ գռեհիկ ըմբռնումը - մտքի տկարութեա՞ն, թէ սրտի աղքատութեան: 
* * *
Մէկը* - որին 18-րդ դարը թիւրիմացաբար անուանել է իմաստասէր - դժգոհելով իր կառավարութիւնից՝ գրել է իր երկրի դէմ. «Նուաստացած ֆրանսական ազգը այժմ արժանացած է ողջ Եւրոպայի արհամարհանքին: Ոչ մի յեղափոխութիւն ի վիճակի չէ նրան դարձնելու ազատ: Նա կը մեռնի սեփական անզօրութիւնից: Օտա՛ր նուաճումը - ահա՛ թէ ինչը կը փրկի նրան: Եւ, դա կախուած է դիպուածից ու պարագաներից»:
Զզուելի հայրենասիրութիւն: Ենթական ցանկանում է, որ իր երկիրը դառնայ օտար ոտից կոխան, եւ գիտէ՞ք ինչու. որովհետեւ գնահատուած չէ իր կառավարութեան կողմից: Վատութի՛ւն անանուն, անորակելի, վատութիւն in gradu heroico…
Վա՛յ այն հայրենիքին, որի պաշտպանների հայրենասիրութիւնը իր հիմքում նիւթապաշտիկ է, հաշուետես:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (14-Հլս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1218 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]