// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՊԱՏՃԱՌ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔ
Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ

Մի' լինիր ստւերը, արձագանքը, նմանութիւնը ուրիշների, որ հարկադրւած չլինես ծիծաղելիօրէն կրելու այլոց գաղափարներն ու տեսակէտները, ինչպէս կրում ես ուրիշի ձեռքով պատրաստւած զգեստներդ: Ամենաէականը՝ որպէսզի արթնանան հոգուդ հեքեաթական ոյժերը եւ ծառայեն քեզ: 
Այդ մասին խօսել եմ քեզ: Աւելացնեմ, թէ բաւական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածութիւններ ունենալը: Պէտք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթէ ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում եւ կազմակերպւում նախ մեր ուղեղի եւ հոգու մէջ: Անհատի եւ ազգի ճակատագիրը բնորոշւում եւ դարբնւում է այն մտածումներով, զորս այդ վերջինները երկարօրէն սնուցել են իրեն մէջ:
Տկարութիւն թէ հզօրութիւն, պարտութիւն թէ յաղթանակ, տառապանք թէ երջանկութիւն, - այդ բոլորի հեղինակը ինքը, անհատն է, ժողովո՛ւրդը, եւ ոչ սրանց թշնամիները, եւ ոչ դիպւածը:
Պատճառ ու հետեւանք - միեւնոյն փոխյարաբերութիւնն ունին ինչպէս նիւթական, այնպէս էլ մտաբարոյական աշխարհում: Ահա թէ ինչո՛ւ մեր պայքարը պարագաների եւ հետեւանքների դէմ պիտի չլինի ուղղւած, որ դուրս են մեզնից, այլ՝ պատճառների դէմ, որ մեր մէջ են:
Մտածումներից ծնունդ է առնում ցանկութիւնը, սրանից՝ ձգտումը. իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով եւ անհատը մատնում է իր մտածումների բնոյթը:
Պարբերաբար ընդունած ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար յատկութիւններ, պայմաններ, եւ որպէս արդիւնք այդ բոլորի - մեր ճակատագիրը:
* * *
Հսկի՛ր մտածումներիդ մաքրութեան ու վսեմութեան վրայ: Յաճախ «քաղհանք»ի ենթարկիր մտքերդ, զտի՛ր:
Ամէն մտածում, հենց որ տեղ գրաւեց գլխիդ մէջ, պիտ ձգտի արտայայտւել: Չար, ստոր, եսական մտածումները քեզ պիտ մղեն համապատասխան քայլեր առնելու: Արդար, անձնւէր, ասպետական մտածումներն, ընդհակառակը, քեզ պիտ դարձնեն հեղինակը ազնիւ գործերի:
Սովորի՛ր ղեկավարել ուղեղդ: Դժւար չէ դա, քանզի մարդս իշխանութիւն ունի իր մտածումների վրայ:
«Մենք,- ասել է իմաստասէրը,- մենք չենք կարող արգիլել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանութիւնն ունենք թոյլ չտալու նրանց, որ իրենց բոյնը շինեն մեր գլխի վրայ»:
Այս ձեւով վարւիր մտածումներիդ հետ: Թոյլ մի տար, որ վատերը իրենց բոյնը հիւսեն ուղեղիդ մէջ:
Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ - եւ դու կը տիրես ներքին խաղաղութեան: Իսկ գիտե՞ս, որ որքան հոգեպէս անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:
Քո կեանքի արտաքին պայմանները - ինչպէս եւ քո ժողովրդի - հարազատ ծնունդն են քո հոգեկան վիճակի, իսկ այդ վերջինը՝ քո մտածումների: Արդարեւ, մեզնից ամէն մէկը, մի հոգեբանի պատկերաւոր արտայայտութեամբ, «հաւաքում է քաղցր ու դառն պտուղները իր մտքի տնտեսութեան»:
Տանջանքն ու տխրութիւնը միշտ էլ հետեւանք են վատառողջ մտքերի, որոնք ցոյց են տալիս, թէ անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ:
Հեռո՛ւ, ուրեմն, այն ստոր մտածումներից, որոնք բիւրեղանում են որպէս դատապարտելի սովորութիւններ եւ տանջող պայմաններ մեզ համար: Հեռո՛ւ նւաստ ու երկչոտ խոհերից, որոնք սնուցում են մեր վարանոտ ու անվճռական յատկութիւնները, դարձնելով մեզ հոգեւոր ստրուկ, միշտ ենթակայ նւաստացումի եւ զրկանքների:
Միշտ վեհ, ազնիւ, արիական մտածումներ, որոնք բիւրեղանում են որպէս ուրախութիւն, ներքին հանգիստ, քաղցրութիւն, դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի:
Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր ան- կատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:
Մտածումը, նայած իր բնոյթին, ե՛ւ սպանիչ է, ե՛ւ յարուցիչ, փրկիչ: Հրաշագործ է մտքի ոյժը: Դո՛ւ, երիտասարդ զրուցընկեր, դո՛ւ, որ հրամայողաբար պիտ լինես ուժեղ, դու եւս ապաւինիր վսեմ մտածումի փրկարար ոյժին:
Եւ որովհետեւ ուխտիդ բերումով քեզ վիճակւած է եւ ղեկավարի պատասխանատու դեր, սովորի՛ր իմաստնօրէն ղեկավարել նա՛խ սեփական մտածումներդ ու ցանկութիւններդ:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1079 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]