// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

ժամանակին Աստուած էր նախահայրը - Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը՝ կրօ՛ն:
Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը:
Զատեցէք նախահայրերի աճիւնը հայրենի հողից եւ դուք կ՛ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ հայրենիք:
Հայրենիքը ստեղծւում է հողը, նիւթը յաղթահարելով, երկիրն արժէքաւորելով, իմաստաւորելով, նրան խորհուրդ եւ սրբազնութիւն հաղորդելով միայն: Իսկ սրբազանն աշխարհում նոյնպէս նախահայրերից է:
Նրանցից է գերագոյն քաջութիւնը՝ հերոսութիւնը, որի դափնիները չեն թառամում երբեք:
Զօրավիգ ունենալով նրանց ոգին՝ յոգնութիւն չգիտեն ռազմիկը՝ կռւում, կուլտուրայի մշակը՝ խաղաղութեան մէջ:
Նրանք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից՝ մեր գիրն ու գիրքը, նրանք են մտաւոր լոյսը մեր կեանքի, նրանցն է գերագոյն իշխանութիւնը՝ յաւերժ, առանց որին եւ թագ, եւ անրապետութեան նախագահ, եւ դիկտատոր - աշխարհիկ ամէն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր:
ճշմարտութեան պէս ծերութեան անհաղորդ՝ նրանք խորհրդանշում են ոչ միայն իրենց ժողովրդի անցեալը, այլեւ՝ ապագան, վերայայտնուելով աշխարհ եկող ամէն հայ էակի մէջ: Անմահ՝ նրանք հանդիսանում են աղբիւրը մեր ազգային ոգու անմահութեան:
Նրանք են սկզբնաւորողը հայկականութեան: Արդ, թէ ինչու պաշտամունքի պակասը դէպի նախահայրերը ասել է՝ սիրոյ եւ յարգանքի պակաս դէպի հայկականութիւնը:
* * *
Գերազանցիր նախորդներիդ: Կռուիր այնպէս, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից յետոյ միեւնոյն նպատակի համար կռուողների գործը - ահա' մարտերի եւ մարտիկի բարոյական իմպերատիվը:
Այս բարոյականով մեր պատմութեան մէջ առաւելապէս Մամիկոնեան զօրավարներն են առաջնորդուել: Աւարայրը հոգեբանօրէն նախապատրաստուած էր Մուշեղի, Վասակի, Մանուէլի եւ այլոց հերոսականով: Վարդանն ու Վարդանանքը իրենց հերթին, նախապատրաստեցին, հեշտացրին Վահան Մամիկոնեանի պայքարը, որը պիտի հարկադրէր Տիզբոնին՝ հրաժարուել Հայաստանը իրանականացնելու մտքից:
Իբրեւ օրէնք՝ գերազանցիր նախորդներիդ՝ խիզախութեամբ, նուիրումով, հայրենահոգութեամբ:
Գերազանցիր - դա ոգու հրամայականն է, նրա յարաճուն զարգացման, կատարելագործման հրամայականը:
Ո՛վ չի գերազանցում իր նախորդներին՝ նա անարգում է նրանց
անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրէնքի դէմ:
* * *
Ամէն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայեացքիս առջեւ բարձրանում են վեհափառ ճակատները մեր նախահայրերի: Եւ, կրկնում եմ հանգոյն գոթական ռազմիկի. «Ես կ՚ուզէի նրանց հետ լինել» - իմ փառապսակ նախահայրերի հետ: 
* * *
Եթէ թերիներ ունեմ - այդ կը պարտեմ ինձ, իսկ այն, որ լաւ ու լաւագոյն է իմ մէջ՝ նախահայրերի՛ս:
Արդ, թէ ինչու ճակատամարտերում շահածս ամէն մի դափնին,
երկիւղածօրէն, նրանց յայտնի թէ անյայտ շիրիմներին դրի ես

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (04-Հնս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1046 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]